Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Ով եւ ինչ նպատակով էր քաղաքական արենա «բրդել» Տիգրան Արզաքանցյանին Քայլիստներիդ առաջնորդի սանձազերծած 44 օրյա պատերազմին ձեր նմանները ոչ միայն պատրաստ չէին, այլև այն դիտավորյալ երկարաձգեցին.Գագիկ Համբարյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 329 նոր դեպք. Մահացել է 9 քաղաքացի NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Մահացել է Ուկրաինայի նախկին վարչապետը Նավթը թանկանում է Օգոստոսի 5. Օրվա խորհուրդ Մակունցը՝ ԱՄՆ դեսպան, «Դռիկ Խչոն»՝ ԵՊՀ ռեկտոր. Գևորգ Պետրոսյան Video «Ժողովուրդ». Թանկացումների ալիք մսամթերքի շուկայում. ինչպիսի գներ են այս պահին


Կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը վտանգ է ներկայացնում բնակչության համար. փաստաբան

Իրավական

Օրերս կայացած Հայաստանում եւ Եվրասիական տարածքում կենսաբանական վտանգների ու COVID-19 վարակի դեմ պայքարի խնդիրներին նվիրված հայ-ռուսական գիտաժողովի ժամանակ զեկույցով հանդես եկավ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական գրասենյակի ղեկավարի տեղակալ ՎԻԿՏՈՐՅԱ ՍԻՐՈՒՆՅԱՆՆ՝ անդրադառնալով ՀՀ տարածքում գործունեություն ծավալած բիոլաբորատորիաների իրավական հիմքերին: Նա նախ հիշեցրեց, որ ՀՀ-ում լաբորատորիաները իրենց գործունեությունն են ծավալել ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի հիման վրա։

«Հետաքրքրական է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2000 թվականին, սակայն լաբորատորիաները իրենց գործունեությունը սկսել են ծավալել միայն 2008 թվականի ավարտին եւ 2009 թվականի սկզբներին։ Հայաստանը համագործակցության այն բազմաթիվ երկրներից մեկն է, որտեղ Միացյալ Նահանգները բացել են կենսաբանական լաբորատորիաներ: Իսկ հիմա կորոնավիրուսային համաճարակի ֆոնին՝ երկրում սրվել է վտանգավոր լաբորատորիաների փակման հարցը: Մենք դիմել ենք ՄԱԿ Գլխավոր քարտուղարին՝ Հայաստանում տեղակայված՝ԱՄՆ-ի կողմից  ֆինանսավորմամբ իրականացվող լաբորատորիաների հարցի վերաբերյալ, ինչպես նաեւ դրանից առաջ դիմել էինք ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ Վարչական դատարան», - նշեց Սիրունյանը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված սույն նամակում՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը, մարդու իրավունքների եւ կենսաբանական զենքի վերաբերյալ միջազգային պայմանագրերին՝ փաստաբանական գրասենյակը խնդրել է, որպեսզի ուսումնասիրվի ՀՀ-ում լաբորատորիաների գործունեությունը, իհարկե, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիազորությունների շրջանակներում:

«Սկզբում մեզ էին դիմել արտերկրում բնակվող 16 հայ  գիտնականներից բաղկացած մի խումբ, որոնց խնդրանքով ստանձնեցինք առաքելություն՝ուղղված բոլոր հնարավոր միջոցներով Հայաստանի տարածքում տեղակայված շուրջ մեկ տասնյակ կենսաբանական լաբորատորիաները փակելուն եւ  մեր կարծիքով՝ այս խնդիրը սպառնում է ազգային անվտանգությանը: Համաձայն մեզ հասած տեղեկատվության, լաբորատորիաները ֆինանսավորվում են ԱՄՆ-ի կողմից եւ դրանք տեղակայված են ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մի շարք մարզերում: Ենթադրաբար, ըստ նույն տեղեկատվության, այդ լաբորատորիաները զբաղվում են գենետիկական հետազոտություններով, եւ իրականում նրանց հիմնական խնդիրը տարբեր տեսակի վարակիչ հարուցիչների արտադրությունն է: Ըստ մեր տեղեկությունների, կենսաբանական լաբորատորիաները, որոնցում աշխատում են տեղացի մասնագետներ, Հայաստանում են շուրջ 12 տարի, իսկ լիցենզիաների զրկման գործընթացը, որի շուրջ մենք հետեւողականորեն աշխատում ենք, տրվել են ՀՀ կառավարության կողմից», - ասաց փաստաբանը:

Ըստ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական գրասենյակի ներկայացուցչի, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այդ կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը վտանգ է ներկայացնում բնակչության համար, եւ, իհարկե, հանդիսանում են ազգային անվտանգության գերակա խնդիրներից. «Ի վերջո, նույն սարսափելի կորոնավիրուսը, որից այսօր տառապում է ամբողջ աշխարհը, այդ թվում՝ նաեւ մեր երկիրը, ըստ շատ գիտնականների, ստեղծվել է արհեստականորեն՝ հենց նման լաբորատորիաների գործունեության հետեւանքով: Այն կորուստները, որոնք կրում է մեր երկիրը ամեն օր վիրուսի տարածման արդյունքում, ակնհայտ է: Հետեւաբար, միջոցները, որոնք ուղված են նման լաբորատորիաների լիցենզիաների զրկման գործընթացին, կատարվելու են հետեւողականորեն։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, ԱՊՀ որոշ երկրներում այդպիսի լաբորատորիաները փակվել են ժողովրդի պահանջով կամ չեն էլ բացվել: Այս երկրների թվում են օրինակ՝ Ղրղստանը եւ Աֆղանստանը: Ուկրաինան այսօր եւս ձգտում է հասնել նույն որոշմանը, եւ ընդդիմությունն այս երկրում գործի է դնում իր  բոլոր ջանքերը ՝ չցանկանալով հայտնվել վտանգավոր փորձերի էպիկենտրոնում»:

Սիրունյանն ընդգծեց, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումում ներկայացվել է, որ չի կարելի հաշվի չառնել հետեւյալ փաստը, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաները զբաղվում են կենսաբանական ոչնչացման զենքերի ստեղծմամբ եւ բաշխմամբ, ինչը հանցագործություն է խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ. «Ինչպես նաեւ մինչ այդ հայց էինք ներկայացրել ՀՀ վարչական դատարան `վիճարկելով ՀՀ տարածքում կենսաբանական լաբորատորիաներին տրված լիցենզիաների վավերականությունը: Մեր կողմից ներկայացված հայցը նախադեպ է Հայաստանի համար, հատկապես ՄԱԿ-ի նման բարձր միջազգային մակարդակի կազմակերպությունների ներգրավման խնդրում: Մենք չենք սահմանափակվում բանավոր հայտարարություններով, եւ որոշիչ քայլեր ենք ձեռնարկել ամերիկյան լաբորատորիաները դուրս մղելու համար: Մենք դեռ չենք ստացել պատասխան ո՛չ Դատախազությունից, ո՛չ ՄԱԿ-ից եւ ոչ էլ Վարչական դատարանից։ Իհարկե, գիտենք, որ լաբորատորիաների փակման գործնթացին հասնելը այդքան էլ հեշտ չէ, որովհետեւ խնդիրը առնչվում է ոչ միայն ՀՀ-ի, այլեւ ԱՄՆ-ի շահերին»։

Նշենք, որ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական գրասենյակը եւ գրասենյակի ղեկավար, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը տեւական ժամանակ է, ինչ պայքարում են բիոլաբորատորիաների դեմ, որոնք ծավալում են կասկածելի գործունեություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնումՈվ եւ ինչ նպատակով էր քաղաքական արենա «բրդել» Տիգրան ԱրզաքանցյանինՔայլիստներիդ առաջնորդի սանձազերծած 44 օրյա պատերազմին ձեր նմանները ոչ միայն պատրաստ չէին, այլև այն դիտավորյալ երկարաձգեցին.Գագիկ ՀամբարյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 329 նոր դեպք. Մահացել է 9 քաղաքացիNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել ենՄահացել է Ուկրաինայի նախկին վարչապետըՆավթը թանկանում էՕգոստոսի 5. Օրվա խորհուրդՄակունցը՝ ԱՄՆ դեսպան, «Դռիկ Խչոն»՝ ԵՊՀ ռեկտոր. Գևորգ Պետրոսյան Video«Ժողովուրդ». Թանկացումների ալիք մսամթերքի շուկայում. ինչպիսի գներ են այս պահինՀայաստանի նորընտիր Ազգային ժողովը շարունակում է աշխատանքըՕգոստոսի 5-ի աստղագուշակ«Ժողովուրդ». Սյունիքում իրավապահների ազատումներ կլինեն. ինչ է բացահայտվելԹուրքիայում այրվող անտառների աշխարհագրությունը մեծանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ«Ժողովուրդ». Վերջնաժամկետը լրանում է. ինչ որոշում կկայացնի Փաշինյանը«Փաստ». ՌԴ դեսպանն ակտիվացել է. նոր նախագծեր են մշակվում«Փաստ». Իշխանությունը «հակաընդդիմադիր» նոր քայլեր է մտմտումԱրա Վարդանյան. Դու միայն Արցախն ես խոստացել նվեր տալ ու ճամփա բացել«Փաստ». Վանեցյանի հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվումՔՊ-ն նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել. «Ժողովուրդ»«Հրապարակ». ՀՀ իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել էԼույս չի լինի Երևանում և մարզումՇատ բան կա ասելու, բայց ոչ հիմա». Արթուր Ալեքսանյան«Հրապարակ». Դավադրությունը կանխվել է. իշխանությունը պետք է 25 ձայն տա, որ Իշխանն ընտրվի«Հրապարակ». Որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմությանըԱռուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. ԽոջաբաղյանՏոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում էԿփորձեմ բացել մարդկանց «փակ աչքերը». Վահան Բաբայանը բացահայտումների շարք է սկսումՈնց կարող է նորմալ մարդը, էլ չեմ ասում հայրենասեր մարդը, սրանց հետ հաշտ ու համերաշխ լինել. Գևորգ ԳևորգյանԻնչն է միավորում ու տարբերակում խորհրդարանական խմբակցությունների կին առաջամարտիկներինԱռաջին անգամ է, որ ՀՀ ղեկավարի անդրանիկ աշխատանքային այցը ո՛չ Արցախ է, ո՛չ ՌԴ«Թռիչքային» փոփոխություններ՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար կազմումԳեւորգյան հոգեւոր ճեմարանը նոր տեսուչ ունիԼրագրողները պնդում են՝ չենք հանդուրժի այս իրավիճակը, Ալեն Սիմոնյանը երեք օր ժամանակ է խնդրումԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱրցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակՎերքը պիտի արնահոսի, որ թույնը դուրս գա. Գրիգ Գոշը, Wing 21-ը, Բորիսը, Իլոնան չեն նկարահանվի «Դեպի ճամբար 3»–ում․ Գրիգոր Դանիելյանը՝ համագործակցությունը դադարեցնելու պատճառների և նախագծի փոփոխությունների մասին17–ամյա տիկտոկեր Վիլենան ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է․ աղջկա համարձակ լուսանկարներըՀայտնիները` «Անուշ» ներկայացման բացօթյա բեմականացման պրեմիերային«Քայլելու եմ անկասկած»․ ավտովթարից հետո 3 վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել«Ուր էլ իմ ճամփորդությունն ինձ տանի, դրախտն այնտեղ է, որտեղ ես եմ»․ Ժաննա Բուտուլյանի հանգիստը Թունիսում և տպավորություններըԱննա Հակոբյանի զվարճանքները չեն ավարտվում Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքը Հաղարծնի վանքում և բացօթյա խնջույքը ԴիլիջանումԻ՞նչ կա Նազենի Հովհաննիսյանի պայուսակում․ դերասանուու բացահայտումը հանգստի վայրից և զգացմունքային գրառումըՎիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» Բաբկեն Չոբանյանի մատուցմամբ և Գրքի չորրորդ փառատոնըՊարտական ենք Եռաբլուրում ննջող մեր տղաներին՝ Գեւորգ Խաչատրյանին, Մխիթար Գալեյանին, Դավիթ Խաչատրյանին, բոլոր-բոլոր տղաներինՀՀ որևէ իշխանություն չի կարող իրեն թույլ տալ վավերացնել Արցախի վերաբերյալ ապազգային փաստաթուղթ. ԱՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ