Չինաստանի կենտրոնական շրջաններում 24 ժամում թափվել է Երևանի մոտ երկու տարվա տեղումների քանակի չափ անձրև. Սուրենյան Իրանը Հարավային Կովկասում խաղաղության կոչ է անում Ռուս խաղաղապահներն Արցախում առաջին անգամ մարդասիրական օգնություն են ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում վերապատրաստման դասընթացն ավարտվել է Արթուր Դավթյանն ավարտեց ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերի որակավորման փուլում ԼՈՒՍԱՆԿԱՐ. ԱԹՍ-ՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՆԿԱՐՈՒՄ, ԳՆՈՒՄ ԵՆ.ԿԱՐԳԱԴՐԻ ՓՈԽԵՆ. ՆԻԿՈՈՈՈԼ Չինաստանը մերժել է «Քովիդ-19»-ի ծագման ուսումնասիրություն անելու ԱՀԿ նոր ծրագիրը Չգիտեմ լաց լինեմ, թե ծիծաղեմ. ԿԳՄՍ-ն պարտավոր է բուժել թատրոնը, եթե այն հիվանդ է. Անահիտ Կիրակոսյան Վենետիկն ընդգրկված չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «սև» ցուցակում Միլիարդավոր դրամների գնումներ՝ առանց մրցույթի․ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը կառուցողները. Hetq.am


Ամեն մեկս մեր գործով պետք է փորձենք ամրացնել մեզ եւ մեր երկիրը. Արտակ Ասատրյան

Մշակութային

Հայկական մշակույթի եւ տրամադրության անբաժանելի մասնիկն է դուդուկ երաժշտական գործիքը, որին տիրապետելու, նրա միջոցով մեզ ճանաչելու գործում այսօր մեծ ներդրում ունի նաեւ սոլո դուդուկահար, «Ծիրանի» անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ, ում հետ զրուցել ենք առաջիկա ծրագրերի, դուդուկի նոր մարտահրավերների, պատերազմի եւ համավարակի ընթացքում ծավալած գործունեության մասին:

- Պարոն Ասատրյան, հայ ազգի համար նախորդ տարին ծանրագույններից էր՝ եղավ պատերազմ, ինչո՞վ էիք զբաղվում այդ ընթացքում:

- Ինչպես յուրաքանչյուր հայ, այնպես էլ ես ծանր հոգեվիճակում էի: Երաժշտությամբ զբաղվելու հոգի եւ տրամադրություն ընդհանրապես չկար: Ես եւ «Ծիրանի» անսամբլի անդամները թիկունքում մեր ներուժն էինք դրել հնարավոր տարատեսակ օգտակար աշխատանքներ ծավալելու գործում՝ քողարկող ցանցեր էինք պատրաստում, նաեւ օգնություններ հավաքում Արցախից տեղափոխված ընտանիքների ու զինծառայողների համար: Պատերազմի ժամանակ «Տաղարան» համույթի կազմով մի քանի համերգ ունեցանք Երեւան տեղափոխված արցախցիների համար, բայց բեմ դժվարությամբ էինք բարձրանում, քանի որ սթրեսային ժամանակներ էին: Ներկաներից բոլորն ունեին այդ պահին ռազմաճակատում գտնվող հարազատ: Հիմա, կարծում եմ, ամեն մեկս մեր գործով պետք է փորձենք ամրացնել մեզ եւ մեր երկիրը: Եթե մենք մեր տեղում մեր գործը լավ իրականանացնենք, ապա դրանով մեծապես կնպաստենք մեր երկրի զարգացմանը:

- Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան եւ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջներում որպես դասախոս եք աշխատում: Համավարակի ընթացքում ինչպե՞ս կազմակերպեցիք դասապրոցեսը:

-Համավարակը բոլոր վայրերում խափանեց դասավանդման բնականոն գործընթացը, իսկ մասնագիտական դասերը միշտ էլ ցանկալի է իրականացնել անմիջական շփման միջոցով, բայց ամբողջ ուսուցումը տեղափոխվեց օնլայն հարթակ։ Ստեղծել ենք դուդուկասերների համար հարթակ՝ Duduk Masterclass Lessons, որտեղ օնլայն դասընթացներ ենք անցկացնում։ Հարթակում աշխարհի տարբեր անկյուններից տարբեր ազգի ներկայացուցիչներ են սովորում դուդուկ նվագել: Ունեմ գերմանացի, հրեա, եգիպտացի եւ այլ ազգի լավ ուսանողներ։ Հենց այս հարթակը նաեւ մեր քոլեջների աշակերտների դասավանդմանը ծառայեց: Հիմա նոր ուսանողներ ունեմ Կանադային, Չիլիից, Արգենտինայից, Իտալիայից, կարծում եմ՝ ժամանակակակից տեխնոլոգիաները եւ համացանցը շատ նպաստում են տեղեկության տարածմանը, եւ օգնում են մարդկանց իրենց մտահորիզոնը մեծացնելու գործում: Արդյունքում նրանք սովորում են այն, ինչը մինչ այս անհնար էր հեռակա կարգով իրականացնել: Համացանցն ու հեռավար դասերը նաեւ նպաստում են դուդուկի ճիշտ ինտեգրմանը համաշխարհային շուկայում:

-Դուք բազմիցս շեշտել եք, որ դուդուկը հենց հայի հոգեկերտվածքին է բնորոշ, իսկ այլ ազգերի ներկայացուցիչները հեշտությա՞մբ են այն սովորում:

- Ամեն տարածաշրջանում զարգանում եւ ամրանում է մշակույթի այն տարատեսակը, որի կրողն է տվյալ ժողովուրդը, որը գենետիկ հիշողությամբ է փոխանցվում: Հայոց պատմության մեջ, ցավոք, միշտ դժվար ժամանակաշրջաներ են եղել, եւ դուդուկը հայելու նման կարողացել է ճիշտ արտացոլել մեր հոգեվիճակը: Դուդուկին լավ տիրապետելը շատ բնական է հայերի համար, քանի որ այն մեր էությունից է բխում: Կարեւոր է, որ  դուդուկ շատ տարբեր ազգի ներկայացուցիչներ են փորձում նվագել, բայց նրանց համար այն էկզոտիկ գործիք է: Նրանք դեռ հայերի նման չեն կարողանում զգալ դուդուկի առանձնահատկությունները:

-Համաշխարհային դասականների բազում ստեղծագործություններ առաջին անգամ դուդուկով հենց Դուք եք հնչեցրել: Կպատմեք ինչո՞ւ որոշեցիք այդ աշխատանքներով հանդես գալ:

-Համաշխարհային երաժշտության գեղեցիկին ծանոթացա, երբ ընդունվեցի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջ եւ աշակերտեցի ՀՀ վաստակավոր արտիստ Գեորգի Մինասովին: Նոր շունչ եւ եռանդ տվեց այդ ծանոթությունն ինձ՝ որպես դուդուկ ուսանող երիտասարդի: Մեծ հետք թողեց իմ զարգացման համար: Իմ վարպետի կողմից դուդուկի համար փոխադրած համաշխարհային դասականների ստեղծագործությունների առաջին կատարողը դարձա, ինչը անչափ կարեւոր էր: Այն խնդիրը, որը կա համաշխարհային դասական երաժշտության մեջ, չկա մեր ժողովրդականի մեջ, եւ դուդուկահարները, հաղթահարելով այդ խնդիրները, լուրջ զարգացում են ապրում: Ես որքան շատ ուսումնասիրեցի տարբեր երաժշտություն, այնքան ավելի պարզ դարձավ իմ համար սահմանները Արեւելքի, Արեւմուտքի եւ մեր երաժշտության: Ժամանակին, եթե մեծ Կոմիտասն էլ չուսումնասիրեր տարբեր արվեստներ, ապա այդ ամենի միջից այդքան հստակ չէր զատի մեր հոգեւոր մաքուր երաժշտությունը:

-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

- Կշարունակեմ համագործակցությունս «Տաղարան» անսամբլի հետ, «Ծիրանի» անսամբլով կլինեն օնլայն համերգներ Armenian National Music հարթակում: Ցավոք, որոշ հյուրախաղեր չեղարկվեցին կրկին համավարակով պայմանավորված, որոնք պետք է լինեին ԱՄՆ-ում, Կանադայում: Այդ համերգի ժամանակ հանդես էր գալու «Ծիրանին»: Իսկ ես, որպես անհատ դուդուկահար, ԱՄՆ-ում պետք է նվագեի այնտեղ գործող կամերային նվագախմբի հետ: Այս տարի, կարծում եմ, դեռ շատ տարբեր համերգներ կլինեն: «Տաղարան» անսամբլով մաեստրո Սեդրակ Երկանյանի նոր մշակումներն ենք ներկայացնելու: Շարքը կոչվում է «Հայկական խճանկար», որտեղ ներկայացված են տարբեր ժամանակաշրջանների եւ տարբեր տարածաշրջանների հայկական երաժշտության գոհարներից: Կլինի համագործակցություն իմ երիտասարդ ուսանողների հետ, ինչը նրանց համար մեծ լծակ ու փորձ կդառնա:

-Ի՞նչ մարտահրավերներ կան այսօր դուդուկի համար:

-Դուդուկն այս պահին զարգացման եւ հանրահռչակման լուրջ էտապ է ապրում, ինչն ուրախալի է, բայց ունի նաեւ վտանգավորության մասնիկ: Ուրախալին այն է, որ ամբողջ աշխարհում շարունակում են ճանաչել դուդուկը, դուդուկահարները ներքին շուկայից տեղափոխվեցին դուրս: Արդեն շատերն են հյուրախաղերով մեկնում տարբեր երկրներ՝ այնտեղ ծանոթացնելով հայկական երաժշտությանը: Վտանգավոր կողմն այն է, որ Հայաստանից դուրս մարդիկ լիարժեք չտիրապետելով գործիքին՝ այն մատուցում են սխալ հնչերանգով որպես էկզոտիկ նվագարան, եւ մարդիկ, որոնք իրական դուդուկի երաժշտություն չեն լսել, կարծում են, թե դա է ճիշտը: Հաճախ հյուրախաղերի ժամանակ, երբ լսում են, թե ինչպես եմ նվագում, զարմանում են այլազգիները եւ հարցնում՝ մի՞թե հնարավոր է դուդուկով այսպես նվագել: Այս հարցը կարգավորել կարելի է մեկ ձեւով՝ պրոֆեսիոնալ դուդուկահարները պետք է ակտիվ լինեն համաշխարհային բեմերում, զբաղեցնեն բոլոր հարթակները, որտեղ հնարավորություն կա դուդուկ դասավանդելու եւ ներկայացնելու:

Չինաստանի կենտրոնական շրջաններում 24 ժամում թափվել է Երևանի մոտ երկու տարվա տեղումների քանակի չափ անձրև. ՍուրենյանԻրանը Հարավային Կովկասում խաղաղության կոչ է անումՌուս խաղաղապահներն Արցախում առաջին անգամ մարդասիրական օգնություն են ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանցՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում վերապատրաստման դասընթացն ավարտվել էԱրթուր Դավթյանն ավարտեց ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերի որակավորման փուլումԼՈՒՍԱՆԿԱՐ. ԱԹՍ-ՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՆԿԱՐՈՒՄ, ԳՆՈՒՄ ԵՆ.ԿԱՐԳԱԴՐԻ ՓՈԽԵՆ. ՆԻԿՈՈՈՈԼՉինաստանը մերժել է «Քովիդ-19»-ի ծագման ուսումնասիրություն անելու ԱՀԿ նոր ծրագիրըՉգիտեմ լաց լինեմ, թե ծիծաղեմ. ԿԳՄՍ-ն պարտավոր է բուժել թատրոնը, եթե այն հիվանդ է. Անահիտ Կիրակոսյան Վենետիկն ընդգրկված չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «սև» ցուցակումՄիլիարդավոր դրամների գնումներ՝ առանց մրցույթի․ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը կառուցողները. Hetq.amՈւկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ Հայաստանում կավելանա էլեկտրական շարժիչով մեքենաների լիցքավորման կայանների թիվըՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել Է Կիպրոսի հարցում Թուրքիայի դիրքորոշումըԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերումՌուսաստանի հետ բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը կգխավորի պետքարտուղարի առաջին տեղակալ Շերմանը Աննա Հակոբյանն օգոստոսին կմեկնի հանգստիՀրաչյա Հակոբյանը «աբիժնիկ» է մնացել Կամերային թատրոնից. ինչո՞ւ Թուրքիան ուժեղ է, բայց հզոր չէ. Ինչ է կատարվում իրականում թշնամական երկրումՈւՂԻՂ․ Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունըՆախագահը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ընդունելությանը. աշխարհի լիդերներից ովքե՞ր էին ներկաՎերջին հրաժեշտը Ջիվան Գասպարյանին (ուղիղ)Գրանցվել է վարակման 250 նոր դեպք, 162 մարդ առողջացել է, 5-ը՝ մահացելԿութում վիրավորում ստացած 3 զինվորների անունները հայտնի են. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿՈղբերգական ավտովթար Արարատի մարզում․ մահացածը ՀՀ ՊՆ 35-ամյա ծառայող էԱրման Թաթոյանն արտահերթ զեկույց է ներկայացրել Երասխի կրակոցների փաստովՍպայից մինչեւ գեներալ, ովքեր, որ մոտեցել են բանակին, ովքեր զինվորի հաշվին կարողացել են հարստանալ, ուռճացնել իրենց կարողությունները՝ անմեղ զոհերի արյունը նաեւ իրենց ձեռքերին էՀայկական ՀՕՊ-ը կասեցրել է ադրբեջանական ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը. ՊՆԵթե Կշեռքները դեռեւս միայնակ են, բացառված չէ, որ հենց այսօր նրանք կհանդիպեն նրանց, ում հետ հարաբերությունները բուռն ընթացք կստանանՀայկական ՀՕՊ-ը Երասխի երկնքում ԱԹՍ է խոցել. Baghramyan 26Սուրենյան. Չինաստան ավերիչ ջրհեղեղ էՀՈւԼԻՍԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԱրցախի կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում, ոչ թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններով. ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան«Փաստ». Նախընտրական փուլում մոտոբլոկներ են բաժանելՄիլիարդավոր դրամների գնումներ՝ առանց մրցույթի․ Hetq.amԲայդենի վարկանիշը ռեկորդային անկում է գրանցել«Փաստ». ՏԻՄ ընտրություններին ուզում են նորից օգտագործել «պողպատյա մանդատի» բլեֆը«Փաստ». Կալանավորված պատգամավորները անհապաղ պետք է ազատ արձակվեն«Հրապարակ». ՀՅԴ-ն գրավում է խորհրդարանը«Հրապարակ». Հայկ Մարությանին ձեռք չեն տաՍպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ի դեմ Չինաստանի պատժամիջոցները չեն կանգնեցնի ՎաշինգտոնինՀայկական ՀՕՊ-ը Երասխի երկնքում ԱԹՍ է խոցել. Baghramyan 26«Հրապարակ». Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպերփոխվարչապետ«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքական կուրսըԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՀայտնաբերվել է կորոնավիրուսի նոր մուտացիա«Հանդիպում Երևանում». Սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան արտերկրում գործունեություն ծավալող և մեծ ճանաչում վայելող հայ երաժիշտներՔովիդը դեռ չի նահանջել. հաճելի ամռան տհաճ հետեւանքները...Փաշինյանական իշխանությունը ոչ ադեկվատ է եւ սա փաստ է. Արման ԱբովյանՊրիլեպինի հակահայկական հայտարարությանը ոչ մի կերպ չի համընկնում «Սպրավեդլիվայա Ռոսիայի» դիրքորոշման հետ. քաղաքագետՈ՞ւր են մեր մշակութային գործիչները, ո՞ւր է կորել քաղաքի մշակույթը. Անահիտ ՄութաֆյանԱրցախը հայկական հող է . Շեյխ Ադդին Դին Հասան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ