«Հրապարակ»․ Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել «Հրապարակ»․ Խափանված օդանավի դետալն արդեն հայթայթել են «Փաստ»․ Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան Ովքե՞ր են դրամաշնորհ ստացել «Սորոսի» հիմնադրամից՝ պատերազմից ամիսներ առաջ և հետո Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք մարզերի որոշ հասցեներում Թուրքիայի պաշտպանության նախարարությունը օգտագործել է «ցեղասպանություն» բառը, ապա հեռացրել գրառումը Ժամեր անց ոստիկանապետի նոր տեղակալ կնշանակվի ՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցը Չհամարձակվե՛ս պառակտել հայկական սփյուռքը. Խորեն Մարդոյան Քննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կենտում գտնվելու դեպքի առթիվ. ՔԿ-ն չի հերքել. «Փաստինֆո»


Ներսի թուրքը հոգով ու մտքով եւ իր պահվածքով ավելի մեծ վնաս է տալիս, քան արտաքին թշնամին. Բաբայան

Հանդիպում

Ադրբեջանի դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովն իր թվիթերյան էջում գրառումների շարք է սկսել, համաձայն որոնց` հունիս ամսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ։ Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց Արցախի արտաքին գործերի նախարար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

– Պարոն նախարար, հանրության շրջանում բավական լայն արձագանք է գտել վերոնշյալը` հաշվի առնելով, որ 44 օրյա պատերազմի հետեւանքներից հետո, այլեւս ոչ ոք ոչինչ չի բացառում: Ըստ Ձեզ, Սահիդովի այս հայտարարությունն ի՞նչ մեսիջ է իր մեջ պարունակում եւ որքանով այն կարող է լինել իրատեսական:

– Իհարկե, թշնամին ուզում է տիրանալ ոչ միայն Ստեփանակերտին, այլեւ Երեւանին, Գորիսին, Կապանին, Սեւանին, Գյումրիին, եւ սա չի էլ թաքցնում: Բայց մի բան է ուզելը, այլ է իրավիճակը, որովհետեւ այս պահի դրությամբ` եթե նրանք ոտնձգություն իրականացնեն Ստեփանակերտի նկատմամբ, ապա այն կլինի ամենաքիչը տարածաշրջանային հսկայական բախում, որն ամենայն հավանականությամբ` հղի է շատ անկանխատեսելի հետեւանքներով: Չեմ կարծում, որ սա այս պահի դրությամբ իրական է, ավելի շուտ տեղեկատվական, հոգեբանական ահաբեկչության մի ձեւ է, որի միջոցով փորձում են վհատություն սերմանել Արցախի հայության մեջ, որպեսզի մարդիկ, ովքեր այստեղ են, մտածեն, թե պետք է դուրս գալ: Իսկ նրանք, ովքեր ուզում են վերադառնալ Արցախ, չգան, որովհետեւ նման հայտարարությունները ստեղծում են անպաշտպանվածության եւ անհուսալիության մթնոլորտ: 

– Ադրբեջանը Կարմիր շուկայի հետ կապված եւս պարբերաբար հայտարարություններով է հանդես գալիս, թե այնտեղ այս օրերին ընթացող ակտիվ շինարարական աշխատանքներն իրենց հետ համաձայնեցված չէ: Փաստորեն, Կարմիր շուկան շարունակո՞ւմ է մնալ կռվախնձոր, որքանո՞վ է այսօր այնտեղ անվտանգ:

– Սրանք կրկին շահարկումներ են, ինչո՞ւ պետք է Ադրբեջանին տեղյակ պահենք, թե ինչ շինարարական աշխատանքներ են իրականացվում: Ի՞նչ է, իրենք տեղյա՞կ են պահում` ոչնչացնելով մեր ժառանգությունը: Կարմիր շուկայի թեման այնքան են շահարկել, որ արդեն չես էլ ուզում պատասխանել:

– Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու խաչը հանել են եւ, այսպես ասած, «վերականգնում են» վերացնելով հայկականությունը: Այսօր փաստացի Շուշիում ոչնչացվում են պատմաշակութային արժենքերն ու մարդկանց սեփականությունը: Այսինքն` թշնամին այդքան վստա՞հ է, որ այն չի վերադարձվելու Արցախին:

– Նրանք իրականացնում եմ մշակութային ցեղասպանություն: Սա է խնդիրը, եւ այդ ճանապարհին դիմելու են ամենագարշելի եւ զզվելի ձեւերին ու միջազգային իրավունքի ամենակոպտագույն խախտումներն են թույլ տալու: Մենք տեսնում ենք, որ դժբախտաբար որեւէ մեկը չի կարող նրանց սանձազերծել: Սա սպասելի էր իրենցից, այլ բան մենք չենք կարող ակնկալել: Բացի դրանից, իրենք չեն էլ թաքցնում եւ այս առումով պարադոքսն այն է, որ «ամենաազնիվ» թշնամիներն են: Ես շատ ավելի վտանգավոր եմ համարում, երբ ներսում կան մարդիկ, ովքեր, փաստորեն, իրենց պահվածքով նույն են անում: Մի դեգեներատ ասում է, թե ղարաբաղցիները թուրք են, մյուսն ասում է` ինչ լավ ժպիտ ունի Ալիեւը, մեկ ուրիշը Շուշին անվանում է Շուշա, մյուսը` պնդում է, թե Քարվաճառը մերը չէ: Այ սա է ամենավտանգավորը: Իսկ այն, ինչ անում է Ադրբեջանը սպասելի է, կանխպատեսելի: Թուրքիան ոչնչացրեց ամբողջ Հայոց պատմշակութային ժառանգությունը, սա էլ իր ձագն է եւ նույնպես ոչնչացնում է ամեն ինչ: Բայց էլի եմ ասում` վտանգը այնքան սա չէ, որքան ներսի թուրքը, որը հոգով ու մտքով եւ իր պահվածքով ավելի մեծ վնաս է տալիս, քան արտաքին թշնամին:

– Հայաստանյան ներքաղաքական կյանքում իրավիճակը օր օրի ավելի լարվում է, հետաքրքիր է` որքանո՞վ է այն անդրադառնում արցախյան մթնոլորտի վրա:

– Հայոց պետականությունը պետք է կարգավորվի ներսում եւ եթե այն կայուն չէ, ներքին պառակտումներ եւ թշնամանք կա, ապա դրանից, իհարկե, արտաքին թշնամիները գոտեպնդվում են: Դրա համար մենք շահագրգռված ենք, որպեսզի մայր Հայաստանում կայունանա ներքաղաքական իրավիճակը, որպեսզի պետությունը կրկին ուժեղանա, ինստիտուտները սկսեն լիարժեք գործել, հասարակությունը լինի համախմբված: Եթե սա չլինի, նորանոր կորուստներն ու պարտություններն անխուսափելի են լինելու: 

– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախն ունի ապագա եւ, ըստ էության, այդ ապագան նա կապում է իր հետագա պաշտոնավարման հետ: Ինչպե՞ս եք վերաբերում ասվածին:

– Մեծապես Արցախի ապագայից է կախված հայության ապագան, եւ սա բոլորիս աշխատանքի եւ նվիրումի, պրոֆեսիոնալիզմի եւ հայրենասիրության արդյունքը պետք է լինի: Իհարկե, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ծանր վիրավորված Արցախը, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, դուրս գա այս վիճակից: Ամեն ինչ կախված է մեզնից, թե ինչպես ենք կարողանակլու այս վիճակից դուրս գալ: 

– Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, թե պատերազմի հետեւանքներն իր համար պարզ էին դեռեւս հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել, եւ պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն: Ի՞նչ կասեք այս մասին:

– Կարծում եմ` այդ հարցերը, հատկապես այս ներքաղաքական ակտիվ ժամանակաշրջանում մենք չպետք է շահարկենք, կգա ժամանակն, ամեն ինչ կքննարկվի: 

– Միջազգային հանրությունն էլ է այսօր լռում: Ըստ էության, բացի անատամ հայտարարություններից, իրենք որեւէ քայլ չարեցին, անգամ պատերազմից հետո` պատժամիջոցներ չկիրառվեց Ադրբեջանի դեմ: Ինչո՞վ է սա պայմանավորված:

– Իհարկե, սա հոգեբանական, բարոյական տեսակետից այնքան էլ հաճելի չէ, եթե չասեմ` տհաճ է, բայց պետք է լավ պատկերացնենք, թե ինչ է ընդհանրապես միջազգային հանրությունը եւ աշխարհաքաղաքականությունը, երբեք վիրտուալ դաշտում չգտնվենք: Միջազգային հանրությունը խայտաբղետ հասկացություն է, միասնական չէ, տարբեր երկրներ ունեն տարբեր շահեր եւ տարբեր ուժեր: Հետեւաբար մտածել, որ ինչ-որ մեկը գալու է եւ մեզ պաշտպանի միայն նրա համար, որովհետեւ մենք արդար ենք, այդպիսի բան չկա: Պետք է լավ հասկանանք եւ սխալներ չգործենք, իսկ եթե դու իրականությունը չես պատկերացնում այնպիսին, ինչպիսին այն կա, դու միշտ պարտվելու ես:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

«Հրապարակ»․ Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել«Հրապարակ»․ Խափանված օդանավի դետալն արդեն հայթայթել են«Փաստ»․ Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րանՈվքե՞ր են դրամաշնորհ ստացել «Սորոսի» հիմնադրամից՝ պատերազմից ամիսներ առաջ և հետոԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք մարզերի որոշ հասցեներումԹուրքիայի պաշտպանության նախարարությունը օգտագործել է «ցեղասպանություն» բառը, ապա հեռացրել գրառումըԺամեր անց ոստիկանապետի նոր տեղակալ կնշանակվի ՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցըՉհամարձակվե՛ս պառակտել հայկական սփյուռքը. Խորեն ՄարդոյանՔննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կենտում գտնվելու դեպքի առթիվ. ՔԿ-ն չի հերքել. «Փաստինֆո»Ադրբեջանը գերիների դիմաց պահանջում է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը. «Коммерсантъ»Մայիսի 7-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերումԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ՇՈՒՇԻՆ ՀԱՆՁՆԵՑԻՆ, ՀԱՂԹԱԿԱՆ ՕՐԵՐ ՉՈՒՆԵՆՔ, ԷԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՏՈՆԵՆՔ»Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱԾԵՆ ՄԶԿԻԹԻ. ՇՈՒՇԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱյն ուժերը, որոնց ձեռնտու է ՌԴ-ի մասնատումը, այդ նույն ուժերին էլ ձեռնտու էր Արցախի կորուստը. ՋամալյանՉենք կարող չեզոքություն պահպանել, ամեն ինչ պետք է արվի, որ այս իշխանությունը չվերարտադրվի. Դավիթ ԳալստյանՀՀ ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ գլխավոր վարչության աշխատանքը՝ պատերազմի և հետպատերազմյան շրջանումՓոխզիջում չի լինի` սորոսա-իմքայլական իշխանությունը բացահայտ պատերազմ է սկսել Եկեղեցու դեմԱրեւմտյան երկրների կողմից տարփողվող պատմազեղծարարությունը պետք է մեկընդմիշտ մերժել. պատմաբանԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՈրոշ պրոիշխանական անկախ պատգամավորներ իրենց «աճուրդի են» հանելՍՈՐՈՍԸ, ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎՆ ԷԼ ՆԻԿՈԼԻՆ ՉԵ՞Ն ՍԻՐՈՒՄԷՍ ԼԵՎՈ՞ՆՆ ԻՆՉՈՒ ՀԱՆԿԱՐԾ ԿԱՏԱՂԵՑԱյս տարվա չորս ամիսների ընթացքում 76.677 մարդ անվերադարձ լքել է ՀայաստանըՄոլդովայի նախագահն AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմԱրման Ադամյանը ձյուդոյի Կազանի «Մեծ սաղավարտի» գերմրցաշարի եզրափակիչ մտավԱյսքանը, որ ասել եմ, մի բան էլ ավելացնեմ. Լեւոն Տեր-ՊետրոսյանՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցըՈղջունում եմ իրենց. Գեներալ-գնդապետը իրեն առաջադրված մեղադրանքի մասինԼեռնահայաստանի վերածնունդն անգամ երազում սարսափ կլիներ ադրբեջանցիների համար. պատմաբան«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ ԿՆՇԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ Ռոբերտ Քոչարյանի միակ սխալներից է եղել, որ քո պես տականքին ԱԱԾ-ի պետ էր նշանակել. Սևակ ՄարտիրոսյանՍերժ Սարգսյանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ առաջարկըՓորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը. Արթուր Վանեցյա«Հայփոստի» շուրջ 150 աշխատակից առաջիկա օրերին զրկվելու է աշխատանքից. Թագուհի Թովմասյան (Տեսանյութ)Կասկածող եմ ման գալիս, պարոն Բաբաջանյան. Վլադիմիր Վարդանյան (Տեսանյութ)Հայաստանի անվտանգային համակարգն ու տնտեսությունը պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը. Վանեցյան (Տեսանյութ)Կորոնայից ու սանձազերծած պատերազմից հետո երկրի քաղաքացին ընկել է թմրաքունի ազդեցության տակ Զուտ փաստեր եմ արձանագրելու Վիկտոր Ենգիբարյանի մասին. ավելին անելու ժամանակ չունեմ. Հայկ ՄամիջանյանՆորք Մարաշի աղմկահարույց գործով դատավարությունը մտնում է ուշագրավ փուլ. հրապարակվեց իրականությունը «ջրի երես» հանող գաղտնալսումըՇուշան Ստեփանյանն իրեն չի ներում Բաբաջանյանը բանակի «գլխատման» պրոցեսի մեջ ուղղակի դերակատարում ունի. Նախկին վարչապետն ընդդեմ Բաբաջանյանի գործով «փուչիկը» սկսեց պայթելՈրդին մասնատել է մորը եւ կերելԵրեք տարում ԱԱԾ 5 տնօրեն փոխելու մեջ միտում կարող ենք տեսնել. Արթուր Վանեցյան Փրկել է 25 զինակից ընկերների կյանքը և հենց նույն օրը հերոսաբար զոհվել իր պահած դիրքումՊետությանը պետք են ազգային դիմագիծ, պետականամետ մտածելակերպ ունեցող, գրագետ դեմքեր, արդարադատության նիշը պատվով պահող պաշտոնյաներ. Հայտնի լրագրողի ուշագրավ վերլուծությունըՍա արդեն անհնար է մարսել, ինչպես գիտեք երկու սարսափելի հարված եղավ․ հազիվ եմ զսպում ինձ, իսկ դուք մեղադրում եք. կներեք, բայց… (Video).starnews.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ