«Իրավունք»․ Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին զրկել են անգամ իրենց հաշվին արձակուրդից «Հրապարակ». ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի՞ 07:10 - «Հրապարակ». Իշխանությունն իր կարգախոսը «գողացել» է Ռոբերտ Քոչարյանի թիմից Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն «Հրապարակ». Բուժաշխատողների շրջանում խուճապ է «Հրապարակ». Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին ՄԱԿ-ից հայտնել են մարդկությանը մոտեցող աղետի մասին Մխիթարյանը, մեծ հավանականությամբ, կլքի «Ռոման» ⚡️Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️ Այս օրհասական պահին անհնար է հայրենիքի փրկությունից զատ այլ բանի մասին մտածել. Աննա Մայիլյան


Ալիևն իրականացնում է պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզ, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն Հայաստանի, Արցախի բնակչության, հայ ժողովրդի նկատմամբ․ ՄԻՊ

Իրավական

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին։ ՄԻՊ հայտարարությունը՝ ստորև։

«Հայերն ունեն խեղված հոգեբանություն, նրանց լավ բժիշկ է պետք, հայերի թույնը սփյուռքից է. Ադրբեջանի նախագահի 2021թ. ապրիլի 13-ի խոսքերն են: Նրա ելույթն արմատավորում է ատելություն և ռասիզմ, ֆաշիստական է: Առաջացնում է թշնամանք Հայաստանի ու Արցախի և սփյուռքի միջև:

Մեջբերումներ ապրիլի 13-ի ելույթից՝

«(...) Նրանք (նկատի ունի հայերին) լավ բժիշկների կարիք ունեն: Ես բազմիցս ասել եմ, որ նրանց թունավորել են: Այս թույնը հիմնականում գալիս է իրենց սփյուռքից, որը Ֆրանսիայի հարավում, Կալիֆոռնիայում, Կրասնոդարի մարզում և այլ մայրաքաղաքներում շատ հանգիստ և գեղեցիկ վայրերում նստած կյանքն են վայելում: Նրանք ուզում են, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հայերն իրենց պատանդը, գործիքը լինեն, որպեսզի իրենք կարողանան զբաղվել կտրուկ և շովինիստական գաղափարներով: Հայ հասարակությունը (...) ապրում են երկաթե վարագույրի հետևում և այս թունավոր գաղափարների ազդեցության տակ են: Մենք պատրաստ ենք նրանց աջակցել այս հարցում»:

«(...) դա կրկին իրենց հոգեբանության հետ է կապված: Նրանք կարծում են, որ ամբողջ աշխարհն իրենց պարտական է: Այդ հոգեբանությունը նրանց գցել է ներկայիս նվաստացուցիչ վիճակի մեջ, բայց շարունակում են մտածել, որ իրենց պետք է օգնեն: (...) Նրանք չեն գիտակցում, որ խնդիրը հենց իրենց մեջ է: Հայաստանի ամենամեծ վտանգը հենց իրենց հոգեբանությունն է: Սա պետք է փոխվի և գուցե դա շրջադարձային կետ կլինի, որպեսզի հասկանան թե մենք իրենց ինչ ծանր դաս ենք տվել»:

«Սա նրանց հոգեբանությունն է: Նրանք դաստիարակվել են այնպես, կարծես աշխարհի ամենամեծ ազգն են, արժանի են լիակատար աջակցության, բոլորը պարտական են իրենց, ոչ ոք չգիտի ինչու: Նրանք օգտագործում էին կեղծ պատմություններ ՝ անձնական և կորպորատիվ առավելություններ ստանալու համար: Հիմա բոլորը հասկանում են, որ իրենց բանակը գոյություն չունի, նրանք ունեն 10 000 դասալիք, 10 000, «Անպարտելի բանակ»: Նրանց ողջ ընկալումը փոխվել է: Դուք միանգամայն ճիշտ եք, դա խեղում է, հոգեբանական խեղում»:

Ադրբեջանի նախագահի ապրիլի 12-ին «Պուրակի» բացման, ինչպես նաև ապրիլի 13-ի ելույթներով արմատավորվում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն և այլն:

Փոխարենը՝ նա համեմատությամբ ի ցույց է դնում Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությամբ առավել բարձր: Այս ամենն իրականացնում է ի հաշիվ պատմական փաստերի բացահայտ աղավաղման:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի այս ելույթներին և վարվող քաղաքականությանը:

Ակնհայտ է, որ նրա կողմից իրականացվում է պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն Հայաստանի ու Արցախի բնակչության, Հայ ժողովրդի նկատմամբ:

Հենց այս ելույթներն ու քաղաքականությունն են ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների պատճառը, խոշտանգումների հիմքերը:

Դրանք սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքերը:

Հակառակ նշված ելույթների՝ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի պետական քաղաքականություն չեն վարել ու չի վարում:

Ադրբեջանի նախագահը ապրիլի 13-ի իր ելույթն ունեցել է «Նոր հայացք Հարավային Կովկասին. Զարգացումն ու համագործակցությունը հակամարտությունից հետո» վերտառությամբ միջոցառմանը՝ ADA համալսարանում (Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի համալսարան, ք.Բաքու, 10-13 ապրիլ, 2021թ.)»:

«Իրավունք»․ Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին զրկել են անգամ իրենց հաշվին արձակուրդից«Հրապարակ». ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի՞07:10 - «Հրապարակ». Իշխանությունն իր կարգախոսը «գողացել» է Ռոբերտ Քոչարյանի թիմիցՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն«Հրապարակ». Բուժաշխատողների շրջանում խուճապ է«Հրապարակ». Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասինՄԱԿ-ից հայտնել են մարդկությանը մոտեցող աղետի մասինՄխիթարյանը, մեծ հավանականությամբ, կլքի «Ռոման»⚡️Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Այս օրհասական պահին անհնար է հայրենիքի փրկությունից զատ այլ բանի մասին մտածել. Աննա ՄայիլյանՎիճող տղամարդը ծնկեց ու ներողություն խնդրեց. Սթափեցնող միջադեպ երևանյան փողոցումԱԽՔ-ն իրան լրիվ մեծ ախք-ի տեղ ա դրել. Աննա ՄկրտչյանՖերդինանտ Կարապետյանի համար օլիմպիական ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունը մնաց աշխարհի առաջնությունըՕմբուդսմենը կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի Հանրային հեռուստատեսության աշխատանքըԱՆԴՐԱԴԱՐՁ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆԱռաջարկներ ստացել եմ գրեթե բոլոր կուսակցություններից. Սոֆյա Հովսեփյան Հեռու չէ այն օրը, երբ դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման առաջին հայցերը կներկայացնի դատարան. ՀՀ գլխավոր դատախազԲռնցքամարտիկ էր. Նոր ուշագրավ մանրամասներ Էջմիածնում հնչած կրակոցներից Հանրային հեռուստատեսությունը Սյունիքի հետ կապված իմ հայտարարություններից գրեթե ոչ մի բան չի լուսաբանում. ՄԻՊԲԱ ՀԻՄԻ ԻՆՉ ԱՆԵՆՔ, ԷՍ ՃԱՄՊՐՈՒԿՆ ՈՒՐ ԴՆԵՆՔ... ԴԻՄԱՆԱԼՈՒ ՉԻՁեզ ներկայացված տեսանյութում կարող եք համոզվել, թե ինչպես են Նիկոլն ու ԱԽՔ-ը անգամ իրենց փնթի «կռուտիտներով» իրար հակասում. Արմեն ԱշոտյանՀայկական խայտաբղետ նախընտրական խճանկար. ահաբեկիչներից մինչեւ օլիգարխներԻ՞նչ գաղտնի բանակցություններ են ընթացել փաշինյանական ու ադրբեջանաթուրքական իշխանությունների միջև. ԱԱԾ պահեստազորի սպաները հայտարարություն են տարածել«Վերածնվող Հայաստանը» և ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցեն Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքովԶելենսկին Բայդենին հրավիրել է այցելել ՈւկրաինաԻնչո՞ւ են ռուս զինվորականները Փաշինյանին ուղեկցել Սյունիք. պարզաբանում է Արմեն ԳրիգորյանըԱվիացիայի հարվածից անմահացավ ընկերների հետ` բռնելով հավերժի ճանփանՄարդիկ աղքատ են, հացի ու դեղի կարիք ունեն, դրանից այն կողմ էլ ի՞նչ իրավունքների խախտում«Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի․ ՄակունցՍիրված կատարումներ Մայիսի 9-ին, ժամը 19-00-ին Իջևանում Նիկոլ Փաշինյանի պատճառով ծեծկռտուք է եղելԼավրովն Այվազյանին հրավիրել է ՌԴ` «շարունակելու արտաքին քաղաքական և այլ հարցերի շուրջ սերտ շփումները»Լրագրողներին անհիմն մերժումները շատացել են. բացը լցվում է ապատեղեկատվությամբ. ԹաթոյանՀայաստանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության մասինՄոսկվան և Երևանը քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը. Լավրով (տեսանյութ)«Նա երևի իրեն արդեն կորցրել է. ամեն ինչ ապացուցված է, պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնելու». Կարինե Աճեմյանը՝ կապիտուլյանտի հայտարարությունների մասինԼատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով. Էդուարդ ՇարմազանովԵթե պարտության խորհրդանիշ Հարութունյանը հրաժարական տա և հայտարարի, որ այլևս երբեք չի մասնակցելու ընտրությունների, ապա իրավիճակը կտրուկ կփոխվի եւ կսկսվի Արցախի առողջացման փուլըԼևոն Արոնյանը մայիսի 8-ին Երևանում հանդես կգա դասախոսությամբ Զգում եմ զույգ եղբայրս կենդանի է. Երկկողմանի ծնողազուրկ Ստեփանը հավատով սպասում է անհետ կորած եղբորը. ՎԻԴԵՈԿարևորագույն հարց է Ադրբեջանից գերիների վերադարձը. Այվազյանը՝ ԼավրովինLIVE. Սերգեյ Լավրովի եւ Արա Այվազյանի մամուլի ասուլիսըՕդանավակայանում թալանում են մարդկանցՆիկոլ, Հայաստանում կա մեկ կապիտուլյանտ, և այդ մեկ կապիտուլյանտը դու՛ ես.Նաիրա ԿարապետյանԶինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեցԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներինԴու հասկանո՞ւմ ես, որ դրսի համար պոլի շոր ես դարձել, իսկ կարողա՞ սրա մեղավորն էլ են Սերժն ու Ռոբերտը. Նարեկ ՍամսոնյանԵվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնսՍերգեյ Լավրովը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդում (Photo)Նախորդ շաբաթ ՀՀ-ի և Արցախի տարածքում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ