Չգիտենք՝ ինչ արդյունք կունենայինք, եթե երեք նախագահները միավորվեին. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից Արթուր Վանեցյանը կվերցնի մանդատը ՀՀ-ի եւ Ադրբեջանի «Կյանքի խոսք» աղանդի առաջնորդները, մեկնել է Քելբաջար և Դադիվանք հայկական վանք արձակուրդը անցկացնելու, զվարճանալու Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում LIVE. Արթուր Վանեցյանի ասուլիսը Քոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազություն Պատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան Օսկանյան Թուրքիայի ընդդիմության առաջնորդը քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին


ԷՍ ԼԵՎՈ՞ՆՆ ԻՆՉՈՒ ՀԱՆԿԱՐԾ ԿԱՏԱՂԵՑ

Վերլուծություն

ԱԺ ամբիոնից Նիկոլի հիստերիկ ելույթները եւ սեփական դավաճանությունն ու պարտությունը «նախկիններին» վերագրելու մերկապարանոց փորձերը հարուցեցին բոլոր նորմալ քաղաքացիների զզվանքն ու վրդովմունքը: Բայց արդյո՞ք դա շիզոֆրենիա էր, թե՞ լավ հաշվարկված պոպուլիստական տեխնոլոգիա:

 

ԱՄԵՆԱԿԵՂՏՈՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԵՐԳԱՆՔԸ

Իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը կապիտուլյանտին համեմատում է կատաղությամբ հիվանդ կենդանու հետ. «Շների կատաղության մի փուլ կա, որ միակ «բուժումը» մնում է սատկացնելը: Ու խնդրում եմ «գիտահետազոտական-միտահետազոտական» փաստարկներ չբերել: Վիժվածքը վաղուց է հասել այդ փուլին»: Սակայն քաղաքագետ Աղասի Ենոքյանը չի հավատում խելագարության կանխավարկածին. «Նիկոլը ԱԺ-ում փորձարկում է նախընտրական քարոզչության նոր մոդելը: Ըստ այդ մոդելի, որեւէ արժեք չունի ճշմարտությունը եւ տրամաբանությունը: Կարեւորը լաչառությունն է, ականջ ծակող դիսկանտը եւ մեծ քանակությամբ բառեր արտաբերելը: Իրականում, սա ցույց է տալիս, որ ընտրությունների ժամանակ քարոզչությամբ ընտրողներ գրավելը նրա համար նշանակություն չի ունենալու: Ամեն ինչ իրականցվելու է կեղծիքների եւ բռնությունների միջոցով»:

Սակայն կա որոշակի զանգված` ուղեղն ամբողջովին լվացած եւ ազգային իմունիտետից իսպառ զրկված, որն ընտրություններին կկազմի այն «բազիսը», որին կեղծիք ու բռնություն հավելելով, թրքահպատակ Նիկոլը մտադիր է վերցնել ԱԺ մեծամասնությունը եւ վերարտադրվել: Անվտանգության փորձագետ Տիգրան Աբրահամյանը զգուշացնում է.

«Նրա չհեռանալը փակում է բոլոր տեսակի արդարացումների ճանապարհը: Իհարկե ազնվությունն ու բարոյականությունը որեւէ առնչություն չունեն սրանց նմանների հետ, սակայն դա դեռ չի նշանակում, որ ամբարտավան, ոչինչ չասող դեմքով կամ փրփրացող բերաններով կարող են ամեն միկրոֆոնի կամ տեսախցիկի առջեւ կանգնել ու արդարանալ: Մեր երկրի ցանկացած քաղաքացի պետք է հասկանա, որ եթե սրանք այսօր պատերազմի, կորոնավիրուսի, տնտեսական ճգնաժամի մեղքը փորձում են բարդել մնացածների վրա` փախչելով պատասխանատվությունից եւ մեղավորությունից, ապա վաղն էլ նույն կերպ իրենց պահելու են երկրին սպասվող մյուս սպառնալիքների, ողբերգությունների պարագայում: Ով չի գիտակցում այս պարզ ճշմարտությունը, ապա պետք է սպասի իր պահին` իշխանության քաղաքականության պատճառով, իրեն մոտեցող, իր տունը ոչնչացնող եւ իր կյանքն անիմաստ դարձնող այլ զարգացումների»: Ավաղ, չգիտակցողներին հավելվում են նաեւ անտարբերներն ու բոլորին միապաղաղ սեւ ներկով ներկողները: Նրանք, ովքեր չեն գա ընտրատեղամասեր, սպասելով այն պահին, երբ հնարավոր կլինի «քվեարկել ոտքերով»: Ի դեպ, 2021-ի առաջին չորս ամսվա արտագաղթողների քանակը հայտնի է` գրեթե 77 հազար, եւ դա տագնապալի բարձր թիվ է: Նաեւ շատ են նրանք, ովքեր ասում են, որ եթե Նիկոլը մնա, ապա իրենք կարտագաղթեն, սակայն այդպիսինների մեծամասնությունն անձամբ չի ուզում ոչ միայն պայքարել, այլեւ նույնիսկ ընտրատեղամասում իր նվազագույն լուման ներդնել: Դեռ պահպանվում է այն արատավոր մոդելը, որ մարդիկ սպասում են հերթական փրկչին, ով կգա եւ իրենց փոխարեն կլուծի իրենց խնդիրները: Այսինքն` անգամ «վայրի կապիտալիզմի» 30 տարին չեն վերացրել սոցիալական եւ քաղաքացիական պարազիտիզմի հոգեբանությունը:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄՆ ԱՐԴԵՆ ՊԱՐԶ Է

Մայիսի 10-ին վերջնական կերեւա, արդյո՞ք կլինեն արտահերթ ընտրություններ, թե՞ Նիկոլը կստիպի իր ուսապարկերին կրկին իրեն ընտրել վարչապետ եւ մեկ տարի ժամկետով ձեռք բերել իմփիչմենթի իմունիտետ: Հարկ է գիտակցել, որ նա կգնա արտահերթ ընտրությունների միայն մի դեպքում` եթե վստահ լինի, որ բավարար ռեսուրս ունի վերարտադրվելու եւ դրանով իսկ լեգիտիմացնելու դավաճանությունն ու կապիտուլյացիան: Նրան թեւավորում է այն հանգամանքը, որ գերտերություններին ձեռնտու է ունենալ նրա նման փալաս, որը երաշխավորում է Հայաստանի սուբյեկտայնության բացակայությունը եւ Հայաստանի` աշխարհաքաղաքական մանրադրամի կարգավիճակը: Գործնականում գրեթե ցանկացած այլ առաջնորդ նման երաշխիք չէ, ավելին` ձգտելու է Հայաստանը կրկին դարձնել քաղաքականության սուբյեկտ: Եվ քանի որ ընտրություններին մասնակցելու հավակնություն ունեն շատ-շատերը, այդ թվում բազում գրպանային ընդդիմադիրներ, քաղաքացիները սոցիալական ցանցերում առաջ են քաշել չափանիշ, որով կարելի է ստուգել քաղաքական ուժի/գործչի վստահելիության աստիճանը` արդյո՞ք նա պարտավորվում է ոչ մի պարագայում կոալիցիա չկազմել կապիտուլյանտի եւ նրա ՔՊ կուսակցության հետ: Այդ առումով այժմ ունենք երկու խոշոր դաշինքներ` Քոչարյան-ՀՅԴ-«Վերածնվող Հայաստան» եւ ՀՀԿ-«Հայրենիք», որն ընտրել է «Պատիվ ունեմ» անունը: Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է մայիսի 9-ին հանրահավաք անել Ազատության հրապարակում, դրանով իսկ «դաշտային պայմաններում» չափելով սեփական վարկանիշը, իսկ փաստացի Սերժ Սարգսյանի հովանու ներքո գործող «Պատիվ ունեմ» դաշինքը հարուստ է բազմափորձ գործիչներով ու կառույցների մեծ ցանցով: Երկու դաշինքներն էլ մեդիառեսուրսի պակաս չունեն: «Վերեւների» մակարդակով երկու դաշինքը տրամադրված են իրար դեմ չաշխատել, եւ «երկճյուղ» տարբերակով պայքարելը կարծես թե կարող է խոստումնալից լինել: Սակայն հանկարծ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշեց հրապարակայնացնել այն առաջարկություն-հռչակագիրը, որն արել էր նախագահների հանդիպմանը մարտի 25-ին. «Անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից եւ սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձեւավորվելիք համակարգում որեւէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից եւ հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության եւ միջազգային հանրության կողմից: Ընտրական գործընթացի սկզբնավորման պաշտոնական հայտարարումից եւ դաշինքի ցուցակի հրապարակումից հետո հանդես կգանք մամլո ասուլիսով»: Լեւոն Տեր-Պետրոսյանը այժմ նշեց. «Քննարկում տեղի չունեցավ, քանի որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես մերժեց այդ առաջարկը, դա պատճառաբանելով զուտ բարոյական նկատառումով, այն է` որ դրանով ինքը դավաճանած կլինի իր կողմից ստեղծված «Հայաստանի փրկության շարժմանը»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա որեւէ կարծիք չարտահայտեց: Այսօր ես հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին: Համոզված եմ, որ համապատասխան հասարակական ճնշման պարագայում դա միանգամայն իրականանալի ծրագիր է, որը թերեւս նոր աղետներից խուսափելու միակ ելքն է: Ողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի եւ Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»:

Ե՛վ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի գրասենյակները բացասաբար գնահատեցին առաջին նախագահի կողմից փակ հանդիպման չհամաձայնեցված հրապարակայնացումը, սակայն մեկնարկեց հանրային-փորձագիտական մակարդակի քննարկում: ԼՏՊ-ի առաջարկության կողմնակիցները նշում են, որ դա կտա միասնական ընդդիմադիր կենտրոնի ռեզոնանսային էֆեկտ: Իսկ հակառակորդները տեսնում են ռիսկեր, որ անտիռեյտինգների գումարումը կչեզոքացնի ռեյտինգների գումարմանը, եւ արդյունքում բազում մարդիկ չեն գնա ընտրության, հետեւաբար`  ԼՏՊ-ն ճիշտ կանի, եթե ձեւավորի երրորդ դաշինքը: Սակայն կարեւոր է հետեւյալ հարցի պատասխանը` ինչքանո՞վ է անկեղծ առաջին նախագահը, եւ ի՞նչ իրական նպատակ է հետապնդում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Չգիտենք՝ ինչ արդյունք կունենայինք, եթե երեք նախագահները միավորվեին. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետԽորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցԱրթուր Վանեցյանը կվերցնի մանդատը ՀՀ-ի եւ Ադրբեջանի «Կյանքի խոսք» աղանդի առաջնորդները, մեկնել է Քելբաջար և Դադիվանք հայկական վանք արձակուրդը անցկացնելու, զվարճանալուԱդրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ումLIVE. Արթուր Վանեցյանի ասուլիսըՔոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազությունՊատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան ՕսկանյանԹուրքիայի ընդդիմության առաջնորդը քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին Բացառիկ կադրեր, որոնք բացահայտում են պրոֆեսորի զրուցի իրական բովանդակությունըԻնչքան պետք ա մարդը ՈՉԻՆՉ լինի, որ ԱԺ ընտրություններին մի ավտոբուս մարդու քվե ստացած լինի, բայց երջանկությունից ղզղնած հայացքով մասնակցի կապիտուլյանտի հրավիրած հանդիպմանն ու գետինը չմտնի.Նարեկ ՍամսոնյանՊորտուգալիա - Ֆրանսիա. Բուքմեյքերների կարծիքըՈ՞ւմ խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտելՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 100 նոր դեպք, մահացել է 1 մարդՈւլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է․ խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցԻրականում այս խոշոր շահերի բախման կիզակետում Հայաստանը դեռ չի պարտվել, չնայած գտնվում է վտանգավոր սահմանագծին.Վարդան ՈսկանյանԻնձ հաջողվել մի տեսանյութ գտնել, որտեղ հստակ արձանագրված է ԼՀԿ-ի պայքարը Նիկոլի դեմ...Կարեն ՎրթանեսյանՓաշինյանի վերընտրվելը ցույց է տալիս, որ հայերի համար Արցախի կորուստը ոչ մի բան էր. Սատանովսկի.MediaportԱրտակ Բեգլարյանը պարզաբանել է, թե ինչ է տեղի ունեցել հանրահավաքի ժամանակԱրցախցիների ճնշող մեծամասնությունը իրենց առջև ծառացած հարցերի լուծումը տեսնում էին Հայաստանում իշխանության փոփոխությամբ.Տիգրան ԱբրահամյանԱջափնյակի թաղապետն ազատվել է պաշտոնից. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»Թանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ պլատինի․ NYMEXԱլեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Եվրո-2020․ Օրվա խաղերի անոնսՀՈՒՆԻՍԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԲիթքոինի գինը բարձրանում է«Հրապարակ». Ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴՆավթը թանկանում է«Ժողովուրդ». Փաշինյանը ժողովրդի 26.49 %-ի վարչապետն է«Իրավունք»․ Սիփան Փաշինյանն արդեն իրեն Իջևանի քաղաքապետ է համարում«Հրապարակ». ՔՊ ցուցակի մինչեւ 90 համարը կանցնի խորհրդարան. ով է լինելու ԱԺ նախագահը«Իրավունք»․ Սամվել Բաբայանն իրեն պաշտպանության նախարար տեսնո՞ւմ էՎերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡Ատելությունը խժռելու է նրանց, ովքեր ժողովրդին գազազեցնելով՝ ստացան քաղաքական դիվիդենտներ. ԱբովյանՀայաստանը նաեւ մարդիկ են` հուսահատված, աղանդավոր, պատեհապաշտ ու մոլորված. Գագիկ Սարոյան Որոշում եմ կայացրել դուրս գալ քաղաքականությունից. Արթուր ԴանիելյանԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏՆԱՎԵՐ ԴԱՐՁՐԵՑ 5526 ԸՆՏԱՆԻՔԻª 22177 ԲՆԱԿՉՈՎԿոպիտ ընտրախախտում. զինծառայողների բաց քվեարկությունՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՄԻՋՈՑՈ՞Վ«ՉԷՐ ԿԱՐԵԼԻ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԼ»Համացանցում հայտնվել է Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը (Video)ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԾԱԽՍԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 1 ՄԼԴ 169 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԴրսից որոշել են ընտրություններ - ներսից ժողովուրդը քվեարկեց - դրսից ողջունում են. Արմեն ԱշոտյանԻՆՉԻ ՍՊԱՍԵՆՔ ԱՅՍ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄԻՆՉՊԵՍ ԷՐՄԵՆԻՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ