«Հրապարակ». ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի՞ 07:10 - «Հրապարակ». Իշխանությունն իր կարգախոսը «գողացել» է Ռոբերտ Քոչարյանի թիմից Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն «Հրապարակ». Բուժաշխատողների շրջանում խուճապ է «Հրապարակ». Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին ՄԱԿ-ից հայտնել են մարդկությանը մոտեցող աղետի մասին Մխիթարյանը, մեծ հավանականությամբ, կլքի «Ռոման» ⚡️Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️ Այս օրհասական պահին անհնար է հայրենիքի փրկությունից զատ այլ բանի մասին մտածել. Աննա Մայիլյան Վիճող տղամարդը ծնկեց ու ներողություն խնդրեց. Սթափեցնող միջադեպ երևանյան փողոցում


Լելե Թեփեի օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել. Սամվել Բաբայան

Հասարակություն

Լելե Թեփեի օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել:  Այս մասին Հանրային ՀԸ-ն հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրուցում ասել է Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Ես որքան գիտեմ՝ պատերազմի ժամանակ էլ եւ պատերազմից հետո, այս վերջին 5-6 օրը ավելի ակտիվ ինչ-որ Լելե Թեփե են ասում։ Մեկն էլ ասում է՝ Բաբայանը քաղաքացիական անձ է, կոչումից զրկել են։ Եթե այդ մարդը՝ Գառնիկ Իսագուլյանը, հրամանը չհանի, որ կոչումից զրկել են, ուրեմն ստում է։ Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել։ Ամսի (հոկտեմբերի- խմբ․) 5-6-ը, որբ հակառակորդի մի թեւը արդեն Ջաբրայիլի բերանում է, մյուս թեւը Հադրութի Բանաձոր գյուղն է վերցրել, երրորդ թեւը գնում է դեպի Խոդաֆերին, պարոն Փաշինյանը ելոկտորով կապվում է Օնիկ Գասպարյանի հետ, որ այստեղի գեներալները նման բան են ասում։ Խոսակցության ընթացքում ես միջամտում եմ, ասում եմ՝ եթե դուք կարողանում եք այդ տարածքում պաշտպանություն կազմակերպելու, մենք կարող ենք չանել, բայց եթե չենք կարող, միակը մնում է այդ քայլը։ Մարդը ասում է, որ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին այդ երեք ուղղություններով, այսինքն մնում է Հորադիզը, Լելե Թեփեն 9-10 կմ այդտեղից հեռու է։ Հորադիզից ուղիղ ճանապարհ է իջնում մինչեւ Արաքս գետ, եթե մենք չենք կարողանում այդ 12 կմ փակել, ապա 100կմ ինչպե՞ս ենք պաշտպանություն ստեղծում։ Առաջարկը եղել է իմ կողմից, 1993 թվականին այդ տարածքները այդ կերպ ենք ազատագրել։ Ցավալին նա է, որ մասնակիցներից մեկն է դա ասում ճանապարհը փակել ենք, օղակի մեջ ենք վերցրել, ով անցել է Իրանի կողմ, ով էլ զոհվել է։ Առաջարկ է եղել նույն կերպ գործել, ընդունել է ե՛ւ Ջալալը, ե՛ւ Օնիկը Գասպարյան, որ այո, դա է միակ ձեւը»,- ասաց նա:

Օպերացիան որոշողը, կայացնողը Ղարաբաղի հրամանտարն է․ երկու բիրգադ է կցել իր ռեզերվներով, որ այս օպերացիան իրականացնի։ Գնացել է՝ ամսի 6-ին, առավոտյան ամբողջ շտաբով, որ սպաները տեսնեն, թե գումարտակի հրամանտարը որտեղով է մնելու, իրականում տեսնեն, իմանան տարածքը, եւ ինչ խնդիր են կատարում։ Ամսի 7-ին օպերացիան սկսել են։ Ամբողջ Ղարաբաղի բանակային շտաբը եղել է Ֆիզուլիի հրամանատարական կետում, տեսախցիկը դրված է, ամբողջը նկարվել է։ Դա պետք է էլի առգրավել, բերել, ծանոթանալ՝ ստերի աստիճանը ինչ է լինում։ Օպերացիան սկսում են, տանկային բրիգադը ճեղքում է, մտնում, Ցորի մոտոհրաձգային բրիգադը։ Հակառակորդը դիմավորում է դրոշներով, մոտ 150 հոգի խփում են, էլ չի շարժվում առաջ, այդտեղ կանգնում է։ Երբ տանկային բրիգադը հասկանում է, որ իր մեջքը պահողը չի մտել, նրանք էլ են կանգնում, անձնակազմը դուրս է գալիս։ 4 տանկ է խփվում, ոչ թե 44։ Ընդհանուր առմամբ 11 տեխնիկա տանկային բրիգադից խփվում է, մի մասը թողնում են, մի մասը խփվում է, հետո 3 տեխնիկան հանում են այնտեղից։ Երկրորդ բրիգադում մի տանկ ԱԹՍ-ն է խփում, երկրորդ ՀՄՄ-ն վարորդը վատ է զգում, գցում է ձորը։ Այսինքն ամսի 7-ին զոհվում են 2 հոգի՝ տանկային բրիգադի տանկային հրամանատարը եւ Ցորից վաշտի հրամանտար, 10-ից ավելի վիրավոր են տալիս։ Բայց մենք խոսում ենք 700-ից ավելի զոհի մասին, խոսում ենք 44 տեխնիկայի մասին, որ կորցրել ենք այնտեղ, որ աչքի լույսի պես այդ երկու բրիգադը պահել ենք, տարան, գլուխները կերան, այդ բանակը երրորդ կողմից է ղեկավարվել, չորրորդ։ Ես ձեզ ասում այն, ինչ փաստ է»,- մանրամասնեց Բաբայանը։

Նրա խոսքով` այդ բրիգադը մինչեւ այդ օպերացիան մասնակցել է Թալիշի օպերացիային, որի գաղափարը տվել է Մովսես Հակոբյանը.  «Թվերը դիմացս դրված են՝ տանկային բրիգադից 22 տանկ է գնացել, 6-ը խփվել է, Ցոր-ի մոտհրաձգային բրիգադից գնացել են, 4-5 տեխնիկա խփվել են, շփոթել են Թալիշի, Մատաղիսի ճանապարհը, տասնյակ վիրավորներ ունենք եւ զոհեր։ Այնտեղ տանկեր գտագործելու տարածք չկար։ Դա եղել է հոկտեմբերի 1-2-ին։ Խնդիրը նրանում է, որ այս ամենը անում են մարդիկ, ովքեր ընդհանրապես բանակից գաղափար չունեն, գեներալներ են իրենց համարում, որոշումներ են ասում, որ մենք եթե մասնակցեինք, չգիտենք՝ ինչ կանեինք։ Մասնակցել ես, քո առաջարկով այս 6 տանկն ու 4-5 ՀՄՄ-ն խփվել է, զոհեր եւ վիրավորներ ենք ունեցել։ Խնդրեմ քննչական վարչությանը՝ ստուգեն՝ այս ուղղությամբ որոշումը ով է առաջարկել եւ ինչպես է եղել։ Սրանից հետո էլ եղել են մի շարք առաջարկներ, դա արդեն թող ճշտեն՝ ինչ է առաջարկել տվյալ անձը»։

Բաբայանի խոսքով` օպերացիան նորից է շարունակվում, երբ Ջալալ Հարությունյանը Ֆիզուլիից գալիս է շտաբ:

«Երբ Ջալալ Հարությունյանը Ֆիզուլիից գալիս է շտաբ, որին անվանում են բունկեր, Ջալալին հարցնում եմ՝ հակառակորդը մեզ դիմադրե՞լ է, Ջալալն ասում է, որ հակառակորդը մեզ ոչ մի դիմադրություն ցույց չի տվել, 3-4 ժամ հակառակորդը չի հասկացել՝ մենք ինչ ենք անում, որովհետեւ տանկային բրիգադը որ ճեղքել է, գրեթե հասել է իր խնդրի կատարմանը, քանի որ իր մեջքը չի եկել, նա պարտադրված տեխնիկայի մի մասը թողել է, դուրս եկել։ Եթե նա զոհեր տար, տեխնիկայի մեջ զոհեր կլինեին։ Դա խոսում է, որ անձնակազմը դուրս է եկել տեխնիկայի միջից։ Ջալալն ասաց, որ ամսի 8-ին ուզում է նորից անել։ Գիշերը դրա համար ես այնտեղ մարդկանց եմ ուղարկում, 60-70 հոգի մարդ են տանում Քյանդ-Հորադիզ գյուղի ներքեւը բարձրունքները պահում մի ամբողջ օր, 3 զոհ են տալիս, երկու վիրավոր, այդ մարդիկ էլ ողջ-առողջ են, կարող են հրավիրել քննության, ամսի 8-ի առավոտից մինչեւ ամսի 8-ի երեկոյան, չեն անում, եւ դրանով փակվում է։ Այսինքն օպերացիան որպես այդպիսին չի կայանում»,- ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ է օպերացիան ադ ճակատագրին արժանանում, Բաբայանը պատասխանում է, որ սպաները հրաժարվում են.  «Մոտոհրաձգային բրիգադի հրամանատարը վիրավորվում է, պարտականությունները դրվում են տեղակալի վրա, տեղակալը կատեգորիկ հրաժարվում է զորքերը շարժել, ավելին՝ 23 տանկ, որ իր կետից պետք է հասցվեր Ֆիզուլի, այնտեղ հասնում է 2 տանկ, 21-ը մնում է ճանապարներին։ Եւ երբ բերում են այդ տեխնիկան, որպեսզի վերանորոգեն, պարզվում է, որ այն որեւէ խնդիր չուներ»։

Պետրոս Ղազարանի հարցին, թե դավաճանությո՞ւն է եղել, Բաբայանը պատասխանում է, որ պետք է քննություն անցկացնել. «Դրա համար ասում եմ քննություն։ Եկեք չասենք «դավաճանություն» բառը, ասենք՝ կա՛մ վախեցել են, կա՛մ սաբոտաժ են արել, քննությունը կպարզի՝ որն է եղել: Խնդիրը հետեւյալն է, որ կարգ ու կանոն չի եղել, սպայական կազմը իրենց տեղերում չեն եղել, ոչ արժանի հրամանատարներ են նշանակվել։ Մեծ մասը ունակ չեն եղել իրենց զորքերը կառավարել։ Փաստն այն է, որ երբ որեւիցե դիմադրողականություն չի եղել հակառակորդի կողմից, այդ 12 կիլոմետրը փակում էին, մենք այդ խայտառակ վիճակից պրծնում էինք, չեն արել։ Ամեն ինչ տեսանկարահանվել է, դա գաղտնիք չէ։ Ընդհանրապես այդ երկու զորամասից պատերազմի ժամանակ 40 հոգի զոհ է տվել տանկային բրիգադը, 50 հոգի մոտոհրաձգայինը։ Լելե Թեփեի հրաման չի եղել, այն Քյանդ-Հորադիզից 9-10 կիլոմետր հեռու է, այն մնալու էր թիկունքում, եթե օպերացիան հաջողվեր: Կա երկրորդ ձայնագրությունը ինձ վերաբերող, որ ես ինչ-որ օպերացիա եմ արել, ահագին զոհեր ենք տվել, 172 հոգի էլ գերի է ընկել։ Սա նույն ձեւով ուղարկում եմ ԱԱԾ, հնարավոր է գտնել այդ մարդկանց, հասկանալ՝ ով է դրա հեղինակը։  Կան թուրքական հետախույզներ գեներալի հագուստներով, որոնց նատակն է ժողովրդի մեջ սարքել պանիկա։ Մարտի դաշտում ինչ արեցին, արեցին, հիմա անցել են քաղաքացիական կյանքին։ Կոչ եմ անում ձերբակալել այդ մարդկանց, ովքեր 700 թիվը ասում են, որտեղից են լսել, եւ մենք պարզ տեսնելու ենք՝ այդ շղթան ուր է տանում եւ թուրքական հետախույզներն ովքեր են Հայաստանում»։

«Հրապարակ». ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի՞07:10 - «Հրապարակ». Իշխանությունն իր կարգախոսը «գողացել» է Ռոբերտ Քոչարյանի թիմիցՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն«Հրապարակ». Բուժաշխատողների շրջանում խուճապ է«Հրապարակ». Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասինՄԱԿ-ից հայտնել են մարդկությանը մոտեցող աղետի մասինՄխիթարյանը, մեծ հավանականությամբ, կլքի «Ռոման»⚡️Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Այս օրհասական պահին անհնար է հայրենիքի փրկությունից զատ այլ բանի մասին մտածել. Աննա ՄայիլյանՎիճող տղամարդը ծնկեց ու ներողություն խնդրեց. Սթափեցնող միջադեպ երևանյան փողոցումԱԽՔ-ն իրան լրիվ մեծ ախք-ի տեղ ա դրել. Աննա ՄկրտչյանՖերդինանտ Կարապետյանի համար օլիմպիական ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունը մնաց աշխարհի առաջնությունըՕմբուդսմենը կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի Հանրային հեռուստատեսության աշխատանքըԱՆԴՐԱԴԱՐՁ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆԱռաջարկներ ստացել եմ գրեթե բոլոր կուսակցություններից. Սոֆյա Հովսեփյան Հեռու չէ այն օրը, երբ դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման առաջին հայցերը կներկայացնի դատարան. ՀՀ գլխավոր դատախազԲռնցքամարտիկ էր. Նոր ուշագրավ մանրամասներ Էջմիածնում հնչած կրակոցներից Հանրային հեռուստատեսությունը Սյունիքի հետ կապված իմ հայտարարություններից գրեթե ոչ մի բան չի լուսաբանում. ՄԻՊԲԱ ՀԻՄԻ ԻՆՉ ԱՆԵՆՔ, ԷՍ ՃԱՄՊՐՈՒԿՆ ՈՒՐ ԴՆԵՆՔ... ԴԻՄԱՆԱԼՈՒ ՉԻՁեզ ներկայացված տեսանյութում կարող եք համոզվել, թե ինչպես են Նիկոլն ու ԱԽՔ-ը անգամ իրենց փնթի «կռուտիտներով» իրար հակասում. Արմեն ԱշոտյանՀայկական խայտաբղետ նախընտրական խճանկար. ահաբեկիչներից մինչեւ օլիգարխներԻ՞նչ գաղտնի բանակցություններ են ընթացել փաշինյանական ու ադրբեջանաթուրքական իշխանությունների միջև. ԱԱԾ պահեստազորի սպաները հայտարարություն են տարածել«Վերածնվող Հայաստանը» և ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցեն Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքովԶելենսկին Բայդենին հրավիրել է այցելել ՈւկրաինաԻնչո՞ւ են ռուս զինվորականները Փաշինյանին ուղեկցել Սյունիք. պարզաբանում է Արմեն ԳրիգորյանըԱվիացիայի հարվածից անմահացավ ընկերների հետ` բռնելով հավերժի ճանփանՄարդիկ աղքատ են, հացի ու դեղի կարիք ունեն, դրանից այն կողմ էլ ի՞նչ իրավունքների խախտում«Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի․ ՄակունցՍիրված կատարումներ Մայիսի 9-ին, ժամը 19-00-ին Իջևանում Նիկոլ Փաշինյանի պատճառով ծեծկռտուք է եղելԼավրովն Այվազյանին հրավիրել է ՌԴ` «շարունակելու արտաքին քաղաքական և այլ հարցերի շուրջ սերտ շփումները»Լրագրողներին անհիմն մերժումները շատացել են. բացը լցվում է ապատեղեկատվությամբ. ԹաթոյանՀայաստանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության մասինՄոսկվան և Երևանը քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը. Լավրով (տեսանյութ)«Նա երևի իրեն արդեն կորցրել է. ամեն ինչ ապացուցված է, պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնելու». Կարինե Աճեմյանը՝ կապիտուլյանտի հայտարարությունների մասինԼատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով. Էդուարդ ՇարմազանովԵթե պարտության խորհրդանիշ Հարութունյանը հրաժարական տա և հայտարարի, որ այլևս երբեք չի մասնակցելու ընտրությունների, ապա իրավիճակը կտրուկ կփոխվի եւ կսկսվի Արցախի առողջացման փուլըԼևոն Արոնյանը մայիսի 8-ին Երևանում հանդես կգա դասախոսությամբ Զգում եմ զույգ եղբայրս կենդանի է. Երկկողմանի ծնողազուրկ Ստեփանը հավատով սպասում է անհետ կորած եղբորը. ՎԻԴԵՈԿարևորագույն հարց է Ադրբեջանից գերիների վերադարձը. Այվազյանը՝ ԼավրովինLIVE. Սերգեյ Լավրովի եւ Արա Այվազյանի մամուլի ասուլիսըՕդանավակայանում թալանում են մարդկանցՆիկոլ, Հայաստանում կա մեկ կապիտուլյանտ, և այդ մեկ կապիտուլյանտը դու՛ ես.Նաիրա ԿարապետյանԶինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեցԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներինԴու հասկանո՞ւմ ես, որ դրսի համար պոլի շոր ես դարձել, իսկ կարողա՞ սրա մեղավորն էլ են Սերժն ու Ռոբերտը. Նարեկ ՍամսոնյանԵվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնսՍերգեյ Լավրովը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդում (Photo)Նախորդ շաբաթ ՀՀ-ի և Արցախի տարածքում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ«Բարի լույս, Երևան». Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանից (լուսանկար)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ