ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈւԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՆՎԱՃՈւՄՆԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈւՄ. տեսանյութ Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականցրել մարզերում Սերժ Սարգսյանը մասնակցելու է «Պատիվ ունեմ»-ի պայքարին Խոցել է թշնամու մի քանի անօդաչու թռչող սարք, կործանիչ, զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 10-րդ օրը Հետևողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով. Փաշինյան Միջադեպ Երևանում. դիմակ չկրող պարեկը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար. (Video) Քառասուն օր քայլել ենք մահվան հետ հավասար. Մերօրյա հերոս Լեւոն Սահակյանի սխրանքի ուղղին ու պատերազմից ծնված «Կռիվ տալով» գրքի «ծննդյան» նպատակը ԱՆ-ն հորդորում է խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը Հեռու ենք այն մտքից, որ 2022թ.–ի բյուջեի նախագիծը կլուծի բոլոր խնդիրները. Նիկոլ Փաշինյան Թուրքերը տարբեր պատրվակներով գալու են, լցվեն Հայաստան․ Սեյրան Օհանյան


Սա մեր ընտրությունը չէ, այլ պայքար է` նիկոլին քաղաքական դաշտից վռնդելու. Բաբուխանյան

Հանդիպում

Հայաստանյան նախընտրական թոհուբոհի շուրջ «Իրավունք TV»-ն զրուցել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համահիմնադիր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

- Դեռեւս նախորդ շաբաթ երկրի սահմանային լարված իրավիճակով պայմավորված` Դուք հորդորել էիք քաղաքական ուժերին կասեցնել նախընտրական գործընթացը եւ ավելի խաղաղ ժամանակ կազմակերպել այն: Սակայն տեսանք, որ 26 քաղաքական ուժեր, իրենց հաստափոր նախընտրական ցուցակներո շտապեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

– Այս անբնական վիճակում, երբ քո սահմաններից թշնամին ներխուժել եւ գերի է վերցնում քո զինվորներին, սպանում է, սահմանամերձ շրջանների գյուղացիությունն ահաբեկված է, պետք չէ իրար հրմշտել, թե` ես ավելի լավն եմ, ընտրիր ինձ: Սա ինչ-որ սյուրռեալիզմի նմանվող մի երեւույթ է, բայց այն Նիկոլին հաջողվեց: Մինչդեռ առաջին հերթին հենց նա պետք է հրաժարվեր այս ընտրություններից եւ ասեր` եկեք միավորենք ազգը, ստեղծենք կոալիցիոն կառավարություն: Ընդ որում` Նիկոլը պետք է այդ ընտրությունների ժամանակ չլիներ վարչապետի պաշտոնակատար: Եթե նա հույս ունի, որ ժողովուրդն իրեն էլի կընտրի, թող հրաժարվի վարչական լծակներից: Բայց նա չի հրաժարվում, որովհետեւ հասկանում է, որ եթե հրաժարվեց, ապա կստանա 1-2 տոկոս ձայն: Մինչդեռ հիմա բուրգի վերեւում փորձում է ադմինիստրատիվ ռեսուրս խաղացնել, սպառնալ, կաշառել ինչ-որ խոստումներով եւ այլն: Իհարկե, նա հավակնում է պահպանել իշխանությունը եւ, միեւնույն ժամանակ, հասկանում, որ ամեն օրն իրենից խլում է իր այն քիչ կողմնակիցների ձայները, ովքեր դեռ, չգիտես ինչի հաշվին, նրան փորձում են հավատալ կամ օգուտ ունեն նրա իշխանությունից: Չէ որ Նիկոլի օրոք զրոյական քաղաքական գիտելիքներով փողոցից մարդիկ հայտնվեցին իշխանության բարձր ատյաններում: Թեպետ հիմա անգամ նրա նախարարներն ու դեսպաններն են հրաժարական տալիս, այսինքն` օրեցօր նրա ռեսուրսները պակասում են, ուստի` Նիկոլը շտապում է այդ ռեսուրսների գոնե մնացած մասն օգտագործել եւ կառչել իշխանությունից: Դրա համար լուրջ կուսակցությունները ստիպված մտնում են այս պայքարի մեջ, իսկ նրանց կողքին տեսնում ենք մի խառնամբոխ, որոնց անուններն անգամ ոչ մեկին ոչինչ չեն ասում: Դրանք մի քանի տասնյակ անուններ են, որոնք իրենց կյանքում քաղաքականության մեջ որեւէ մի բանով չեն առանձնացել: Իսկ հիմա իրենց երեւակայում են մեծ քաղաքական գործիչներ, ինչը ծաղր է մեր ընտրողի հանդեպ: Սա նշանակում է, որ ինչպես փլուզվում են մնացած բոլոր համակարգերը Հայաստանում, այնպես էլ փլուզվում է քաղաքական համակարգը, իշխանության արժեքը, պատասխանատվությունը հասել է զրոյական մակարդակի: Սրանք փորձում են հասնել իշխանության` ոչ թե երկիրը բարելավելու, այլ երկրի վերջին հնարավորությունները քամելու` սեփական օգուտի համար: Եվ այս իրավիճակում մեր ժողովուրդը պարզապես շփոթված է, գրեթե չկան ծրագրեր, պատկերացումներ, թե ինչ է լինելու վաղը, գրեթե չկան առաջարկներ, թե ինչպես դուրս գալ այս ճգնաժամից: Միայն ընդհանուր խոսքեր են, շատ քիչ են այն ռացիոնալ մտքերը, որոնցից կարող է կառչել ընտրողը եւ գնալ այս կամ այն քաղաքական ուժի հետեւից:

– Փաստորեն, քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում ո՛չ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը, ո՛չ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը որեւէ ձեւաչափով ներկայացված չէ, բայց շարժումը շարունակում է ակտիվ հանդիպումներ կազմակերպել, գործունեություն ծավալել: Ինչո՞ւ չմասնակցեցիք եւ ի՞նչ եք պատրաստվում անել:

– Սա մեր ընտրությունը չէ, այլ ընտրություն է, որտեղ մի շարք շատ լուրջ քաղաքական ուժեր պայքարում են Նիկոլին հանելու համար, եւ մենք, իհարկե, այդ պայքարի մեջ ենք` անկախ նրանից, որ չենք առաջադրվել: ՍԻՄ-ը եղել է այն կուսակցությունը, որը 2018 թվականի ապրիլից սկսած` պայքարել է Նիկոլի նարնջագույն հեղաշրջման դեմ եւ մինչեւ օրս ամեն օր պայքարում է: Եվ սա ընտրություն պետք է լինի ընդդեմ Նիկոլի, որի նպատակն է, պարզապես, նրան դուրս վռնդել իշխանությունից եւ քաղաքական դաշտից: Իհարկե, այս ընտրություններին կան նաեւ այնպիսի դերակատարներ, որոնք փոշիացնելու են ձայներ: Նրանց նպատակը, պարզապես, մի  երկու-երեք հազար ձայն փոշիացնելն է` այն հույսով, որ այդ ձայների մեծ մասը կփոխանցվի Նիկոլին: Բայց ընդհանուր առմամբ` այս ընտրությունների խնդիրը նախ պետք է լինի Նիկոլից ազատվելը, ապա քաղաքական դաշտը մաղելն այն պատեհապաշտներից, ամբիցիոզ մի շարք գործիչներից, որոնք ունեն ընդամենը 0,1 տոկոս ձայն, բայց անընդհատ խանգարում են լուրջ քաղաքական գործընթացներին: Այս ամենը կարգավորելուց հետո, ըստ իս, շատ շուտով` մոտ 1,5-2 տարվա ընթացքում կունենանք էլի արտահերթ նոր ընտրություններ: Եթե հիմա տեղի է ունենում ԸՆԴԴԵՄ ընտրություններ, ապա այդ ժամանակ կլինի ՀԱՆՈՒՆԻ համար: Հանուն այն ճանապարհի, որը պետք է ընտրի Հայաստանն իր ապագայի համար: Այդ ընտրությունն իհարկե կլինի մերը, որովհետեւ մենք այսօր այն եզակի ուժերից ենք, ով առաջարկում է ինչպես զարգացնել Հայաստանը, ինչպես ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի հայերը ոչ թե փախչեն երկրից, այլ ընդհակառակը` հայրենադարձվեն: Մենք այսօր տեսնում ենք այդ ճանապարհը, եւ մեր շարժման հիմնական նպատակն է` ստեղծել միութենական պետություն` Ռուսաստանի հետ, որը կլուծի բազմաթիվ խնդիրներ: Այս փակուղուց, որի մեջ հայտնվեց երրորդ հանրապետությունը, միակ ելքը տեսնում ենք դրա մեջ: Եվս երկու տարի ուժեղացնելու ենք մեր շարժումը, շարժման մեջ մտնող կուսակցություններին եւ այդ ընթացքում, կարծում եմ, կձեւավորենք հայ ժողովրդի միասնական տեսակետն այն հարցի վերաբերյալ, թե ուր պետք է շարժվի Հայաստանը: Կանցակացվի հանրաքվե, եւ դրանից հետո արդեն պարզ կլինի, թե մեր ժողովուրդն ինչպիսի ապագա է ուզում: Այնուհետեւ կլինեն նոր ընտրություններ, եւ մենք արդեն կստանձնենք քաղաքական պատասխանատվություն` իրականացնելով ժողովրդի պահանջը եւ երկիրը տանելով դեպի իմ նշած ճանապարհով:

– Չե՞ք կարծում, որ երկու տարի սպասելը կարող է ուշ լինել:

– Ռուսական զինվորը փակեց ադրբեջանաթուրքական բանակի մուտքը Ստեփանակերտ, ապա կասեցրեց նրանց առաջխաղացումը Սյունիքում: Սա մի կողմից շատ վատ է, որովհետեւ, ցավոք, մեր բանակն այսօր կազմալուծված վիճակում է, բայց մյուս կողմից լավ է, որ այս երկրագնդի վրա ունենք գոնե մեկ դաշնակից, որի զինվորը եկավ մեզ օգնելու: Հետեւապես, կարծում եմ` ճիշտ քաղաքական վարվեցողության եւ մտածելակերպի դեպքում` այս երկու տարին կկարողանանք դիմակայել: Իհարկե, եթե Նիկոլը չմնա իշխանության, որովհետեւ հակառակ դեպքում` ամեն օր ունենալու ենք ամոթ, կորուստ, զոհ ու գերի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈւԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՆՎԱՃՈւՄՆԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈւՄ. տեսանյութՃանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականցրել մարզերումՍերժ Սարգսյանը մասնակցելու է «Պատիվ ունեմ»-ի պայքարինԽոցել է թշնամու մի քանի անօդաչու թռչող սարք, կործանիչ, զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 10-րդ օրը Հետևողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով. ՓաշինյանՄիջադեպ Երևանում. դիմակ չկրող պարեկը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար. (Video)Քառասուն օր քայլել ենք մահվան հետ հավասար. Մերօրյա հերոս Լեւոն Սահակյանի սխրանքի ուղղին ու պատերազմից ծնված «Կռիվ տալով» գրքի «ծննդյան» նպատակը ԱՆ-ն հորդորում է խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջըՀեռու ենք այն մտքից, որ 2022թ.–ի բյուջեի նախագիծը կլուծի բոլոր խնդիրները. Նիկոլ ՓաշինյանԹուրքերը տարբեր պատրվակներով գալու են, լցվեն Հայաստան․ Սեյրան ՕհանյանՀայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. ՓաշինյանԳերեզմանատան վարիչը մահացածների հարազատներից ավելի քան 2,2 մլն դրամ կաշառք է վերցրել. ԱԱԾ բացահայտումըՄԱՀԱՑԵԼ Է ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ՄԱՅՐԸՀաջորդ տարվանից ՀՀ-ում ծնված ամեն 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը կտրամադրվի ամսական 50 հազար դրամԿդադարեցվի Երևանի, Հրազդանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք. մահացել է 45 քաղաքացիLRO-ն լուսանկարել է լուսնային հրաբուխներըԱստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համարՀոկտեմբերի 25. Օրվա խորհուրդՌուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներինՀարցումների արդյունքով Մեսսին «Ոսկե գնդակի» մրցանակի գլխավոր ֆավորիտն է. MarcaՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում էԹուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն ՍտամբուլումՆավթի գներն աճում են դրա պաշարների նվազման ֆոնինՓաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքինԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԿոլումբիայի ամենափնտրվող նարկոբարոն Օտոնիելը ձերբակալվել էՓաշինյան, ախր դու էլ ես տեսնում, գիտակցում, որ չես կարողանում ղեկավարել,որ դու այլեւս անձայն ես որեւէ մեկի մոտԱյլեւս ո՛չ մի ազգակործան ստորագրություն՝ նոյեմբերի 1-ին, կառավարության դիմաց. Տաթեւ ԱրցախՄԻԱՎ (ՁԻԱՀ) դեպքերը կտրուկ ավելացել են. «Փաստարկ»Ժողովուրդն այսօր չի վախենում կորոնավիրուսից, այլ վախենում է պարտադրվող պայմաններից. ՍիմոնյանՊեսկովը պատմել է Բայդենի հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասինԵրկրաշարժ Բավրայի հատվածումԵվրոպայի ամենաակտիվ հրաբուխը մոխրի և ծխի սյուներ է արտանետելԻնչ-որ մի ոչինչ, թող ապրի, ոչինչ. Իսահակ վարդապետը՝ Լեւոն ԲարսեղյանինԿԸՀ-ն հրապարակել է ՀՅԴ-ի՝ Իջևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցողների ցուցակըԹուրքիայում ձերբակալված ռուսներին կասկածում են «Բայրաքթարների» մասին տեղեկատվության տիրանալու փորձի մեջՍտանձնում եմ Լուսյա Հակոբյանի և նրա մերձավորների շահերի պաշտպանությունը«Դավաճա'ններ», «Հայասպա'ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին ԿիպրոսումՇուտով վերսկսվելու են «4+1»-ի հետ միջուկային բանակցությունները. Իրանի ԱԳ նախարարԵղանակը կցրտիՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակըՌուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 35 660 դեպք է գրանցվելՀալեպում կայացել է հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը իշխանություններինՀռոմի Պապը դարձյալ կոչ է արել միջազգային հանրությանը լուծել Լիբիայում միգրացիոն խնդիրըՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակըՏեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունըԱդրբեջանում պահեստազորի հավաք կիրականացվիՖեյխոա Օգտակար և բուժիչ հատկությունները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ