ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Եղանակը Հայաստանում մայիսի 9-ին Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգում Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան Օհանյան Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը Կոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվել Նոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներ Հաղթանակին պետք է տեր կանգնել, այլապես ուրիշը կգա եւ տեր կկանգնի. Բաբուխանյան Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի պապը


ԹՐՔԱՀՊԱՏԱԿՆԵՐՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵ՞Ն. ԻՅԱ՜, ԻՐՈ՞Ք

Վերլուծություն

Եթե Պանիկովսկուն աղջիկները չէին սիրում, ապա «Օմեգա» մականունով Արարատ Միրզոյանին չեն սիրում ոչ միայն աղջիկները, այլեւ ռուսական վերնախավը` պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել «Օմեգայի» գլխավորած պատվիրակությանը, որը, ըստ նախատեսվածի, ապրիլի 13-ին, պետք է գործուղվեր նախ Մոսկվա, հաջորդ օրն էլ Սանկտ Պետերբուրգում մասնակցեր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքներին:

 

ԹՈՒՐՔԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ «ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Մինչդեռ «դժբախտ» ամսի 13-ի միջոցառման մասին նախօրոք հայտարարել էր նաեւ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Սակայն «Օմեգայի» խորհրդական Վահան Կոստանյանը պնդում է, որ ոչ թե չեղարկվել է, այլ` հետաձգվել. «Այս պահին ժամկետները ճշտվում են, ամենայն հավանականությամբ` մայիսին կլինի»: Սակայն ինչպե՞ս եղավ, որ նախապես պլանավորել են հանդիպումը, հետո պարզել, որ գրաֆիկը հագեցած է: Արդյո՞ք վերաբերմունքի փոփոխություն չի եղել կապիտուլյանտի մոսկովյան «գիքորությունից» եւ գերիների փոխարեն ադրբեջանցի եւ թուրք գեներալներին խաբեությամբ բերելու կեղտոտ պատմությունը գեներալ Ռուստամ Մուրադովի գրպանը գցելու ձախոխակ փորձից հետո...

Իսկ Արտաշես Գեղամյանը բավականին հեռուն գնացող պնդում է անում. «Փաշինյանը եւ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, Թուրքիայի հատուկ ծառայությունների` իշխանությունում խրամատավորված գործակալները սպառնալիք են ոչ միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար, այլեւ Հարավային եւ Հյուսիսային Կովկասի տարածաշրջանի ապակայունացման իրական վտանգ: Ուստի, Փաշինյանին իշխանությունից հեռացնելը նշանակում է պահպանել խաղաղությունը Հարավային Կովկասում»: Այսինքն կապիտուլյանտի` իշխանությունը պահելու մոլագար ձգտումը բխում է ստվերային պարտավորությունի՞ց` Արցախը հանձնելուց հետո երկրորդ «խոսացված պատերազմով» հանձնել նաեւ Սյունիքը, եթե ոչ ամբողջ Հայաստանը...

Բայց արի ու տես, որ ուսապարկերը հանկարծ «օզվերին» խմեցին եւ սկսեցին զգուշորեն քննադատել Նիկոլի «կիրթ եւ կառուցողական» ընկերոջը: Մասնավորապես, ակնհայտ չհայ Լենա Նազարյանը հանկարծ կոշտ որակումներ տվեց սեփական խունտայի տերերին. «Ես հավատացած եմ, որ մեր պետությունն ու մեր երեխաները, ինչպես նաեւ նրանց սերունդները շատ ավելի երկար ու երջանիկ են ապրելու այս տարածաշրջանում, քան Ալիեւը ու իր ֆաշիստական, այլատյաց, մարդասպան համակարգը կգոյատեւի: Մարդասպանության վայրագությունները իր ժողովրդին ու ողջ աշխարհին ի ցույց դնելով` Ալիեւը մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին, որտեղ ստեղծվել են պատերազմների ու ցեղասպանությունների զոհերի հիշատակը վկայակոչող պուրակներ ու թանգարաններ, այլ ոչ թե տեղի ունեցած բարբարոսությունները»: Սակայն այս ամենի զգուշավորությունն ու ակնհայտ կեղծավորությունը ոչ միայն քաղաքացիներիս տպավորությունն է, այլեւ չի վրիպել քաղաքագետ Արթուր Ղազինյանի աչքից.

Իրականում Փաշինյանին նախընտրական շրջանում թույլ են տվել քննադատել ու պատասխանել Ալիեւին` ընտրությունների նախաշեմին ավերված վարկանիշը եւ խայտառակված կերպարը վերականգնելու համար: Ալիեւի համար շատ ավելի գերադասելի է լսել իր անձնական օգտագործման գործակալների` իր հասցեին հնչող քննադատություններն ու մեղադրանքները, քան հետո գլխի վրա զգալ Քոչարյանի դագանակի ցավոտ հարվածը: Այնպես որ առաջիկայում սպասեք ադրբեջանական գործակալների մասնակցությամբ բեմականացված կեղծ հայրենասիրական ներկայացումների»:

ՀՀԿ-Ն ԱՆՇՏԱՊ, ԲԱՅՑ ՀԻՄՆԱՎՈՐ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Եվ հենց նիկոլականները կամա թե ակամա մատնում են սեփական կեղծավորությունը: Ուսապարկերի տեսության «հիմնադիր», նոր-նոր ուսապարկ-պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ պատերազմում կրած պարտության համար մեղավոր են նախկինները, որոնք «թալանել են բանակը»: Թե ինչպես են «բանակ թալանողները» քառորդ դար անառիկ պահել մեր սահմաններն ու մասնավորապես Արցախը, սակայն իշխանություն չունենալուց հետո դարձել պարտության պատճառ` այդ հակասությունը նիկոլասորոսական ուղեղին հասու չէ, եւ ուղեղի ու լեզվի միջեւ կապի բացակայությանը զոռ տալով, սույն դեղնակտուցը նաեւ բազում կեղտոտություններ դուրս տվեց հատկապես ՀՀԿ-ի հասցեին: Դա անպատասխան չմնաց, եւ ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը նրա մասին մասնավորապես ասաց. «Պարզվեց, որ իր գործընկերներին «ուսապարկ» անվանած իմքայլական նոր պատգամավորը անգամ ուսապարկ չէ, այլ թարախի պարկ` պզուկ», ինչպես նաեւ որակեց. «Դասալիք եւ դավաճան գերագույն գլխավոր վիժվածքի անձնական օգտագերծման սույն ոջիլը»:

Այդ ցեխարձակումների ֆոնի վրա հողատուները հանկարծ «մոռացան» իրենց խոստումը` հրապարակել Օնիկ Գասպարյանի եւ Սերժ Սարգսյանի մի քանի ամսվա վաղեմության հեռախոսազրույցը: Իսկ Ալիեւը հանկարծ ձայնակցեց իր կամակատարներին` հայտարարելով, որ Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմից հետո իրենից իբր 2 շաբաթ էր խնդրել տարածքները հանձնելու համար, սակայն դրան խանգարեց «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումը: Պարզ է, որ իր ծառա Նիկոլի ընտրազանգվածի հետ Ալիեւը խոսում է նույն բառապաշարով, ինչ Նիկոլը, ու որ հողատուն եւ նրա տերերն այս ընտրարշավում համաձայնեցված են խաղում, սակայն այս անգամ պատասխան հարված հասցրեց Սերժ Սարգսյանը` իր գրասենյակի հաղորդագրության միջոցով. «Եթե Սերժ Սարգսյանը երբեւէ որեւէ բան խոստացել է Իլհամ Ալիեւին, ապա դա սեփական ծոծրակը տեսնելն է, երբ անվտանգության գոտի համարվող տարածքները փոխզիջման արդյունքում թողնելուց առաջ չկատարվեին հայկական կողմի պահանջները` Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման, Հայաստանի եւ Արցախի միջեւ անխափան եւ հուսալի ցամաքային սահմանի (ցամաքային կապի) եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` միջազգայնորեն երաշխավորված անվտանգության ապահովման ուղղությամբ: Դիվանագիտական ճակատում եւ պատերազմում Սերժ Սարգսյանին պարբերաբար պարտված Ալիեւի ներկայիս ոգեւորությունը որքան էլ հասկանալի է, միաժամանակ զավեշտալի են այդ ոգեւորությունից գլուխը կորցրած Ադրբեջանի նախագահի` ժամանակ առ ժամանակ հնչող իրարամերժ հայտարարությունները»:

ՀՀ երրորդ նախագահը նաեւ առաջարկում է Իլհամին կողմնորոշվել, թե իրարամերժ ստերից ո՞ր մեկն է ընտրում, ու ընդհանուր առմամբ այդ պատասխանը նման էր «Իյա՜, իրո՞ք»` դասական դարձած թեւավոր խոսքին: Ասվում է տիրոջը` մազութային սուլթանին, սակայն վառվում են նաեւ կապիտուլյանտի եւ ուսապարկերի ականջները: Շուտով վառվելու է նաեւ դրանց ոտքի տակի հողը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրումՌոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)Եղանակը Հայաստանում մայիսի 9-ինՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգումԹող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան ՕհանյանՄահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ ԿիրակոսյանըԿոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվելՆոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներՀաղթանակին պետք է տեր կանգնել, այլապես ուրիշը կգա եւ տեր կկանգնի. ԲաբուխանյանՈ՞վ է Նիկոլ Փաշինյանի պապըԱրոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսինՆոր հաղթանակները` ընդամենը ժամանակի հարց ենՄայիսի 9-ի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ ՄիշուստինինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք, մահացել է 10 մարդԱյսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական հինավուրց քաղաքի ազատագրման համար. ՓաշինյանՀՀ մարմնամարզիկները «Քութաիսիի Գավաթ - Մեր Ապագա Օլիմպիականները» միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով են վերադառնում տուն«Տարե՛ք էս աղջկան». Նիկոլ Փաշինյանը ախրանիկին հրահանգեց հեռացնել իրեն «Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս» հարցը տված լրագրողին (Video)ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ. ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆ «ԵՍ ԻՍԿԱՊԵՍ ՄԵԾ ՏԵՂ ՈՒՆԵՄ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՄ ՊԱՊԵՐՈՎ».ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸՏԵՆՑ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ԲԱՅՐԱՔԹԱՐՆ ԻՆՉԻ Ա ԱՄԵՆ ԳՆՈՎ ՍՈՂՈՍԿՈՒՄ ԵՌԱԲԼՈՒՐ. ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Ռոսկոսմոս»-ի և «ՆԱՍԱ»-ի տիեզերագնացները Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել են Երկրի բնակիչներինՆիկոլ Փաշինյանը հարյուրավոր ախրանիկների ուղեկցությամբ գնացել է Եռաբլուր. տեսախցիկների առջև ծնկում է զոհերի շիրիմների մոտ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը, թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը Կորոնավիրուսի դեմ մեկ բաղադրիչ ունեցող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցել են ՌուսաստանումՊետական համակարգի աշխատակիցներին սպառնացել են հետապնդումներով և աշխատանքից ազատելով. ԱՀ պատգամավորը ահազանգում էԵրբ գյուղ հասանք, Ստեփանակերտից արդեն լուրը հասել էր, որ Հայոց բերդաքաղաքն ազատագրված է...  Երթ-միջոցառում, որի արդյունքում ակնկալվում է ստանալ աննախադեպ մեծ չափերի Հայոց եռագույնըՓաշինյանն այսօր մեկնում է Գեղարքունիք. Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել այցի գրաֆիկը.MediaportԱնգելա Մերկել. Մենք պարտավոր ենք պահել նացիզմի ժամանակ զոհվածների հիշատակըՄի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ».Էլբակեան ԷդգարՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ռուբեն Վարդազարյանը փորձել է ճնշում գործադրել դատավոր Բեկթաշյանի նկատմամբՓաշինյանը Եռաբլուրում է. ոստիկանները, անվտանգության աշխատակիցներն ու սպորտային հագուստով մարդիկ խոչընդոտում են Tert.am-ի և News.am–ի աշխատանքը (տեսանյութ)Մենակ Կապիտուլյանտ վիժվածքը Շուշին հանձնելուց հետո կարար Շուշիի ազատագրման օրը Շուշին ազատագրողին իր արյունոտ ձեռքերով մեդալ տար.Նարեկ Սամսոնյան2018 թվականից հետո, մեծ թվով զինվորականներ, ովքեր բանակաշինության ամենատարբեր փուլերում գործելու, ծառայելու, մեծ արդյունավետություն ունեին՝ հերթով շարքից հանվեցին.Տիգրան ԱբրահամյանՄայիսի 9-ը մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով․ Գարեգին Բ Օրվա հանդիպումների անոնսՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 10-ից 16-ըՀաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ ՍարգսյանՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուՀՀ ԱՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում չի օգտագործել դեղամիջոց, որը նվազեցնում է մահացությունը․ Փաստահավաք խումբԱրմեն Մելիքյանը,Կարեն Ասլանյանն ու Հայկ Մնացականյանը Տոկիոյի օլիմպիադային մասնակցելու ուղեգիր նվաճեցին Վահագն Վերմիշյանը դատի է տվել ՓաշինյանինՆախագահը դիմել է ՍԴՄալիշևան պատմել է, թե ինչպիսին կլինի սեքսը 10 տարի անց«Իրավունքի» լուրը հաստատվեց, Կամո Ցուցուլյանը նշանակվեց փոխոստիկանապետԻշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան ԱբրահամյանՀայկ Մնացականյանը 3:2 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչԳիտնականները սովորել են ջնջել մարդկային հիշողությունըՆԺԴԵՀԻ ԱՐՁԱՆՆԵՐ ՊԵՏՔ Է ՇԱՏ ԴՐՎԵՆ․ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ