Սեպտեմբերի 21-ին Նոյեմբերյան քաղաքի հրապարակում տեղի կունենա զորահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 30-րդ տարեդարձին Քասախի երկու բնակիչների անհետանալու հարցով ՄԻՊ-ը զրուցել է ԱԱԾ-ի եւ Կարմիր խաչի հետ Էրդողանը հայտնել է, որ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել Նիկոլի գործընկեր ազերի-թուրքերը, Գորիս-Որոտան ճանապարահատվածից ՀՀ քաղաքացիների են առևանգել. Արտակ Զաքարյան ՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվում են նաև Հայաստանում «Էյր Արաբիան» համագործակցում է թուրքական «Պեգաս» ընկերության հետ. Նոր մանրամասներ հայկական ավիացիայի ոչնչացման մասին Վանա լիճը՝ ցամաքելու վտանգի առջև Շվեդիայի կառավարությունն օժանդակում է թավշյա հեղափոխությանը. Շվեդիայի դեսպան Չարենցավանի ոստիկանները հայտնաբերել են սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողին Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով


Իմ ձայնը տալու եմ միայն այն ուժին, ով Հայաստանի ապագան տեսնում է ՄԻԱՅՆ Ռուսաստանի հետ Միություն կազմելու հիմքերի վրա

Հրապարակախոսություն

Ապրիլի 24-ին Hayeli.am կայքին տրված իմ հպանցիկ՝ ոտքի վրա տրված, ճեպազրույցի հրապարակման տակ օգտագործված էր այնպիսի բառամթերք, որ նույնիսկ ծառը տերևեւաթափ կլիներ: Սակայն, բոլոր այն ուժերին, որոնք ֆինանսավորում են այդպիսի՝ գառշահոտությամբ լի կոմմենտներն, ասեմ. «Զուր մի վատնեք ձեր փողերը: Տերեւաթափ ինձ կանի միայն Աստված՝ Իր իսկ ընտրած պահին:» Իսկ ինչ վերաբերում է ինձ, ասեմ, որ 65 տարեկան եմ: Հատուկ եմ նշում տարիքս, որ ոչ մեկի մոտ չձեւավորվի կարծիքկ, որ ես դուրս եմ եկել պայքարի, քանի որ ինչ-ինչ հավակնություններ ունեմ՝ դառնալ պատգամավոր, ավագանու անդամ, կամ որեւէ պաշտոն ստանալ: Ո՛չ: Ես դուրս եմ եկել պայքարի, քանի որ իմ Հայրենիքը վտանգված է և նա կարիքն ունի ի՛մ, քո՛, մյո՛ւսի: Խաղաղ օրերին ապրելով սեփական Հայրենիքում, շատերը նույնիսկ չեն կարեւորում այն վեհ գաղափարը, որ իրենք ապրում են ՍԵՓԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ: Ավելին, նույնիսկ ընդունում են որպես սովորական երեւույթ, որ ունեն Հայրենիք, որ հենց այդ Հայրենիքն է իրենց պահում և թույլ տալիս ապրել իրենց սովորական, առօրյա կենցաղով:   

               Այսօր իրավիճակը փոխվել է: Եվ այն փոխվել է ոչ միայն Հայաստանում, այլ ամենո՛ւր՝ ողջ աշխարհում՝ Ամերիկայից մինչեւ Ավստրալիա: Ուստի այսօր, ողջ աշխարհում բոլորը՝ նույնիսկ կայացած և գերհզոր պետությունները մտահոգ են իրենց ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ պահպանման խնդրով: Սա է պատճառը, որ այսօր աշխարհով մեկ հյուսվում են սարդոստյաններ՝ կլինեն դրանք սովորական դաշինքներ, թե թունավոր դավեր այս, կամ այն պետությունների դեմ, սակայն բոլորն իրենց ՇԱՀՆ ԵՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ: Իսկ որտեղ է, ավելի ճիշտ ո՞ւմ հետ է հայի շահը:

               Արխիվների հետ ծանոթանալուց հետո, կարող ես փաստել, որ միայն ռուս ժողովրդի հետ հայ ազգը ունի ապագա: Ռուս ժողովուրդ ասածը, անշուշտ, հավաքական կերպար է, Ռուսաստանը մի՛շտ է եղել ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ՝ թե՛ ցարի օրոք, թե՛ սովետական կարգերի օրոք, թե այսօր: Եվ որպես ՑԱՆԿԱՑԱԾ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ նա ունի իր տարածքային շահերը: Այդ շահերի բախման կիզակետում գտնվելով հայը պետք աշխարհին մատչելի ու պարզ ցուցադրի իր տեղը՝ ո՞ւմ հետ է նա: Երկու աթոռի վրա նստել չի ստացվելու: Գերտերությունների հարաբերությունների միջև հայտնված հայը այսօր պետք է իր ընտրությունն անի: Դարերի խորքից եկած՝ հազար ու մի թելերով խճճված, խառնիխուռն այդ կծիկի թելը մենք պարտավոր ենք բռնել, որպեսզի կարողանանք դուրս գալ այս խավարից: Խավար տգիտության, որը՝ որպես կանոն, իր հետ բերում է արհավիրքներ: Տգետների մի ամբողջ բանակ զավթեց իշխանությունը և կայացած՝ տարածաշրջանում ամենապատրաստված բանակով, ԿԱՐՈՂԱՑԱՎ տանուլ տալ պատերազմը, գրչի հպումով հանձնել՝ ի՛ր համար տարածքներ, մե՛զ համար Հայրենի՛ք, և ամենաանդառնալին՝ ԿԱՐՈՂԱՑԱՎ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ԿՅԱՆՔԵՐ ԴՆԵԼ ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ԹՇՆԱՄՈՒ ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ:

               Այսօր, ամենաստոր ձեւով, այդ նույն անձը մեզ բոլորիս ներքաշեց իր հեթական կեղտոտ խաղի մեջ և բոլորիս ՊԱՐՏԱԴՐԵՑ դառնալ մասնակից ընտրությունների: Ի դեպ, եկած օրվանից այդ անձը ամենաանհոգ ձեւով ընդունում է որոշումներ, որոնց հետեւանքով պետական բյուջեից աննպատակ պետք է ծախսվեն ահռելի գումարներ՝ լինի դա անցյալ տարվա ՌԵՖԵՐԵՆԴՈՒՄ-ը, թե հիմա՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ-ի կազմակերպումը: Չեմ ուզում օգտագործել կոպիտ արտահայտություններ, ասեմ միայն, որ ՊԵՏԱԿԱՆ մտածելակերպ ունեցող մարդը երկիրը բարձրացնելու նպատակով տնտեսում է ամեն մի կոպեկն, այլ ոչ թե աննպատակ միլիոններ ծախսում, այն էլ՝ դոլարային:

               Հայ ազգը այսօր ունի երկու ուղի՝ դեպի արեվմուտք՝ այսպես կոչված անգլոսաքսերի գիրկը, ովքեր թուրքին՝ իրենց կծան շանը, իրե՛նց իսկ հեռահար ծրագրերը իրականացնելու նպատակով, ՄԻՇՏ էլ՝ պետք եղած պահին, քսի են տվել հայի վրա, և երկրորդ ուղին՝ դեպի Ռուսաստան: Ընտրությունը քոնն է, հայ ազգ:

               Միայն մի բան քեզ հիշեցնեմ, որ երբ թուրքի յաթաղանը հղի հայուհու փորն էր բացում «անգլյական նավատորմը չէր կարող բարձրանալ հայոց լեռները», իսկ երբ թուրք զինվորը չէր կարողանում դիպուկ կրակել, հրետանու հարվածները կարգավորողները գերմանացի՛ ռազմական խորհրդատուներն էին: Եւ, ի դեպ, նույն այդ գերմանացիներն ափալ-թափալ, չորս օրում, կոծկեցին Թեհլերյանի դատը, որպեսզի դատավարության ընթացքում չբացահայտվի իրե՛նց իսկ՝ Գերմանիայի, ամոթալի ու զզվելի դերը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ի օգնություն թուրքին՝ հային սպանո՛ղ թուրքին, հային մորթո՛ղ թուրքին, հային հրկիզո՛ղ և հային խաչո՛ղ թուրքին: Թուրքին, ով պատերազմի անվան տակ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ էր գործում: Մի բան էլ ասեմ, այդ նույն անգլոսաքսերը՝ բոլշեւիկների ձեռամբ, ում հենց իրե՛նք էին ուղղել Ռուսաստան և հենց իրե՛նք էին ֆինանսավորում, սկզբից սպանեցին ցարին, նրա կնոջը և հինգ երեխաներին, իսկ հետո «իրար մեջ էին անում» Ռուսաստանի Կայսրության գուբերնիաները:

Ավաղ, այսօր ոչինչ չի փոխվել...

Արա՛ քո ընտրությունը...

Պարզապես մի բան էլ քեզ ասեմ: Երբ ռուս գեներալ Յուդենիչն արդեն ազատագրել էր Արեւմտյան Հայաստանի մեծ մասը, Ռուսաստանի Ժամանակավոր Կառավարության ղեկավար՝ դարձյա՛լ անգլոսաքսերի դրածո Կերենսկին, նրան հե՛տ կանչեց պաշտոնից, որովհետեւ Յուդենիչը չեր ենթարկվում այդ դրածո Կերենսկուն և չէր կատարում, այսպես կոչված, «կենտրոնից» եկած հրամաններն ու ետ չէր քաշվում: Իմ ազգ, քեզ այդ ոչինչ չի՞ հիշեցնում... Ե՛տ քաշվեք, դիրքերը թողե՛ք ու ե՛տ քաշվեք... 100 տարի է անցել, բայց անփոփոխ է անգլոսաքսերի ձեռագիրը...  Անփոփոխ ու դաժան... Եվ դու դեռ մտորումների մեջ ե՞ս և շարունակում ես հավատալ  կեղծ քարոզին, որ ամեն ինչում ռո՞ւսն է մեղավոր:

Անձամբ ես խիստ վիրավորված եմ, որ իմ երկրում ՀԱՎԱՍԱՐԸ ՀԱՎԱՍԱՐԻ հիմունքով ընտրությունների պետք է գնան թուրքից մեր Սրբազան հողերը ազատագրածներն ու թուրքին հող նվիրածները: Բայց, ի՞նչ անեմ, մի սովորական թոշակառու եմ, ում ՊԱՐՏԱԴՐԱԲԱՐ տանում են ընտրությունների... Բայց քանի որ ուրիշ ելք չունեմ, ապա ստեղծված իրավիճակում իմ ձայնը տալու եմ միայն այն ուժերին, ովքեր անկախ Հայաստանի ապագան տեսնում են ՄԻԱՅՆ Ռուսաստանի՛ հետ Միություն կազմելու հիմքերի վրա:

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության» շարժման կանանց խորհրդի նախագահ՝ Ալլա Հակոբյան: 

 
Սեպտեմբերի 21-ին Նոյեմբերյան քաղաքի հրապարակում տեղի կունենա զորահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 30-րդ տարեդարձինՔասախի երկու բնակիչների անհետանալու հարցով ՄԻՊ-ը զրուցել է ԱԱԾ-ի եւ Կարմիր խաչի հետԷրդողանը հայտնել է, որ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արելՆիկոլի գործընկեր ազերի-թուրքերը, Գորիս-Որոտան ճանապարահատվածից ՀՀ քաղաքացիների են առևանգել. Արտակ ԶաքարյանՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվում են նաև Հայաստանում«Էյր Արաբիան» համագործակցում է թուրքական «Պեգաս» ընկերության հետ. Նոր մանրամասներ հայկական ավիացիայի ոչնչացման մասինՎանա լիճը՝ ցամաքելու վտանգի առջևՇվեդիայի կառավարությունն օժանդակում է թավշյա հեղափոխությանը. Շվեդիայի դեսպանՉարենցավանի ոստիկանները հայտնաբերել են սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողինՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովՑուլ, Խեցգետին.Ահա, թե որ նշաներին է հաջողություն սպասվում հոկտեմբեր ամսինԳՅՈւՄՐԻՈւՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ» դատաստանամատյան պոեմի շնորհանդեսը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 507 դեպք, մահացել է 18 քաղաքացիՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 20-ից 26-ըԱդրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա երկու վիրավոր. ՌԴ ՊՆ-ն հաստատում էՊրոֆեսորի վիճակը շարունակում է մնալ ծանր՝ ինսուլինի մեծ չափաբաժին, թոքաբորբ զուգակցված այլ խնդիրներովՌԴ-ում մեկնարկել են Պետդումայի ընտրություններըԵթե ձեռքերդ բռնող չկա, եթե ինչ-որ մեկին չես հարցնում ում հետեւից գնաս, եթե ինչ-որ մեկը քեզ չի հուշում` ուրեմն գնա բյուջեի փողերը լափածների հետեւիցՍեպտեմբերի 19-ին ՀՀ-ում փակ ճանապարհներ կլինեն. ոստիկանություն«Լեռնային Արցախ». Ադրբեջանցիները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել պատանի ֆուտբոլիստների վրաԵթե չոքած, խիարի նման թուրքի ստրուկ պիտի ապրեմ, ավելի լավ ա տան սպանեն. բողոքի ակցիաՍաղ ընկերներիս մասին պատմե՞մ՝ ոնց Շուշիում ընկան. ոստիկանը բորբոքվեցԿոչ եմ անում ընդդիմությանը դուրս գալ փողոց եւ տեր կանգնել ժողովրդական շարժմանը. ՊետրոսյանԱռանց սրանց հեռացման անհնար է անկման ընթացքը դանդաղեցնել կամ կանգառ ապահովել. ԱբրահամյանՓաշինյանը գրկախառնվել է ինքնախաբեության հետ, մնում է երազախաբություն չլինի. ՊետրոսյանԽուժանություն է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը. ՀՅԴ-ական պատգամավոր«Եթե անի սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը կապացուցի, որ դավաճան է և կապիտուլյանտ».Սվետլանա Հովհաննիսյան«Սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը համարում եմ մեր զինվորների աճյունների ոտնահարում».ԼՈՒՍԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆԱդրբեջանցիները Գորիս–Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին. Sputnik Արմենիա«Ադրբեջանցիները մեր եղբայրներն են». Վրաստանի վարչապետն ընդգծել է Ադրբեջանի ռազմավարական գործընկերության նշանակությունը Վրաստանի համար«Գնացել էի Արցախ` զինվոր որդուս տեսակցելու. արյունս սևացած վերադարձա». Լիանա ՍտեփանյանFact Check. կառավարությունը մանիպուլացնում է կարևորագույն ցուցանիշը«Դուք կուրացած ժողովուրդ եք, անգիտակից եqք, կուրացած եք ատելությունից ու նախանձից». Հենրիխ ԴանիելյանԲերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են․ Էլինար ՎարդանյանՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ը, ՄԵԾ ՀԱՅ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է։Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին (տեսանյութ)Թալիբները զրկել են ուզբեկերենը պաշտոնական լեզվի կարգավիճակիցԴե հիմա լսեք, թե ինչ կասեմ. Հայ ազգի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի դիպուկ գրառումըՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների պահվածքը«Եթե դուք պատրաստ եք ծառայել Թուրքիայի հանրապետությանը, ապա մենք` ոչ». ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներինՉգիտեմ` ինչու են բացառություն անում․ Բաբլոյանը՝ պաշտոնյաներին ՊՇՌ թեստից ազատելու մասինFinal․ Էնրիկե Իգլեսիասը ավարտում է կարիերան (լուսանկարներ)Հայտնի է՝ որքան գումար է ծախսվել Պուտինի և Բայդենի հանդիպման համարԵրևանում անհնազանդության ակցիա է Անկախության տոնի համերգը չեղարկելու պահանջովԱրժանի լինենք Գյումրիի նախնիներին ու պայծառ սերունդներին. Արտյոմ ՂուկասյանԵրևանում տղամարդը Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներսԳիտնականները գտել են COVID-19-ից հավանական մահը կանխատեսելու եղանակըՈւղերձը՝ վրեժ. Ստեփանակերտում կայացել է «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրությունըԿենդանակերպի որ նշանները կհանդիպեն իրենց սիրուն 2021 թվականի աշնանըԱդրբեջանի փոխվարչապետը և Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ