Չինաստանի կենտրոնական շրջաններում 24 ժամում թափվել է Երևանի մոտ երկու տարվա տեղումների քանակի չափ անձրև. Սուրենյան Իրանը Հարավային Կովկասում խաղաղության կոչ է անում Ռուս խաղաղապահներն Արցախում առաջին անգամ մարդասիրական օգնություն են ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում վերապատրաստման դասընթացն ավարտվել է Արթուր Դավթյանն ավարտեց ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերի որակավորման փուլում ԼՈՒՍԱՆԿԱՐ. ԱԹՍ-ՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՆԿԱՐՈՒՄ, ԳՆՈՒՄ ԵՆ.ԿԱՐԳԱԴՐԻ ՓՈԽԵՆ. ՆԻԿՈՈՈՈԼ Չինաստանը մերժել է «Քովիդ-19»-ի ծագման ուսումնասիրություն անելու ԱՀԿ նոր ծրագիրը Չգիտեմ լաց լինեմ, թե ծիծաղեմ. ԿԳՄՍ-ն պարտավոր է բուժել թատրոնը, եթե այն հիվանդ է. Անահիտ Կիրակոսյան Վենետիկն ընդգրկված չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «սև» ցուցակում Միլիարդավոր դրամների գնումներ՝ առանց մրցույթի․ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը կառուցողները. Hetq.am


Չմատնվե՛նք հոգեւոր անգործության եւ ծուլության, պայքարե՛նք չարի եւ իր կամակատարների դեմ

Հասարակություն
«Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
 
«Չարի ծառաների` Փաշինյան Նիկոլի եւ իր վարչակազմի թիրախում կրկին Հայ Առաքելական Եկեղեցին եւ հոգևորականներն են: Ամբողջ կյանքը պայքար է հանուն բարու, հանուն այն լույսի, որն առկա է մեզանում եւ մեր շուրջ բոլորը՝ մեր անմահ հոգիների փրկության համար
Եփեսացիներին ուղղուած նամակում (Եփս. 6, 10-20) Սբ. Պօղոս առաքեալն ասում է, որ մեր պատերազմը մարդու (մարմնի և արյան) դէմ չէ, այլ իշխանութիւնների, պետութիւնների, այս խաւար աշխարհի տիրակալների, երկնքի տակ եղող չար ոգիների, այսինքն՝ ընդդէմ սատանայի և նրա ծառաների:
 
Շուրջ յոթ օր է, ինչ չարի ծառաները և իրենց առաջնորդ՝ ստախոսության և երեսպաշտության, ատելության և քծնանքի, դրամասիրության և որկրամոլության, դասալքության և դավաճանության, աղանդավորության և աստվածամերժության, այլասերվածության և պղծության մարմնացում հանդիսացող փաշինյան նիկոլը նախընտրական հանդիպումների ընթացքում ատելության և բռնության քարոզ է իրականացնում։
 
Այժմ էլ գերագույն վիժվածքը կրկին անգամ բացահայտ կերպով թիրախավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հոգևորականներին, Եկեղեցու սպասավորներին։
Ինչո՞ւ է փաշինյան նիկոլը հիմա վայրահաչում Հայ Առաքելական Եկեղեցու, նրա հոգևորականների դեմ և ո՞րն է Եկեղեցուն թիրախավորելու բուն նպատակը։ Այլասերվածությունների և պղծությունների քարոզիչ փաշինյան նիկոլն ու իր կուսակցական ընկերները 2018 թվականին կազմակերպեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Վեհափառ Հայրապետի և հոգևորականների դեմ ապստամբական շարժում՝ արևմտյան դրամաշնորհներից սնվող զանազան սորոսյան կազմակերպություններով, արևմտյան ազդեցության գործակալներով, հարյուրավոր աղանդավորներով, մեկ քահանայով, ՀԱՍԵ սպասավոր մեկ աբեղայով, որն հետագայում կարգալույծ արվեց:
 
Հակաեկեղեցական այս շարժման նպատակը մի կողմից՝ Եկեղեցու վարկաբեկումն էր, մյուս կողմից՝ Ն․Ս․Օ․Տ․Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի հեռացումը իր զբաղեցրած հոգևոր առաջնորդի պաշտոնից։ Միայն բազում աղանդավորական կազմակերպություններում կարող են ամբոխավարությամբ և տարատեսակ քաղաքական տեխնոլոգիաների կիրառմամբ Օծյալին զրկել Եկեղեցում զբաղեցրած այն կարգավիճակից, որն Աստծուց է տրվում։
 
Ակնհայտ էր նաև այն հանգամանքը, որ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ ապստամբությունը պլանավորվել և կառավարվում էր արտերկրից, իսկ փաշինյան նիկոլն ու իր այլասերված ու պղծված շրջապատը ընդամենը չարի ձեռքին գործիք էին։
Հակաեկեղեցական շարժումը, որի էությունն ու պայքարի գործելաոճը բռնության քարոզն էր, սուտը, կեղծիքը, հպարտությունն ու նախանձը, ի սկզբանե մերժվեց ՀԱՍԵ հավատավոր տասնյակ հազարավոր անդամների, հոգևորական ամբողջական դասի և, վերջին հաշվով, բարեպաշտ հայ ժողովրդի կողմից։
 
Սակայն չարի իշխանությունները կրկին ու կրկին փորձելու են հարվածել Եկեղեցուն՝ լինեն դրանք տարատեսակ աղանդավորական կառույցներ, արևմտյան որոշ ուժային կենտրոնների հատուկ ծառայություններ, թե ուղեղային ստորաբաժանումներ։ 2021թ. հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները փաստացիորեն որոշելու են և՛ Արցախի, և՛ Հայաստանի ապագան, ինչպես նաև հայոց պետականության և Հայկական Բարձրավանդակի 1/10-րդ մասում հայության ֆիզիկական լինելիությունը։
 
Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր կարգավիճակում գտնվող սպասավորներ, հոգևորականներ, Եկեղեցու հազարավոր հավատացյալներ իրենց կեցվածքը միանշանակ արտահայտել են օրվա իշխանությունների հետագայի մասին՝ ցույց տալով նրանց վտանգավորության աստիճանը հայոց պետականության գոյության, շարունակականության ապահովման և հայի ինքնության պահպանության նկատմամբ։
 
Հիմա, երբ մեր հայրենիքում չհայտարարված պատերազմ է, և շարունակում են զոհվել, գերեվարվել մեր հայրենիքի պաշտպանները, մեզանից յուրաքանչյուրը պետք է լրջորեն ու հստակ գիտակցի, որ մենք բոլորս առաջնագծի զինվորներ ենք: Առկա պայքարի և ընտրական գործընթացների համատեքստում ս.թ. հունիսի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայաստանի եպիսկոպոսների խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին մեր հայրենական կյանքի ներկա իրավիճակին առնչված հարցեր: խորհրդակցության ավարտին ընդունվեց հայտարարություն, որով կոչ արվեց քաղաքական ուժերին զերծ մնալ անպատշաճ խոսվածքից և պահվածքից։ Մասնավորապես նշվեց․
«Քննարկելով մեր հայրենիքի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները՝ խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանի ներքաղաքական կյանքում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների այս շրջանում արձանագրվող մի շարք դատապարտելի երևույթների առնչությամբ։
 
Հունիսի 7-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրից տեղ գտած ատելության խոսքը, վարկաբեկիչ և վիրավորական արտահայտությունները, հայհոյելու, հաշվեհարդարներով ու բռնությամբ սպառնալու վարքագիծը, ցավոք, մեր հասարակությանը կարող է կանգնեցնել այնպիսի կացության առջև, որի ահագնացման պարագայում անխուսափելի պիտի դառնան անհանդուրժողության, ատելության և թշնամանքի հողի վրա քաղաքացիական բախումները։ Արդարացում չունեն և դատապարտելի են բոլոր այն քայլերը, որոնք պառակտում և բևեռացնում են պատերազմի ցավերը դեռ չամոքած մեր հասարակությանը։ Անառարկելի ճշմարտություն է՝ չար սերմը երբեք չի կարող բարի պտուղ տալ, և ինքն իր մեջ բաժանված ամեն տուն՝ կանգուն մնալ (հմմտ․ Մատթ․ ԺԲ 25)։
 
Նժարի վրա է դրված հայրենիքի ապագան։ Հարկ է հայրենասիրություն, նախանձախնդրություն ու հետևողականություն դրսևորել հայրենիքի շուրջ մեր ժողովրդի միասնական տեսլականի ձևավորման գործում, որպեսզի յուրաքանչյուրը պատիվ համարի խոնարհվելը այդ տեսլականի իրագործման լծի ներքո։ Դա է նվազագույն գինը, որ կարող ենք վճարել բոլոր ժամանակների մեր նահատակ զավակների անձնազոհության դիմաց։ Այս գիտակցությունը պետք է գերակայի մեր երկրում և ուղիներ հարթի առկա խնդիրների հաղթահարման։
 
Այսու կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում հատկապես իշխող կուսակցությանը, զերծ մնալու անպատշաճ խոսվածքից ու պահվածքից։ Բազմադարյա հարուստ մշակույթ և բարձր արժեքներ կերտած մեր ժողովրդին անհարիր են այդպիսի դրսևորումները, որոնք նսեմացնում են մեր ազգային նկարագիրն ու վարկը։ Մի՛ եղեք չարի սերմնացաններ և անընդունելի վարքագծով գայթակղություն մի՛ դարձեք քրիստոնյա մեր ժողովրդի համար։ Աղոթում ենք, որ Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի մեր երկիրը՝ պարգևելով իմաստություն համայն մեր ժողովրդին՝ սիրո և համերաշխության մթնոլորտում արարելու իր վաղվա օրը»։
 
Կարևորելով հոգևոր դասի կողմից օրվա իշխանություններին տրված այդ հորդորը՝ այնուամենայնիվ, համոզված ենք, որ չարի կամակատարները՝ Փաշինյան Նիկոլը և օրվա իշխանությունները, շարունակելու են հավատարմորեն կատարել հայաստանյան և արտերկրի այն ուժերի պատվերը, որոնց նպատակը հայոց պետականության ոչնչացումն է, Արցախի և Հայաստանի ամբողջական հայաթափումը և հայրենազրկումը։ Ուստի, չմատնվե՛նք հոգևոր անգործության և ծուլության, պայքարե՛նք չարի և իր կամակատարների դեմ, քանի որ մեր նվիրվածությունից ու եռանդից է կախված այս պատերազմի ելքը»:
Չինաստանի կենտրոնական շրջաններում 24 ժամում թափվել է Երևանի մոտ երկու տարվա տեղումների քանակի չափ անձրև. ՍուրենյանԻրանը Հարավային Կովկասում խաղաղության կոչ է անումՌուս խաղաղապահներն Արցախում առաջին անգամ մարդասիրական օգնություն են ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանցՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում վերապատրաստման դասընթացն ավարտվել էԱրթուր Դավթյանն ավարտեց ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերի որակավորման փուլումԼՈՒՍԱՆԿԱՐ. ԱԹՍ-ՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՆԿԱՐՈՒՄ, ԳՆՈՒՄ ԵՆ.ԿԱՐԳԱԴՐԻ ՓՈԽԵՆ. ՆԻԿՈՈՈՈԼՉինաստանը մերժել է «Քովիդ-19»-ի ծագման ուսումնասիրություն անելու ԱՀԿ նոր ծրագիրըՉգիտեմ լաց լինեմ, թե ծիծաղեմ. ԿԳՄՍ-ն պարտավոր է բուժել թատրոնը, եթե այն հիվանդ է. Անահիտ Կիրակոսյան Վենետիկն ընդգրկված չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «սև» ցուցակումՄիլիարդավոր դրամների գնումներ՝ առանց մրցույթի․ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը կառուցողները. Hetq.amՈւկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ Հայաստանում կավելանա էլեկտրական շարժիչով մեքենաների լիցքավորման կայանների թիվըՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել Է Կիպրոսի հարցում Թուրքիայի դիրքորոշումըԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերումՌուսաստանի հետ բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը կգխավորի պետքարտուղարի առաջին տեղակալ Շերմանը Աննա Հակոբյանն օգոստոսին կմեկնի հանգստիՀրաչյա Հակոբյանը «աբիժնիկ» է մնացել Կամերային թատրոնից. ինչո՞ւ Թուրքիան ուժեղ է, բայց հզոր չէ. Ինչ է կատարվում իրականում թշնամական երկրումՈւՂԻՂ․ Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունըՆախագահը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ընդունելությանը. աշխարհի լիդերներից ովքե՞ր էին ներկաՎերջին հրաժեշտը Ջիվան Գասպարյանին (ուղիղ)Գրանցվել է վարակման 250 նոր դեպք, 162 մարդ առողջացել է, 5-ը՝ մահացելԿութում վիրավորում ստացած 3 զինվորների անունները հայտնի են. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿՈղբերգական ավտովթար Արարատի մարզում․ մահացածը ՀՀ ՊՆ 35-ամյա ծառայող էԱրման Թաթոյանն արտահերթ զեկույց է ներկայացրել Երասխի կրակոցների փաստովՍպայից մինչեւ գեներալ, ովքեր, որ մոտեցել են բանակին, ովքեր զինվորի հաշվին կարողացել են հարստանալ, ուռճացնել իրենց կարողությունները՝ անմեղ զոհերի արյունը նաեւ իրենց ձեռքերին էՀայկական ՀՕՊ-ը կասեցրել է ադրբեջանական ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը. ՊՆԵթե Կշեռքները դեռեւս միայնակ են, բացառված չէ, որ հենց այսօր նրանք կհանդիպեն նրանց, ում հետ հարաբերությունները բուռն ընթացք կստանանՀայկական ՀՕՊ-ը Երասխի երկնքում ԱԹՍ է խոցել. Baghramyan 26Սուրենյան. Չինաստան ավերիչ ջրհեղեղ էՀՈւԼԻՍԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԱրցախի կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում, ոչ թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններով. ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան«Փաստ». Նախընտրական փուլում մոտոբլոկներ են բաժանելՄիլիարդավոր դրամների գնումներ՝ առանց մրցույթի․ Hetq.amԲայդենի վարկանիշը ռեկորդային անկում է գրանցել«Փաստ». ՏԻՄ ընտրություններին ուզում են նորից օգտագործել «պողպատյա մանդատի» բլեֆը«Փաստ». Կալանավորված պատգամավորները անհապաղ պետք է ազատ արձակվեն«Հրապարակ». ՀՅԴ-ն գրավում է խորհրդարանը«Հրապարակ». Հայկ Մարությանին ձեռք չեն տաՍպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ի դեմ Չինաստանի պատժամիջոցները չեն կանգնեցնի ՎաշինգտոնինՀայկական ՀՕՊ-ը Երասխի երկնքում ԱԹՍ է խոցել. Baghramyan 26«Հրապարակ». Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպերփոխվարչապետ«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքական կուրսըԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՀայտնաբերվել է կորոնավիրուսի նոր մուտացիա«Հանդիպում Երևանում». Սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան արտերկրում գործունեություն ծավալող և մեծ ճանաչում վայելող հայ երաժիշտներՔովիդը դեռ չի նահանջել. հաճելի ամռան տհաճ հետեւանքները...Փաշինյանական իշխանությունը ոչ ադեկվատ է եւ սա փաստ է. Արման ԱբովյանՊրիլեպինի հակահայկական հայտարարությանը ոչ մի կերպ չի համընկնում «Սպրավեդլիվայա Ռոսիայի» դիրքորոշման հետ. քաղաքագետՈ՞ւր են մեր մշակութային գործիչները, ո՞ւր է կորել քաղաքի մշակույթը. Անահիտ ՄութաֆյանԱրցախը հայկական հող է . Շեյխ Ադդին Դին Հասան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ