ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԻՍԿԵՐՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վերլուծություն
Եվ այսպես, Ռոբերտ Քոչարյանը շատ ակտիվ պատրաստվում է ընտրություններին: Հաստատվեց, որ նա հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, OPT-ի իր հարցազրույցում նա նշեց, որ ընտրությունների է գնալու երկու կուսակցությունների դաշինքով, դրան գումարվեց նաեւ դատարանով քրեական հետապնդման դադարեցումը, ընդ որում` բոլոր մեղադրյալների մասով:
ՄԵ՞Կ, ԹԵ՞ ԵՐԿՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
ՍԴ որոշումից հետո հողատուի թիմը համառորեն հնարքներ էր փնտրում շարունակելու Քոչարյանի քրեական հետապնդումը, եւ հանկարծ դատավոր Դանիբեկյանը երկար ձգձգումներից հետո աղբարկղ է ուղարկում այդ` մատից ծծած գործը: Հետեւաբար, ի՞նչ է պատահել` ենթադրաբար Նիկոլը ստացել է Made in Russia մեծ հոգնա եւ ստիպված համաձայնել է, որ օրենքը գործի: Իսկ գործի վերջակետը ճակատագրական նշանակություն ունի: Մարտի 1-ի գործը եղել է կապիտուլյանտի խունտայի հիմնական քաղաքական գործիքը: Այդ գործի համար Հայաստանում ստեղծվել է անհանդուրժողականության եւ ատելության մթնոլորտ: Մարտի 1-ի գործի համար Խաչատուրովը ետ է կանչվել ՀԱՊԿ-ից, ավերվել է անվտանգության համակարգը: Այ գործի համար սկսվեց դատարանների հետապնդումը, ձեռնարկվեց ՍԴ գործով տխրահռչակ հանրաքվեն, ապօրինի փոխվեց սահմանադրությունը եւ ՍԴ կազմը, եւ հանուն դրա ուսապարկ պատգամավորները դարձան պետական հանցագործ: Քաղաքագետ Աղասի Ենոքյանի համոզմամբ. «Թերեւս, մարտի 1-ի գործը ոչ թե Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական նպատակ էր, այլ գործիք` փլուզելու պետությունը եւ անխուսափելի դարձնելու կապիտուլյացիան: Տղաներ եւ աղջիկներ, դուք պարզապես ֆուֆլո չեք, դուք դավաճան եք: Եթե Ռոբերտ Քոչարյանը դատարանով արդարացվեց մարտի 1-ի գործով, ապա Նիկոլ Փաշինյանը մինչեւ հիմա դատարանով չի արդարացվել այդ գործով»:
Ըստ ամենայնի, Հայրենիքի փրկության շարժման կուսակցությունները վերածվելու են երկու դաշինքների, որոնցից մեկը` քոչարյանական: ԲՀԿ-ն, հավանաբար, առանձին կմասնակցի, իսկ «կատու ներկող» Էդմոն Մարուքյանն ըստ հանգամանքների կդիրքավորվի կա՛մ Նիկոլի տակ, կա՛մ Նիկոլի դեմ: ՀՀԿ-ն շարունակում է սկզբունքորեն դեմ լինել կապիտուլյանտին եւ նրա դավաճանությունը լեգիտիմացնող այս ընտրություններին, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը դեռ չի դիրքավորվել ընտրությունների հարցում, սակայն շարունակում է ընդլայնել իր կապերը, մասնավորապես` Վիտալի Բալասանյանի կուսակցության հետ եւ ակտիվացնում իր Կանանց խորհրդի գործունեությունը: Հակառակ աշխարհաքաղաքական բեւեռը` «Սասնա ծռերը», հույս ունեն մտնել ԱԺ, նաեւ ասպարեզում հայտնվել է բազմերանգ խառախուռա` կուսակցություններ, որոնց անունը հազիվ են տեղը բերում անգամ լրագրողները: Իսկ քաղաքագետ Ա. Ենոքյանը շեշտում է մեկ այլ կարեւոր հանգամանք. «Եթե Նիկոլն ուզում է մասնակցել ընտրություններին, նշանակում է, որ նա չի ուզում ճգնաժամի հանգուցալուծում: Եթե Նիկոլն ուզում է, որ ընտրություններն ինքն անցկացնի, նշանակում է, որ ուզում է կեղծիքներով վերարտադրվել, այսինքն` չի ուզում, որ գոնե ուրիշները լուծեն ճգնաժամը: Այսպիսի ընտրությունները դառնալու են ճգնաժամի շարունակականության հաստատումը: Ճգնաժամից հնարավոր կլինի դուրս գալ միայն հաջորդ, առանց Նիկոլ ընտրություններով: Մի արտահերթ ընտրությունը չեղած արդեն մյուսի մասին ենք խոսում»:
ՀՈՂԱՏՈՒԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԸ ԹԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ Է
Այսպիսով, ընտրությունները կարող են հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը, ապա միայն մի դեպքում` եթե Նիկոլը մեկուսացվի ընտրություններից: Ինչպես Սեւանի հանրահավաքին ասաց Վազգեն Մանուկյանը, ոչ թե ընտրություններով, այլ զոռով պետք է «քշել» այս իշխանություններին, ու որքան զոռով դա արվի, այդքան կհարգեն հայերին. «Դա պետք է անենք ամբողջ ժողովրդով: Մենք գտնում ենք, որ ներկա իշխանությունը պետք է վռնդվի դուրս, ապա պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որի ընթացքում կհանդարտվի երկիրը, մենք կտեսնենք` ինչ ճանապարհով ենք գնալու, կվերականգնվեն որոշ բաներ եւ հետո արդեն ընտրություն կլինի, ժողովուրդը կորոշի` ում հետեւից է գնում: Ներկա ընտրությունները բացի գլխացավանքից, բացի վնասակարությունից ոչ մի բան Հայաստանին չեն բերելու»:
Սակայն դա անելն այնքան էլ հեշտ չէ: Ըստ քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանի, հնարավոր է երեք սցենար.
- Հողատուն օգտագործում է բոլոր վարչական ռեսուրսները, արտաքին օգնությունը (բարոյական, հոգեբանական, քարոզչական եւ նյութական), աղանդավորական շարժումների, արեւմտյան հիմնադրամների եւ ԼԳԲՏ համայնքների շահառուներն ու աշխատողները կստանան ուղղակի հրաման` աջակցելու խունտային, որը կհանգեցնի 52- 56% մեծամասնության:
- Կապիտուլյանտը բոլոր ջանքերը կգործադրի` ապահովել 2-36 վերահսկվող ընդդիմադիր կուսակցությունների կամ դաշինքների մուտք ԱԺ, ում հետ հողատուն կստեղծի իշխող կոալիցիա:
- Կապիտուլյանտը ջախջախումով կպարտվի ընտրություններում, բայց մինչ նոր իշխանությունները քրեական գործեր են հարուցելու Փաշինյանի դեմ, նա «լայվ» կմտնիՕտտավայից, Վաշինգտոնից կամ Լոնդոնից եւ կմեղադրի Մոսկվային եւ ընդդիմությանը ընտրակեղծիքների մեջ` ընդօրինակելով Սահակաշվիլուն:
Քաղաքագետը նաեւ շեշտում է. «Այնուամենայնիվ, Փաշինյանը չպետք է ուրախանա պյուրոսյան հաղթանակով, քանի որ նա վախի մեջ կապրի մինչեւ իր օրերի ավարտը: Նիկոլը հիանալի հասկանում է, որ իր կյանքը կախված է մազից` կա՛մ նրան վերացնում է հայրենասեր ծայրահեղականը, կա՛մ էլ նա, ով պատվիրել է դավաճանությունը»:
Սակայն դավաճանի սոսկալի վերջաբանը թույլ մխիթարանք է: Բանն այն է, որ միշտ թերագնահատվել է նրա քարոզչական վիթխարի ռեսուրսը: Եթե «քաղաքակիրթ» հեռուստաընկերությունների, մամուլի եւ կայքերի գերակշիռ մասն ընդդիմադիր է, ապա դավաճանների խունտան անվիճելի տիրակալ է Յութուբում: Ներկայացված ինֆոգրաֆիկայում առանձնացրել ենք հայկական քաղաքական-լրատվական այն յութուբյան ալիքները, որոնք մարտ ամսին ունեցել են մեկ միլիոնից ավել դիտում: Եվ տեսնում ենք սահմռկելի պատկեր` նիկոլասորոսական գերիշխանության տեսքով: Եվ ամենադիտվողն ամենաաղբային ալիքներն են: Այս ինֆոգրաֆիկան պարզորոշ ցույց է տալիս` ինչպես են բնակչության զգալի մասին իջեցրել անասունի մակարդակի եւ վերածել զոմբիների: Եվ պարզ է դառնում, որ կապիտուլյանտին ջարդելու նախապայմանը այդ քարոզչամեքենան ջարդելն է: Եվ մեկ արգելափակված յութուբյան ալիքն ավելին է, քան մեկ մեծ հանրահավաքը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ