Ամեն ինչ գնում է՝ ըստ ծրագրի. Նախ ոչնչացնել հավաքական ինքնությունը, երբ դեռ կա երկիր, հետո արդեն՝ անհատական ինքնությունը, երբ չի լինի արդեն երկիր «Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել». Սերժ Սարգսյան Բաց թող նրան, նա ինքը հետ կգա, եթե դու անես այս 7 քայլերը, կամ՝ ինչպես հեռանալ տղամարդուց, որ նա վերադառնա Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել. Սերժ Սարգսյան Սպասվում է առանց տեղումների եղանակ Տեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ Բանակցություններից հետո նրանք ազատ են արձակվել Մոսկվան ողջունել է՝ գերիներիներին ականապատ դաշտերի քարտեզների դիմաց փոխանակումը Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 14-ից հունիսի 20-ը Վիժվածքը ցնցումների մեջ է «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի կտրուկ բարձրացումից. Արմեն Աշոտյան Ինչպես դիմավորեցին գերությունից վերադարձած 15 տղաներին


ՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցը

Տեսանյութեր - ՍԻՄ

Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ երկրի ապագայի հեռանկարների շուրջ «Իրավունք TV»-ն զրուցել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՓՈՂՈՑԻ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՆ ԹՎՈՒՄ, ՔԱՆ՝ ՍՐԱՆՔ»

- Արտահերթ ընտրություններով պայմանավորված՝ հիմա քաղաքական ակտիվ վերադասավորումներ են ընթանում: Հետաքրքիր է՝ ՍԻՄ-ը եւ նաեւ , «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումն ի՞նչ դիրքորոշում եւ դիրքավորում ունի այս պահին:

- Բազմիցս հայտարարել ենք, որ մեր շարժումը վերկուսակցական է եւ ապաքաղաքական: Շարժման մեջ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր այս կամ այն քաղաքական հոսանքին են հարում: Շուրջ 12 կուսակցությունների ներկայացուցիչներ կան մեր շարժման մեջ, որոնցից յուրաքանչյուրը հարում է այս կամ այն քաղաքական գործչին, քաղաքական թիմին: Բայց բոլորիս միավորում է մի շատ կարեւոր եւ հիմնական նպատակ՝ ձեւավորել Ռուսաստանի հետ նոր միություն՝ ընդհուպ մինչեւ միութեանական պետություն ստեղծել: Այս առումով, ինչպես գիտեք, շարժումն իրավաբանորեն էլ չի կարող մասնակցել ընտրություններին, այլ է՝ շարժման մեջ եղած կուսակցությունները, մասնավորապես՝ ՍԻՄ-ը: Մեր կուսակցությունն այսօր բանակցություններ է վարում շարժման մեջ եղած մի շարք այլ կուսակցությունների հետ՝ դաշինք ձեւավորելու առումով: Այդ բանակցություններն ավելի առարկայական կլինեն, երբ վերջապես կնշանակվի ընտրության օրը: Չի բացառվում, որ դրանք չնշանակվեն, համենայնդեպս, այդպիսի մի քանի սցենարի հնարավորություն վերլուծաբանները ներկայացնում են: Ամեն դեպքում, ասեմ, որ հիմա քննարկում ենք մեր շարժմանը համանուն դաշինք ձեւավորելու հարցը, որը հանդես է գալու հենց շարժման ծրագրային դրույթներով: Այսինքն՝ առաջ ենք տանելու այն հիմնական թեզը, որ ազգային ինքնությունը, ինքնիշխանությունը պետք է պահպանենք եւ խնդիրները լուծենք Ռուսաստանի հետ՝ մեկ միասնական դաշինքում: Սա կլինի միացյալ մի համակարգ, որտեղ կլինեն երկու եւ ավել պետություններ: Այսօր ունենք անվտանգության, տնտեսությունը զարգացնելու, ազգային ինքնությունը պահպանելու, առողջապահության եւ կրթության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաեւ դեմոգրաֆիական խնդիրներ: Այդ խնդիրները մշտապես կային, բայց այս վերջին երեք տարում, մասնավորապես՝ պատերազմում խայտառակ պարտությունից հետո՝ շատ ցցուն դարձան եւ հրատապ լուծումներ են պահանջում: Ի վերջո, այսօր փաստ է, որ Հայաստանի անվտանգությունը ապահովում է Ռուսաստանը:

- Հիմա, կարծես, բոլոր քաղաքական ուժերն են ընդունում ՌԴ-ի հետ հարաբերություններն ավելի ամրապնդելու, խորացնելու անհրաժեշտությունը, թերեւս բացի «Սասնա ծռերից» ու մի քանի այլ մանր-մունր ուժերից: Իրականում՝ ո՞վ է անկեղծ, ո՞վ է իսկապես կողմնակից հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի սերտացմանը:

- «Սասնա ծռերն» այլ պատմություն է: Նախ ասեմ, որ միութենական պետության մասին խոսում է միայն մեր շարժումը եւ շարժման մեջ եղած ուժերը, ոչ մի այլ ուժ: Հիշեցնեմ, որ միութենական պետության մի շարք մոդելներ կան՝ Եվրամիության, Սովետական միութենական պետության, Ռուսաստան- Բելառուս միութենական պետության, Ամերիկայի միացյալ նահանգների, որտեղ նահանգները բոլորն իրար հետ գտնվում են մեկ միութենական պետության մեջ: Միութենական պետության ձեւավորումը շատ հստակ ծրագիր է եւ այդ ծրագիրն առաջարկում է միայն մեր շարժումը, բոլոր մնացածը խոսում են բարի ցանկությունների մասին, որոնց էությունը դեռեւս պարզ չէ, ասում են՝ պետք է ՌԴ-ի հետ լավ լինենք, գործընկեր ու դաշնակից լինենք, բայց հիմա էլ ենք գործընկեր եւ դաշնակից: Իսկ, օրինակ, ի՞նչ է լինելու, երբ 4,5 տարի հետո ռուս խաղաղապահները դուրս գան տարածաշրջանից, դրա պատասխանը չունեն: Ի վերջո, կան նաեւ սցենարներ, որ Ռուսաստանի վերաբերմունքը կարող է փոխվել Հայաստանի հանդեպ: Չէ որ այնտեղ էլ են ընտրություններ լինում եւ կարող է տեղի ունենան իշխանափոխություններ: Պետք է ինստիտուցիոնալ լուծումներ տալ խնդիրներին, միայն ասել, թե լավ լինենք իրար հետ, սրանք շատ անգամ ոչինչ չասող բառեր են: Յուրաքանչյուր ուժ, որը ներկայացնում է ծրագիր, պետք է ոչ թե ասի՝  զարգացնենք մեր հարաբերությունները, այլ ներկայացնի, թե ինչպես զարգացնենք, ինչպիսի պայմանագրեր կնքենք եւ ինչպիսի ինստիտուցիոնալ լուծումներ տանք այս կամ այն հարցի վերաբերյալ, ինչը մենք արել ենք մեր շարժման գաղափարական հենքը ներկայացնելով սույն թվականի փետրվարի 6-ին: Ինչպես հիշում եք, Օպերային թատրոնում այդ օրը տեղի ունեցավ մեր շարժման հիմնադիր համագումարը եւ առաջարկեցինք շատ կոնկրետ ծրագիր: Ամեն մեկը չէ, որ կարող է եւ իրավունք ունի խոսել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մասին: Օրինակ, Նիկոլն ինչպե՞ս կարող է խոսել հայ-ռուսական հարաբերություների մասին, եթե իր իշխանություն գալով այդ հարաբերությունները սկսեցին փչացվել, հարվածներ հասցվել, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին բանտարկել, արհամարական դրսեւորումներ ունենալ: Այսօր իշխանության մեջ են հայտնվել մարդիկ, ովքեր ընդամենը 4 տարի առաջ ռուսական դրոշ էին վառում, ՌԴ դեսպանատան վրա ձվեր էին նետում: Փողոցի անբարոյական կանայք ավելի բարոյական են թվում, քան սրանք, որովհետեւ գոնե նրանք իսկզբանե ասում են ով են իրենք եւ ինչով են զբաղվում: Իսկ սրանք եթե երեք տարին մեկ պետք է կերպարանփոխվեն, նշանակում է, որ վաղը եթե ինչ-որ մեկը մի քիչ իրենց պատին դեմ տա, պատրաստ են հիմա էլ նրանց համար սերենադներ երգել: Մինչդեռ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը 30 տարի է ասում է, որ պետք է Ռուսաստանի հետ ձեւավորել սերտ համագործակցություն, որի բովանդակությունը պետք է լինի ոչ միայն ռազմական, տնտեսական, այլ նաեւ քաղաքական եւ քաղաքակրթական: Մենք գտնվում ենք մեկ քաղաքակրթական համակարգում, շատ անգամ համընկնող ազգային համակարգերի շրջանակում: Մեր ազգը, որպես Բյուզանդիայի կառուցողներից մեկը, եւ Ռուսաստանը, որպես նաեւ Բյուզանդիայի ժառանգորդներից մեկը, ունեն ընդհանրություններ: Ի վերջո, արեւելյան քրիստոնեությունը մի հատուկ արժեհամակարգային ուղղություն է եւ մեր պատկերացումները լավի եւ վատի, ընտանիքի, եկեղեցու հետ շփման, անգամ մեր արժեհամակարգը համընկնում է շատ ավելի, քան այն կարող է համընկնել այսօր նեոլիբերալիզմի արժեհամակարգի հետ, որն ուղղակիորեն հակասում է մեր պատկերացումներին ընտանիքի, հասարակության բարոյականության եւ այլնի մասին:

«ԳԱՂՏՆԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՆ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

- Անդրադառնանք նաեւ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ հայ-ռուսական միջկառավարական հուշագրի ստորագրմանը, որը տեղի ունեցավ օրերս՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի շրջանակում: Դուք այս հուշագրի ստորագրման անհրաժեշտության մասին բարձրաձայնում էիք դեռեւս տարիներ առաջ: Ի՞նչ կասեք այս մասին:

- Շատ տարօրինակ վիճակ է: Ամերիկյան փողերով մի շարք պետություներում, որոնք գտնվում են Ռուսաստանի սահմաններին մոտ կամ կից, ձեւավորեցին այդ կենսաբանական լաբորատորիաները, որոնք անհասկանալի են, թե ինչով են զբաղված: Այս հարցը ես, որպես պատգամավոր, նույնպես փորձել եմ բարձրացնել եւ մեր լրատվամիջոցներն ու հասարակական գործիչները եւս: Բոլորս ասում էին՝ պարոնայք ամերիկացիներ, որ ստեղծել եք այդ լաբորատորիաները մեր երկրում, ի՞նչ պետք է նրանք անեն, ինչո՞վ են զբաղվում այդ հիմնարկները, ի՞նչ են ուսումնասիրում: Դրանք ոչ թափանցիկ կառույցներ են: Եթե գաղտնի են, թող ասեն, որ գաղտնի են, բայց այդ դեպքում՝ գաղտնի կառույցներն ի՞նչ գործ ունեն մեր պետությունում: Կամ, ի վերջո, գաղտնի են մեզնի՞ց, թե՝ ումի՞ց, սա էլ է հարց: Հետո, երբ սկսվեց այս կորոնավիրուսի վարակը, պարզվեց, որ մեր բանակից 600 զինվոր է անցել այդ լաբորատորիաների միջով, ուսումնասիրել են այդ զինվորներին: Այնուհետեւ շատ լուրջ մակարդակով սկսեցին տարածվել խոսակցություններ, որ այդ լաբորատորիաների միջոցով վերցվում են ազգի գենոֆոնդին վերաբերող նյութեր եւ ուսումնասիրվում: Տարածվեցին նաեւ լուրեր, որ, օրինակ, խոզի գրիպը, երբ սկսվեց Վրաստանում, հետո տեղափոխվեց Հայաստան, այդ հիվանդությունները վերոնշյալ լաբորատորիաների հետ էին կապված: Եղան մամուլում հրապարակումներ այդ մասին, բայց այդպես էլ համոզիչ որեւէ մեկը չհերքեց: Այսինքն՝ եթե կա ոչ թափանցիկ մի կառույց, եւ այն ֆինանսավորվում է, ուրեմն՝ ինչ-որ նպատակ ունի, որը հասարակությանը հայտնի չէ:  Հետեւապես մենք մշտապես ասել ենք, որ պետք է  լինեն այդ օբյեկտները թափանցիկ: Իսկ եթե դրանք գաղտնի ռազմական նշանակություն անեն, թող հայտարարեն այդ մասին, մենք էլ իմանանք, թե ո՞ր մարմինն է, որը վերահսկում է այդ գաղտնի օբյեկտները: Եվ, վերջիվերջո, եթե ռազմական են, ապա մենք ռազմական դաշինքի մեջ ենք ոչ թե ԱՄՆ-ի, այլեւ ՌԴ-ի հետ: Այդ դեպքում՝ հարց է ծագում ՆԱՏՕ-ն մեզ մոտ գաղտնի օբյեկտնե՞ր է տեղադրում: Կարծում եմ՝ այդ հարցերը ծագել են ոչ միայն Հայաստանում, այլեւ ՌԴ-ում, որ եթե դուք մեր ռազմական դաշնակիցն եք, ապա այդ դեպքում՝ ի՞նչ գաղտնի գործարքների մեջ եք մեկ այլ պետության հետ, որն այսօր Ռուսաստանի հետ բավականին բարդ եւ լարված հարաբերություններ ունի:

- Միամտություն կլիներ կարծել, թե այս իշխանությունը համաձայնել է ստորագրել հուշագիր՝ այս մտահոգություններից ելնելով: Սա նշանակո՞ւմ է, որ պարզապես, հիմա հայտնվել են մի իրավիճակում, երբ ինչ փաստաթուղթ էլ տան ձեռքները, միեւնույն է, ստորագրելու էին:

- Երեք տարի է այդ խոսակցությունները գնում են եւ սկզբից նույնիսկ Միացյալ նահանգներն ասում էին, որ եթե ուզում են, թող ռուսական մասնագետներն այցելեն: Մինչդեռ այցելելն այլ է, ուսումնասիրնելը բոլորովին ուրիշ է: Նիկոլը սկզբից ասում էր՝ այո, հետո՝ ոչ, հետո, թե երրորդ կողմն իրավունք չունի մտնել, այնուհետեւ նշում էր, թե կարող է: Այսպիսի խառնաշփոթից եւ իրեն բնորոշ հակասական հայտարարություններից հետո՝ հասկանալի է, որ այսօր երբ մեր երկրի անվտանգությունը 100 տոկոսով պաշտպանում է ռուսն, այս վիճակում, երեւի թե, արդեն պարզապես լկտիության բարձրակետը կլիներ Հայաստանում պահպանել այնպիսի կառույցներ, որոնք ոչ թափանցիկ են եւ վտանգում են կենսաբանական անվտանգությանը: Եթե նախկինում կար մեր բանակը, միջազգային պայմանագրեր, Մինսկի խմբի եւ այլ պետությունների վրա ինչ-որ հույսեր էին կապում, կար Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ծրագիր, ապա այսօր Հայաստանի սահմանները, անվտանգությունը, ճանապարհները, որպեսզի Գորիսից Կապան գնաս, ռուսական զորքն է պաշտպանում: Իսկ թե ինչ է այս հուշագիրը նշանակում՝ արդյոք այդ լաբորատորիաների վրա կլինի պետական վերահսկողություն, դրանք կփակվե՞ն, թե՝ պարզապես, կսկսեն ավելի թափանցիկ աշխատել, կտեսնենք ապագայում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ամեն ինչ գնում է՝ ըստ ծրագրի. Նախ ոչնչացնել հավաքական ինքնությունը, երբ դեռ կա երկիր, հետո արդեն՝ անհատական ինքնությունը, երբ չի լինի արդեն երկիր«Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել». Սերժ ՍարգսյանԲաց թող նրան, նա ինքը հետ կգա, եթե դու անես այս 7 քայլերը, կամ՝ ինչպես հեռանալ տղամարդուց, որ նա վերադառնաԵս հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել. Սերժ ՍարգսյանՍպասվում է առանց տեղումների եղանակՏեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ Բանակցություններից հետո նրանք ազատ են արձակվելՄոսկվան ողջունել է՝ գերիներիներին ականապատ դաշտերի քարտեզների դիմաց փոխանակումըՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 14-ից հունիսի 20-ըՎիժվածքը ցնցումների մեջ է «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի կտրուկ բարձրացումից. Արմեն ԱշոտյանԻնչպես դիմավորեցին գերությունից վերադարձած 15 տղաներինԹալինցիները ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին ու Փաշինյանի օգտին քարոզաշավ անող խմբի մյուս անդամներին. MediaportՉինական «Չժուժուն» մարսագնացը Կարմիր մոլորակի վրա սելֆի է արելԱդրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանին ծաղրում են հայ դիրքապահներին (տեսանյութ)Կեղտոտ ձեռքերդ հեռո՛ւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց. Տեր Հովհաննես քահանա ՀովհաննիսյանՌԴ վարչապետ Սերգեյ Լավրովը.Փաշինյանի խոսքից հետո Աննա Հակոբյանը և Պապիկյանը մի կերպ են զսպում ծիծաղը.VideoՈ՞ւմ է հակացուցված ծիրան ուտելԵվրո-2020․ Բելգիան վստահ հաղթանակ տարավ Ռուսաստանի հավաքականի նկատմամբ (տեսանյութ)Մեկ ականի հայտնաբերման և վնասազերծման համար ծախսվում է մոտ 1000 եվրո, իսկ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել քարտեզ, որտեղ 97 հազար ականի տեղորոշում կա.Տաթեւ ԱյվազյանԱրթուր Վանեցյան. «Սրանք սովորական երիտթալանչիներ են»Շատ հետաքրքիր պատկեր ականապատ դաշտերի քարտեզների ու գերիների հարցի վերաբերյալ.Կարեն ՎրթանեսյանՆախագահ Սերժ Սարգսյանը Օնիկ Գասպարյանի հետ հեռախոսազրույցի մասին. «Մի՛ արատավորիր ուսադիրներդ, մի՛ զիջիր ավելին...»Այս իշխանության համար զինվորականների, մարդու կյանքը արժեք չունի և թեման օգտագործում են այնպես, ինչպես այդ պահին իրենց ներքաղաքական, ներթիմային, նեղ անձնական շահերն են պահանջում.Տիգրան ԱբրահամյանԱմերիկյան կողմը որոշել է Բայդեն-Պուտին հանդիպմանը կոշտ մոտեցմամբ հանդես գալ. NBCՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱյն ինչ այսօր տեղի է ունենում ինձ մոտ աթոռակռվի տպավորություն է թողնում` գնացեք առաջնային կերպով զբաղվեք մեր գերեւավարված տղաների խնդիրներովԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվումԲելգիա - Ռուսաստան, Դանիա - Ֆինլանդիա խաղերի լավագույն ֆուտբոլիստները (ֆոտո)Բավ է, մի խոսե՛ք այլեւս, մեր համբերությունն էլ չափ ունի. Տեր ԱռաքելԱմեն մեկս մեր գործով պետք է փորձենք ամրացնել մեզ եւ մեր երկիրը. Արտակ ԱսատրյանԱպագան բարոյապես սպանում են, չխաբվե՛ք, հայ ժողովուրդ. Տեր ՀովսեփԳերիների մեջ օրեր առաջ Վարդենիսից տարած տղաներն էլ կանՍերժ Սարգսյանը ազատ շրջում է փողոցներով, լուսանկարԶոհված զինվորները պետք է երկնքում հպարտանան, որ իրենց հարազատները երջանիկ են. Նիկոլ Փաշինյան«Հատակը փտած, պատերը խոնավ, տան մեջ մկներ էլ կան՝ օր ա եղել մի-մի կտոր հացով կշտացել, պարկել ենք քնելու». Newsmedia.amԱդրբեջանին հանձնված քարտեզները պարունակում են Աղդամում 97 հազար ականի գտնվելու վայրի մասին տեղեկություններՁայն առնել ծախելն ավելի ծանր մեղք է , քան մարմնավաճառ լինելըԷրիկ Խաչատրյանը Հայաստան վերադարձած գերիների թվում է (լուսանկար)Տեղի ունեցավ հայկական մանկապատանեկան փառատոն ՂրիմումՄեր 15 եղբայրները վերադառնում են. ՓաշինյանՍամվել Բաբայանի թիմակիցն առաջարկում է ադրբեջաներենն Արցախում դարձնել պաշտոնական լեզուԿաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորի թեկնածուն կալանավորվել էՓաշինյանը երկիրը տանում է քաղաքացիական բախումների. Նաիրա Զոհրաբյան«Պատիվ ունեմ» դաշինքն ամրապնդելու է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններըԶգույշ եղեք ու մի տրվեք սադրանքի. Փաշինյանն ուզում է նոր ողբերգություն հրահրի ու այդ բեռը թողնի հաջորդ իշխանությանը. ՀովհաննիսյանՀոգևորականի կոռումպացվածը ո՞րն է, hոգևորականները չունե՛ն պետական լծակներ. Ռուբեն ՄելիքյանՂրիմում կայացել է Եվրասիական քաղաքակրթության միջազգային ասոցիացիայի հիմնադրումըՏեղի է ունեցել Հայկ Պետրոսյանի և Անի Թադևոսյանի պսակադրությունըԱրմավիրի թիվ 2 մանկապարտեզի պաշտոնական էջով իրականացվում է ՔՊ-ի քարոզարշավՌուսաստանը եղել է, կա և լինելու է Հայաստանի հետ և՛ դժբախտության, և՛ ուրախության պահերին. ԿոպիրկինՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ