Հանձնարարեք բոլոր Երևանյան լաբորատորիաները, դադարեցնեն նման թեսդավորումները Պաշտոնաթող դատավորները հանդիպել են Գագիկ Ջհանգիրյանի հետ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են արտերկրում Մենք հանձնեցինք մեր պահանջը ՄԱԿ-ի գրասենյակին. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. տեսանյութ Կհաջողվի արդյո՞ք Իրինա Գևորգյանին վերջապես նվաճել կանանց շախմատի Ուզբեկստանի չեմպիոնուհու տիտղոսը Ցավոք գնդակը իր չար գործն արեց, ընկա վիրավոր, արյան մեծ դաշտում. Newsmedia.am-ը շարունակում է ներկայացնել մեր նահատակված Հերոսների սխրանքի ուղղին <<Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության>> շարժումը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ է. տեսանյութ Երթը շարժվեց ՄԱԿ-ի գրասենյակ. տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը պաշտոն ու գնդապետի կոչում են շնորհել ՌԴ-ում հետախուզվողին Անվտանգության խորհուրդը հրապարակել է Օնիկ Գասպարյանի զեկույցի ձայնագրությունը (Տեսանյութ


ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ Է ՄԱՏՆՎԱԾ, ԻՍԿ ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ԹԱԼԱՆՈՒՄ Է ՈՒԶԱԾԻ ՊԵՍ

Տնտեսություն

Թե ինչ հերթեր են այս օրերին Հայաստանում՝ ամենասովորական ձվի համար, արդեն նույնիսկ կարիք չկա հիշեցնել. բոլորիս աչքի առաջ էր: Ինչպես նաեւ կարիք չկա պատմել այն մասին, թե ինչ աստղաբաշխական գներով էին ձուն վաճառում: Կարիք չկա խոսել այն մասին, թե ովքեր Զատկի շեմին ձվի (կանաչին չմոռանանք) հաշվին  հսկայական գերշահույթներ գրպանեցին, որ պետական կառույցների թողտվությամբ, կարճ ասած, ինչպես հերթական անգամ թալանեցին այս բազմակի թալանված ժողովրդին: Վերջապես, կարիք չկա խոսել նաեւ այս իրավիճակի բարոյական, ավելի կոնկրետ՝ անբարոյական կողմի մասին. ունեցել ենք հազարներով զոհեր, հարազատները ստիպված են Զատիկը նշել՝ չնայելով ձվի գնին: Նույն անբարոյականությունը, որին ամիսներով բախվում ենք ծաղկի շուկայում. հարազատներն ուզած-չուզած գնում են, իսկ սույն թալանչիները՝ սկսած վերեւներից, վերջացրած՝ ամենաշարքային ծաղիկ աճեցնողով, ուրախությամբ օգտվում է առիթից՝ գրպանները լցնելով:

Չէ, կրկնենք, անգամ այս բազմակի անբարոյականությունը (շատ ավելի հարմար տերմիններ կան, բայց հրապարակման ենթակա չեն) չէ, որ ամենաէականն է: Ըստ իս, կա այս ամենից բխող մեկ էլ ավելի էական հանգամանք: Տեսեք ինչ կատարվեց. ձվի գինը հասցրին  200 դրամի, բայց անգամ դրանից հետո հերթերը չվերացան: Այսինքն, այստեղ այն տարբերակը չէ, ավելի կոնկրետ՝ միայն այն տարբերակը չէ, թե ձուն արտադրողը պահել է, որ գները բարձրացնի ու թանկով վաճառի: Եթե անգամ 200 դրամի դեպքում եւ Զատկի շեմին խանութներում մարդիկ իրար են կոտորում, դա նշանակում է մեկ բան՝ ձու պարզապես չկա: Այսինքն, էլի ինչ-որ պահ արտադրողը ստեղծեց արհեստական դեֆիցիտ՝ գրպանը լցնելու համար: Բայց այն պահին, երբ պետք էր կուտակած ձուն արհեստականորեն գերբարձր լցնել շուկա, եւ լցրեցին, ապա դա չբերեց դեֆիցիտի վերացման: Ինչո՞ւ. հարցի պատասխանը շատ պարզ է՝ այն պետական կառույցը, որը պարտավոր է մտածել, որ անգամ խոշոր աֆյորաների վերջնարդյունքում նման իրավիճակներ չլինեն, եւ այն ավելի բարձր կառույցները, որոնք պետք է վերահսկեն ստորադասին, հերթական անգամ ցույց տվեցին, որ ոչ թե միայն անընդունակ են, այլ որեւէ ցանկություն չունեն իրենց գործն անել: Ցանկության բացակայության մասին ենք վստահաբար խոսում, հաշվի առնելով հիշատակված ծաղկի շուկայի օրինակը. ամիսներով տիրում է բառացիորեն թալանչիական եւ անբարո (այն ավելի կոպիտ բառերը չմոռանանք) վարքագիծ, ու որեւէ վերին չինովնիկ անգամ մտահոգություն չի հայտնել, թե՝ տարանք էսքան երեխուն կոտորեցինք, հիմա գոնե մի բան անեք, որ նրա ծնողներին ամեն Աստծո օր չթալանեն: Օրինակ, իրեն պետք եղած դեպքում ճանճի ամեն տզզոցից լայվեր մտնող Նիկոլը քանի՞ անգամ խոսեց, թե՝ քառակի-հնգակի թանկ գնով մեխակ վաճառելը սրիկայություն է. ոչ մի: Իսկ ահա ձվի շուկան եկավ ապացուցելու ամենավտանգավորը, որ պետություն կոչվածը պարզապես ի զորու չէ ամենատարրական, մարդկանց համար ամենակենսական հարցերը լուծել, որ, օրինակ, ամեն մի առաջնային ապրանքատեսակ կարող է նույն վիճակին հասնել: Այդ թվում, եթե վաղը հացի համար նման հերթեր առաջանան, չզարմանաք: Անհավանակա՞ն է թվում: Իսկ անհավանական չէ՞ր, որ 200 դրամով ձու ճարել հնարավոր չէր: Իսկ սրանից այն կողմ արդեն այն անդունդն է, որից դուրս գալը պարզապես անհնար կլինի:

Ինչ վերաբերում է Հայաստանում արձանագրվող թանկացումներին, ապա դրանք անգամ աշխարհի մասշտաբով են ռեկորդային: Այդ է վկայում մինչեւ իսկ մեր պաշտոնական վիճակագրությունը: Նախ ֆիքսենք, որ եթե վերջին երեք ամիսներին, այսինքն՝ դեկտեմբերի համեմատ մարտի դրությամբ Հայաստանում սպառողական գներն աճել են 3.8, ապա «սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչք» ուղղությամբ թանկացումները 6.1 տոկոս է: Այսինքն, հիմնականում թանկանում են առաջնային անհրաժեշտության ապրանքները, այն ապրանքները, որոնք մարդիկ պարզապես ստիպված են գնել՝ գոնե սովամահ չլինելու համար: Այդ թվում՝ անցած տարվա մարտի համեմատ միրգը թանկացել է մոտ 11 տոկոսով, յուղերը եւ ճարպերը՝ մոտ 25, (արեւածաղկի բուսական յուղ՝ 62.2%): Շաքարավազը թանկացել է մոտ 41 տոկոսով: «Կաթնամթերք, պանիր եւ ձու» ապրանքախմբում ընդհանուր գնաճը 16.5 տոկոս է: «Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների» ապրանքախմբում անցած մարտի համեմատ թանկացումը մոտ 10 տոկոս է: Ամենակարեւոր ապրանքախմբերից մեկում՝ «Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի» մոտ գնաճը 9.4 տոկոս է, այդ թվում՝ հացը եւ ալյուրը համապատասխանաբար թանկացել են 8.6% եւ 14.4%, եւ այսպես շարունակ: Ընդ որում, բացատրությունը, թե պատճառը դոլարի թանկանալն է, անլուրջ է. նույն ժամանակահատվածում, համաձայն վիճակագիրների, դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքն ավելացել է 7.9 տոկոսով, որը պետք է բերեր ներմուծվող ապրանքների ընդամենը 4-5 տոկոս թանկացման: Մինչդեռ ունենք մի շարք ապրանքների կրկնակի, մինչեւ հնգապատիկ եւ տասնապատիկ թանկացում, ինչը բացատրվում է միայն ամենասովորական թալանով: Մյուս կողմից էլ ֆիքսենք նաեւ, որ աշխարհում գրեթե նման թանկացում չկա. ¥տե՛ս աղյուսակը՝ վիճակագրական վերջին տվյալներով¤: Այսպես, եթե փետրվարին՝ դեկտեմբերի համեմատ ունեցել ենք 2.8 տոկոս գնաճ, ապա ԵՏՄ-ում այդ ցուցանիշը 1.6 տոկոս է, ԵՄ-ում՝ 0.5 եւ այլն: Սա եւս հիմնավորում է, որ պետությունն անտերության է մատնված, իսկ օլիգարխիան թալանում է ուզածի պես:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հանձնարարեք բոլոր Երևանյան լաբորատորիաները, դադարեցնեն նման թեսդավորումներըՊաշտոնաթող դատավորները հանդիպել են Գագիկ Ջհանգիրյանի հետԱրմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են արտերկրումՄենք հանձնեցինք մեր պահանջը ՄԱԿ-ի գրասենյակին. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. տեսանյութԿհաջողվի արդյո՞ք Իրինա Գևորգյանին վերջապես նվաճել կանանց շախմատի Ուզբեկստանի չեմպիոնուհու տիտղոսըՑավոք գնդակը իր չար գործն արեց, ընկա վիրավոր, արյան մեծ դաշտում. Newsmedia.am-ը շարունակում է ներկայացնել մեր նահատակված Հերոսների սխրանքի ուղղին շարժումը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ է. տեսանյութԵրթը շարժվեց ՄԱԿ-ի գրասենյակ. տեսանյութՆիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը պաշտոն ու գնդապետի կոչում են շնորհել ՌԴ-ում հետախուզվողինԱնվտանգության խորհուրդը հրապարակել է Օնիկ Գասպարյանի զեկույցի ձայնագրությունը (ՏեսանյութՄեկնարկեց շարժման երթը. ուղիղՌոբերտ Բադալյանն ևս ապահովեց բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալըՀՐԱՆՏ ԹԱԴևՈՍՅԱՆԻ ՇՔԵՂ ԱԼԲՈՄԸ ՎԱՅԵԼԵԼՈՎԱրտաշես Գեղամյան. Հայաստանի կորուստը Ռուսաստանի համար կվերածվի Հյուսիսային Կովկասի կորստի«Թղթի վրա քաղաքականություն խաղալու ժամանակ չունենք». ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՍտեփանակերտում և Մարտակերտում այսօր կիրականացվեն հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներՌԴ-ն ԵԽԽՎ-ում դեմ է քվեարկել ոչ թե հայ գերիների հարցի ներառմանն, այլ՝ իրենց պետության դեմ օրակարգում ընդգրկված երկու կետին. իրավաբանՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 667 դեպք, մահացել է 24 մարդ«Ո՞վ է շահում ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումից և ով տուժում. հակառուսական անիմաստ վայնասունը». Արփինե ՀովհաննիսյանԱրման Անդրեասյանն ու Արման Ավագյանը հավակնում են ազատ ոճի ըմբշամարտի 2021թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալինՏեղի կունենա երթ դեպի ՄԱԿ-ի գրասենյակ Արարատյան դերբի, թեժ հանդիպում Բունդեսլիգայում․ Ինչ դիտել այսօրԱրցախում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ բնակչության պատվաստումներըՍննդային թունավորում Տավուշում․ 12-ամյա երեխան մահացել է, 4 քաղաքացի է տեղափոխվել է Իջևանի ԲԿՍեփական բռնապետի «օրինակին» հետևելով, Բաքվում մայր ու մանուկ հերթի տակ այցելում են տխրահռչակ «Ռազմական ավարի զբոսայգին» և ծաղրում մեզ, բայց նաև իրենց.Վարդան ՈսկանյանՔաղաքացիական դիրքորոշման և/կամ քաղաքական հայացքների համար աշատանքից ազատում են բուժաշխատողներին.Գեւորգ ԳրիգորյանՍա Գորիսում է, Սյունիքը հանձնելու ձևը gps «դեմարկացիան»էր, որ բանավոր պայմանավորվածություն էր հոգեխանգարված դավաճանի և իլհամի միջևԷս ողորմելին հիմա էլ տարբեր համայնքներում «քրեական ենթամշակույթի» անվան տակ մարդկանց ապօրինի ձևով բերման ա ենթարկում ու բոլորին պարտադիր հարցնում՝ «ընտրություններին խառնվելու ե՞ք... ինչքա՞ն ձեն կարաք բերեք».Նարեկ ՍամսոնյանԹանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ ոսկու․ NYMEXFacebook-ը ավելացնում է փոդքաստներն ու «կենդանի աուդիո-սենյակները»Նավթի համաշխարհային գներն աճում ենԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵրևանի թիվ 54 երթուղայինում ուղևորին սպանելու մեջ կասկածվող 58–ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզումՏԵՍԱՆՅՈՒԹ. Չենք թալանել, չենք թալանում ու չենք թալանի.«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր Հայկ Բաբուխանյանը Գյումրիում«Հրապարակ»․ Եթե նախագահը չդիմի՝ ընդդիմությունը կդիմի ՍԴԵղանակը Հայաստանում«Փաստ»․ Իշխանությունն ապավինում է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան«Հրապարակ»․ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ«Փաստ»․ Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը«Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է«168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում ենԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՄենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Պատերազմը Եռաբլուրում չի ավարտվել. նոր փոսեր են փորվում…Հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա. Վահան ԲաբայանՌուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8589 դեպքՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 578-ով«Կգա ազգի առաջ պատասխան տալու ժամանակը»Ես ինձ դժբախտ եմ զգում` Շուշին կորցնելու համար. պետք է պայքարենք, որ հետ բերենք մեր հայրենիքը. Լալա Մնացականյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ