LIVE. Արթուր Վանեցյանի ասուլիսը Քոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազություն Պատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան Օսկանյան Թուրքիայի ընդդիմության առաջնորդը քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին Բացառիկ կադրեր, որոնք բացահայտում են պրոֆեսորի զրուցի իրական բովանդակությունը Ինչքան պետք ա մարդը ՈՉԻՆՉ լինի, որ ԱԺ ընտրություններին մի ավտոբուս մարդու քվե ստացած լինի, բայց երջանկությունից ղզղնած հայացքով մասնակցի կապիտուլյանտի հրավիրած հանդիպմանն ու գետինը չմտնի.Նարեկ Սամսոնյան Պորտուգալիա - Ֆրանսիա. Բուքմեյքերների կարծիքը Ո՞ւմ խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 100 նոր դեպք, մահացել է 1 մարդ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է․ խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներից


ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐԻ ԱՂՋԱՄՈՒՂՋԸ

Վերլուծություն

«Նախընտրական» ասֆալտ այս 30 տարիների ընթացքում շատ ենք տեսել, սակայն կապիտուլյանտի արածը լրիվ նիկոլավարի է: Փողոցներում քերում են լավ ասֆալտը, տեղը փռում վատը, որը բնակչությանը փորձում են մատուցել որպես «կուսակցության եւ կառավարության» հոգածություն: Սակայն արժանանում են վարորդների համատարած «սյունյաց ողջույնների»

 

ԸՍՏ ԳԵԼԱՓԻ` ՆԻԿՈԼՆ ԱՅԼԵՎՍ ԱՌԱՋԻՆԸ ՉԷ

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, որ բծախնդրորեն հետեւում է «կոոպերատվ Գելափի» վարկանիշների դինամիկային, արձանագրեց` այսքան ժամանակվա մեջ առաջին անգամ կապիտուլյանտի իջնող վարկանիշը եւ Քոչարյանի բարձրացող վարկանիշը հավասարվեցին, եւ այդ միտումն այլեւս անշրջելի է: Նա մատնանշեց մի այն մեկ տեսական տարբերակ, որ կապիտուլյանը կարող է հեղհեղուկ հաղթանակ արձանագրել` եթե «Պատիվ ունեմ» դաշինքը հանկարծ չանցնի 7%-ի շեմը, ԼՀԿ-ն էլ անցնի 5%-ը եւ դրժի իր խոստումը Նիկոլի հետ կոալիցիա չկազմելու: Այսինքն` շատ ցածր հավանականություն ունեցող իրադարձություն, քանզի «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշն աճում է, իսկ ԼՀԿ-ինը` նվազում: Անուշտ, Նիկոլը մեծ ցանկություն ունի կիրառել կեղծիք եւ վարչական ռեսուրս, սակայն վարչական ռեսուրսի արդյունավետությունը կտրուկ ընկել է, եւ արդեն ամենուրեք են նրան դիմավորում «դավաճան» վանկարկումով: Նա փորձում է ճշմարտությունը բարձրաձայնողներին լռեցնել ծեծով եւ ձերբակալություններով, սակայն դա է՛լ ավելի է գազազեցնում քաղաքացիներին: Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, ապա «թվանկարիչ» թիմերը սովորաբար վախենում են թույլիկ անհաջողակներին ծառայություն մատուցել, լուզերների դեպքում սովորաբար չի աշխատում եւ ընտրակաշառքը...

Հարց է ծագում` իսկ ինչո՞ւ է Նիկոլն ընտրարշավը մեկնարկել ծայրահեղ ցինիկ, խելահեղ հայտարարություններից, որոնք կարծես պետք է վանեն ցանկացած մարդու: Պատասխանը բավականին ակնհայտ է` նա հույս ունի թեւաթափ անել մարդկանց, որպեսզի չմասնակցեն ընտրությունների: Իսկ ամենաանգրագետ եւ խավարամիտ հատվածը միեւնույն է իրեն է քվե տալու: Ըստ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի. «Հայաստանում ֆունկցիոնալ անգրագիտությունը (երբ չի իրացվել տվյալ անձի կրթության իրավունքը) կազմում է շուրջ 20%: 2018-21թթ. մենք տեսանք նաեւ պետության գլոբալ անվտանգության համար` կրթական ցածր մակարդակի սպառնալիքը: Հենց միայն այն հանգամանքը, որ անգրագետ անձը իր անվտանգությունը կարող է վստահել երկրի անվտանգությունը բացարձակ ձախողած նիկոլին, դա արդեն իսկ ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է: Հետեւաբար` յուրաքանչյուր մարդ պետք է իր վրա վերցնի Նիկոլի 20%-ոց ընտրազանգվածից ցանկացած մեկի նախընտրությունը փոխելու ծանր, բայց անչափ կարեւոր աշխատանքը: Այսօր, եթե ձեզ հաջողվի Նիկոլին ընտրող որեւէ մեկի կարծիքը փոխել, եւ վստահ լինեք, որ նա այլեւս նիկոլիզմ չի ընտրելու, ապա հանգիստ կարող եք ասել, որ դուք փրկել եք ոչ միայն այդ անգրագետ մարդուն, այլ նաեւ իր նման շատերի կյանքն ու ապագան: Նիկոլիզմից հրաժարվելը եւ նրա դավադիր վտանգները բացատրելն այսօր դարձել են ազգային անվտանգության հարց... Մենք պարտավոր ենք դա անել, որովհետեւ նիկոլիզմի երկրորդ ալիքից հետո` Հայաստան այլեւ չի լինի»:

 

ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՏԵՆՍԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Ինչպես արդեն նշել էինք` «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշն աճում է: Եվ Սերժ Սարգսյանը փաստացի որոշել է արագացնել այդ աճը` անձամբ հանդիպելով ընտրողների հետ եւ հանդես գալով հրապարակային ելույթներով: Դրա շնորհիվ «Պատիվ ունեմ» դաշինքն ընտրողի գիտակցության մեջ ֆիքսվել է, որպես Սերժ Սարգսյանի երիտասարդ թիմակիցների համախումբ, ում թիկունքին մշտապես կանգնած է ՀՀ երրորդ նախագահը: «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի մեկնարկի պաշտոնական արարողության ժամանակ նա եւս կարեւոր շեշտադրումներ արեց: Մասնավորապես. «Այսօր, ոչ սովորական պայմաններում մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ինչպես գիտեք, այս ընտրությունները մեր նպատակը կամ երազանքը չէին: Մեզ բոլորիս պարտադրվեցին արտահերթ ընտրությունները Հայրենիքի համար այս ծանր օրերին, եւ մենք ընդունեցինք մարտահրավերն եւ պատրաստ ենք այս կռիվը կամ, ինչպես մեր էպոսում է ասվում, վերջին զարկը տալու հանուն Հայաստանի ապագայի: Սեփական աթոռը Հայրենիքից առավել սիրող այս կապիտուլյանտների իշխանությունը, ցավոք, չհեռացավ եւ ընտրեց հոգեբանական ծանր վիճակում գտնվող ժողովրդին նոր ցնցումների տանելու` արտահերթ ընտրությունների ճանապարհը, որին ի սկզբանե մենք դեմ էինք: Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ «Հայրենիք» կուսակցության ձեւավորած «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքը իր օրինակով է մեր ժողովրդին ցույց տալիս հանուն ազգային նպատակների փոխզիջումների գնալու եւ միասին աշխատելու անհրաժեշտությունը»:

Բայց միաժամանակ Սերժ Սարգսյանը մատնանշեց, որ այս ընտրությունը նմանվում է ճակատամարտի. «Մեր թիմի յուրաքանչյուր անդամ` ցուցակում կամ ցուցակից դուրս, կարող է անվարան հայտարարել, որ ունի գիտելիք, փորձ, բավարար կամք եւ պատիվ` այս կապիտուլյանտների անպատվությունից երկիրը մաքրելու համար: Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ սա սովորական ընտրություն չէ: Այս անգամ, ցավոք, ընտրությունը պետություն ունենալու եւ չունենալու միջեւ է: Այս ընտրությունը Հայրենիքը կորցնելու եւ չկորցնելու միջեւ է: Այս ընտրությունը անկախ պետություն չունեցող ժողովուրդներին միանալու կամ դրանից խուսափելու եւս մեկ կամ, նույնիսկ, վերջին շանս ստանալու համար է: Ես չեմ ուզում, որ իմ թոռնիկները կամ ձեր զավակները իրենց տանը Արարատի նկարի կողքին պատից կախեն Տաթեւի վանքի կամ Սեւանա լճի պատկերները` որպես կորուսյալ Հայրենիքի եւս մի հատվածի մասին պատմող հուշ: Սիրելի՛ թիմակիցներ, նախորդ երեք տարիներն Հանրապետականը անցավ 2018-ի քավարանով, քաղաքական հետապնդումների միջով, դարձավ ատելության խոսքի թիրախ, ամեն կերպ փորձ արվեց մեզ լռեցնելու, բայց մենք չլռեցինք ու չընկրկեցինք: Իմ ու իմ թիմակիցների համար այժմ հեշտ է ասել` «մենք զգուշացնում էինք», «մենք կանխատեսել էինք» եւ այլն: Բայց դրանք այսօր արդեն անօգուտ խոսքեր են. այդ խոսքերը հետ չեն բերելու ո՛չ մեր 5000 նահատակված տղաներին, ո՛չ էլ մեր հայրենիք Արցախի կորսված 75 տոկոսը, ո՛չ տուն են կառուցելու 35.000 փախստականի համար եւ ո՛չ էլ վերականգնելու են մեր ազգային արժանապատվությունը: Եվ ո՞ւմ մտքով կանցներ, որ հայրենի հողի համար ամենաթանկը` իրենց կյանքը տված մեր հերոսները այդ նույն հողում խաղաղ ու հավերժ ննջելու հնարավորություն անգամ չեն ունենա: Հայաստանը այս դավաճանների պատճառով կորցրել է իր դաշնակիցների հարգանքն ու վստահությունը: Այս պոպուլիստ եւ անբարո իշխանությունը լավագույնս ջանացել է միայն մի հարցում` որ մենք ազգովի բզկտվենք, թուլանանք, պարտվենք պատերազմում, ու դատապարտվենք դանդաղ մահվան: Եվ հիմա հենց այդ վիճակում ենք: Առաջիկա ընտրությունները մահը հաղթելու եւ վերհառնելու հնարավորություն են»:

Եվ այսպես, մնաց երկու շաբաթ: Ու հարկ է նշել, որ մինչեւ հիմա կապիտուլյանտներին չի հաջողվում թշնամացնել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերին: Ռազմիկ նախագահները հստակ իրագործում են իրենց առաքելությունը` Հայաստանն ազատել օկուպացիոն խունտայից: Եվ ինչքան ավելի համոզիչ ցուցանիշ ստանան նրանց թիմերը, այնքան նվազում է Նիկոլի շանսը` քաղաքացիական պատերազմ հրահրելու:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

LIVE. Արթուր Վանեցյանի ասուլիսըՔոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազությունՊատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան ՕսկանյանԹուրքիայի ընդդիմության առաջնորդը քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին Բացառիկ կադրեր, որոնք բացահայտում են պրոֆեսորի զրուցի իրական բովանդակությունըԻնչքան պետք ա մարդը ՈՉԻՆՉ լինի, որ ԱԺ ընտրություններին մի ավտոբուս մարդու քվե ստացած լինի, բայց երջանկությունից ղզղնած հայացքով մասնակցի կապիտուլյանտի հրավիրած հանդիպմանն ու գետինը չմտնի.Նարեկ ՍամսոնյանՊորտուգալիա - Ֆրանսիա. Բուքմեյքերների կարծիքըՈ՞ւմ խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտելՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 100 նոր դեպք, մահացել է 1 մարդՈւլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է․ խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցԻրականում այս խոշոր շահերի բախման կիզակետում Հայաստանը դեռ չի պարտվել, չնայած գտնվում է վտանգավոր սահմանագծին.Վարդան ՈսկանյանԻնձ հաջողվել մի տեսանյութ գտնել, որտեղ հստակ արձանագրված է ԼՀԿ-ի պայքարը Նիկոլի դեմ...Կարեն ՎրթանեսյանՓաշինյանի վերընտրվելը ցույց է տալիս, որ հայերի համար Արցախի կորուստը ոչ մի բան էր. Սատանովսկի.MediaportԱրտակ Բեգլարյանը պարզաբանել է, թե ինչ է տեղի ունեցել հանրահավաքի ժամանակԱրցախցիների ճնշող մեծամասնությունը իրենց առջև ծառացած հարցերի լուծումը տեսնում էին Հայաստանում իշխանության փոփոխությամբ.Տիգրան ԱբրահամյանԱջափնյակի թաղապետն ազատվել է պաշտոնից. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»Թանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ պլատինի․ NYMEXԱլեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Եվրո-2020․ Օրվա խաղերի անոնսՀՈՒՆԻՍԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԲիթքոինի գինը բարձրանում է«Հրապարակ». Ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴՆավթը թանկանում է«Ժողովուրդ». Փաշինյանը ժողովրդի 26.49 %-ի վարչապետն է«Իրավունք»․ Սիփան Փաշինյանն արդեն իրեն Իջևանի քաղաքապետ է համարում«Հրապարակ». ՔՊ ցուցակի մինչեւ 90 համարը կանցնի խորհրդարան. ով է լինելու ԱԺ նախագահը«Իրավունք»․ Սամվել Բաբայանն իրեն պաշտպանության նախարար տեսնո՞ւմ էՎերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡Ատելությունը խժռելու է նրանց, ովքեր ժողովրդին գազազեցնելով՝ ստացան քաղաքական դիվիդենտներ. ԱբովյանՀայաստանը նաեւ մարդիկ են` հուսահատված, աղանդավոր, պատեհապաշտ ու մոլորված. Գագիկ Սարոյան Որոշում եմ կայացրել դուրս գալ քաղաքականությունից. Արթուր ԴանիելյանԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏՆԱՎԵՐ ԴԱՐՁՐԵՑ 5526 ԸՆՏԱՆԻՔԻª 22177 ԲՆԱԿՉՈՎԿոպիտ ընտրախախտում. զինծառայողների բաց քվեարկությունՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՄԻՋՈՑՈ՞Վ«ՉԷՐ ԿԱՐԵԼԻ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԼ»Համացանցում հայտնվել է Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը (Video)ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԾԱԽՍԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 1 ՄԼԴ 169 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԴրսից որոշել են ընտրություններ - ներսից ժողովուրդը քվեարկեց - դրսից ողջունում են. Արմեն ԱշոտյանԻՆՉԻ ՍՊԱՍԵՆՔ ԱՅՍ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄԻՆՉՊԵՍ ԷՐՄԵՆԻՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆԲացահայտվել է 3200-ամյա խորհրդավոր արձանիկների առեղծվածըԵս թողեցի ընտանիքս ու եկա Սասուն Խաչատրյանի հորը վիրահատելու, բայց այսօրվա հիվանդի վիրահատությունը հետաձգեցի, վախեցա, որ այս հոգեվիճակով սխալ թույլ կտամ. Արմեն ՉարչյանՇուրջ 800 000 դոլար. Վրաստանում վաճառել են Բերիայի ամառանոցը (լուսանկար)Հ Հ քաղաքացիների մոտ վաթսուն տոկոսը ներեց վերջինիս պարտության ,խլված արժանապատվության համար«Այս ընտրությունից հետո պարզ դարձավ, որ անորակ քանակն է որոշիչ».ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՈ՞ր մթերքներն են վնասակար մարսողության համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ