LIVE. Արթուր Վանեցյանի ասուլիսը Քոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազություն Պատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան Օսկանյան Թուրքիայի ընդդիմության առաջնորդը քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին Բացառիկ կադրեր, որոնք բացահայտում են պրոֆեսորի զրուցի իրական բովանդակությունը Ինչքան պետք ա մարդը ՈՉԻՆՉ լինի, որ ԱԺ ընտրություններին մի ավտոբուս մարդու քվե ստացած լինի, բայց երջանկությունից ղզղնած հայացքով մասնակցի կապիտուլյանտի հրավիրած հանդիպմանն ու գետինը չմտնի.Նարեկ Սամսոնյան Պորտուգալիա - Ֆրանսիա. Բուքմեյքերների կարծիքը Ո՞ւմ խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 100 նոր դեպք, մահացել է 1 մարդ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է․ խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներից


Չհամարձակվե՛ս պառակտել հայկական սփյուռքը. Խորեն Մարդոյան

Ներքաղաքական

«Չհամարձակվե՛ս պառակտել հայկական սփյուռքը, չե՛ս կարող, չի՛ ստացվելու», - գրում է Տորոնտոյի Հայ Համայնքի հասարակական համայնքային գործիչ ԽՈՐԵՆ ՄԱՐԴՈՅԱՆԸ եւ անդրադառնալով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ մանրամասնում. «Այսօր Հայաստան - Սփյուռք հարաբերությունները գտնվում են առավել քան կաթվածահար վիճակում: Գաղտնիք չէ, որ 2018 թվականից կազմաքանդվեցին պետական կարեւորագույն ինստիտուտները, դրանց ցանկում էր նաեւ  ՀՀ Սփյուռքի Նախարարությունը: 

Այդ կառույցը իր հիմնադրման օրվանից ահռելի աշխատանք էր կատարել Հայաստան - Սփյուռք հարաբերությունների բարելավման եւ զարգացման գործում, նոր կյանք ու որակ էր հաղորդել սփյուռքի հետ աշխատանքներին: Այն ժամանակ, երբ թուրքի քայլականները լուծարում եւ փակում էին պետության համար կենսական նշանակություն ունեցող կառույցները, աշխարհասփյուռ հայությունը կոկորդը պատռելով, խնդրում եւ հորդորում էր կապիտուլյանտին, որ չգնա Սփյուռքի նախարարությունը լուծարելու ճանապարհով, նույնիսկ այն ժամանակ ստահակին համակրող եւ իր ստերին հավատացող սփյուռքյան որոշ կառույցներ, համատեղ խնդրանքով դիմեցին՝ չլուծարել սփյուռքի համար կենսական նշանակություն ունեցող եւ արդեն կայացած կառույցը: Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ հենց Սփյու՛ռքի նախարարությունը... Պատասխանը հայտնի է՝ երեք տարի անց, երբ Արցախի 75% հանձնված է թուրքին, իսկ Սյունյաց աշխարհի վրա կախված է թուրք-ադրբեջանական յաթաղանը, կարող եմ վստահորեն արձանագրել, որ նախարարության փակման հրամանը, տրված էր «կիրթ ու կառուցողական» թուրքի կողմից, որպեսզի նախապես քայքայի եւ պառակտի հայկական սփյուռքի միասնականությունը, վերածելուվ համայնքային կազմակերպված հզոր կառույցները ՝ ընկերական  խմբակների:  Սփյուռքում, թուրք - ադրբեջանական լոբբին սարսափում է հայկական կառույցներից, շատ լավ գիտակցելով, թե ինչպես կարող է հայկական սփյուռքը հակազդել թուրք-ադրբեջանական կեղծիքներին: Իրենք շատ լավ գիտեն, որ հզոր սփյուռք ունենալով՝ Հայաստանի թիկունքն անկոտրուն է:

Ահա թէ ինչու առաջին հարվածը ստացավ հենց ա՛յդ նախարարությունը եւ թուրքի քայլականները գնացին հենց ա՛յն լուծարելու ճանապարհով:  Տեղեկացնեմ նաեւ մեր սփյուռքահայ հայրենակիցներին, որ ՀՀ Սփյուռքի նախարարության տարեկան բյուդջեն կազմում էր մոտավորապես 600 միլլիոն ՀՀ դրամ՝ ներառյալ աշխատավարձի ֆոնդը, իսկ այսօրվա հանձնակատարի գրասենյակինը՝ շուրջ 1,5 միլլիարդ ՀՀ դրամ, այսինքն՝ 3 անգամ ավելի, իսկ գրասենյակի աշխատակիցները 2 անգամ պակաս, շուրջ 30 հոգի: Եզրահանգումները թողնում եմ ձեր վրա:

Իսկ ինչում էր կայանում Սփյուռքի նախարարության տեղն ու դերը, որն այսօր վերածվել է սփյուռքի հանձնակատարի գրասենյակի եւ ղեկավարվում է Գլենդելյան գործակալի կողմից: 
Ի միջ այլոց արձանագրենք,որ նշյալ սուբեկտը իր տիրոջ կողմից նշանակվել է այդ պաշտոնում  ՀՀ Սահմանադրության եւ օրենքի կոպիտ խախտումներով: 

Նախարարությւունը իրականացնում էր մի շարք կարեւորագույն հայապահպանության ծրագրեր, որոնք ընդամենը վերանվանվեցին, այսպես՝   «Շտեմարան»- ը՝ «Սփյուռքի քարտեզագրում»,  «Արի տուն»- ը՝  «Քայլ դեպի տուն», «Հայաստան-Սփյուռք  համահայկական համաժողով»- ը՝ «Համաշխարհային Հայկական համաժողով»- ի «Սփուռքի Լիդերների դպրոց» -ը՝ «Սփուռքի առաջնորդների դպրոց» ի, չհաշված դեռ այն ժամանակվանից հիմնադրված «Հայերն Այսօր» էլեկտրոնային կայքէջը, որը լուսաբանում  էր տարբեր համայնքներում հայ համայնքների գործունեությունը եւ առօրյան, այժմ պատկանում է ՀՀ Վարչապետի Հանրային կապերի եւ տեղեկատվական կենտրոնի սփյուռքի բաժնին․․․ 

Վերլուծելով  վերոնշյալը՝ հարց գլենդելյան  գործակալին՝ բացի քո կողմից մոգոնած «Ի Գործ» եւ «Ներուժ» /իդեպ վերջինս է էլ  քոնը չի, այն էլ քեզ է տրամադրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը /, դու ի՞նչ ավանդ ես ունեցել վերջին երեք տարիների ընթացքում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման գործում: Դու նույնիսկ չես կարողանում ազատ հանդիպել հայկական կառույցների հետ, քո համար այնքան հարազատ ԱՄՆ ում, որովհետև մերժվում ես գրեթէ բոլորի կողմից: 

Դու եւ քո քաղաքական թիմը, որը 44 օրյա պատերազմից հետո յուրացրեց եւ լափեց սփյուռքի կողմից հանգանակված եւ Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարները, այլեւս բարոյական իրավունք չունեք նույնիսկ խոսելու եւ հարաբերվելու արժանապատիվ սփյուռքի հետ, էլ չեմ ասում, թե ինչպես 44 օր շարունակ համայն հայությանը պահեցիք ստի եւ կեղծիքի մեջ: Քո պառակտիչ խորհուրդներով չփորձես կտրել Սփյուռքը Հայաստանից եւ Արցախից` չի ստացվելու... հավաստիացնում  եմ` չի՛ ստացվելու:  Տեղեկացա, որ այս օրերին այցելել ես ԱՄՆ եւ հանդիպումներ ես ունեցել սփյուռքյան տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ եւ ըստ հավաստի աղբյուրների, նրանցից մեծ մասը մերժել են քեզ հետ հանդիպելու, որովհետեւ քո եւ քո քաղաքական ոհմակի հետ այլեւս ընդհանուր ոչինչ չկա` ոչ խոսելու, ոչ էլ ցանկություն՝ քեզ լսելու: 

Մի՞թե մտքովդ չի անցել, պարոն հանձնակատար, հաղթահարել մեկ ժամվա թռիչքը եւ այցելել նաեւ Կանադայի հայ համայնք... անցե՛լ է, այն էլ ինչպես է անցել, պարզապես չես ցանկացել վերջնական խայտառակվել՝ մերժվելով Կանադայի արժանապատիվ հայ համայնքի կողմից: 
Կրկնում եմ՝ վերը շարադրված միտքս: Դու որեւէ բարոյական իրավունք չունես սփյուռքի հետ շփվելու եւ խոսելու։

Եվ վերջում ցանկանում եմ դիմել աշխարհասփյուռ արժանապատիվ մեր սփյուռքահայ հայրենակիցներին՝ հարգելի հայրենակիցներ, եթե այս իշխանությունները վերարտադրվեցին եւ կապիտուլյանտը կրկին զավթեց ՀՀ Վարչապետի պաշտոնը, ապա կյանքի կկոչվի գլենդելյան գործակալի եւս մի երազանք՝ այն էր, թե Հայաստանում հայերի թիվը ավելացնելու ենք «հայերի նկատմամբ լավ տրամադրված մահմեդականների մուտքի թույլտվությամբ ու նրանց ՀՀ քաղաքացիություն տալով», այդ ժամանակ պատրաստ եղեք, որ Ձեր կողմից հաճախակի գրվող հոդվածների կամ էլ գրքերի վերնագրերը այլեւս ոչ թե կվերաբերվեն Վանում, Կարսում, Մուշում կամ Սասունում ձեր  թաղին կամ էլ հարազատ փողոցին, այլ դրանք բացառապես կվերաբերվեն Սյունիքին, Արարատին, Տավուշին եւ, ի վերջո, թուրքական վիլայեթ դարձած մայրաքաղաք Երեւանին: 

Ես հավատում եմ Հայ ժողովրդի կամքին ու մտքին, եւ համոզված եմ, որ նա թույլ չի տա վերարտադրվել դավադիր վարչախմբին: Աստված պահապան Հայաստանին եւ Արցախ աշխարհին»:

LIVE. Արթուր Վանեցյանի ասուլիսըՔոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազությունՊատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան ՕսկանյանԹուրքիայի ընդդիմության առաջնորդը քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին Բացառիկ կադրեր, որոնք բացահայտում են պրոֆեսորի զրուցի իրական բովանդակությունըԻնչքան պետք ա մարդը ՈՉԻՆՉ լինի, որ ԱԺ ընտրություններին մի ավտոբուս մարդու քվե ստացած լինի, բայց երջանկությունից ղզղնած հայացքով մասնակցի կապիտուլյանտի հրավիրած հանդիպմանն ու գետինը չմտնի.Նարեկ ՍամսոնյանՊորտուգալիա - Ֆրանսիա. Բուքմեյքերների կարծիքըՈ՞ւմ խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտելՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 100 նոր դեպք, մահացել է 1 մարդՈւլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է․ խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցԻրականում այս խոշոր շահերի բախման կիզակետում Հայաստանը դեռ չի պարտվել, չնայած գտնվում է վտանգավոր սահմանագծին.Վարդան ՈսկանյանԻնձ հաջողվել մի տեսանյութ գտնել, որտեղ հստակ արձանագրված է ԼՀԿ-ի պայքարը Նիկոլի դեմ...Կարեն ՎրթանեսյանՓաշինյանի վերընտրվելը ցույց է տալիս, որ հայերի համար Արցախի կորուստը ոչ մի բան էր. Սատանովսկի.MediaportԱրտակ Բեգլարյանը պարզաբանել է, թե ինչ է տեղի ունեցել հանրահավաքի ժամանակԱրցախցիների ճնշող մեծամասնությունը իրենց առջև ծառացած հարցերի լուծումը տեսնում էին Հայաստանում իշխանության փոփոխությամբ.Տիգրան ԱբրահամյանԱջափնյակի թաղապետն ազատվել է պաշտոնից. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»Թանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ պլատինի․ NYMEXԱլեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Եվրո-2020․ Օրվա խաղերի անոնսՀՈՒՆԻՍԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԲիթքոինի գինը բարձրանում է«Հրապարակ». Ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴՆավթը թանկանում է«Ժողովուրդ». Փաշինյանը ժողովրդի 26.49 %-ի վարչապետն է«Իրավունք»․ Սիփան Փաշինյանն արդեն իրեն Իջևանի քաղաքապետ է համարում«Հրապարակ». ՔՊ ցուցակի մինչեւ 90 համարը կանցնի խորհրդարան. ով է լինելու ԱԺ նախագահը«Իրավունք»․ Սամվել Բաբայանն իրեն պաշտպանության նախարար տեսնո՞ւմ էՎերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡Ատելությունը խժռելու է նրանց, ովքեր ժողովրդին գազազեցնելով՝ ստացան քաղաքական դիվիդենտներ. ԱբովյանՀայաստանը նաեւ մարդիկ են` հուսահատված, աղանդավոր, պատեհապաշտ ու մոլորված. Գագիկ Սարոյան Որոշում եմ կայացրել դուրս գալ քաղաքականությունից. Արթուր ԴանիելյանԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏՆԱՎԵՐ ԴԱՐՁՐԵՑ 5526 ԸՆՏԱՆԻՔԻª 22177 ԲՆԱԿՉՈՎԿոպիտ ընտրախախտում. զինծառայողների բաց քվեարկությունՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՄԻՋՈՑՈ՞Վ«ՉԷՐ ԿԱՐԵԼԻ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԼ»Համացանցում հայտնվել է Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը (Video)ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԾԱԽՍԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 1 ՄԼԴ 169 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԴրսից որոշել են ընտրություններ - ներսից ժողովուրդը քվեարկեց - դրսից ողջունում են. Արմեն ԱշոտյանԻՆՉԻ ՍՊԱՍԵՆՔ ԱՅՍ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄԻՆՉՊԵՍ ԷՐՄԵՆԻՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆԲացահայտվել է 3200-ամյա խորհրդավոր արձանիկների առեղծվածըԵս թողեցի ընտանիքս ու եկա Սասուն Խաչատրյանի հորը վիրահատելու, բայց այսօրվա հիվանդի վիրահատությունը հետաձգեցի, վախեցա, որ այս հոգեվիճակով սխալ թույլ կտամ. Արմեն ՉարչյանՇուրջ 800 000 դոլար. Վրաստանում վաճառել են Բերիայի ամառանոցը (լուսանկար)Հ Հ քաղաքացիների մոտ վաթսուն տոկոսը ներեց վերջինիս պարտության ,խլված արժանապատվության համար«Այս ընտրությունից հետո պարզ դարձավ, որ անորակ քանակն է որոշիչ».ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՈ՞ր մթերքներն են վնասակար մարսողության համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ