ՔՊ-ն նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել. «Ժողովուրդ» «Հրապարակ». ՀՀ իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել է Լույս չի լինի Երևանում և մարզում Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա». Արթուր Ալեքսանյան «Հրապարակ». Դավադրությունը կանխվել է. իշխանությունը պետք է 25 ձայն տա, որ Իշխանն ընտրվի «Հրապարակ». Որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմությանը Առուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. Խոջաբաղյան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Կփորձեմ բացել մարդկանց «փակ աչքերը». Վահան Բաբայանը բացահայտումների շարք է սկսում Ոնց կարող է նորմալ մարդը, էլ չեմ ասում հայրենասեր մարդը, սրանց հետ հաշտ ու համերաշխ լինել. Գևորգ Գևորգյան


Ովքեր կարծում են, թե Փաշինյանը 60-70 տոկոս է հավաքելու, իրենց տեղը հոգեբուժարանում է. Նահապետյան

Հանդիպում

Նախընտրական քարոզարշավի ավարտին մնացել է ուղիղ մեկ շաբաթ, իսկ ներքաղաքական իրավիճակը գնալով էլ ավելի է լարվում: Հիմնական մտահոգությունն այլեւս ոչ թե ընտրություններն են, այլ հնարավոր հետընտրական զարգացումները, ինչի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ:

– Ի՞նչ հետեւանք կունենա այն, որ Նիկոլ Փաշինյանն արդեն սպառնում է ընդդիմադիր լիդերների «մեյիդը» փռել ու ոչ թե բանավեճի, այլ զենքով միմյանց դեմ դուրս գալու հայտարարություններ է անում:

– Ավելին` «Նիկո՛լ, դավաճան» բղավող քաղաքացիներին էլ բերման են ենթարկում, բռնություն կիրառում, նույնիսկ մեկը հիվանդանոցում է հայտնվել: Իհարկե, նրա արած արտահայտությունները կարելի է գնահատել որպես հարբած ու հոգեխանգարմունքի մեջ ընկած շիզոֆրենիկի խոսքեր, բայց իրականում այն, ինչի մասին բարձրաձայնում է, բավականին մշակված սցենար է: Ընդ որում` այն նոր չէ մշակվել, այլ վաղուց էր պլանավորված: Առաջին իրողությունը, որը հասկացել է Փաշինյան Նիկոլը, այն է, որ ամենայն հավանականությամբ, խորհրդարան անցնելու են 4 ուժ, որոնք իրապես ունեն համախոհների մեծ բանակ, կայացած կառույցներ, ֆինանսական ռեսուրսներ, լայն քարոզչամեքենա, իսկ այս ամենին գումարած` իշխանությունն ունի նաեւ վարչական ռեսուրս: Նշածս այն անհրաժեշտ կոմպոնենտներն են, որը նվազագույնը հնարավորություն է տալիս ցանկացած ուժի իրականացնել կազմակերպված նախընտրական քարոզչություն: Այդ ուժերն են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Հիմա այդ 4 ուժերից երեքը կեցվածք են դրսեւորել, որ խորհրդարան անցնելու դեպքում` «Քաղաքացիական պայմանագրի» հետ որեւիցե գործընկերային հարաբերություն չի լինելու: Այսինքն` ստացվում է, որ եթե Փաշինյան Նիկոլը 50 ու մի քիչ ավել տոկոս չի հավաքում, ինչ-որ մեկի հետ պետք է դաշինք կնքի, բայց երեքն ասում են, որ մեզ հետ չի կնքվելու: Ավելին` այդ ասողներին միացել է նաեւ որոշակի շանսեր ունեցող ՀՀ առաջին նախագահի կուսակցությունը` ՀԱԿ-ը: 

Երկրորդ իրողությունն այն է, որ սոցիոլոգիական հարցումները, որոնք երեք կարգի են դասվում` փակ, մասնագիտական եւ մարդկանց հրամցնելու համար, ցույց են տալիս, որ Փաշինյան Նիկոլի կուսակցությունը 20-30 տոկոս ձայն ունի, այսինքն` 50 տոկոսը չի հաղթահարում: Ճիշտ է, մի քանի հոգեկան հիվանդ, հարբած կամ իշխանությանը շատ հարազատ թմրամիջոց օգտագործող մարդիկ կան, որոնք ասում են, թե 60-70 տոկոս է հավաքելու, բայց այդ մարդկանց տեղը հոգեբուժարանում է: Իսկ եթե հոգեկան չէ, ապա համապատասխան առողջապահական հիմնարկներում` հարբեցողությունից եւ թմրամոլությունից բուժում ստանալու համար: Նրանց ասածներն իրականության հետ որեւէ աղերս չունեն: Հետեւաբար, այս ամենը հրաշալի հասկանում է ոչ միայն Փաշինյան Նիկոլը, այլեւ իր կուրատորները: Այո՛, կուրատորները, որովհետեւ 2018 թվին նա չվերցրեց իշխանությունը, այլ իրեն տվեցին: Փաստացի ստացվում է, որ տեսականորեն եթե Փաշինյան Նիկոլն անգամ առաջին տեղն է գրավում` չստանալով 51 տոկոս ձայն, ուրեմն` պետք է դաշինք կազմի որեւէ մեկի հետ: Իսկ եթե 10-օրյա ժամկետում չի կարողանում կառավարություն կազմել, մյուս ուժերին է տրվում հնարավորություն, որոնք վստահաբար կազմելու են: Այսինքն` կա՛մ Փաշինյան Նիկոլը պարտվելու է, կա՛մ նրա համար նկարելու են 51 տոկոս, ինչը նշանակում է, որ հաջորդ օրն իսկ ընդդիմադիր այն ուժերը, ովքեր խորհրդարան են անցել, գոնե իմ նշած երեք ուժերը եւ նրանց հետ, չի բացառվում, նաեւ ՀԱԿ-ը, վստահաբար փողոց են իջնելու: Այդ ժամանակ հարց է` Փաշինյան Նիկոլը որքա՞ն արագ կճողոպրի, որովհետեւ հրամանից` կրակել ու կոշտ բռնություն կիրառել բազմահազարանոց ժողովրդի արդարացի պահանջ ներկայացնող մարդկանց վրա, կարծում եմ` ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ ԱԱԾ-ն հետ են կանգնելու, իսկ բանակը չի խառնվելու, մնում է կրիմինալը: 

– Եվ այդ դեպքում կլինի մի նոր «Մարտի 1», թե՞ քաղաքացիական պատերազմ է սկսվելու...

– Կրիմինալն, իհարկե, կրակոցներ է արձակելու, բայց սկզբունքորեն չեմ բացառվում, որ ինչպես ցանկացած գունավոր հեղափոխություների պարագայում, լինի նաեւ երրորդ կողմ` ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի դիպուկահարների տեսքով, որոնք աշխատել են բազմաթիվ երկրներում` Սիրիայում, Ուկրաինայում եւ Վրաստանում, անգամ մեզ մոտ են աշխատել: 2008 թվականի մարտի 1-ի զոհերին կրակողները եւ զենքերն այդպես էլ չհայտնաբերվեցին, եւ ես առավել համոզված եմ, որ հաշվի առնելով այն պրակտիկան, որը Արեւմուտքն իրականացնում է, դրանք եղել են կոնկրետ ՆԱՏՕ-ի անդամ երկրների դիպուկահարներ: Այնպես որ, մեզ մոտ պատրաստվում է ոչ միայն մի նոր «Մարտի 1», այլեւ չի բացառվում, որ լինի Մայդանի տարբերակը` 100 եւ ավել զոհերով: Եթե արյուն թափվի, բնականաբար, լինելու են քաղաքացիական բախումներ: Իսկ եթե բախումների աշխարհագրությունը Հայաստանում մեծ եղավ,  վիրավորների ու զոհերի քանակը` շատ, կարող է եւ վերածվել քաղաքացիական պատերազմի: Համենայնդեպս, արեւմտյան քաղտեխնոլոգները մշակում են Հայաստանում քաղաքացիական պատերազմ հրահրելու սցենարը:

«ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՆ ՆԻԿՈԼԻ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՈՂԱԾԱԾԿՈՒՄԸ»

– Սրանո՞վ կբացատրեք այն, որ արեւմտյան երկրների դեսպաններն այս պահի դրությամբ լռում են Նիկոլ Փաշինյանի ուղղակիորեն արված բռնության կոչերի վերաբերյալ:

– Հենց այդ կողմնակի փաստերը հուշում են, որ կա սցենար: Ի դեպ, արեւմտյան դեսպանատների շարքում կարող եք եւ նշել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւս, որովհետեւ նա արեւմտյան ուժային կենտրոնների տղա է, որին գործուղել են Հայաստանում աշխատելու: Պարբերաբար գործուղվում է, հետո վերադառնում է իր մշտական բնակության եւ գրանցման վայր: Այո, այսօր արեւմտյան դեսպանատները լռում են, ինչն ինքնին հող է նախապատրաստում, որ վաղը եթե Փաշինյան Նիկոլի խոսքերը կյանքի կոչվեն, իրենք էլի լռելու են: Այսպես կոչված, իրավապաշտպան շրջանակներ կան, որոնք արեւմտյան տարբեր դրամաշնորհների լափամանից երեք տասնամյակ է, ինչ օգտվում են, իրենք եւս լուռ են եւ լուռ են լինելու նաեւ այն ժամանակ, երբ բռնություն կիրառի իշխանությունը: Իսկ սկսելու են բարձրաձայնել, երբ այդ բռնությունների դիմաց ժողովուրդը սկսի ինքնապաշտպանվել: Այդ ինքնապաշտպանվող ժողովրդին իրենք ասելու են, թե օրենքը խախտող են: Վստահաբար իրենք իրենց սեւ գործն անելու են: Մեկ օրինակ բերեմ` օրեր առաջ գերագույն վիժվածքի թիմից կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին լրագրողը հարց էր տվել, եւ եթե ուշադրություն դարձնեք այդ տեսանյութին, ապա կտեսնեք, որ նրան պաշտպանող 7-8 երիտասարդ կար, որոնցից մեկն էր անվտանգության աշխատող, որն իր ծառայողական հագուստով էր: Իսկ մյուսները մկանները մեծացրած թիկնախմբից էին, այսինքն` Արսեն Թորոսյանի անվտանգությունը կրիմինալի թիկնախումբն է պահում: Այն նույն կրիմինալի, որը «Մարտի 1»-ի սցենարով կրակոցներ է արձակելու եւ որպեսզի դրա հետեւանքներն ավելի ծանր լինեն ժողովրդի համար, էլի եմ կրկնում` աշխատելու է երրորդ կողմը` ՆԱՏՕ-ի դիպուկահարները:

– Դուք նշեցիք չորս քաղաքական հիմնական խաղացողներին, իսկ ի՞նչ դերակատարություն է վերապահված ընտրություններին մասնակցող մյուս ուժերին:

– Եթե վերոնշյալ սցենարն իրականացավ, այդտեղ հստակ դերաբաժանումներ կան, որտեղ երրորդ օղակը Փաշինյան Նիկոլի բռնությունները եւ իշխանության հերթական անգամ բռնազավթումն արդարացնող, այսպես կոչված, քաղաքական ուժերն են: Կարող եմ առնվազն 4-ին նշել, որոնք այսօր եւս իրենց լռությամբ այս ամենի հանդեպ ընդհանուր քողարկման սցենարի մեջ են մտնում: Այդ շարքում առաջինը «Լուսավոր Հայաստանն» է, չէ որ Էդմոն Մարուքյանը վաղուց Արեւմուտքինն է, երկրորդը` «Ազգային-ժողովրդական բեւեռ» կուսակցությունն է, որը հիմնվում է «Սասնա ծռեր» խմբի վրա, որտեղ ղեկավար կազմում են Սորոսի հիմնադրամի հիմնադիրները, հայտնի են իրենց հակառուսականությամբ եւ անհիմն բարբաջանքներով: Էլ չեմ ասում, որ անհրաժեշտության դեպքում, եթե հրաման են ստանում կրակելու, անում են, ինչպես ՊՊԾ գնդի գրավման ժամանակ եղավ: Երրորդը` ծեր եւ երիտասարդ անկախ ու հպարտ «պեդառաստներն» են` Արման Բաբաջանյան-Լեւոն Շիրինյան դաշինքը: Սրանք եւս Արեւմուտքի գործակալական ցանցն են ներկայացնում, ավելի կոնկրետ` ԱՄՆ-ի: Իսկ չորրորդը «Հանրապետություն» կուսակցությունն է` իր ղեկավար Արամ Զավենի Սարգսյանով: Այս չորսն են ապահովելու Փաշինյան Նիկոլի կատարելիք այլանդակությունների քաղաքական քողածածկումը: Ասելու են` այո՛, իշխանությունը Փաշինյանինն է, իսկ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը, Գագիկ Ծառուկյանը վատն են: Ճիշտ է, իրենք չենք անցնելու Ազգային ժողով, բայց հայտարարելու են, որ պաշտպանում են Նիկոլի իշխանությանը: Չի բացառվում նաեւ, որ Փաշինյան Նիկոլը, որպեսզի իր 51 տոկոսը նկարելը մեծ պայթյուն չառաջացնի, նկարի 30 տոկոս եւ 51 տոկոսի համար իմ նշած ուժերի համար նկարվի 5-6 տոկոս, որոնք իր հետ կոալիցիա կկազմեն: Այս դեպքում` մի փոքր ավելի մեղմվում է իրավիճակը, որովհետեւ, այնուամենայնիվ, միայն Փաշինյանը չէ, այլ կհամարվի, որ 4 ուժ են եկել իշխանության: Իսկ իրականում նա նույնիսկ 20 տոկոս ձայն չունի: Բոլորը փուչիկ է, որ փչվում է: Երեւանում Փաշինյան Նիկոլն ունի 1-3 տոկոս ձայն, շրջաններում առավելագույնը` 10 տոկոս, ոչ ավել: Այդ 20-35 տոկոսն, ինչի մասին բարձրաձայնվում է, կեղծիք է: Ճնշող մեծամասնությունը նրան չի պաշտպանում, այլ բան է, որ իրեն չպաշտպանողների մի մասն ընտրում է Արթուր Վանեցյանին, մյուս մասը` Ռոբերտ Քոչարյանին կամ Գագիկ Ծառուկյանին: Այնպես որ, գերագույն վիժվածք Նիկոլ Փաշինյանն ունի առնվազն 90 տոկոսից ավել հակառեյտինգ: Այս ամենը գիտակցում են նաեւ օրվա խեղկատակ իշխանությունների իրապես ընդդիադմիր քաղաքական ուժերը եւ իրենց առաջնորդները ու հստակ պատկերացնում են, որ նման սցենար եւս կարող է լինել, որի դեպքում իրենք ժողովրդին պետք է փողոց իջեցնեն: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

ՔՊ-ն նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել. «Ժողովուրդ»«Հրապարակ». ՀՀ իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել էԼույս չի լինի Երևանում և մարզումՇատ բան կա ասելու, բայց ոչ հիմա». Արթուր Ալեքսանյան«Հրապարակ». Դավադրությունը կանխվել է. իշխանությունը պետք է 25 ձայն տա, որ Իշխանն ընտրվի«Հրապարակ». Որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմությանըԱռուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. ԽոջաբաղյանՏոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում էԿփորձեմ բացել մարդկանց «փակ աչքերը». Վահան Բաբայանը բացահայտումների շարք է սկսումՈնց կարող է նորմալ մարդը, էլ չեմ ասում հայրենասեր մարդը, սրանց հետ հաշտ ու համերաշխ լինել. Գևորգ ԳևորգյանԻնչն է միավորում ու տարբերակում խորհրդարանական խմբակցությունների կին առաջամարտիկներինԱռաջին անգամ է, որ ՀՀ ղեկավարի անդրանիկ աշխատանքային այցը ո՛չ Արցախ է, ո՛չ ՌԴ«Թռիչքային» փոփոխություններ՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար կազմումԳեւորգյան հոգեւոր ճեմարանը նոր տեսուչ ունիԼրագրողները պնդում են՝ չենք հանդուրժի այս իրավիճակը, Ալեն Սիմոնյանը երեք օր ժամանակ է խնդրումԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱրցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակՎերքը պիտի արնահոսի, որ թույնը դուրս գա. Գրիգ Գոշը, Wing 21-ը, Բորիսը, Իլոնան չեն նկարահանվի «Դեպի ճամբար 3»–ում․ Գրիգոր Դանիելյանը՝ համագործակցությունը դադարեցնելու պատճառների և նախագծի փոփոխությունների մասին17–ամյա տիկտոկեր Վիլենան ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է․ աղջկա համարձակ լուսանկարներըՀայտնիները` «Անուշ» ներկայացման բացօթյա բեմականացման պրեմիերային«Քայլելու եմ անկասկած»․ ավտովթարից հետո 3 վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել«Ուր էլ իմ ճամփորդությունն ինձ տանի, դրախտն այնտեղ է, որտեղ ես եմ»․ Ժաննա Բուտուլյանի հանգիստը Թունիսում և տպավորություններըԱննա Հակոբյանի զվարճանքները չեն ավարտվում Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքը Հաղարծնի վանքում և բացօթյա խնջույքը ԴիլիջանումԻ՞նչ կա Նազենի Հովհաննիսյանի պայուսակում․ դերասանուու բացահայտումը հանգստի վայրից և զգացմունքային գրառումըՎիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» Բաբկեն Չոբանյանի մատուցմամբ և Գրքի չորրորդ փառատոնըՊարտական ենք Եռաբլուրում ննջող մեր տղաներին՝ Գեւորգ Խաչատրյանին, Մխիթար Գալեյանին, Դավիթ Խաչատրյանին, բոլոր-բոլոր տղաներինՀՀ որևէ իշխանություն չի կարող իրեն թույլ տալ վավերացնել Արցախի վերաբերյալ ապազգային փաստաթուղթ. ԱՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱԺ շենքում, անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանդից հետո, երբեք այսքան ոստիկան եւ անվտանգության աշխատակից չէր եղել. «Հրապարակ» Ucom-ի Level Up 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին, քան երևանաբնակները«Ժողովուրդ». Անիշխանությունը Հայաստանում շարունակվում էԱկտիվ օգտագործե՛ք Ձեր վարկային քարտը և ստացե՛ք նվեր ՎՏԲ-Հայաստան Բանկի 20 վճարային մատանիներից մեկը Ոճային Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը ԲարսելոնայիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԻԻՀՎերնիսաժի մոտ արձակված կրակոցներն ուղղված են եղել մոդել Սյուզան Սեդրակյանի սիրեցյալի դեմ. նոր մանրամասներԴաժան սպանություն Արմավիրում. հյուրին դաժանաբար սպանել է, ապա տեղափոխել կաթսայատուն ու այրել դիակը՝ վերացնելով հետքերըԱյս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը և ընտանիքով այցելեցինք Արցախ․ ՍիրուշոՈրտեղ ուղարկել եք, այնտեղ էլ գնացել ենք. Ակտիվ ռազմական գործողություններին չենք մասնակցել. ԱղազարյանՊԵԿ-ի աշխատակիցներին հրամայվել է անհապաղ պատվաստվել ՄԻՊ․ «Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ և փոխել օրենքը»Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 66-ամյա վարորդը КАМАЗ-ով բախվել է արգելապատնեշին, ապա տապալել գովազդային երկաթյա վահանակըՎահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար«Թեև ինձ փորձում էին համոզել, որ լուծումը կարող էր ձեռք բերվել սահմանների վերագծման եղանակով. դա անթույլատրելի էր». Գորբաչովն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերակառուցման տարիներինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 դեպք, մահվան 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 230 993 է, մահվան դեպքերինը՝ 5747Ինչո՞ւ ԱԺ փոխնախագահի պաշտոնում չեք առաջադրում կալանավորված պատգամավորներին.Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը«Լուպիտ» թայֆունը շարժվում է դեպի Արևելյան ՉինաստանԱՀԿ-ն հայտարարել է, որ մեկ շաբաթում աշխարհում ավելի քան 4 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսովՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ուսուցման ընդունելության տեղ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ