Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում LIVE. Արթուր Վանեցյանի ասուլիսը Քոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազություն Պատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան Օսկանյան Թուրքիայի ընդդիմության առաջնորդը քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին Բացառիկ կադրեր, որոնք բացահայտում են պրոֆեսորի զրուցի իրական բովանդակությունը Ինչքան պետք ա մարդը ՈՉԻՆՉ լինի, որ ԱԺ ընտրություններին մի ավտոբուս մարդու քվե ստացած լինի, բայց երջանկությունից ղզղնած հայացքով մասնակցի կապիտուլյանտի հրավիրած հանդիպմանն ու գետինը չմտնի.Նարեկ Սամսոնյան Պորտուգալիա - Ֆրանսիա. Բուքմեյքերների կարծիքը Ո՞ւմ խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 100 նոր դեպք, մահացել է 1 մարդ


ԵՐԲ ԱՅԴՔԱՆ ՄԱՀԵՐ ՏԵՍԱ, ԲՈԼՈՐ ՎԱԽԵՐՍ ԱՆՑԱՆ

Տեսանյութեր

ՍԻՄ կուսակցության ամենատարեց անդամ, Հայրենական պատերազմի վետերան, 97-ամյա Ներսես Սիմոնյանի հետ զրույցն ամբողջությամբ դիտեք «Իրավունք TV»-ի եթերում՝ այցելելով համանուն յութուբյան ալիք: Մեզ կարող եք փնտրել նաեւ «Տելեգրամ» ալիքում:

ՍԻՄ կուսակցության ամենատարեց անդամը` 97-ամյա ՆԵՐՍԵՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ, նաեւ Հայրենական պատերազմի վետերան է: Թեեւ պատկառելի տարիքին, այսօր էլ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցը, հավատացեք, շատ երիտասարդներից էլ աշխույժ շարունակում է  ակտիվ մասնակցել կուսակցության գործունեությանը, մասնակցում է քննարկումներին, հնչեցնում՝ իր կարծիքը: Դե, ուրեմն, պատկերացրեք, թե ինչպիսին էր Ներսես պապին 75-80 տարի առաջ, երբ մեկնեց ռազմաճակատ...

Ներսես Սիմոնյանը մասնակցել է Նովոռոսիյսկի, Օդեսայի եւ Սեւաստոպոլի  ազատագրմանը: Հայացք նետելով տարիների խորքը՝ ի՞նչ հիշողություններ են տպավորվել նրա մեջ Հայրենական մեծ պատերազմից, որտե՞ղ եւ ե՞րբ է որոշում կայացրել՝ մեկնել ռազմաճակատ, ինչպե՞ս է վիրավորվել: Վերջապես, ի՞նչը նրան հուշեց՝ առաջին իսկ օրերից միանալ արցախյան շարժմանը, երկրի քաղաքական կյանքին եւ ընտրել հենց ՍԻՄ կուսակցությունը: Այս եւ այլ հարցերի պատասխանները  Ներսես Սիմոնյանը տվել է «Իրավունք TV»-ի տաղավարում: Զրույցի սկզբում 97-ամյա վետերանը նախ հիշեց իր մանկությունը.

- Ծնվել եմ Ջավախքի Բոգդանովկա շրջանի Հեշտիա գյուղում: Դպրոցն ավատելուց անմիջապես հետո մեկնեցի զինվորական ծառայության եւ մասնակից դարձա հայերիս համար կենսական նշանակություն ունեցող Հայրենական պատերազմին: Մասնակցել եմ Հյուսիսային Կովկասի, Նովոռոսիյսկ եւ Սեւաստոպոլ քաղաքների ազատագրմանը, եւ այլն: Պատահական չէ, որ այդ քաղաքների ազատագրմանը նվիրված միջոցառումներին ինձ մինչ օրս էլ չեն մոռանում, ամեն անգամ հրավիրում են, եւ հրավերը սիրով ընդունում եմ: Ցավոք, Սեւաստոպոլի ազատագրման ժամանակ ծանր վիրավորվեցի եւ, 1944 թվականին զորացրվելով՝ վերադարձա տուն: Բանակ մեկնել եմ կամավոր: 1942 թվականին պատերազմի դաշտում ծանր իրավիճակ էր, գերմանացիները հասել էին կովկասյան նախալեռները: Համադասարանցիներով որոշեցինք եւ յոթ հոգով մեկնեցինք ռազմաճակատ: Ցավոք, չորսի կյանքը պատերազմը խլեց, եւ տուն վերադարձանք երեքով: Այդ երեքից էլ միայն մեկին բախտ վիճակվեց՝ հասնել մինչեւ Բեռլին: Իսկ ընդհանրապես, մեր գյուղից պատերազմին մասնակցել է 580 մարդ, որից 367-ն է ողջ վերադարձել: Վիրավորվելուց հետո ինձ այլեւս թույլ չտվեցին վերադառնալ պատերազմի դաշտ: Դրանից հետո որոշեցի ծառայել հայրենի գյուղիս եւ զարգացնել գիտելիքներս` ընդունվելով Երեւանի պետական համալսարան: Սովորելուց հետո վերադարձել եմ հայրենի գյուղ, դասավանդել եմ հիսուն տարի, եղել եմ տնօրեն:

- Պատերազմական օրերի բազում դրվագներ, անշուշտ, մնացել է Ձեր հիշողության մեջ: Հատկապես ո՞րն է տպավորվել:

- Պատերազմի հետ կապված բոլոր հիշողություններս թեեւ ծանր են, բայց ճիշտ եք, դրանք երբեք ինձ չեն լքում: Շատ ուժեղ, գազանաբար հարձակվեցին գերմանացիները, մեզ օգնեց հաղթել միայն մեր ժողովրդի հայրենասիրությունն ու միասնական կամքը: Սա մեր բոլորիս հաղթանակն էր, որին հասանք մարդկային մեծ կորուստներով: Երբ մեկնեցի բանակ, 17 տարեկան էի, մինչեւ պատերազմ տեսնելը մի քիչ վախ կար մեջս, բայց երբ այդքան մահեր տեսա, բոլոր վախերս անցան: Որովհետեւ, երբ ցանկանում են քեզ ոչնչացնել, դու հզորանում ես: Ամեն ինչ անում ես, որ կռվում հաղթես եւ ողջ մնաս: Պատերազմի դաշտից տուն վերադարձա արդեն կոփված. այդպես է` դժվարությունները մարդուն կոփում են: Այսօրվա երիտասարդները շատ փափուկ կյանքով են ապրում, այդպես չի կարելի, կոփվել է պետք:

- Ոչ պակաս հերոսություն է նման պատերազմի ավարտից հետո եւս 76 տարի ապրելն  ու նման առույգությունը պահպանելը: Ո՞րն է Ձեր երկարակեցության գաղտնիքը:

- Գաղտնիք չկա, ուղղակի պետք է չափավոր ապրել, առողջ ապրելակերպ ունենալ, չխմել, առավել եւս՝ չծխել, ու ամենակարեւորը՝ աշխատել. աշխատելը միշտ երիտասարդ է պահում մարդուն:

- Այդքանից զատ Դուք նաեւ կուսակցական եք: Ինչպե՞ս անդամագրվեցիք ՍԻՄ կուսակցությանը:

- Անդամագրվեցի, երբ ծանոթացա կուսակցության գաղափարախոսությանը: Իսկ ավելի ճիշտ, պատճառը դարձավ կուսակցության թերթը` «Իրավունքը», մշտապես կարդալը: Թերթում, ինչպես այսօր էլ, բարձրաձայնվում էր երկրում տիրող իրական իրավիճակը, անարդարություններն էին տարբեր կողմերից լուսաբանվում: Եվ օբյեկտիվորեն: Ծանոթանալով այդ ամենին, որոշեցի ինքս դառնալ այս ընտանիքի անդամ: Այսօր էլ ողջունում եմ նաեւ այն գործընթացը, որի նախաձեռնողներից է ՍԻՄ-ը: Խոսքը՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ՝ հանուն նոր Միության» շարժման մասին է: Ողջունում եմ, քանի որ մեզ համար Ռուսաստանը բռունցք է, պատահական չի, որ ես Ռուսաստանի համար եմ ժամանակին կռվել ու էսօր հպարտ եմ դրա համար:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ումLIVE. Արթուր Վանեցյանի ասուլիսըՔոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազությունՊատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան ՕսկանյանԹուրքիայի ընդդիմության առաջնորդը քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին Բացառիկ կադրեր, որոնք բացահայտում են պրոֆեսորի զրուցի իրական բովանդակությունըԻնչքան պետք ա մարդը ՈՉԻՆՉ լինի, որ ԱԺ ընտրություններին մի ավտոբուս մարդու քվե ստացած լինի, բայց երջանկությունից ղզղնած հայացքով մասնակցի կապիտուլյանտի հրավիրած հանդիպմանն ու գետինը չմտնի.Նարեկ ՍամսոնյանՊորտուգալիա - Ֆրանսիա. Բուքմեյքերների կարծիքըՈ՞ւմ խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտելՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 100 նոր դեպք, մահացել է 1 մարդՈւլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է․ խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցԻրականում այս խոշոր շահերի բախման կիզակետում Հայաստանը դեռ չի պարտվել, չնայած գտնվում է վտանգավոր սահմանագծին.Վարդան ՈսկանյանԻնձ հաջողվել մի տեսանյութ գտնել, որտեղ հստակ արձանագրված է ԼՀԿ-ի պայքարը Նիկոլի դեմ...Կարեն ՎրթանեսյանՓաշինյանի վերընտրվելը ցույց է տալիս, որ հայերի համար Արցախի կորուստը ոչ մի բան էր. Սատանովսկի.MediaportԱրտակ Բեգլարյանը պարզաբանել է, թե ինչ է տեղի ունեցել հանրահավաքի ժամանակԱրցախցիների ճնշող մեծամասնությունը իրենց առջև ծառացած հարցերի լուծումը տեսնում էին Հայաստանում իշխանության փոփոխությամբ.Տիգրան ԱբրահամյանԱջափնյակի թաղապետն ազատվել է պաշտոնից. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»Թանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ պլատինի․ NYMEXԱլեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Եվրո-2020․ Օրվա խաղերի անոնսՀՈՒՆԻՍԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԲիթքոինի գինը բարձրանում է«Հրապարակ». Ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴՆավթը թանկանում է«Ժողովուրդ». Փաշինյանը ժողովրդի 26.49 %-ի վարչապետն է«Իրավունք»․ Սիփան Փաշինյանն արդեն իրեն Իջևանի քաղաքապետ է համարում«Հրապարակ». ՔՊ ցուցակի մինչեւ 90 համարը կանցնի խորհրդարան. ով է լինելու ԱԺ նախագահը«Իրավունք»․ Սամվել Բաբայանն իրեն պաշտպանության նախարար տեսնո՞ւմ էՎերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡Ատելությունը խժռելու է նրանց, ովքեր ժողովրդին գազազեցնելով՝ ստացան քաղաքական դիվիդենտներ. ԱբովյանՀայաստանը նաեւ մարդիկ են` հուսահատված, աղանդավոր, պատեհապաշտ ու մոլորված. Գագիկ Սարոյան Որոշում եմ կայացրել դուրս գալ քաղաքականությունից. Արթուր ԴանիելյանԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏՆԱՎԵՐ ԴԱՐՁՐԵՑ 5526 ԸՆՏԱՆԻՔԻª 22177 ԲՆԱԿՉՈՎԿոպիտ ընտրախախտում. զինծառայողների բաց քվեարկությունՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՄԻՋՈՑՈ՞Վ«ՉԷՐ ԿԱՐԵԼԻ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԼ»Համացանցում հայտնվել է Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը (Video)ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԾԱԽՍԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 1 ՄԼԴ 169 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԴրսից որոշել են ընտրություններ - ներսից ժողովուրդը քվեարկեց - դրսից ողջունում են. Արմեն ԱշոտյանԻՆՉԻ ՍՊԱՍԵՆՔ ԱՅՍ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄԻՆՉՊԵՍ ԷՐՄԵՆԻՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆԲացահայտվել է 3200-ամյա խորհրդավոր արձանիկների առեղծվածըԵս թողեցի ընտանիքս ու եկա Սասուն Խաչատրյանի հորը վիրահատելու, բայց այսօրվա հիվանդի վիրահատությունը հետաձգեցի, վախեցա, որ այս հոգեվիճակով սխալ թույլ կտամ. Արմեն ՉարչյանՇուրջ 800 000 դոլար. Վրաստանում վաճառել են Բերիայի ամառանոցը (լուսանկար)Հ Հ քաղաքացիների մոտ վաթսուն տոկոսը ներեց վերջինիս պարտության ,խլված արժանապատվության համար«Այս ընտրությունից հետո պարզ դարձավ, որ անորակ քանակն է որոշիչ».ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ