ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Ըստ Գագիկ Սողոմոնյան հռչակավոր ֆեյք էջի` «Սուրմալու» տոնավաճառի հրդեհի ամենահավանական պատվիրատուն Խաչատուր Սուքիասյանն է: Մեջբերենք այդ ֆեյքի հաղորդածը. «Յառմռկի Խչոն 92 թվից սաղ Սիլաչին իրանով արեց, բայց Սուրմալուի տարածքին տենց էլ չկարողացավ մոտ գալ: ...Օղորմածիկ Տրամվի պարկի Կոլեյի հետ էդքան քյալլա տվեց, մեկ ա` չկարողացավ Սուրմալուն իրանով անի: Հիմա էլ հասկանում ա, որ Փաշինյան Գիքորին շատ քիչ ա մնացել, ինչ կարում` քերում ա, ինչին կարում` ձեռը քցում ա: Ասեմ իմանաք` յառմռկի Խչոն Սուրմալուի կողքի Երեւան տոնավաճառն ուզում ա սարքի թիվ մեկը: Էդ գործում իրան խանգարում են Սուրմալուն ու Փեթակը: Սուրմալուն վառվեց, հիմա Փեթակի հերթն ա: Փեթակի տերերին ասեք, թող գիշեր-ցերեկ տարածքում լինեն, անվտանգությունն ուժեղացնեն, որտեւ Խչոն Փեթակի գլխին էլ հաստատ մի օյին ուզենալու ա բերի»: