Դուք արեցիք ավելին, քան նեռը կաներ... «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուներ, նրանց շտաբային ակտիվիստներ, կողմանակիցներ, տասնյակներով բերման են ենթարկվում բացատրություններ տալու․ Սոս Հակոբյան Ուժգնացել են ապօրինի ճնշումները՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների նկատմամբ. Հակոբյան Մանրամասն ներկայացրել եմ տիրող իրավիճակն ու ընտրություններին նախորդող քաղաքական ճնշումները. Աննա Մկրտչյան Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրապարակումը հետաձգվել է․Վարդևանյան «Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի եւ ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու Սոս Հակոբյանի ասուլիսը Անցքեր քվեատուփերի հատակին. խունտան լցոնումների է պատրաստվում Սկանդալ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում. «Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


Փաշինյանի ծրագրերը պարզապես չեն համընկնում Հայաստանի շահերի հետ. Ցիգանոկ

Հանդիպում

Մի ամբողջ օր ամենաբարձր մակարդակով հերքումներից եւ ընդդիմությանը «մեդիատեռորի» մեջ մեղադրելուց հետո` իշխանությունը հաստատեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են ՀՀ պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կիլոմետր: Դեռեւս վարչապետի աթոռին կառչած պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Սյունիքի Մեծ Իշխանասարի վրա գտնվող Սեւ լճի մերձակայքում կան մեծ թվով ադրբեջանցի զինվորներ ու երկրորդ անգամ հրավիրեց Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր ԱՆԱՏՈԼԻ ՑԻԳԱՆՈԿԻ հետ:

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՅՈՒՆԻՔԻ ԳՐԱՎՈՒՄԸ ԼԻՈՎԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»

– Պարոն Ցիգանոկ, Ադրբեջանի Զինված ուժերը սահմանների հստակեցման պատրվակով փաստացի խախտել են ՀՀ պետական սահմանը եւ խորացել 3,5 կմ: Սա նշանակո՞ւմ է, որ պատերազմը շարունակվելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

– Միանգամայն հնարավոր եմ համարում, որովհետեւ, իսկապես, Ադրբեջանն ավելացրել է իր հնարավորությունները: Նախ պետք է ուղիղ ասել` խնդիրն այն է, որ Ադրբեջանը զինվելու համար ծախսում է շատ ավելի մեծ գումար, քան Հայաստանի ամբողջ ռազմական բյուջեն է, ինչը շատ բանի մասին է խոսում: Եվ երկրորդ` Ադրբեջանն, ամեն դեպքում, օգտվում է Թուրքիայի աջակցությունից: Դրա համար 44-օրյա պատերազմը, որը եղավ, կարծում եմ` վերջինը չէր: Ադրբեջանն իրեն հաղթած է զգում այս պատերազմում եւ փորձելու է կամաց-կամաց ավելացնել իր ուժերը Լեռնային Ղարաբաղում:

– Կարծում եք, որ հիմա էլ Ադրբեջանը քայլ առ քայլ փորձելու է գրավել նաեւ Սյունի՞քը...

– Ամեն դեպքում, ես լիովին հնարավոր եմ համարում, որովհետեւ պայմանավորվածությունը որը կա, Ադրբեջանը դրանք չի իրագործում: Սահմանային խախտումներ են լինում արդեն երրորդ անգամ, որոնք կանխվում են ռուս խաղաղապահների ջանքերով: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի սադրի Լեռնային Ղարաբաղի զինված ուժերին: Կարծում եմ` հաղթանակը, որը տարավ Ադրբեջանը, իրենք համարում են, որ քիչ է, եւ ցանկանում են «ազատել» ամբողջ Լեռնային Ղարաբաղը: Ըստ իս, իրավիճակը էլ ավելի է վատանալու:

«ՀՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԽԱՌՆԱՇՓՈԹԻՑ ՕԳՏՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ»

– Երբ արդեն ՀՀ պետական սահմանի խախտման մասին է խոսքը, ի՞նչ կարելի է ակնկալել ՀԱՊԿ-ից:

– Պետք է հստակ հասկանալ, որ ՀԱՊԿ-ը չի գտնվում հենց Թուրքիայի հետ սահմանում: Եվ այն իրավիճակը, որը կար 30 տարի առաջ, ձեր խմբերը եւս գտնվում էին հենց ՆԱՏՕ-ական տարածքում: Եթե ռազմական տեսանկյունից դիտարկեք հարցը` ավիացիա Թուրքիայի կողմից չի գործադրվի, քանի որ այնտեղ են գտնվում ՀԱՊԿ երկրներից: Իսկ Հայաստանի կողմից լիովին հնարավոր է, առավել եւս, որ թուրքերը հիմա անընդհատ կիրառում են իրենց անօդաչու սարքերը, որոնք արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը: Այն, որ Թուրքիան մշտապես աջակցում է Ադրբեջանին, Հայաստանի համար շատ վատ է:

– Նախորդ տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլիացիոն համաձայնագրում հստակ նշված էր, որ պետք է տեղի ունենան գերիների վերադարձ` բոլորը բոլորի դիմաց, իսկ կողմերը պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում էին: Մինչդեռ տեսանք, որ նոյեմբերի 9-ից հետո` Ադրբեջանը մինչեւ հիմա շարունակում է GPS-ով առաջ տալ իր դիրքերը, իսկ գերիները մինչեւ այժմ չեն վերադարձվել: Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում ՌԴ-ի կողմից:

– Ռուսաստանը, ցավոք, այս իրադրությունում, բացի Ադրբեջանի նախագահի վրա դուրս գալուց, ընդհանրապես ոչինչ չի կարող անել: Բայց այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի եւ ՌԴ նախագահի ու ԱԳ նախարարի միջեւ, պարզապես, չեն կատարվում: Իհարկե, շատ ցավալի է: Դրա համար էլ Ադրբեջանը զգում է իր ուժը եւ օգտվում է այն խառնաշփոթից, որը կա Հայաստանի ղեկավարությունում: Նրանք օգտվում են նաեւ նրանից, որ ՀՀ ղեկավարությունը մինչեւ հիմա ի վիճակի չէ ղեկավարել զինված ուժերը: Եվ այդ պատճառով էլ Ադրբեջանն այս ամենն օգտագործում է ի շահ իրեն:

«ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՊԵՏՔ Է ԿԻՐԱՌԵԼ»

– ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարեց, թե Հայաստանը շուտով Ադրբեջանին է հանձնելու Արցախի ականապատման քարտեզները, իսկ հայ գերիների վերադարձի մասին խոսք անգամ չկա: Ինչպե՞ս սա հասկանալ:

– Խնդիրն այն է, որ համաձայնագրերով, որոնք ստորագրվել են, Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը պետք է տրամադրեն այդ քարտեզները: Դժբախտաբար, Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում: Համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել այդ փաստի վրա, կարծում եմ` անգամ սա Ադրբեջանին չի հետաքրքրի: Պետք է լինեն անձնական պայմանավորվածություններ: Սա, համենայնդեպս, կարելի է անել, եթե Հայաստանում լինի ուժեղ ղեկավար, ով ուղիղ կկանգնի Ադրբեջանի դիմաց: Իսկ Փաշինյանը, ցավոք, անում է ամեն ինչ, որպեսզի հաղթող լինի միայն Ադրբեջանը: Նրա ծրագրերը, պարզապես, չեն համընկնում Հայաստանի շահերի հետ:

– Այսօր երբ միջազգային հանրությանն ավելի հետաքրքիր է ռուս ոմն ընդդիմադիր Նավալնիի առողջական վիճակը, քան հայ ռազմագերիները, որոնք դաժանորեն սպանվում են, այս իրավիճակում ի՞նչ անի Հայաստանը:

– Բանակցություններ ընթանում են ռազմագերիների հարցում, ինչի մասին ասաց նաեւ ՌԴ ԱԳ նախարարը: Ամենայն հավանականությամբ` նա այդ մասին խոսել է նաեւ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Որպեսզի Ադրբեջանն իր պարտավորությունները կատարի եւ վերադարձնի ռազմագերիներին, գոյություն ունեն ազդեցության միջոցներ, որոնք պետք է ոչ հրապարակային կիրառվեն նրանց դեմ: Այդ մասին պետք չէ հրապարակավ խոսել, բայց հնարավոր եմ համարում նրանց ստիպելը, որպեսզի վերադարձնեն գերիներին: Իհարկե, Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ հյուսիսային հարեւանը դժգոհ է իրենց պահվածքից, ինչը կարող է ունենալ իր հետեւանքները:

«ԻՐԱՎԻՃԱԿԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ Է ՎԱՏԱՆՈՒՄ»

– Արդեն մի քանի օր է, ինչ իրավիճակն Իսրայելի ու Գազայի պաղեստինյան հատվածի սահմանին եւս կտրուկ սրվել է: Պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածից ավելի քան 600 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, «Երկաթե գմբեթ» իսրայելական ՀՀՊ համակարգը որսացել է դրանցից 200-ը: Իսրայելն էլ իր հերթին է հարվածներ հասցրել Գազայի ուղղությամբ, ինչի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ զոհվել է, հարյուրավորները` վիրավորվել: Այս ամենն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեր տարածաշրջանի վրա:

– Այն իրադրությունը, որը ստեղծվել է այդտեղ, կարելի է համարել, որ Իսրայելի արդեն չորրորդ պատերազմն է` Գազայի ուղղությամբ: Պետք է հստակ հասկանալ, որ նախորդ պատերազմից հետո անցել է արդեն 10 տարի, բնակչությունն աճել է, հարստացել եւ սկսել է իրեն ավելի լավ զգալ եւ հերթական անգամ կիրառում է հրթիռային հարվածներ:  Ուստի` հնարավոր տարբերակ եմ համարում, որ Իսրայելն այժմ կվերախմբավորվի եւ նորից հարված կհասցնի Գազայի ուղղությամբ: Սա խոսում է այն մասին, որ զոհերի քանակը գնալով ավելանալու է: Իսրայելն ուշադրություն չի դարձնում համաշխարհային հանրության վրա եւ օգտագործում է բոլոր տեսակի հրթիռները, որոնք գոյություն ունեն: Դրա համար էլ իրավիճակը գնալով ավելի ու ավելի է վատանում: Մեծ հաշվով պետք է հասկանալ, որ Իսրայելի համար, որպես կանոն, համաշխարհային հանրությունը դեր չի կատարում, նրանք իրականացնում են իրենց ծրագրերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Դուք արեցիք ավելին, քան նեռը կաներ...«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուներ, նրանց շտաբային ակտիվիստներ, կողմանակիցներ, տասնյակներով բերման են ենթարկվում բացատրություններ տալու․ Սոս ՀակոբյանՈւժգնացել են ապօրինի ճնշումները՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների նկատմամբ. ՀակոբյանՄանրամասն ներկայացրել եմ տիրող իրավիճակն ու ընտրություններին նախորդող քաղաքական ճնշումները. Աննա ՄկրտչյանՊրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրապարակումը հետաձգվել է․Վարդևանյան«Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի եւ ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու Սոս Հակոբյանի ասուլիսըԱնցքեր քվեատուփերի հատակին. խունտան լցոնումների է պատրաստվումՍկանդալ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում. «Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներՀանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոնՀանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում«Իզմիրլյան» կենտրոնի աշխատակիցներին փորձում են ամեն գնով ՀՔԾ տանել. փաստաբանԸնտրական գործընթացները չպետք է ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա․Արմեն Սարգսյանը հեռախոսազույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ«Չալոյի անսամբլը» հետապնդումներ է իրականացնում. Թեհմինա ՎարդանյանՇվեյցարիայում 20 տարով ազատազրկվել է լիբերացի ապստամբների ղեկավարը բռնաբարության, սպանությունների եւ կանիբալիզմի համարՉարչյանի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի ժ. 20:00-ին. փաստաբանՀայաստանը «Սպուտնիկ Վի»-ի նոր խմբաքանակ է ձեռք բերելԸնտրությունների վերահսկման կոմիտեն կոչով է հանդես եկելՆիկոլը խախտում է օրենքը Ահազանգեր ենք ստանում. Արամ Վարդեւանյանը դիմում է դիտորներին եւ ԿԸՀ-ինԲժիշկ Չարչյանի տարիների բժշկելու առաքելությունն ամուր հիմք է հավատի ու վստահության և կարծում եմ, որ նա արժանի է հատուկ վերաբերմունքի.Հայտնի սրտաբանը անդրադարձել է պրոֆեսորի ձերբակալման փաստինՀայրենիքի մեծ նվիրյալ, մարդկային վեհ արժեքների կրողԻմացիր, որ քո ներսում կա մի փոքրիկ երկրորդ տիեզերք. Հույն քրիստոնյա աստվածաբան, փիլիսոփա, գիտնական Որոգինեսի հայտնի մտքերով է կիսվել մեր գործընկերըԶինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Վարանդայի շրջանումՉէինք հավատում, որ բանտի դռները մի օր էլ մեր համար են բացվելու. Գերության յոթ ամիսներԳորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել էԻրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի «Պատիվ ունեմ» դաշինքի գրասենյակՆախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգև է հանձնել սրտային վիրաբույժ Միհիր ՍուսանիինԱպօրինի ձերբակալվել է պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը. Արսեն ԲաբայանՀՀ նախագահն ու վարչապետի ԺՊ-ն չեն շնորհավորել Իրանի նոր նախագահինՆոր Զելանդիայում տորնադոյի հետևանքով մահացել է մեկ մարդՎաղ առավոտից ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ. ՎանեցյանՀՀ դատախազությունը բոլոր շահագրգիռ կողմերի համար բաց է իր իրավասությունների շրջանակներում համագործակցության համարՐոպե շուտ դադարեցնել այս խայտառակությունը. Չարչյանի պաշտպանների հայտարարությունըՀայտնում եմ իմ զորակցությունը՝ ի պաշտպանություն վաստակաշատ բժշկի, անվանի գիտնականի եւ կոլեգայի. ՇահրամանյանՆուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում են հետհանգեցման աշխատանքներՊահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին.«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի աշխատակազմը հայտարարություն է տարածելՊատգամավորի թեկնածուները խախտում են լռության օրվա կանոններըՌուսաստանը կավելացնի դեպի Հայաստան չվերթների թիվըԱննախադեպ ծավալով ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել․ որտեղ այդ պրոցեսը գնա՝ անխուսափելիորեն հետևելու են ձերբակալություններ, քրեական գործեր․ ՓաշինյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Արմեն ՉարչյանիՆիդերլանդները չեղարկում է COVID-ով պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումներըԱմեն վարկյան կարող է պրոֆերորի մոտ առողջական վիճակի վատթարացում գրանցվի. Փաստաբանը ահազանգում է73-ամյա Միխայիլ Շուֆուտինսկին պատրաստվում է հայր դառնալՔվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ձեր խղճին. ՀՀ նախագահի կոչըՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 19-ին և 20-ին սահմանվել է հերթապահություն. Ոստիկանություն Մեր հորդորն է` զերծ մնալ անհանդուրժողականությունից, դրսևորել զգոնություն եւ չվտանգել հայրենական մեր կյանքը. Գարեգին ԲՊրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա ԲաբլոյանՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվըԹուրքիայում ոստիկանը 17 տարվա ազատազրկման է դատապարտվել 2013 թվականին Գեզի այգում դեռահասի սպանության համարՀայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք, 4 մարդ մահացել է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ