«Հրապարակ». Որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմությանը Առուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. Խոջաբաղյան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Կփորձեմ բացել մարդկանց «փակ աչքերը». Վահան Բաբայանը բացահայտումների շարք է սկսում Ոնց կարող է նորմալ մարդը, էլ չեմ ասում հայրենասեր մարդը, սրանց հետ հաշտ ու համերաշխ լինել. Գևորգ Գևորգյան Ինչն է միավորում ու տարբերակում խորհրդարանական խմբակցությունների կին առաջամարտիկներին Առաջին անգամ է, որ ՀՀ ղեկավարի անդրանիկ աշխատանքային այցը ո՛չ Արցախ է, ո՛չ ՌԴ «Թռիչքային» փոփոխություններ՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար կազմում Գեւորգյան հոգեւոր ճեմարանը նոր տեսուչ ունի Լրագրողները պնդում են՝ չենք հանդուրժի այս իրավիճակը, Ալեն Սիմոնյանը երեք օր ժամանակ է խնդրում


Պետք է «ատամ ունեցող» ղեկավար. ո՞ւմ է սատարում Կոմկուսը

Ներքաղաքական

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը դեռեւս դիրքորոշում չունի, թե ընտրություններին մասնակցող որ քաղաքական ուժին է սատարելու: «Իրավունքի» հետ զրույցում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆՆ ասաց, որ այդ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, հավանաբար այս շաբաթվա ընթացքում հայտարարությամբ հանդես կգան կամ մամլո ասուլիսով եւ կհայտնեն կայացրած որոշման մասին:

– Պարոն Ղազարյան, Ձեր կուսակցությունը մշտապես հանդես է եկել հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի խորացման եւ ջերմացման դիրքերից: Այս առումով` ընտրություններին մասնակցող ո՞ր քաղաքական ուժերը կարող են արդարացնել սպասումները:

– Եթե մասնակցեինք ընտրություններին, իհարկե, առաջինը մենք կլինեինք: Իմ անձնական դիտարկումների համաձայն` միայն «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքները ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որոնք, ամեն դեպքում, հայ-ռուսական հարաբերություները վատթարացնողներ չեն: Իսկ մյուսները` սկսած իշխող ուժից, ամեն ինչ արել են եւ անում են անգամ այս քարոզարշավի ընթացում այդ հարաբերություններն ավելի վատացնելու եւ փչացնելու եւ հակառուսական տրամադրություններ տարածելու ուղղությամբ:

– Նախընտրական ծրագրերում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից առնվազն երկու տասնյակը նշում են, թե մեր երկրի ռազմավարական ծրագրերը պետք է կապել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո` սա որքանո՞վ է իրատեսական:

– Այդ ուժերին ուզում եմ հարց ուղղել` իսկ ո՞ւր էին 44-օրյա պատերազմի ժամանակ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն: Նրանք եւս համարվում են ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներ, հայտարարություններից բացի, ի՞նչ գործուն քայլեր են արել զինադադար հաստատելու համար, ի՞նչ օգնություն են ցուցաբերել հայ ժողովրդին, Հայաստանին ու Արցախին: Ամեն ինչ եղել է Ռուսաստանի օգնությամբ եւ այսօր էլ հաջողվում է Արցախից մնացած 25 տոկոսը պահպանել ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, որպեսզի հայ ժողովուրդն իսպառ չբնաջնջվի եւ չհայաթափվի Արցախից, եւ այդ տարածքն ամբողջովին չդարձնեն ադրբեջանական: 

– Այդ դեպքում` ի՞նչ նպատակ են հետապնդում արեւմտամետ այդքան կուսակցությունները, որոնք հայտ են ներկայացրել` ընտրություններին մասնակցելու:

– Քանի որ իշխող ուժը շատ հարցերում կախված է Ռուսաստանից եւ չի կարող հակառուսական տրամադրություններ գեներացնել, անում է այդպիսի ուժերի միջոցով: Այսինքն` նրանց բերանով իշխանությունները խոսում են ռուսական 102-րդ ռազմաբազայի, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի դեմ: Համոզված եմ, որ պատեհ առիթի դեպքում` այս իշխանությունը մեկ անգամ եւս կթեքվի Արեւմուտքի կողմը: Ավելին` այս ընթացքում իշխող ուժի ղեկավարի կողմից արդեն իսկ նման ոչ արդյունավետ փորձեր կատարվել են, թե միջազգային դիտորդներ հրավիրենք եւ այլն: Ախր, ինքդ քեզ չես կարողանում պաշտպանել, քեզ ո՞վ պետք է պաշտպանի: Դրա համար էլ այսօր Հայաստանի ինքնիշխանությունից գնալով բան չի մնում: 

– ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը Բաքվում հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանը պետք է գծել ԽՍՀՄ քարտեզների հիման վրա: Ի՞նչ կասեք այս մասին:

– Բնական է, որ ԱՄՆ-ն պետք է ամեն կերպ էլ ավելի լարի ու խառնի իրավիճակը տարածաշրջանում, որովհետեւ միշտ էլ այդպես է վարվել: Ոչ միայն հիմա, այլեւ ընտրություններից հետո` շարունակելու են հակառուսական տրամադրություններն էլ ավելի խորացնել: Իրենց նպատակն է այս տարածաշրջանը ՌԴ-ից պոկելը, որպեսզի իրենք մտնեն: Ցավոք, 44-օրյա պատերազմի հետեւանքով իրենք արդեն մտան` Թուրքիայի տեսքով, որը ՆԱՏՕ-ի անդամ երկրորդ պետությունն է, ու հիմա էլ ուզում են ավելի խորանալ այստեղ: Երբ ասում են, թե սահմանազատումն ու սահմանագծումը պետք է արվի Խորհրդային Միության քարտեզով, բա մեկը չկա՞, որ ասի` այսօրվա Ադրբեջանը համարվում է 1918 թվականին ստեղծված մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը, ոչ թե` Խորհրդային Ադրբեջանի: Իսկ ԽՍՀՄ-ի ժամանակ եղել է ընդհանուր պետություն, սահմաններ չեն եղել: Եվ այսօր չի կարող սահմանները լինել միայն ի նպաստ Ադրբեջանի, բացառվում է: Դրա համար պետք է «ատամ ունեցող» ասող լինի, որը կփորձի պաշտպանել ոչ թե իր նեղ կուսակցական եւ անձնական, այլ Հայաստանի պետական շահը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Հրապարակ». Որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմությանըԱռուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. ԽոջաբաղյանՏոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում էԿփորձեմ բացել մարդկանց «փակ աչքերը». Վահան Բաբայանը բացահայտումների շարք է սկսումՈնց կարող է նորմալ մարդը, էլ չեմ ասում հայրենասեր մարդը, սրանց հետ հաշտ ու համերաշխ լինել. Գևորգ ԳևորգյանԻնչն է միավորում ու տարբերակում խորհրդարանական խմբակցությունների կին առաջամարտիկներինԱռաջին անգամ է, որ ՀՀ ղեկավարի անդրանիկ աշխատանքային այցը ո՛չ Արցախ է, ո՛չ ՌԴ«Թռիչքային» փոփոխություններ՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար կազմումԳեւորգյան հոգեւոր ճեմարանը նոր տեսուչ ունիԼրագրողները պնդում են՝ չենք հանդուրժի այս իրավիճակը, Ալեն Սիմոնյանը երեք օր ժամանակ է խնդրումԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱրցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակՎերքը պիտի արնահոսի, որ թույնը դուրս գա. Գրիգ Գոշը, Wing 21-ը, Բորիսը, Իլոնան չեն նկարահանվի «Դեպի ճամբար 3»–ում․ Գրիգոր Դանիելյանը՝ համագործակցությունը դադարեցնելու պատճառների և նախագծի փոփոխությունների մասին17–ամյա տիկտոկեր Վիլենան ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է․ աղջկա համարձակ լուսանկարներըՀայտնիները` «Անուշ» ներկայացման բացօթյա բեմականացման պրեմիերային«Քայլելու եմ անկասկած»․ ավտովթարից հետո 3 վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել«Ուր էլ իմ ճամփորդությունն ինձ տանի, դրախտն այնտեղ է, որտեղ ես եմ»․ Ժաննա Բուտուլյանի հանգիստը Թունիսում և տպավորություններըԱննա Հակոբյանի զվարճանքները չեն ավարտվում Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքը Հաղարծնի վանքում և բացօթյա խնջույքը ԴիլիջանումԻ՞նչ կա Նազենի Հովհաննիսյանի պայուսակում․ դերասանուու բացահայտումը հանգստի վայրից և զգացմունքային գրառումըՎիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» Բաբկեն Չոբանյանի մատուցմամբ և Գրքի չորրորդ փառատոնըՊարտական ենք Եռաբլուրում ննջող մեր տղաներին՝ Գեւորգ Խաչատրյանին, Մխիթար Գալեյանին, Դավիթ Խաչատրյանին, բոլոր-բոլոր տղաներինՀՀ որևէ իշխանություն չի կարող իրեն թույլ տալ վավերացնել Արցախի վերաբերյալ ապազգային փաստաթուղթ. ԱՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱԺ շենքում, անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանդից հետո, երբեք այսքան ոստիկան եւ անվտանգության աշխատակից չէր եղել. «Հրապարակ» Ucom-ի Level Up 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին, քան երևանաբնակները«Ժողովուրդ». Անիշխանությունը Հայաստանում շարունակվում էԱկտիվ օգտագործե՛ք Ձեր վարկային քարտը և ստացե՛ք նվեր ՎՏԲ-Հայաստան Բանկի 20 վճարային մատանիներից մեկը Ոճային Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը ԲարսելոնայիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԻԻՀՎերնիսաժի մոտ արձակված կրակոցներն ուղղված են եղել մոդել Սյուզան Սեդրակյանի սիրեցյալի դեմ. նոր մանրամասներԴաժան սպանություն Արմավիրում. հյուրին դաժանաբար սպանել է, ապա տեղափոխել կաթսայատուն ու այրել դիակը՝ վերացնելով հետքերըԱյս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը և ընտանիքով այցելեցինք Արցախ․ ՍիրուշոՈրտեղ ուղարկել եք, այնտեղ էլ գնացել ենք. Ակտիվ ռազմական գործողություններին չենք մասնակցել. ԱղազարյանՊԵԿ-ի աշխատակիցներին հրամայվել է անհապաղ պատվաստվել ՄԻՊ․ «Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ և փոխել օրենքը»Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 66-ամյա վարորդը КАМАЗ-ով բախվել է արգելապատնեշին, ապա տապալել գովազդային երկաթյա վահանակըՎահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար«Թեև ինձ փորձում էին համոզել, որ լուծումը կարող էր ձեռք բերվել սահմանների վերագծման եղանակով. դա անթույլատրելի էր». Գորբաչովն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերակառուցման տարիներինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 դեպք, մահվան 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 230 993 է, մահվան դեպքերինը՝ 5747Ինչո՞ւ ԱԺ փոխնախագահի պաշտոնում չեք առաջադրում կալանավորված պատգամավորներին.Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը«Լուպիտ» թայֆունը շարժվում է դեպի Արևելյան ՉինաստանԱՀԿ-ն հայտարարել է, որ մեկ շաբաթում աշխարհում ավելի քան 4 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսովՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ուսուցման ընդունելության տեղՉորս մարդ է զոհվել Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տան մոտ որոտած պայթյունից հետոՌուս խաղաղապահները հումանիտար-բժշկական օգնություն են տրամադրել Մարտակերտի շրջանի բնակիչներին. ՌԴ ՊՆՄարդու իրավունքների պաշտպանն ու Նախագահը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Ականային վտանգի իրազեկման դասընթացներ՝ երեխաների համարԻնչպես հաղթել բազմագլուխ վիշապին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ