«Իրավունք»․ ՔՊ-ի նախընտրական ցուցակում կլինեն նոր դեմքեր՝ հին «երգերով» «Իրավունք»․ Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին զրկել են անգամ իրենց հաշվին արձակուրդից «Հրապարակ». ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի՞ 07:10 - «Հրապարակ». Իշխանությունն իր կարգախոսը «գողացել» է Ռոբերտ Քոչարյանի թիմից Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն «Հրապարակ». Բուժաշխատողների շրջանում խուճապ է «Հրապարակ». Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին ՄԱԿ-ից հայտնել են մարդկությանը մոտեցող աղետի մասին Մխիթարյանը, մեծ հավանականությամբ, կլքի «Ռոման» ⚡️Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️


Արտաշես Գեղամյան. Հայաստանի կորուստը Ռուսաստանի համար կվերածվի Հյուսիսային Կովկասի կորստի

Վերլուծություն

ԱՆՈՏԱՑԻԱ. Չեմ կարող հարգելի ընթերցողների հետ չկիսվել ցավի ու ամոթի այն զգացման մասին, որ զգում եմ հայ ժողովրդի իսկական ու փորձված բարեկամների՝ Կ.Զատուլինի, Վ.Սոլովյովի, Ս.Տարասովի, մեր հայրենակիցներ Մ.Սիմոնյանի, Ս.Կուրղինյանի, Ա.Միհրանյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական ծագում ունեցող բազմաթիվ քաղաքացիների հանդեպ մեր կողմից դրսևորված ապերախտության գիտակցումից։ Անշուշտ, Ռուսաստանի հայրենասերների համար լիովին հասկանալի է անբեկանելի ճշմարտությունը՝ Հայաստանի կորուստը Ռուսաստանի համար կվերածվի Հյուսիսային Կովկասի կորստի։  

Երկիր մոլորակի վրա մոլեգնող կորոնավիրուսի համավարակը, ինչպես ցույց են տալիս մեր դիտարկումները, մի շարք դեպքերում ուղեկցվել է միանգամայն անսպասելի դրսևորումներով, մասնավորապես, բացահայտել է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ աշխարհաքաղաքականության իրական էությունը։ Ոչ, ոչ, հարգելի ընթերցող, չեմ վերլուծի ամերիկյան ղեկավարության կամ էլ նրա տարածաշրջանային ենթավարպետների արտաքին քաղաքական հայտարարությունները, դիցուք՝ Ուկրաինայում, Թուրքիայում կամ որևէ այլ տեղ։ Նկատի ունեմ այսպես կոչված գավառական «մտածողներին», որոնք ահա արդեն ոչ մեկ տարի ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևի թոշակառուների թվում են։ Հարգելի ընթերցողների համբերությունը չչարաշահելու և թերասացություններով ու կիսատ ասված խոսքով չհոգնեցնելու համար նշեմ, թե ում մասին է հետագա շարադրանքը՝ Ալեքսանդր Դուգին և Իգոր Կորոտչենկո։ Չեմ բնութագրի նրանց, այլ կբացահայտեմ այն մոտիվները, որոնք նրանց դարձրել են ալիևյան խորշելի թոշակառուներ, սույն հոդվածի (ի դեպ՝ բնավ ոչ գլխավոր) պերսոնաժներ։

Եվ այսպես, ս.թ. ապրիլի 13-ին Москва-Баку.ru ինտերնետ-պարբերականը հրապարակեց հարցազրույց՝ «Քաղաքագետ Ալեքսանդր Դուգին. Ադրբեջանն ամեն օր պետք է ապացուցի, որ հաղթող է» վերնագրով։ Հարցազրուցավարի հարցին՝ «Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ նաև հայտարարեց, որ այսօր Հայաստանում տեղի է ունենում բանակի բարեփոխում, որը երկիրն իրականացնում է «ռուս գործընկերների աջակցությամբ»։ Իհարկե, Ադրբեջանում դրան ուշադիր են... Արդյո՞ք այստեղ մի փոքր դիսոնանս չկա այս ամբողջ իրավիճակում, երբ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության են գալիս Ռուսաստանի միջնորդությամբ... և այստեղ բանակի վերականգնման հա՞րցն է», հետևեց, ուղղակի ասենք, Դուգինի ճարտար պատասխանը՝ հակառուսական ուղղվածությամբ, դիցուք. «Այն ամենը, ինչ պետք էր անել հայերի հետ, արվեց (պետք է ենթադրել, որ այս հայատյացը նկատի ուներ Ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ավելի քան 5000 զոհերին, տասնյակ հազարավոր վիրավորվածներին և Հայաստանի ու Արցախի Հանրապետության խաղաղ քաղաքացիների հարյուր հազարավոր խեղված ճակատագրերը – Ա.Գ.)։ Նրանց, իմ կարծիքով, պետք է հանգիստ թողնել (հայերի թափված արյունից, ըստ երևույթին, հագեցել է նաև Դուգինը – Ա.Գ.)։ Հիմա Ադրբեջանը պետք է շատ զգույշ լինի ու տեսնի, թե ինչ աստիճանի է Ադրբեջանն այժմ պատրաստ ինտեգրվել Ռուսաստանի հետ։ Մոսկվան ամեն բան արեց, ինչ պահանջվում էր, պահեց իր խոստումները. մենք նպաստեցինք խաղաղության կնքմանն Ադրբեջանի և Հայաստանի միջև, մենք օգնեցինք Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը։ Բայց այդ կարգավիճակը պետք է լինի, այլապես իրավիճակն այսպիսին կներկայանա. մենք զոհեցինք մեր դաշնակցին (հաստատ, Դուգինի հարցազրույցը, որտեղ Ռուսաստանը ներկայացվում է Ադրբեջանի դաշնակցի դերում, պատրաստվել է MI-6-ի կամ ԿՀՎ աշխատասենյակներում – Ա.Գ.), իսկ ի պատասխան մենք ստանում ենք ոչ մի փաստաթղթով մեզ բնավ ոչ դաշնակցային համարվող ուժի ամրապնդում։ Մի՞թե դրա համար իրականացվեց Մոսկվա-Բաքու հեռանկարային ռազմավարական առանցքը, Ադրբեջանի՝ որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր ռազմավարական դաշնակից դիրքավորումը (պարզվում է՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր ռազմավարական դաշնակից լինելու համար անհրաժեշտ էր Ադրբեջանից «վռնդել» (2012թ.) Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը և ռուսական կայազորն ու չլինել ոչ ՀԱՊԿ, ոչ ԵԱՏՄ անդամ – Ա.Գ.)։ Ոչ։ Մենք մեր խնդիրը կատարեցինք, սպասում ենք հաջորդ քայլին Ադրբեջանի կողմից»։ Նախադասություն առ նախադասություն չեմ պարզաբանի Ալեքսանդր Դուգինի այս հակահայկական ու նաև՝ ըստ էության հակառուսական սադրանքի խտացումը, այլ միայն մի փոքրիկ մեջբերում կկատարեմ 2020թ. հոկտեմբերի 6-ի «Նառիշկինը հայտարարել է հազար ահաբեկիչների Լեռնային Ղարաբաղ նետելու մասին» վերնագրով հրապարակումից РИА НОВОСТИ ինտերնետ-պարբերականում։ «Արտաքին հետախուզության ծառայության ունեցած տեղեկատվությամբ՝ դեպի հակամարտության գոտի ակտիվորեն նետվում են վարձկաններ Մերձավոր Արևելքում պայքարող միջազգային ահաբեկչական կազմակերպություններից, մասնավորապես՝ «Ջաբհաթ ան-Նուսրայից» (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում), «Ֆիրքաթ Համզայից» (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում), «Սուլթան Մուրադից» (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում), ինչպես նաև ծայրահեղական քրդական խմբավորումներից,- տեղեկացրեց Սերգեյ Եվգենևիչ Նառիշկինը և հավելեց,- խոսքը հարյուրավոր և անգամ արդեն հազարավոր արմատականների մասին է, ովքեր հույս ունեն փող վաստակել Ղարաբաղյան նոր պատերազմում։ Ընդ որում՝ Ղարաբաղում Թուրքիայի բացահայտ հանդես գալն Ադրբեջանի կողմից արտաքին գործոնների սկզբունքորեն նոր ներգործություն է։ Բախումներ Լեռնային Ղարաբաղի շփման գծում առաջ էլ էին տեղի ունեցել։ Իրավիճակի ներկա սրացումը լուրջ մտահոգություն է առաջացնում ոչ միայն մասշտաբով, այլև արտաքին գործոնների սկզբունքորեն նոր ներգործությամբ։ Ադրբեջանի կողմում առաջին անգամ այդքան բացահայտ և միանշանակ հանդես եկավ Թուրքիան» (https://ria.ru/20201006/naryshkin-1578477893.html)։ Իսկ այժմ, հարգելի ընթերցող, ԱՀԾ տնօրենի գնահատականների համատեքստում խորհեք Դուգինի խոսքերի շուրջ. «...Մենք օգնեցինք Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը»։ Կարծում ենք, որ ինքնատիպության հավակնող այս փիլիսոփան արդեն համագործակցության առաջարկներ է ստացել տասնյակ ռուսատյաց ինտերնետ-պարբերականներից և ինտերնետ-հեռուստատեսության ալիքներից, որոնք այսօր էլ շռայլորեն ֆինանսավորվում են Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի կողմից, քանի որ նա իր ծածուկ հակառուսական ուղղվածությամբ հարցազրույցում, անկասկած, գերազանցեց արդեն ոչ մեկ տասնամյակ Հայաստանում գործող հակազգային տեղեկատվական քիլերներին։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին նրա (Դուգինի) բացահայտ աջակցությանը և նրա հանդեպ նուրբ զգացումների արթնացմանը, դիցուք՝ «Փաշինյանին Պուտինն ասաց, որ՝ այ, դու ստորագրել ես հաշտության պայմանագրեր Ղարաբաղի վերաբերյալ, ապրե՛ս, չտրվեցիր սադրանքի (իսկ էլ ինչ արյունալի սադրանք կարող էր լինել Փաշինյանի կողմից, որը ռազմական հակամարտության սկսվելուց մեկուկես ամիս առաջ մերժեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի առաջարկը ապագա ռազմական գործողությունների թատերաբեմի մերձակայքում զորավարժություններ անցկացնելու մասին, կամ էլ մերժեց ՌԴ նախագահ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի համառ առաջարկը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին՝ արված 2020թ. հոկտեմբերի 19-ին – Ա.Գ.), լավ, թքեցիր Սորոսի վրա, իսկ հիմա այ թե ինչ արա. դուրս շպրտիր այնտեղից գլոբալիստներին, և հետո ձեզ հետ կառուցողական հարաբերություններ կհաստատենք»։ Այդ որքան անտեղյակ պետք է լինել (կամ այդպիսին ձևանալ)՝ սորոսյան խաժամուժի հետ Նիկոլ Փաշինյանի, որին ժողովուրդը քամահրանքով Նիկոլ-դավաճան է անվանում, օրգանական կապի մասին չիմանալու և նման անհեթեթություն դուրս տալու համար։ Քաղաքական փոխակերպուկների (որոնք ենթակա են Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերի հատուկ ծառայություններին ու նրանց թուրք կամակատարներին, որոնք էլ, ըստ էության, Փաշինյանի հենարանն են) նմանօրինակ բնութագրեր չեմ ներկայացնի, չեմ ներկայացնի նաև ՌԴ ղեկավարության հասցեին նիկոլվովաևիչյան խառնամբոխի կողմից վիրավորական բովանդակությամբ մեջբերումներ և դրանց կցված լուսանկարներ, խառնամբոխ, որը ցուցադրաբար այրում էր Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը ՀՀ-ում ՌԴ դեսպանության շենքի առջև։ Այս մասին քանիցս տեղեկացրել եմ ընթերցողներին։ Փիլիսոփա-եվրասիացի Դուգինի հետ կապված այս ամբողջ պատմության մեջ ես հակված եմ տեսնել կորոնավիրուսի կողմնակի ազդեցությունները, որով, ըստ ամենայնի, անախտանիշ ձևով վարակված է եղել այս ալիևյան թոշակառուի մտածական ապարատը։ Իր ամերիկյան պաշտոնակցին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի առողջության մաղթանքի համանմանությամբ՝ առողջություն և քրոնիկական դարձած ու նրան ախտահարած ահավոր հիվանդությունից ապաքինում ցանկանանք նաև Ալեքսանդր Գելևիչին։

Կարծում եմ՝ հարգելի ընթերցողը երկար սպասեց՝ կարդալու տեղեկատվություն նաև անձամբ որպես Իգոր Կորոտչենկո հայտնի ալիևյան մյուս թոշակառուի մասին։ Այս սուբյեկտի կերպարին դիմելուց առաջ մեջբերում կատարեմ հոդվածից, որը հրապարակվել է «Свободная пресса» ինտերնետ-պարբերականում 2021թ. մարտի 11-ին, «Փորձագետ. Երևանը պետք է ապացուցի լոյալությունն ու օգտակարությունը Մոսկվային» վերնագրով։ «Ինչպիսի՞ն է Հայաստանն անհրաժեշտ Ռուսաստանին, և առհասարակ՝ անհրաժե՞շտ է արդյոք։ Ճամպրուկն առանց բռնակի (որը և՛ տանելն է դժվար, և՛ դեն նետելն է ափսոս) հաստատ պետք չէ։ Ինչ վերաբերում է Գյումրիի ռազմակայանին, անհրաժեշտության դեպքում դրան կփոխարինի Կասպյան նավատորմի հարվածային պոտենցիալը (ծովային բազավորման «Կալիբր» թևավոր հրթիռներ)։ Երևանը պետք է գործով ապացուցի Մոսկվային իր անհրաժեշտությունը, լոյալությունը և օգտակարությունը»,- գրել է նա (https://svpressa.ru/politic/news/292173/)։ Ճիշտն ասած, Կորոտչենկոյի այս մտավարժանքը փոքր-ինչ մտահոգեց ինձ։ Ես կարծում էի, թե նիկոլփաշինյանական թափթփուկները, որոնք պետական հեղաշրջման հետևանքով զավթեցին իշխանությունը ՀՀ-ում (2018թ. ապրիլ-մայիսին)՝ այդ թվում և ԼԳԲՏ հանրույթի ակտիվ մասնակցությամբ, ներողամիտ վերաբերմունքի կարժանանան հարազատ հոգու կողմից՝ հանձին Կորոտչենկոյի։ Որպեսզի ընթերցողներին հասկանալի լինի, թե ինչի վրա էին հենվում իմ կանխատեսումները, ներկայացնեմ որոշ վերնագրեր և մեջբերումներ ռուսական պարբերականներից. «Կորոտչենկոյին բանակից վռնդել են հոմոսեքսուալիզմի պատճառով – Վյաչեսլավ Մալցև (4 նոյեմբերի 2020թ., https://infoteka24.ru/2020/11/04/74519/), «Հաշմանդամ գնդապետը. ինչպես Իգոր Կորոտչենկոն դարձավ «ռազմական փորձագետ» (2 օգոստոսի 2017թ., «Собеседник» ՀՏ), «Իգոր Կորոտչենկոյի կեղծիքը. պաշտպանության նախարարությանն առընթեր հանրային խորհուրդը գլխավորեց կեղծ գնդապետը» (http://www.compromat.ru/page_31786.htm), «Կեղծ շրջանավարտները ջրի երես հանվեցին» և այլն։ Համոզիչ լինելու համար կցում եմ քաղվածք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի 1994թ. նոյեմբերի 10-ի № 01951 հրամանից (անձնակազմի վերաբերյալ). http://www.compromat.ru/page_31786.htm

Compromat.Ru

Միևնույն ժամանակ, այս հակահերոսի կերպարի ավելի ամբողջական բացահայտման համար նաև մեկ այլ մեջբերում կատարեմ «Կեղծ շրջանավարտները ջրի երես հանվեցին» հոդվածից՝ հրապարակված 2013թ. սեպտեմբերի 25-ին, «Военно-промышленный курьер» պարբերականի № 37 (505) թողարկման մեջ. «...Պաշտպանության նախարարությանն առընթեր Հանրային խորհուրդը երկար ժամանակ գլխավորում էր պահեստի փոխգնդապետ, որը զինված ուժերի շարքերից վռնդվել էր ամենավարկաբեկիչ հոդվածով։ Ռուսաստանի ՆԳՆ-ում, փառք Աստծո, այդ աստիճանի կարծես թե չեն հասել՝ նման մարմնի ղեկավար նշանակել բազմիցս դատված օրենքով գողի։ Իսկ վարկաբեկված և գործալիք Իգոր Կորոտչենկոն զբաղվում էր «զինված ուժերի դրական իմիջի ձևավորմամբ» (և, ի դեպ, պաշտպանության նախարարության իր խնամակալների հովանու ներքո շարունակում է զբաղվել դրանով նաև ներկայում)։ Այստեղ են ասել՝ մանկապիղծին նշանակել են մանկապարտեզի վարիչ»։ Որպեսզի հարգելի ընթերցողների մեջ մեր հակահերոսին տրված այս գնահատականների օբյեկտիվության վերաբերյալ կասկածներ չլինեն, ներկայացնեմ ասվածը հաստատող պաշտոնական գրագրությունը (https://topwar.ru/33750-lzhevypusknikov-na-chistuyu-vodu.html). 

Կարծում եմ՝ այս մանրամասների հրապարակումից հետո հարգելի ընթերցողը ավելի ամբողջական կարծիք կկազմի ափշերոնյան սուլթան Իլհամի թոշակառուների մասին։ Սակայն ինձ այլ բան է անհանգստացնում. այն, որ ալիևյան տեղեկատվական սպասյակներն իրենց հրապարակային ելույթներում ներկայանում են ոչ այլ կերպ, քան պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման, գնահատականների արտահայտողներ։ Եվ միաժամանակ, ըստ էության, նրանք հանդես են գալիս սորոսյան ռուսատյաց քարոզչության վարձկանների դերում՝ արժանի դառնալով Հայաստանում ահա արդեն ոչ մեկ տասնամյակ գործող սորոսյան գրչակներին, որոնք վերջին երեք տարիներին (ՀՀ-ում պետական հեղաշրջումից հետո) տասնյակ ինտերնետ-պարբերականների էջերում և ինտերնետ-հեռուստատեսության էկրաններից համակարգային հիմքով սփռում են նրբահյուս հակառուսական նյութեր։ Նշենք, որ այդ հոդվածներն իրենց ամբողջության մեջ ենթարկեցված են միայն մեկ նպատակի՝ ռուսատյաց տրամադրությունների բորբոքման ՀՀ-ում։ Ավաղ, հայ-ռուսական ռազմավարական դաշինքի անայլընտրանքայնության համոզված ջատագովների, մասնավորապես՝ ձեր խոնարհ ծառայի և իմ բազմաթիվ կուսակիցների տեղեկատվական ռեսուրսը, որով կպսակազերծվեր այդ գրող հանրության դավաճանական դեմքը, հարգելի ընթերցող, շարունակում է մնալ բավական սահմանափակված։ Ոչ քիչ չափով նաև այդ պատճառով են ափշերոնյան սուլթանի թոշակառուները, որոնց լայնորեն հասանելի են ադրբեջանական, իսկ Կորոտչենկոյի դեպքում՝ նաև ռուսական մաս-մեդիաները, ահա արդեն ոչ առաջին տարին իրենց հակահայկական ելույթները համեմում անտաշ որակումներով, որոնք վիրավորում են տասը միլիոնանոց համաշխարհային հայության ազգային արժանապատվության զգացումը։ Հայ ազգի, որն անգամ երկրում հակազգային փաշինյանական նեխվածքի կողմից իշխանությունը բռնազավթելու պայմաններում Հայաստանի Հանրապետությունում տեսնում է ամենանվիրականը՝ սրբազան հող, որը հպարտորեն պահպանում է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. ցեղասպանության ենթարկված մեկուկես միլիոն հայերի հիշատակը։ Տեսնում է Հայաստանում սրբազան օրրանը, որը կյանք է տվել Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված 300 հազար խորհրդային հայերին, և սա՝ այն դեպքում, երբ Խորհրդային Հայաստանի բնակչությունը 1941թ. սկզբի դրությամբ կազմում էր ընդամենը 1,5 մլն մարդ, իսկ Հայրենիքը՝ Խորհրդային Միությունը պաշտպանելու համար ճակատ գնաց ավելի քան հինգ հարյուր հազար մարդ։

Հարգելի ընթերցող, մաս-մեդիայում ալիևյան տեղեկատվական մանկլավիկների անզուսպ ինֆորմացիոն ակտիվության ֆոնին տագնապ է առաջացնում մեր միավորված ընդդիմության անտարբերությունը, որը հեռու է պահում իրեն դուգին-կորոտչենկոներ և Ко-ի հակահայկական, իսկ շատ բանով՝ նաև հակառուսական էության համարժեք բացահայտումից։ Ավելին, անմասն է մնում ռուսական հեռուստատեսությամբ ռուս դերժավնիկ քաղաքական գործիչների, Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի բարեկամների փաստարկված ելույթների, հոդվածների և համոզիչ հարցազրույցների լայն տարածման գործին։ Միավորված ընդդիմությանը ենթակա լրատվամիջոցների (և նրանց հետևում կանգնածների) անտարբեր պահվածքը բավական տագնապալի խոհեր է առաջացնում։ Էլ չեմ ասում Մաքսիմ Շևչենկոյի (որի ելույթներն ու հոդվածներն անգամ մեծ հեռավորությունից ափշերոնյան սուլթանության նավթադոլարներով են գարշահոտում) տիպի տարատեսակ ափշերոնյան մունետիկների բացարձակ կողմնակալության բացահայտմանն ուղղված համակարգային աշխատանքի լիակատար բացակայության մասին։

Վերցնենք թեկուզ Շևչենկոյի զրպարտչական հարձակումները ՌԴ նշանավոր քաղաքական գործիչ, հայրենասեր-դերժավնիկ, ՌԴ Դաշնային ժողովի VII գումարման Պետական դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Ֆյոդորովիչ Զատուլինի հասցեին։ Ազերպրոպի կողմից վճարված տարատեսակ շևչենկո-կորոտչենկոների հարձակումներին Կոնստանտին Ֆյոդորովիչն իրեն հատուկ համոզչությամբ պատասխանեց. «Ես, հավանաբար, վատ քաղաքական գործիչ եմ։ Ընկերներս ինձ խորհուրդ են տալիս չաղտոտվել մի պերսոնաժի հետ հրապարակային վեճում, որի համար փիառը պատվից ավելի թանկ է (ընթերցողը, հավանորեն, գլխի ընկավ, որ խոսքը Մաքսիմ Շևչենկոյի մասին է)։ Հասկանում եմ, բայց չեմ կարող։ Տականքը (ավաղ, բնավ ոչ միակը – Ա.Գ.), որն ի վիճակի է ծաղրի առարկա դարձնել Մարգարիտա Սիմոնյանի տատիկի հետ կապված պատմությունը՝ հո սուզանավով չի՞ փախել Ռուսաստան ցեղասպանությունից (նկատի ունի Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, որից հրաշքով փրկվել է Մարգարիտա Սիմոնյանի տատիկը – Ա.Գ.), չպետք է հրճվի պատվիրատուների հետ միասին (նրբանկատությունը թույլ չի տալիս Կ.Ֆ. Զատուլինին նշել Թուրքիան և Ադրբեջանը – Ա.Գ.)։ Մենք արդեն նմանատիպ ուրիշներից լսել ենք, որ հրեաներն իրենք են իրենց այրել Բուխենվալդի վառարաններում։ Ինչո՞վ է դա տարբերվում հայերի մասին պատմություններից, ովքեր իրենք են իրենց կոտորել և աքսորել Օսմանյան կայսրությունում ցեղասպանության տարիներին։ Եթե մենք բոլորս ինչ-որ բան արժենք, շևչենկոները չեն կարող ռուսական հասարակությունում ձեռքսեղմման արժանի լինել»։ Ռուս հայրենասերը քաղաքական խեղկատակին՝ Շևչենկոյին, խայտառակության սյանը գամում է այդ թվում նաև մեր հպարտ հայրենակցուհի Մարգարիտա Սիմոնյանին վիրավորելու համար։ Ավաղ, նման բան գլխի չընկան անել միավորված ընդդիմության մեր գործընկերներն ու նրանց ենթակա տասնյակ ինտերնետ-պարբերականները և ինտերնետ-հեռուստատեսության ալիքները։ Այս մասին գրելու բարոյական իրավունք ես ունեմ, քանի որ REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակվող իմ հոդվածներում արդեն երախտագիտությամբ գրել եմ Մարգարիտա Սիմոնյանի մասին իր խոր, ներքուստ ապրված հայրենասիրության համար, ինչը ներհատուկ է զտարյուն հայերին։ Այստեղ չեմ կարող երախտագիտության խոսքեր չասել REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Ալեքսեևիչ Կոլերովի հասցեին, որը հայկական լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներում Հայաստանում, Արցախի Հանրապետությունում և ընդհանրապես Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի բավական կշռադատված, ազնիվ վերլուծություն է անում։ Ընդ որում՝ աչքի են զարնում Մոդեստ Ալեքսեևիչի գնահատականների բացարձակ անկողմնակալությունը, ինչ-որ մեկին անարժան գովաբանելու ցանկության իսպառ բացակայությունը՝ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, ինչն այժմ մոդայիկ է ռուսական փորձագիտական հանրության որոշակի մասի համար, որը քիթը միշտ քամու ուղղությամբ է պահում։ Սակայն Մ.Կոլերովի բոլոր ելույթները հայկական մամուլում միավորված են մեկ մտահոգությամբ՝ տագնապի զգացողությամբ հայոց պետականության, հայ ժողովրդի ապագայի համար։

Այս առնչությամբ չեմ կարող հարգելի ընթերցողների հետ չկիսվել ցավի ու ամոթի այն զգացման մասին, որ զգում եմ հայ ժողովրդի իսկական ու փորձված բարեկամների՝ Կոնստանտին Զատուլինի, Վլադիմիր Սոլովյովի, Ստանիսլավ Տարասովի, մեր հայրենակիցներ Մարգարիտա Սիմոնյանի, Սերգեյ Կուրղինյանի, Անդրանիկ Միհրանյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական ծագում ունեցող բազմաթիվ քաղաքացիների հանդեպ ապերախտության գիտակցումից։ Անշուշտ, Ռուսաստանի հայրենասերների համար լիովին հասկանալի է անբեկանելի ճշմարտությունը՝ Հայաստանի կորուստը Ռուսաստանի համար կվերածվի Հյուսիսային Կովկասի կորստի։ Սա չափազանցություն չէ, այլ գունավոր հեղափոխությունների անգլոսաքսոնական ստրատեգների և նրանց մերձավոր դաշնակցի՝ նորահայտ բազմադեմ թուրք սուլթան Էրդողանի՝ հազարերես քաղաքական գործչի վերջնանպատակի ամրագրում։      

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

 

«Իրավունք»․ ՔՊ-ի նախընտրական ցուցակում կլինեն նոր դեմքեր՝ հին «երգերով»«Իրավունք»․ Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին զրկել են անգամ իրենց հաշվին արձակուրդից«Հրապարակ». ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի՞07:10 - «Հրապարակ». Իշխանությունն իր կարգախոսը «գողացել» է Ռոբերտ Քոչարյանի թիմիցՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն«Հրապարակ». Բուժաշխատողների շրջանում խուճապ է«Հրապարակ». Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասինՄԱԿ-ից հայտնել են մարդկությանը մոտեցող աղետի մասինՄխիթարյանը, մեծ հավանականությամբ, կլքի «Ռոման»⚡️Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Այս օրհասական պահին անհնար է հայրենիքի փրկությունից զատ այլ բանի մասին մտածել. Աննա ՄայիլյանՎիճող տղամարդը ծնկեց ու ներողություն խնդրեց. Սթափեցնող միջադեպ երևանյան փողոցումԱԽՔ-ն իրան լրիվ մեծ ախք-ի տեղ ա դրել. Աննա ՄկրտչյանՖերդինանտ Կարապետյանի համար օլիմպիական ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունը մնաց աշխարհի առաջնությունըՕմբուդսմենը կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի Հանրային հեռուստատեսության աշխատանքըԱՆԴՐԱԴԱՐՁ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆԱռաջարկներ ստացել եմ գրեթե բոլոր կուսակցություններից. Սոֆյա Հովսեփյան Հեռու չէ այն օրը, երբ դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման առաջին հայցերը կներկայացնի դատարան. ՀՀ գլխավոր դատախազԲռնցքամարտիկ էր. Նոր ուշագրավ մանրամասներ Էջմիածնում հնչած կրակոցներից Հանրային հեռուստատեսությունը Սյունիքի հետ կապված իմ հայտարարություններից գրեթե ոչ մի բան չի լուսաբանում. ՄԻՊԲԱ ՀԻՄԻ ԻՆՉ ԱՆԵՆՔ, ԷՍ ՃԱՄՊՐՈՒԿՆ ՈՒՐ ԴՆԵՆՔ... ԴԻՄԱՆԱԼՈՒ ՉԻՁեզ ներկայացված տեսանյութում կարող եք համոզվել, թե ինչպես են Նիկոլն ու ԱԽՔ-ը անգամ իրենց փնթի «կռուտիտներով» իրար հակասում. Արմեն ԱշոտյանՀայկական խայտաբղետ նախընտրական խճանկար. ահաբեկիչներից մինչեւ օլիգարխներԻ՞նչ գաղտնի բանակցություններ են ընթացել փաշինյանական ու ադրբեջանաթուրքական իշխանությունների միջև. ԱԱԾ պահեստազորի սպաները հայտարարություն են տարածել«Վերածնվող Հայաստանը» և ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցեն Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքովԶելենսկին Բայդենին հրավիրել է այցելել ՈւկրաինաԻնչո՞ւ են ռուս զինվորականները Փաշինյանին ուղեկցել Սյունիք. պարզաբանում է Արմեն ԳրիգորյանըԱվիացիայի հարվածից անմահացավ ընկերների հետ` բռնելով հավերժի ճանփանՄարդիկ աղքատ են, հացի ու դեղի կարիք ունեն, դրանից այն կողմ էլ ի՞նչ իրավունքների խախտում«Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի․ ՄակունցՍիրված կատարումներ Մայիսի 9-ին, ժամը 19-00-ին Իջևանում Նիկոլ Փաշինյանի պատճառով ծեծկռտուք է եղելԼավրովն Այվազյանին հրավիրել է ՌԴ` «շարունակելու արտաքին քաղաքական և այլ հարցերի շուրջ սերտ շփումները»Լրագրողներին անհիմն մերժումները շատացել են. բացը լցվում է ապատեղեկատվությամբ. ԹաթոյանՀայաստանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության մասինՄոսկվան և Երևանը քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը. Լավրով (տեսանյութ)«Նա երևի իրեն արդեն կորցրել է. ամեն ինչ ապացուցված է, պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնելու». Կարինե Աճեմյանը՝ կապիտուլյանտի հայտարարությունների մասինԼատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով. Էդուարդ ՇարմազանովԵթե պարտության խորհրդանիշ Հարութունյանը հրաժարական տա և հայտարարի, որ այլևս երբեք չի մասնակցելու ընտրությունների, ապա իրավիճակը կտրուկ կփոխվի եւ կսկսվի Արցախի առողջացման փուլըԼևոն Արոնյանը մայիսի 8-ին Երևանում հանդես կգա դասախոսությամբ Զգում եմ զույգ եղբայրս կենդանի է. Երկկողմանի ծնողազուրկ Ստեփանը հավատով սպասում է անհետ կորած եղբորը. ՎԻԴԵՈԿարևորագույն հարց է Ադրբեջանից գերիների վերադարձը. Այվազյանը՝ ԼավրովինLIVE. Սերգեյ Լավրովի եւ Արա Այվազյանի մամուլի ասուլիսըՕդանավակայանում թալանում են մարդկանցՆիկոլ, Հայաստանում կա մեկ կապիտուլյանտ, և այդ մեկ կապիտուլյանտը դու՛ ես.Նաիրա ԿարապետյանԶինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեցԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներինԴու հասկանո՞ւմ ես, որ դրսի համար պոլի շոր ես դարձել, իսկ կարողա՞ սրա մեղավորն էլ են Սերժն ու Ռոբերտը. Նարեկ ՍամսոնյանԵվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնսՍերգեյ Լավրովը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդում (Photo)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ