Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. փաստաբան Անթույլատրելի է կալանավորման որոշումը. ՀԽ առողջապահական հարցերի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Դուք արեցիք ավելին, քան նեռը կաներ... «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուներ, նրանց շտաբային ակտիվիստներ, կողմանակիցներ, տասնյակներով բերման են ենթարկվում բացատրություններ տալու․ Սոս Հակոբյան Ուժգնացել են ապօրինի ճնշումները՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների նկատմամբ. Հակոբյան Մանրամասն ներկայացրել եմ տիրող իրավիճակն ու ընտրություններին նախորդող քաղաքական ճնշումները. Աննա Մկրտչյան Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրապարակումը հետաձգվել է․Վարդևանյան «Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի եւ ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու Սոս Հակոբյանի ասուլիսը Անցքեր քվեատուփերի հատակին. խունտան լցոնումների է պատրաստվում Սկանդալ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում. «Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ


Պետք է գաղտնիքները բացահայտել, որ մարդիկ սփաթվեն. Ռոբերտ Հարությունյան

Տեսանյութեր

Նախընտրական քարոզարշավի, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին քաղաքական մարտահրավերների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ ՌՈԲԵՐՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

«ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄ Է»

– Արդեն տեւական ժամանակ է, ինչ չունենք ԱԳ նախարար, իսկ տեղակալներն ասում են` եւս հրաժարականի դիմումներ են գրել: Այս պահին, երբ երկրում ճակատագրական փաստաթղթերի նախագծեր են շրջանառվում, ո՞վ պետք է պատասխան տա դրանց համար, եւ ո՞վ պետք է այս վճռորոշ շրջանում իրականացնի մեր արտաքին քաղաքականությունը:

– Ակնհայտ է, որ սա պետական համակարգի եւ քաղաքական լուրջ ճգնաժամ է: Արտգործնախարարը հրաժարական տվեց, որովհետեւ ակնհայտորեն համաձայն չէր այն գործելաոճի հետ, որը որդեգրել է Նիկոլ Փաշինյանը: Արա Այվազյանը համաձայն չէր ոչ միայն այն փաստաթղթերի հետ, որոնք, միգուցե արդեն իսկ կարելի է ենթադրել, ստորագրվել են կամ բանավոր համաձայնության են եկել Ալիեւի հետ, այլ նաեւ համաձայն չէր ընդհանրապես այսօրվա իշխանության գործելաոճի հետ: Նիկոլ Փաշինյանը բոլոր որոշումները, անկախ ոլորտից, կայացնում է ինքնուրույն, հետո պատասխանատվությունը գցում ոլորտի պատասխանատուների վրա: Նախարարությունները կոչված են իրենց վերապահված լիազորությունների շրջանակում քաղաքականություն մշակել այն ոլորտի համար, որի համար պատասխանատու են, տվյալ դեպքում` ԱԳՆ-ն պատասխանատու է արտաքին հարաբերությունների համար: Սա նշանակում է, որ բոլոր փաստաթղթերը, նույնիսկ գաղտնի, անպայման պետք է շրջանառվեն Արտգործնախարարությունով, եւ պետք է լինի այդ կառույցի դիրքորոշումը: Ի վերջո, այդ կառույցում կան շատ պրոֆեսիանալներ, որոնք լավ են պատկերացնում դիվանագիտությունը, արտաքին հարաբերություններն ու աշխարհաքաղաքական խնդիրները, ուստի` պետք է առնվազն հիմնավորումներ կամ ձեւակերպումներ տան համապատասխան այն փաստաթղթի կամ այն որոշումների համար, որը պետք է ընդունի վարչապետը: Մինչդեռ ստացվում է, որ Նիկոլը որեւիցե մեկին ոչինչ չի հարցնում, ինքն իր համար բանակցում է, հետո էլ ասում, թե գիտեք, այդ որոշումից ԱԳՆ-ն տեղյակ էր, իրենք են մեղավոր, քանի որ գիտեին այդ մասին: Մինչդեռ իրականում այդպես չէ, ու մարդիկ հրաժարական են տալիս հենց դրա պատճառով:

– Երբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «կանգ առ»-ի կոչ էր անում, այն ժամանակ հնարավոր էր ինչ-որ բան փրկել, հիմա երբ, այսպես ասած, երկրի կործանումից 10 պակաս պաշտոնյաները հրաժարականներ են տալիս, ինչպե՞ս պետք է նրանց ընկալենք:

– Այս հարցը շատ է քննարկվում, հատկապես ԱԳՆ պաշտոնյաների հետ կապված, թե չէր կարելի Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել եւ այլն: Բայց ճանաչելով շատերին անձնապես, որոնք աշխատում են ԱԳՆ-ում` հասկանում եմ, որ իրենց հիմնական մտահոգությունը, այնուամենայնիվ, ինչ-որ մի կերպ փորձ էր` ազդելու իրավիճակի վրա, որպեսզի հնարավորինս մեղմեին այն բացասական հետեւանքները, որը կա: Իսկ հրաժարականները նշանակում է, որ այլեւս իրենց մոտ չի հաջողվում եւ տեսնում են, որ էլ չեն կարողանում իրավիճակի վրա ազդել: Այս հրաժարականները, կարելի է ասել, բունտ է, անհանդուրժողականության դրսեւորում, որով նրանք մատնանշում են, որ այս ամենն իրենց համար անընդունելի է: Ճիշտ է, միգուցե պետք է խոսել, ավելի մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը: Օրինակ, ինձ համար անընդունելի էր, որ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն ուղղակի հրաժարական տվեց ու գնաց` առանց որեւիցե բացատրություն տալու: Իսկ Արա Այվազյանի դեպքում գոնե իր ելույթը լսեցինք: Միգուցե պետք է, որ ավելի շատ փակագծեր բացվեն, անկախ նրանից` պետական գաղտնիք է, թե` ոչ, տվյալ դեպքում` արդեն կարեւոր չէ, երբ մենք պետականությունը, Հայաստանը կորցնելու խնդիր ունենք: Միգուցե պետք է այդ գաղտնիքները բացահայտել, որ մարդիկ սթափվեն, վերջապես հասկանան, որ օր առաջ պետք է այս իրավիճակից դուրս գալ: Այնպես որ, հրաժարականները ինչ-որ տեղ նման են պարոն Վանեցյանի կոչին, բայց, իհարկե, երբ նա էր այդ կոչն անում, այդ ժամանակ սթափվեին, հասկանային վտանգները, չէինք ունենա այս իրավիճակը: Ինչ ասել է պարոն Վանեցյանը, գրեթե բոլորը կատարվել են: Բայց հարցն այն է, որ ոչ թե իրենք չեն հասկացել, թե ինչ է ասում պարոն Վանեցյան, այլ ուղղակիորեն արել են այն, ինչը ծրագրավորել էին:

– Ի՞նչ կարելի է ակնկալել դեսպաններից: Ի վերջո, նրանք չեն կարող ազդել իրավիճակի վրա, այլ իրականացնում են այն արտաքին քաղաքականությունն, ինչը որդեգրել է այս իշխանությունը:

– Իմանալով շատուշատ դեսպանների` պետք է ասեմ, որ միշտ չէ այդպես: Հասկանալով սեփական պատասխանատվությունը եւ ընդհանրապես Հայաստանի շահերը` շատ դեպքերում տեղյակ եմ, որ նրանք անում են գործողություններ, որոնք, մեղմ ասած, ուղղակիորեն չեն համապատասխանում կառավարության ղեկավարի ցանկություններին, նպատակներին կամ թեկուզ տրված հանձնարարականներին: Երբ հետեւում ես նրանց հայտարարություններին, որոնք ընդունվում են եւ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ քննարկումներում ինչ է խոսվում, մոտավորապես կարելի է տողատակերով հասկանալ, որ մեր դեսպանները չեն հանձնվել եւ այդպես չէ, որ իրենց պատասխանատվությունը չեն զգում եւ անում են այն, ինչ Երեւանից իրենց ասում են:

«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ԿՀԱՋՈՂԵՆ»

– Պարոն Հարությունյան, նախընտրական քարոզարշավի ավարտին մնացել է ընդամենը երկու շաբաթ: Ըստ Ձեզ, «Պատիվ ունեմ»-ին հաջողվե՞լ է շարքային ընտրողին ներկայացնել այն կարեւոր ծրագրային կետերը, ինչի համար նա հունիսի 20-ին պետք է գնա ընտրության եւ ընտրի հենց այս դաշինքին:

– Ցավոք, ժամանակահատվածը կարճ է, եւ մենք գտնվում ենք ոչ ստանդարտ իրավիճակում: Շատ դեպքերում մարդիկ չեն ուզում լսել քո ծրագրային մտքերը` տնտեսության, մշակույթի, բնապահպանության եւ այլ ոլորտների վերաբերյալ, նրանց հիմա ամենակարեւորը հետաքրքրում է, թե իրենց անվտանգության խնդիրների երաշխավորումն ինչպես ես  իրականացնելու: Դրա համար «Պատիվ ունեմ» դաշինքը` վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, եղավ բոլոր մարզերում, հանդիպեց քաղաքացիների հետ` լսելու իրենց հոգսերը: Շատ դեպքերում գուցե Երեւանում նստած քեզ թվում է, թե դու պատկերացնում ես բոլորի հոգսերը, որովհետեւ դրանք գրեթե նույն են լինելու ամեն տեղ, բայց ոչ միշտ է այդպես: Մարզային այցելությունները հնարավորություն տվեցին ժողովրդին խոսել պարոն Վանեցյանի եւ մեր թիմի հետ, եւ ներկայացնել, թե ինչ են ակնկալում ու սպասում, առաջիկա տեսանելի հեռանկարում ինչ է ուզում ՀՀ քաղաքացին: Այդ հարցերի պատասխանների հիման վրա էլ մեր ծրագիրը մշակեցինք: Պարզ է, որ հունիսի 7-18-ն ընկած ժամանակահատվածը շատ քիչ է, որպեսզի դու կարողանաս բոլոր քաղաքացիներին բացատրես, բայց մենք մաքսիմալը կանենք, որպեսզի ներկայացնենք մեր բոլոր պատկերացումները, որոնք միտված են առկա խնդիրների կարգավորմանը:

– ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասում է, որ հիմա քարոզչություն անելու ժամանակը չէ, եւ սիրտ էլ չկա, ու անհարմար է օկուպացված երկրում միտինգներ անել: Փաստորեն, սրանո՞վ էր պայմանավորված «Պատիվ ունեմ»-ի ընտրած քարոզարշավի Ձեր նշած տարբերակը, որքանո՞վ այս ձեւաչափն իրեն արդարացրեց:

– Մենք դեռեւս շարունակելու ենք մեր քարոզարշավը: Կարծում եմ` մեր քաղաքացիների մոտ, հատկապես Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում, այս պահի դրությամբ կա անտեսված լինելու խնդիր: Եվ, իրոք, անտեսված են, քանի որ ադրբեջանցու հետ խնդիրներն ու տնտեսական առօրյա հարցերն իրենք իրենց սեփական ուժերով են լուծում: Վստահ կարող եմ ասել, որ պետությանը, որպես այդպիսին, մեր քաղաքացիները չեն էլ նկատում: Ի դեպ, դրա մասին է վկայում նաեւ այն, ինչ կատարվում է Երեւանի փողոցներում, երբ օրը ցերեկով մարդ են սպանում: Սա պետության բացակայության մասին է փաստում: Մարդիկ գիտեն, որ պետություն չկա, իսկ ոստիկանությունը զբաղված է ընդդիմադիրներին բռնելով, ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումներ իրականացնելով: Այսինքն` պետական ուժեղ ձեռք մարդիկ չեն տեսնում: Եվ երբ գնում ես ու խոսում նրանց հետ, համենայնդեպս, հասկանում է, որ կա մարդ, ով լսեց իրեն, աչքերի մեջ ազնվություն կա եւ վստահություն ներշնչեց, որ կանի այն, ինչ խոստանում է` իր փորձառությամբ եւ իր գիտելիքներով: Իրականում` այո, այս բարոյահոգեբանական լարված ու ճնշված վիճակում ընտրական քարոզչություն շատ դժվար է անել: Բայց ի՞նչ անենք, եթե կառավարությունում նստած մարդն ընդհանրապես պատիվ ու արժանապատվություն չունի: Այսքան երեխաների զոհվելուց հետո` այլ երկրի դեպքում ղեկավարն ինքն իրեն կգնդակահարեր, ինքնասպան կլիներ, բայց այս ամենը իրենք համարում են նորմալ: Ստեղծված իրավիճակի լուծման քաղաքակիրթ տարբերակը, մեր պատկերացմամբ, ընտրություններն են, որով հնարավոր կլինի ինչ-որ մի փոփոխություն մտցնել, որպեսզի մեր ժողովրդի մեջ հույսն արթնանա:

– Ըստ Ձեզ` հունիսի 21-ին մեր երկիրը կվերադառնա՞ իր բնականոն հունին:

– Հուսով եմ ու նույնիսկ վստահ եմ, որ ընդդիմադիր ուժերը կհաջողեն:

– Ընդդիմադիր ուժե՞րը, այսինքն` կարծում եք, որ միանշանակ խորհրդարանում կոալիցիա՞ է ձեւավորվելու:

– Մենք չենք բացառել կոալիցիան, ինչի մասին բաց խոսել ենք: Իհարկե, կարծում եմ` ընտրություններից հետո կոալիցիաների ձեւավորման փուլ է լինելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. փաստաբանԱնթույլատրելի է կալանավորման որոշումը. ՀԽ առողջապահական հարցերի հանձնաժողովի նախագահի հայտարարությունըԴուք արեցիք ավելին, քան նեռը կաներ...«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուներ, նրանց շտաբային ակտիվիստներ, կողմանակիցներ, տասնյակներով բերման են ենթարկվում բացատրություններ տալու․ Սոս ՀակոբյանՈւժգնացել են ապօրինի ճնշումները՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների նկատմամբ. ՀակոբյանՄանրամասն ներկայացրել եմ տիրող իրավիճակն ու ընտրություններին նախորդող քաղաքական ճնշումները. Աննա ՄկրտչյանՊրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրապարակումը հետաձգվել է․Վարդևանյան«Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի եւ ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու Սոս Հակոբյանի ասուլիսըԱնցքեր քվեատուփերի հատակին. խունտան լցոնումների է պատրաստվումՍկանդալ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում. «Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներՀանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոնՀանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում«Իզմիրլյան» կենտրոնի աշխատակիցներին փորձում են ամեն գնով ՀՔԾ տանել. փաստաբանԸնտրական գործընթացները չպետք է ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա․Արմեն Սարգսյանը հեռախոսազույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ«Չալոյի անսամբլը» հետապնդումներ է իրականացնում. Թեհմինա ՎարդանյանՇվեյցարիայում 20 տարով ազատազրկվել է լիբերացի ապստամբների ղեկավարը բռնաբարության, սպանությունների եւ կանիբալիզմի համարՉարչյանի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի ժ. 20:00-ին. փաստաբանՀայաստանը «Սպուտնիկ Վի»-ի նոր խմբաքանակ է ձեռք բերելԸնտրությունների վերահսկման կոմիտեն կոչով է հանդես եկելՆիկոլը խախտում է օրենքը Ահազանգեր ենք ստանում. Արամ Վարդեւանյանը դիմում է դիտորներին եւ ԿԸՀ-ինԲժիշկ Չարչյանի տարիների բժշկելու առաքելությունն ամուր հիմք է հավատի ու վստահության և կարծում եմ, որ նա արժանի է հատուկ վերաբերմունքի.Հայտնի սրտաբանը անդրադարձել է պրոֆեսորի ձերբակալման փաստինՀայրենիքի մեծ նվիրյալ, մարդկային վեհ արժեքների կրողԻմացիր, որ քո ներսում կա մի փոքրիկ երկրորդ տիեզերք. Հույն քրիստոնյա աստվածաբան, փիլիսոփա, գիտնական Որոգինեսի հայտնի մտքերով է կիսվել մեր գործընկերըԶինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Վարանդայի շրջանումՉէինք հավատում, որ բանտի դռները մի օր էլ մեր համար են բացվելու. Գերության յոթ ամիսներԳորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել էԻրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի «Պատիվ ունեմ» դաշինքի գրասենյակՆախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգև է հանձնել սրտային վիրաբույժ Միհիր ՍուսանիինԱպօրինի ձերբակալվել է պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը. Արսեն ԲաբայանՀՀ նախագահն ու վարչապետի ԺՊ-ն չեն շնորհավորել Իրանի նոր նախագահինՆոր Զելանդիայում տորնադոյի հետևանքով մահացել է մեկ մարդՎաղ առավոտից ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ. ՎանեցյանՀՀ դատախազությունը բոլոր շահագրգիռ կողմերի համար բաց է իր իրավասությունների շրջանակներում համագործակցության համարՐոպե շուտ դադարեցնել այս խայտառակությունը. Չարչյանի պաշտպանների հայտարարությունըՀայտնում եմ իմ զորակցությունը՝ ի պաշտպանություն վաստակաշատ բժշկի, անվանի գիտնականի եւ կոլեգայի. ՇահրամանյանՆուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում են հետհանգեցման աշխատանքներՊահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին.«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի աշխատակազմը հայտարարություն է տարածելՊատգամավորի թեկնածուները խախտում են լռության օրվա կանոններըՌուսաստանը կավելացնի դեպի Հայաստան չվերթների թիվըԱննախադեպ ծավալով ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել․ որտեղ այդ պրոցեսը գնա՝ անխուսափելիորեն հետևելու են ձերբակալություններ, քրեական գործեր․ ՓաշինյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Արմեն ՉարչյանիՆիդերլանդները չեղարկում է COVID-ով պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումներըԱմեն վարկյան կարող է պրոֆերորի մոտ առողջական վիճակի վատթարացում գրանցվի. Փաստաբանը ահազանգում է73-ամյա Միխայիլ Շուֆուտինսկին պատրաստվում է հայր դառնալՔվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ձեր խղճին. ՀՀ նախագահի կոչըՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 19-ին և 20-ին սահմանվել է հերթապահություն. Ոստիկանություն Մեր հորդորն է` զերծ մնալ անհանդուրժողականությունից, դրսևորել զգոնություն եւ չվտանգել հայրենական մեր կյանքը. Գարեգին ԲՊրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա ԲաբլոյանՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ