ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Վարսահարդարների միջազգային ասոցիացիայից հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնությունը նորից Պուտինի հետ հանդիպումից առաջ այս անգամ ոչ միայն պարտադրել է Նիկոլին թրաշվել, այլ նաեւ ամեն դեպքում ներքնաշորերը փոխել:
ԴՈՒԽՈՎ ԱՌԱՋ, ԵՐԿԱՐԱԿԱՆՋ
Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին քսանյակը ուսապարկներն են, երկրորդը՝ բոթասները, իսկ դրանից հետո ժեխերը:
ՆԻԿՈԼՍՏԱՆԻ ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (ՀՀ-ՈՒՄ ՈՉԽԱՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿԸ 8,4 ՏՈԿՈՍՈՎ ԱՃԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ԿԸՀ-ի նախագահի չնայած Հայաստանում ոչխարի գլխաքանակը 8,4 տոկոսով աճել է, բայց այն բավարար չէ, որ ՔՊ-ն հաղթահարի ընտրությունների անցողիկ շեմը:
ՆԻԿՈԼԸ ՔՈՉԸ ՀԱՎԱՔՈՒՄ Է
Քոչարյանի` ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցից պարզ դարձավ, որ Նիկոլը Պուտինի հետ հանդիպմանը երգելու է իր կարապի երգը:
ՆԻԿՈԼՆ ՈՒ ԻԼՀԱՄԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՍԴ-ի որոշումը մեզ համար ասնավանի չի, մենք Ռոբերտ Քոչարյանին պետք է դատենք Կովկասի սարերի օրենքով:
ՋՐԲԱԺԱՆ
Ըստ քաղվերլուծաբանների՝ Հայաստանի արտահերթ ընտրությունները ցույց կտան, թե ԱԺ-ն կդառնա հայկական, թե էլի կմնա թուրքական Միլի մեջլիսի ֆիլիալ: