Թուրքիայում այրվող անտառների աշխարհագրությունը մեծանում է Սպասվում է առանց տեղումների եղանակ «Ժողովուրդ». Վերջնաժամկետը լրանում է. ինչ որոշում կկայացնի Փաշինյանը «Փաստ». ՌԴ դեսպանն ակտիվացել է. նոր նախագծեր են մշակվում «Փաստ». Իշխանությունը «հակաընդդիմադիր» նոր քայլեր է մտմտում Արա Վարդանյան. Դու միայն Արցախն ես խոստացել նվեր տալ ու ճամփա բացել «Փաստ». Վանեցյանի հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՔՊ-ն նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել. «Ժողովուրդ» «Հրապարակ». ՀՀ իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել է Լույս չի լինի Երևանում և մարզում


Որ քաղաքական ուժին է սատարում Եզդիների ազգային միությունը

Հանդիպում

Ազգային փոքրամասնություններից եզդի ազգը ներկայացնող պատգամավորության թեկնածուների շարքում են ԲՀԿ-ից` Այսեր Իսայանը, ՀԴԿ-ից` Մարիա Փոլադյանը, «Հայաստան» դաշինքից` Թեմուր Ջնդոյանը, ՔՊ-ից` Ռուստամ Բաքոյանը եւ այլք: Թե ո՞ր քաղաքական ուժին եւ ո՞ր թեկնածուին է սատարելու Եզդիների ազգային միությունը, «Իրավունքը» հետաքրքրվեց միության նախագահ ԽԴՐ ՀԱՋՈՅԱՆԻՑ:

– Եզդիների ազգային միությունը հստակ որեւէ թեկնածուի, որպես այդպիսին, չի աջակցելու: Բոլորն էլ մեր համայնքի ներկայացուցիչներն են, եւ յուրաքանչյուրն էլ վայելում են իրենց համապատասխան հեղինակությունը: Այնպես որ, ինչ-որ մեկին անձնավորված աջակցություն չի լինելու: Այսպիսի որոշում կայացրեցինք, որպեսզի եզդիական համայնքի անունը չշահարկվի քաղաքական ստեղծված իրավիճակում եւ առանձին մեկնաբանությունների տեղիք էլ չտա: Եթե ինչ-որ մի ուժ սատարելու մասին հայտարարվեր, վստահ եմ` պատկերացնում եք, թե ինչպես կշահարկվեր համայնքի անունը, որից զերծ ենք մնում: Եզդի ժողովուրդը միշտ եղել է եւ կլինի պետության ու հայ ժողովրդի կողքին. հենց այդ սկզբունքով է մեր համայնքը ընտրելու:

Պարոն Հաջոյան, ամեն դեպքում, ի՞նչ նախընտրական տրամադրություններ կան եզդիների շրջանում: Օրինակ, լուրեր են շրջանառվում, որ Ալագյազ համայնքում, որտեղ համայնքապետը նիկոլական է, տեղի եզդիներին ուղղորդում է, որ ՔՊ-ին ընտրեն:

– Մեր համայնքի յուրաքանչյուր ներկայացուցիչ գիտակից մարդ է, եւ յուրաքանչյուրն ընտրությունների ժամանակ իր կամարտահայտման միջոցով կընտրի նրան, ում նախընտրում է: Համայնքում այսպիսի ավանդույթ է ձեւավորվել, որ մշտապես պետք է լինենք պետության ու հայ ժողովրդի կողքին: Եվ, որպես եզդիների ազգային միություն, չենք ցանկանում որեւէ մեկին ստիպել, ուղղորդել: Իսկ ինչ վերաբերում է  Ձեր նշած օրինակին` չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կարող է ստիպել մեր համայնքի ներկայացուցիչներին, որպեսզի սրան ընտրեն կամ` նրան: Յուրաքանչյուր ոք շատ լավ գիտակցում է` ում է նախընտրում, ում` ոչ:

Գո՞հ եք եզդիական համայնքը ներկայացնող ԱԺ իմքայլական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի օրենսդրական գործունեությունից:

– Այսօր ես չեմ ցանկանա գնահատականներ տալ: Զուտ կարող եմ ասել, որ կա հատված, որը գոհ է, կա հատված, որը դժգոհ է: Կան հստակ հարցեր, որոնք շատ կարեւոր են եւ լուծման կարոտ են, բայց մնացել են դեռեւս օդի մեջ: Եթե ներկայիս ներկայացուցիչը մնա Ազգային ժողովում կամ մեկ այլ ներկայացուցիչ լինի եւ մեր խնդիրները բարձրաձայնի, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դեմ կլինի այս մեկին կամ մյուսին: Համենայնդեպս, չեմ տեսնում այնպիսի թեկնածուների, որոնք չցանկանան մեր ազգային խնդիրները վեր բարձրացնել խորհրդարանում: Միեւնույն ժամանակ, պետք է նշեմ, որ պետությունն ինքն էլ մշտապես շահագրգիռ է եղել լուծել որոշ  խնդիրներ` կապված եզդիների հետ: Իրապես եզդիների համայնքը ՀՀ-ում իրեն այնքան լավ է զգում, որ շատ հեշտ է ինչ-որ հարց քննարկել եւ դրան լուծում տալ, որովհետեւ պատրաստակամություն պետության կողմից բացահայտ երեւում է:

Դուք ինչո՞ւ չառաջադրվեցիք, որպես պատգամավորի թեկնածու, այս կամ այն քաղաքական ուժի կողմից:

– Առաջարկներ եղել են տարբեր կուսակցությունների կողմից: Չեմ ցանկացել առաջադրվել այն պարզ պատճառով, որ շատ կարեւոր բեռ եմ վերցրել ուսերիս` Եզդիների ազգային միության ղեկավարումը: Մեր համայնքի առջեւ ծառացած այնքան շատ կարեւոր հարցեր կան, որ պարզապես անհնարին կլիներ այդ երկու աշխատանքը համատեղել: Սակայն, մեր համայնքից ով էլ անցնի խորհրդարան, Եզդիների ազգային միությունը կօգտագործի այդ կապը` համայնքի խնդիրներին լուծում տալու համար: Իսկ եթե տեսնենք, որ տվյալ անձը համայնքի խնդիրներին որեւէ ուշադրություն չի դարձնում, մեր ժողովուրդն ինքնըստինքյան կհամախմբվի եւ իր բողոքի ձայնը կբարձրացնի:

– Ալագյազում նախընտրական քարոզարշավի շրջանակներում ելույթի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ հանրակրթական դպրոցներում պետք է ներդրվի եզդիների եւ Հայաստանում բնակվող մյուս ազգային փոքրամասնությունների մասին դպրոցական ծրագիր, որտեղ կներկայացվեն նրանց ավանդույթները, պատմությունը, կրոնական սովորույթները, լեզուն։ Ի՞նչ կասեք այս մասին:

– Նախ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր համայնքի խնդիրներով: Սա ընդունեք, որպես ապաքաղաքական շնորհակալություն: Բնականաբար, ողջունելի փաստ կլինի, որովհետեւ այսօր բավականին շատ կարծրատիպեր կան եզդիների մասին ձեւավորված, որոնք  կարելի է կոտրել հենց դպրոցական փուլից: Եզդիական համայնքը մշտապես եղել է հայ ժողովրդի եւ հայոց պետականության կողքին ու միայն ՀՀ-ում է, որ եզդիները լայն հնարավորություններ ունեն՝ ոչ միայն պահպանելու իրենց մշակույթը, այլեւ՝ զարգացնելու: Ի դեպ, դեռեւս 2005 թվականից սկսած՝ Եզդիների ազգային միության լուսահոգի նախագահ Ազիզ Թամոյանի ջանքերով եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ՝ տպագրվում է եզդիերեն լեզվի եւ գրականության առարկաների դասագրքեր, որոնց մեջ կան նաեւ ավանդույթների մասին նյութեր: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Թուրքիայում այրվող անտառների աշխարհագրությունը մեծանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ«Ժողովուրդ». Վերջնաժամկետը լրանում է. ինչ որոշում կկայացնի Փաշինյանը«Փաստ». ՌԴ դեսպանն ակտիվացել է. նոր նախագծեր են մշակվում«Փաստ». Իշխանությունը «հակաընդդիմադիր» նոր քայլեր է մտմտումԱրա Վարդանյան. Դու միայն Արցախն ես խոստացել նվեր տալ ու ճամփա բացել«Փաստ». Վանեցյանի հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվումՔՊ-ն նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել. «Ժողովուրդ»«Հրապարակ». ՀՀ իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել էԼույս չի լինի Երևանում և մարզումՇատ բան կա ասելու, բայց ոչ հիմա». Արթուր Ալեքսանյան«Հրապարակ». Դավադրությունը կանխվել է. իշխանությունը պետք է 25 ձայն տա, որ Իշխանն ընտրվի«Հրապարակ». Որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմությանըԱռուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. ԽոջաբաղյանՏոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում էԿփորձեմ բացել մարդկանց «փակ աչքերը». Վահան Բաբայանը բացահայտումների շարք է սկսումՈնց կարող է նորմալ մարդը, էլ չեմ ասում հայրենասեր մարդը, սրանց հետ հաշտ ու համերաշխ լինել. Գևորգ ԳևորգյանԻնչն է միավորում ու տարբերակում խորհրդարանական խմբակցությունների կին առաջամարտիկներինԱռաջին անգամ է, որ ՀՀ ղեկավարի անդրանիկ աշխատանքային այցը ո՛չ Արցախ է, ո՛չ ՌԴ«Թռիչքային» փոփոխություններ՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար կազմումԳեւորգյան հոգեւոր ճեմարանը նոր տեսուչ ունիԼրագրողները պնդում են՝ չենք հանդուրժի այս իրավիճակը, Ալեն Սիմոնյանը երեք օր ժամանակ է խնդրումԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱրցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակՎերքը պիտի արնահոսի, որ թույնը դուրս գա. Գրիգ Գոշը, Wing 21-ը, Բորիսը, Իլոնան չեն նկարահանվի «Դեպի ճամբար 3»–ում․ Գրիգոր Դանիելյանը՝ համագործակցությունը դադարեցնելու պատճառների և նախագծի փոփոխությունների մասին17–ամյա տիկտոկեր Վիլենան ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է․ աղջկա համարձակ լուսանկարներըՀայտնիները` «Անուշ» ներկայացման բացօթյա բեմականացման պրեմիերային«Քայլելու եմ անկասկած»․ ավտովթարից հետո 3 վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել«Ուր էլ իմ ճամփորդությունն ինձ տանի, դրախտն այնտեղ է, որտեղ ես եմ»․ Ժաննա Բուտուլյանի հանգիստը Թունիսում և տպավորություններըԱննա Հակոբյանի զվարճանքները չեն ավարտվում Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքը Հաղարծնի վանքում և բացօթյա խնջույքը ԴիլիջանումԻ՞նչ կա Նազենի Հովհաննիսյանի պայուսակում․ դերասանուու բացահայտումը հանգստի վայրից և զգացմունքային գրառումըՎիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» Բաբկեն Չոբանյանի մատուցմամբ և Գրքի չորրորդ փառատոնըՊարտական ենք Եռաբլուրում ննջող մեր տղաներին՝ Գեւորգ Խաչատրյանին, Մխիթար Գալեյանին, Դավիթ Խաչատրյանին, բոլոր-բոլոր տղաներինՀՀ որևէ իշխանություն չի կարող իրեն թույլ տալ վավերացնել Արցախի վերաբերյալ ապազգային փաստաթուղթ. ԱՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱԺ շենքում, անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանդից հետո, երբեք այսքան ոստիկան եւ անվտանգության աշխատակից չէր եղել. «Հրապարակ» Ucom-ի Level Up 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին, քան երևանաբնակները«Ժողովուրդ». Անիշխանությունը Հայաստանում շարունակվում էԱկտիվ օգտագործե՛ք Ձեր վարկային քարտը և ստացե՛ք նվեր ՎՏԲ-Հայաստան Բանկի 20 վճարային մատանիներից մեկը Ոճային Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը ԲարսելոնայիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԻԻՀՎերնիսաժի մոտ արձակված կրակոցներն ուղղված են եղել մոդել Սյուզան Սեդրակյանի սիրեցյալի դեմ. նոր մանրամասներԴաժան սպանություն Արմավիրում. հյուրին դաժանաբար սպանել է, ապա տեղափոխել կաթսայատուն ու այրել դիակը՝ վերացնելով հետքերըԱյս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը և ընտանիքով այցելեցինք Արցախ․ ՍիրուշոՈրտեղ ուղարկել եք, այնտեղ էլ գնացել ենք. Ակտիվ ռազմական գործողություններին չենք մասնակցել. ԱղազարյանՊԵԿ-ի աշխատակիցներին հրամայվել է անհապաղ պատվաստվել ՄԻՊ․ «Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ և փոխել օրենքը»Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 66-ամյա վարորդը КАМАЗ-ով բախվել է արգելապատնեշին, ապա տապալել գովազդային երկաթյա վահանակը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ