Չինաստանը մերժել է «Քովիդ-19»-ի ծագման ուսումնասիրություն անելու ԱՀԿ նոր ծրագիրը Չգիտեմ լաց լինեմ, թե ծիծաղեմ. ԿԳՄՍ-ն պարտավոր է բուժել թատրոնը, եթե այն հիվանդ է. Անահիտ Կիրակոսյան Վենետիկն ընդգրկված չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «սև» ցուցակում Միլիարդավոր դրամների գնումներ՝ առանց մրցույթի․ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը կառուցողները. Hetq.am Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ Հայաստանում կավելանա էլեկտրական շարժիչով մեքենաների լիցքավորման կայանների թիվը ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել Է Կիպրոսի հարցում Թուրքիայի դիրքորոշումը Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Ռուսաստանի հետ բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը կգխավորի պետքարտուղարի առաջին տեղակալ Շերմանը Աննա Հակոբյանն օգոստոսին կմեկնի հանգստի Հրաչյա Հակոբյանը «աբիժնիկ» է մնացել Կամերային թատրոնից. ինչո՞ւ


Փաշինյանը երկիրը տանում է քաղաքացիական բախումների. Նաիրա Զոհրաբյան

Ներքաղաքական

Նախընտրական պրոցեսների,  քաղաքական պայքարի, հասարակության մեջ ձեւավորված մթնոլորտի, սահմանային իրավիճակի եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ պատգամավոր , Ընտրությունների վերահկկման կոմիտեի անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ.

-Տկն. Զոհրաբյան, ինչպե ՞ս կգնահատեք նախընտական քարոզարշավի ընթացքը:

-Պետք  է նշեմ, որ այս քարոզարշավն աննախադեպ է: Այն քաղաքական չէ. մենք  չենք տեսնում ծրագրերի բախում, Հայաստանի ապագայի տեսլականի մրցակցություն: Մենք տեսնում ենք ատելության խոսք, հայհոյանք, բռնի ուժող իշխանության թեկնածուի  հավաքներին բերման ենթարկված մարդկանց, եւ ամենազարհուրելին ինձ համար այն է, որ մենք տեսնում ենք միջազգային կառույցների, ընտրությունները վերահսկող կազմակերպությունների եւ , մասնավորապես` ԵԱՀԿ ԺՀՄԳ-ի լռությունը:

Ես պաշտոնապես դիմել եմ Հայաստանում հավատարմագրված եվրոպական բոլոր դեսպաններին, ՌԴ դեսպանին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր ներկայացուցչին եւ գրասենյակին ,  ներկայացրել եմ կոնկրետմեջ բերումներ գործող վարչապետի ԺՊ, ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործվող ցենզուրայից դուրս բառամթերքը, սպառնալիքները, բռնության կոչերը, որոնք քրեական օրենսգրքով նախատեսում են պատժամիջոցներ:  Ես ակնկալում եմ միջազգային հանրության արձագանքն այս քաղաքական ամենաթողությանը, ատելության խոսքին: Հասարակությունը բաժանված է  երկու հատվածի` քաղաքացիների մեջ նույնիսկ ձեռնամարտեր են բռնկվում  Փաշինյանին, կամ այլ թեկնածուին սատարելու հարցով: Սա անընդունելի է: Փաշինյանը, հրահրելով հասարակության մի սեգմենտի ատելությունը մյուսի հանդեպ, երկիրը տանում է քաղաքացիական բախումների, երեւի թե կանխազգալով իր պարտությունն առաջիկա ընտրություններում:

- Այն բանից հետո, երբ Փաշինյանը մեղադրանքներ հնչեցրեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, վերջինս խոստացավ վարկաբեկող ձայնագրություն հրապարակել մեղադրանքները փաստերով ցապացուցելու դեպքում, եւ հրապարակեց: Ի ՞նչ հետեւություն կարող ենք անել Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունից:

- Փաշինյանի կողմից Երրորդ նախագահի նկատմամբ հնչեցրած մեղադրանքները զազրելի էին եւ, բնականաբար, Փաշինյանը չկարողացավ ներկայացնել այդ մեղադրանքները հաստատող որեւէ փաստ: Պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ, որ հասարակության մի մեծ հատված հիասթափված է հրապարակված ձայնագրությունից, որովհետեւ Փաշինյանն իր հետ քաղաքական մշակույթ բերեց կոմպրոմատները, իր ընդդիմախոսների անձնական կյանքի մեջ քիթը խոթելու օրակարգը, կեղտոտ ֆեյքային պատերազմը:  Բնականաբար, բոլորը ակնկալում էին, որ նման բացահայտում պետք է լիներ:

Մեր հասարակությանը չես կարող զարմացնել այն բանով, որ Նիկոլ Փաշինյանն իրեն կարող է դնել գժի տեղ, ինչպես ինքն է ասում այդ ձայնագրության մեջ:

Իրեն հարգող որեւէ քաղաքական գործիչ չի կարող իջնել Փաշինյանի մակարդակին եւ հրապարակել անձնական բնույթի նյութեր: Այդ դեպքում մենք ինչով կտարբերվենք Նիկոլից:

-Օրերս Փաշինյանի կողմից հնչեց իր որդուն Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ փոխանակման պատրաստակամության մասին հայտարարությունը: Արդյո ՞ք դա երկրի ղեկավարին վայել արտահայտություն է:

- Երկրի ղեկավարի կողմից սեփական որդուն առաջարկելը ծայրահեղ եւ գռեհիկ պոպուլիզմ եւ քաղաքական տգիտություն է:

 Փաշինյանի սեգմենտն ինտելեկտի հետ լրջագույն խնդիրներ ունեցող մարդիկ են, որոնք Փաշինյանի էլեկտորատն են: Ես նրանց չեմ մեղադրում: Մենք տարիներ շարունակ չկարողացանք կրթել հասարակությանը, լռելայն խրախուսեցինք տգիտությունն եւ անգրագիտությունը: Փաշինյանը շատ լավ գիտի այդ էլեկտորատի հույզերի , թույլ  կետերի վրա ազդելու մեթոդները:

Ինչու մինչեւ հիմա չլուծվեց գերիների հարցը: Երբ որ Փաշինյանը ստորագրում էր կապիտուլացիոն համաձայնագիրը,  գոնե  այդ ժամանակ պետք է պահանջ դներ, որ չի ստորագրի որեւէ բան, մինչեւ բոլոր գերավարված անձինք չվերադառնան: Բայց  ոչ այն ժամանակ դա արեց, ոչ էլ` հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ, երբ ստորագրում էր փաստաթուղթ Սյունիքով կոմունիկացիաների ապաշրջափակման մասին: Իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար Սյունիքով այդ  միջանցքի բացումը այնքան կենսական նշանակություն ունի, որ, եթե Փաշինյանը այդպիսի պահանջ դներ, Ալիևը, հանուն կոմունիկացիաների ապաշրջափակման եւ միջանքի, համաձայնելու էր:

Մենք տեսնում ենք , որ Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը արդեն սկսել է մեր ռազմագերիների դատավարությունը, որոնց մեծ մասին մեղադրանք է ներկայացրած դիվերսիայի, տեռորիզմի, անհեթեթագույն մեղադրանքներ:

-Ըստ Ձեզ` ինչքանո ՞վ էր նպատակահարմար ընտրությունների անցկացումն այս պահին, երբ վտանգված են մեր սահմաններն ու մեր անկախությունը:

-Եթե Փաշինյանը գոնե նվազագույն արժանապատվություն ունենար, կապիտուլյացիոն այդ փաստաթուղթը ժողովրդի թիկունքում ստորագրելուց հետո, հրաժարական կտար: Բայց մենք գործ ունենք մի քաղաքական գործչի հետ, որը բարոյական որեւէ  կարմիր գիծ չունի:

Եւ մենք հիմա արդեն ունենք այնպիսի իրավիճակ, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը  տեղակայված է Սյունիքում, Գեղարքունիքում: Նրանք խրամատներ են փորում, բերել են հսկայական տեխնիկա, ամրակայում են իրենց առաջնագիծը, եւ մենք այս ֆոնին ընտրություններ ենք անում:

Ես վստահ եմ, որ Փաշինյանը այլեւս չի լինելու վարչապետ. լինի դա ընտրությամբ, թե` հետընտրական գործընթացներով: Նա շատ լավ դա հասկանում է, եւ նրա այս էմոցիոնալ պոռթկումները հենց այդ փաստի գիտակցումն է: Երեւանում եւ մարզային խոշոր քաղաքներում նա պարտված է: Նրա հիմնական էլեկտորատը մնացել է  գյուղական փոքր բնակավայրերում, որտեղ ինքը դեռեւս ունի աջակցություն:Յուրաքանչյուր երկրում, որն ուզում է ունանալ ապագա, այն պետք է որոշի էլիտան, այլապես` մենք ունենում ենք այն, ինչ ունեցանք 2018 թվականի հեղափոխությունից հետո:

-Տկն. Զոհրաբյան, Դուք Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ եք: Ի ՞նչ ձեւով է վերահսկվում ընթացքը:

-Մենք ունենք անանուն զանգերի ստանալու ֆորմատ:  Կոմիտեն բավականաչափ շատ ահազանգեր է ստանում վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ:Բազմաթիվ պաշտոնյաներ են մեզ զագահարում, որոնք հրաժարվում են հրապարակել իրենց անունները, փաստեր են ներկայացնում: Օրինակ`  մեզ ասացին, որ Մեծամորից երեք ավտոբուսներով բռնի ուժով մոտ յոթ հարյուր հոգի տարել են Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը:  Մենք, մեր ռեսուրսներով եւ ընդդիմադիր շտաբերի հետ բավականաչափ ակտիվ համագործակցելով,  տրամադրած տեղեկատվությունը  ճշտում ենք: Ստացել ենք ահազանգեր նաեւ կեղծ անձնագրերի շրջանառության վերաբերյալ, որը դեռեւս պետք է ճշտենք: Ասեմ, որ որոշ ահազանգերի վերաբերյալ ԿԸՀ-ն շատ օպերատիվ արձագանքել է:

-Ինչպե ՞ս կգնահատեք մեր գլխավոր ռազմական դաշնակցի` Ռուսաստանի գործողությունները հետպատերազմյան շրջանում` սահմանների լարվածության, գերիների հարցով:  Հաճախ մեղադրանքներ են հնչեցվում, որ Ռուսաստանը բավականին ակտիվություն չի ցուցաբերում եւ նույնիսկ, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածություններ կան:

-Բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր Հայաստանում կփորձեն հրահրել հակառուսական տրամադրություններ, դավաճան քաղաքական ուժեր են: Եթե չլիներ Ռուսաստանը, մենք չենք կարող ասել, թե պատերազմը ինչ ավելի ծայրահեղ եւ ապոկալիպտիկ ելք կարող էր ունենալ: Ի վերջո` Ռուսաստանը մի քանի անգամ առաջարկել էր կանգնեցնել այս արնահեղությունը եւ Հայաստանի համար շատ ավելի շահեկան պայմաններով, սակայն, ցավոք սրտի, Փաշինյանն ոչ միայն հրաժարվել է,  այլ նաեւ` այդ մասին որեւէ մեկին չի տեղեկացրել: Հիմա մենք տեսնում ենք, որ եթե չլինի Ռուսաստանի առկայությունը Հայաստանի սուվերեն սահմանին, ապա  սահմանային իրավիճակը շատ ավելի կարող է սրվել եւ լարվածությունը կարող է բերել ուղղակի սահմանային բախումների:

՞նչ հետընտրական պրոցեսներ եք ակնկալում:

- Նիկոլ Փաշինյանը ամենից շատ սիրում է փող եւ փառք, ամենից շատ վախենում է դա կորցնելուց: Բնականաբար, Փաշինյանը ինքնակամ իշխանությունը չի հանձնի, նույնիսկ , եթե ընտրությունների միջոցով, լեգիտիմ պարտվի: Նա ամեն ինչ անելու է քաղաքացիական բախումներ հրահրելու համար. կլինի դա նախընտրական , թե` հետընտրական շրջաններում: Նա չի հանձնելու իշխանությունը լեգիտիմ ճանապարհով: Բայց ես կարծում եմ, որ բոլոր խոհեմ քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն թույլ չտալու քաղաքացիական բախումներ,  կասեցնելու հետընտրական զարգացումները, որովհետեւ  իշխանությունը պահելու համար Փաշինյանն ամեն ինչ զոհաբերելու է, այդ թվում` Հայաստանի պետականությունը: Ցավոք, սա ոչ թե  վատ կանխատեսում է , այլ` իրատեսություն է: Մենք այսօր բավականաչափ լուրջ անվտանգային խնդիրներ ունեցող վիճակում ենք գտնվում  եւ  իրավունք չունենք թույլ տալու հասարակության մի հատվածին հանել մյուսի դեմ:

 

Զարուհի Բաբուխանյան

 

 

Չինաստանը մերժել է «Քովիդ-19»-ի ծագման ուսումնասիրություն անելու ԱՀԿ նոր ծրագիրըՉգիտեմ լաց լինեմ, թե ծիծաղեմ. ԿԳՄՍ-ն պարտավոր է բուժել թատրոնը, եթե այն հիվանդ է. Անահիտ Կիրակոսյան Վենետիկն ընդգրկված չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «սև» ցուցակումՄիլիարդավոր դրամների գնումներ՝ առանց մրցույթի․ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը կառուցողները. Hetq.amՈւկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ Հայաստանում կավելանա էլեկտրական շարժիչով մեքենաների լիցքավորման կայանների թիվըՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել Է Կիպրոսի հարցում Թուրքիայի դիրքորոշումըԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերումՌուսաստանի հետ բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը կգխավորի պետքարտուղարի առաջին տեղակալ Շերմանը Աննա Հակոբյանն օգոստոսին կմեկնի հանգստիՀրաչյա Հակոբյանը «աբիժնիկ» է մնացել Կամերային թատրոնից. ինչո՞ւ Թուրքիան ուժեղ է, բայց հզոր չէ. Ինչ է կատարվում իրականում թշնամական երկրումՈւՂԻՂ․ Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունըՆախագահը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ընդունելությանը. աշխարհի լիդերներից ովքե՞ր էին ներկաՎերջին հրաժեշտը Ջիվան Գասպարյանին (ուղիղ)Գրանցվել է վարակման 250 նոր դեպք, 162 մարդ առողջացել է, 5-ը՝ մահացելԿութում վիրավորում ստացած 3 զինվորների անունները հայտնի են. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿՈղբերգական ավտովթար Արարատի մարզում․ մահացածը ՀՀ ՊՆ 35-ամյա ծառայող էԱրման Թաթոյանն արտահերթ զեկույց է ներկայացրել Երասխի կրակոցների փաստովՍպայից մինչեւ գեներալ, ովքեր, որ մոտեցել են բանակին, ովքեր զինվորի հաշվին կարողացել են հարստանալ, ուռճացնել իրենց կարողությունները՝ անմեղ զոհերի արյունը նաեւ իրենց ձեռքերին էՀայկական ՀՕՊ-ը կասեցրել է ադրբեջանական ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը. ՊՆԵթե Կշեռքները դեռեւս միայնակ են, բացառված չէ, որ հենց այսօր նրանք կհանդիպեն նրանց, ում հետ հարաբերությունները բուռն ընթացք կստանանՀայկական ՀՕՊ-ը Երասխի երկնքում ԱԹՍ է խոցել. Baghramyan 26Սուրենյան. Չինաստան ավերիչ ջրհեղեղ էՀՈւԼԻՍԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԱրցախի կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում, ոչ թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններով. ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան«Փաստ». Նախընտրական փուլում մոտոբլոկներ են բաժանելՄիլիարդավոր դրամների գնումներ՝ առանց մրցույթի․ Hetq.amԲայդենի վարկանիշը ռեկորդային անկում է գրանցել«Փաստ». ՏԻՄ ընտրություններին ուզում են նորից օգտագործել «պողպատյա մանդատի» բլեֆը«Փաստ». Կալանավորված պատգամավորները անհապաղ պետք է ազատ արձակվեն«Հրապարակ». ՀՅԴ-ն գրավում է խորհրդարանը«Հրապարակ». Հայկ Մարությանին ձեռք չեն տաՍպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ի դեմ Չինաստանի պատժամիջոցները չեն կանգնեցնի ՎաշինգտոնինՀայկական ՀՕՊ-ը Երասխի երկնքում ԱԹՍ է խոցել. Baghramyan 26«Հրապարակ». Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպերփոխվարչապետ«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքական կուրսըԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՀայտնաբերվել է կորոնավիրուսի նոր մուտացիա«Հանդիպում Երևանում». Սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան արտերկրում գործունեություն ծավալող և մեծ ճանաչում վայելող հայ երաժիշտներՔովիդը դեռ չի նահանջել. հաճելի ամռան տհաճ հետեւանքները...Փաշինյանական իշխանությունը ոչ ադեկվատ է եւ սա փաստ է. Արման ԱբովյանՊրիլեպինի հակահայկական հայտարարությանը ոչ մի կերպ չի համընկնում «Սպրավեդլիվայա Ռոսիայի» դիրքորոշման հետ. քաղաքագետՈ՞ւր են մեր մշակութային գործիչները, ո՞ւր է կորել քաղաքի մշակույթը. Անահիտ ՄութաֆյանԱրցախը հայկական հող է . Շեյխ Ադդին Դին ՀասանՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊԱՐՏԱԴԻՐ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ՎԵՐԱԾԵԼ ԵՆ ԱՄԵՆԱՍՈՎՈՐԱԿԱՆ ԹԱԼԱՆԻՈՐՔԱՆՈ՞Վ ԷՐ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԽՈՒԶԱՐԿՈՒՄԸ«ԻՆՉՔԱՆ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԼՈԼՈ ԿԱՐԴԱՑԵՔ, ԷՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ»«ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԵՎԱՎՈՐԵԼ ԵՆ ԿԵՂԾ ՊԱՏՐԱՆՔՆԵՐ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ