44 օրյա պատերազմում զոհված կապիտանի դստերը բերման են ենթարկել
Ներքաղաքական
«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ այսօր բախում է տեղի ունեցել կառավարության դիմաց: Ոստիկանները ուժ գործադրելով՝ բերման են ենթարկել կանանց: Նրանց թվում է նաեւ 44 օրյա արցախյան պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
«Այսօր՝ ապրիլի 7֊ին, մայրության ու գեղեցկության տոնին հողատուի անհայրենիք ոստիկանությունը ձեռք բարձրացրեց հայ կնոջ վրա, հայ հերոսածին մայրերի վրա, որբացած աղջիկների վրա: Սա թերեւս ամենակարեւոր փաստն է, որ անհրաժեշտ է իմանալ դավաճանների Հայաստանի մասին։ Տղերք, ուշքի եկեք։ Սա նաեւ ձեր հայրենիքն է, ձեր երեխաների հայրենիքն է։ Մի ստիպեք, որ ձեր երեխաները ձեզ նման անհայրենիք մեծանան։ Չեմ էլ պատկերացնում, որ մի օր դուք կամաչեք այսօրվա համար, չէ որ ձեր ստամոքսը լիքն է, չէ որ դավաճանը ձեզ ոստիկանից վերածել է անվտանգության շարքային աշխատակցի։ Այդ 300 000 դրամով դուք ոչ միայն վաճառել եք ձեզ, այլ նաեւ վաճառել մեր հայրենիքն ու ձեր երեխաների կյանքը։ Մի օր դուք կմեռնեք արժանապատվության բացակայությունից։ Հարց է առաջանում՝ ձեր երեխաները կկարողանա՞ն արդյոք ձեզ հողարկավորել։ Ամեն օր արթնանալուց հետո մտածեք ձեր երեխաների արժանապատվության ու ապահով կյանքի մասին, հետո նոր հագեք հողատուի ոստիկանության համազգեստը», - գրել է կապիտանի դուստրը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

