Շահե Աճեմյանն արժանացել է «Մարտական Ծառայություն» մեդալի Գրիգոր Գրիգորյանն արժանացավ «Մարտական Ծառայության» մեդալի ԱՐԹԻԿՈւՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւՇԱՀԱՄԱԼԻՐ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ Փաշինյանը Pegasus-ով գաղտնալսում է իրեն անվստահելի մարդկանց․ «Փաստինֆո» Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ Սա պատմություն է մարդկանց մասին, որոնք ապրում եւ սիրում են, բայց չգիտեն, որ ապրում եւ սիրում են. Հովիկ Աֆյան Լավրովն ու Շոյգուն կմնան իրենց պաշտոններում․ Պեսկով Երբեք հանդես չեմ գա մի դերում, որի սցենարն ունի հակահայկական, թրքամետ գիծ. Անի Ղազարյան Տղերքը չկան...Տղերքն ավելի բարձրում մնացին….Գայանե Զարգարյանի հեղինակային նախագիծ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ Հայաստանը անկախ, զարգացող, հզոր երկիր էր մինչև 2018 թվականը. Միքայել Գրիգորյան


«Շատ կարեւոր է, որ Նիկոլ Փաշինյան փորձանքից կարողանանք պրծնել». ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Տեսանյութեր

"Իրավունք TV"-ի հյուրն է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

Վերջերս հանդիսատեսի դատին հանձնեցիք "Իշխանություն" ֆիլմը: Ֆիլմը սկսվում է թավշյա հեղափոխության դմբդմբոցով եւ ավարտվում է 44-օրյա պատերազմի պատմությամբ: Դերասանների ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

– Դերասանների ընտրությունը մի բանաձեւ ունի` ընտրում ես կոնկրետ կերպարին, քեզ թվացող ամենաշատը սազող եւ քո կարծիքով ամենաշնորհքով դերասաններին: Մնացածն արդեն դատում է հանդիսատեսը:

Ինչո՞ւ հենց ռուս դերասան ընտրեցիք:

– Ես աշխատել էի Սերգեյ Շակուրովի հետ: Մեզ մոտ երկարատեւ համատեղ աշխատանք էր ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Լատվիայում: Երկու տարի անընդմեջ մենք աշխատեցինք: Սերգեյ Շակուրովին ես շատ լավ ճանաչում էի որպես մարդ եւ որպես դերասան, որը շատ բան է սովորեցրել ինձ իմ ռեժիսորական մասնագիտության մեջ: Իրականում սցենարը գրել էի նրան նկատի ունենալով: Ես այդ կերպարում ուրիշ դերասան չէի պատկերացնում:

Ֆիլմում քննարկվում են հարցեր, որոնք արդի են այսօր էլ: Արցախցի-երեւանցի տարաձայնությունն էլ կա: Ի՞նչ է նշանակում` դու ղարաբաղցի ես, ես` երեւանցի:

– Երկու պատասխան կարող եմ տալ… Առաջինը  բնորոշ է մեր ազգին: Դուք խոսում եք արցախցի- երեւանցի, իսկ կա գյումրեցի-երեւանցի, վանաձորցի –երեւանցի… Ցավոք սրտի, դա մեր ազգին բնորոշ հատկություն է, որը որ ինձ թվում է եղել է միշտ: Բայց ոչ միշտ է վատով եղել: Ամեն մեկը փորձել է գովել իրենը: Համենայնդեպս, իմ երիտասարդ տարիներին դրա մեջ ավելի բարի եւ կոլորիտային համով բան կար: Իսկ արցախցի-հայաստանցի թեման ինձ թվում է շահարկվել է ինչ- որ ուժերի կողմից: Միշտ այդ բենզին լցնելու պահը շատ հեշտ է շահարկվում եւ շատ սրվել է 2018, 2019 թվականներից հետո:

Ֆիլմում կա նաեւ լուսահոգի Ռիտա Սարգսյանի կերպարը: Ֆիլմից մի այսպիսի դրվագ կա, երբ նա փրկում է երեխայի կյանքը, իսկ ամուսինն ասում է` մտիր Ֆեյսբուք եւ այնտեղ կտեսնես այդ երեխայի հորը, որը եկել է մերժելու ինձ: Այս ապերախտությունը մեզ որտեղի՞ց:

– Այնպես կուզենայի, որ ինչ-որ մեկը պատասխաներ այդ հարցին` որտեղից մեր մեջ այդ հատկությունը: Օգտվելով առիթից` ասեմ, որ շատ շնորհակալ եմ իմ դերասանուհիներից մեկին, կոնկրետ` Մարջան Ավետիսյանին, այդ կերպարին այդպիսի շունչ տալու, խաղալու եւ իր ամբողջ տաղանդը եւ մարդկայինը դնելով դրա մեջ, որովհետեւ Ռիտա Սարգսյանն ինձ համար շատ թանկ մարդ էր: Եվ ես ուրախ եմ, որ Մարջանի հետ միասին մենք կարողացանք ստանալ լավ կերպար:

Ֆիլմում քաղաքականությունը կործանում է Արմենի եւ Ալիսայի սերը: Այդ պաշտոնամոլությունը, աթոռասիրությունն ինչի՞ արդյունք է:

– Մարդկային տեսակի… ոչինչ չի կարող կոտրել մարդուն, եթե մարդն այդ կոտրվող տեսակից չէ: Նույնը կարելի է ասել մշակույթի գործիչների մասին: Առաջին իմ մեծ մասշտաբային հանդիպումը նրանց հետ եղել է, երբ ես տեղափոխվեցի Հայաստան`"Արտավազդ" մրցանակաբաշխության ժամանակ: Այդ մրցանակաբաշխությունից հետո ռեստորանում երեկո էր, որը որ քաղաքապետն էր կազմակերպել (ոնց հասկանում եմ, ըստ ավանդույթի, ամեն տարի դա լինում էր): էլիտան հայկական մշակույթի` համենայնդեպս թատերական, քսան րոպե հերթ էր կանգնել, որ մոտենա, բաժակ կարողանա խփի Տարոն Մարգարյանին: 2018 թվականի մայիսից արդեն պարզվեց, որ բոլորը զզվում են Տարոն Մարգարյանից: Այդպես չի լինում: Դա մարդկային տեսակի հարց է: Եվ իրենք կմնան միշտ նույնը: Հիմա կփոխվի նորից իշխանությունը, կպարզվի, որ նրանք ատել են Նիկոլին: Դա նորմալ է: Եկեք դադարենք զարմանալ ուղղակի: Այդ ամեն ինչը կփոխվի, եթե մենք ունենանք որակով գործիչներ, եթե լինեն որակով մարդիկ: Ի՞նչ է կատարվում այսօր: Դուք քանի- քանի հոգու արձագանք եք լսել, երբ հայտնաբերվեցին տղաների դիերը: Քանի՞ հոգի արտահայտվեց այդ թեմայի շուրջ: Շատ քիչ…Իսկ քանի՜ վաստակավոր եւ ժողովրդական, ժողովրդի համար ապրող եւ ժողովրդի համար աշխատող, ժողովրդի համար ստեղծագործող քանի՜ հոգի ունենք...

– "Իշխանություն" ֆիլմը շարունակություն ունենալո՞ւ է:

– Երբեք չգիտեմ` ինչ կլինի վաղը: "Իշխանություն" ֆիլմը դուրս գալուց հետո այս պահին իմ մեջ դատարկություն է… Քամված վիճակ է ինձ մոտ, որ մոռացել եմ, որ ռեժիսոր եմ: Հիմա ինձ համար կա ավելի շատ կարեւոր մի բան, որ Նիկոլ Փաշինյան փորձանքից կարողանանք պրծնել ամսի 20-ին:

Իսկ եթե Նիկոլ Փաշինյան փորձանքը նորից վերարտադրվի՞:

– Հաստատ իմանալ չեմ կարող, բայց կշարունակեմ պայքարել ամեն օր եւ փորձել ազատել Հայաստանը նրանից:

Եվ վերջում` ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին:

-Կխնդրեմ չլինել անտարբեր, գնալ ընտրության, ընտրել ում ցանկանում եք, բացի Նիկոլ Փաշինյանից:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Շահե Աճեմյանն արժանացել է «Մարտական Ծառայություն» մեդալի Գրիգոր Գրիգորյանն արժանացավ «Մարտական Ծառայության» մեդալիԱՐԹԻԿՈւՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւՇԱՀԱՄԱԼԻՐ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻՓաշինյանը Pegasus-ով գաղտնալսում է իրեն անվստահելի մարդկանց․ «Փաստինֆո»Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներՍա պատմություն է մարդկանց մասին, որոնք ապրում եւ սիրում են, բայց չգիտեն, որ ապրում եւ սիրում են. Հովիկ Աֆյան Լավրովն ու Շոյգուն կմնան իրենց պաշտոններում․ ՊեսկովԵրբեք հանդես չեմ գա մի դերում, որի սցենարն ունի հակահայկական, թրքամետ գիծ. Անի Ղազարյան Տղերքը չկան...Տղերքն ավելի բարձրում մնացին….Գայանե Զարգարյանի հեղինակային նախագիծ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎՀայաստանը անկախ, զարգացող, հզոր երկիր էր մինչև 2018 թվականը. Միքայել ԳրիգորյանԱնպարտելի հերոս Ալբերտ ՀովհաննիսյանՄարիամ Փաշինյանը ողջ օրն անցկացրել է Իջեւանում «Լուրջ բիզնեսի համար չկան համապատասխան մասնագետներ»Փաշինյանի հերթական «զոհը» Փաշինյանի պատճառով շիշը գլխիս կոտրեցին, քայլել չեմ կարողանում. Մարգարիտա Խաչատրյան Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետՈստիկանությունը շարունակում է որոնել անհետ կորած մայր ու որդուն«Խոնարհվում եմ մեր հերոսների շիրիմների առջեւ».ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՄասնագիտական շրջանակներն ու արտախորհրդարանական այլընտրանքները թող իմանան՝ թուրքի հրամանով Սահմանադրության փոփոխությանն են նպաստում. Աննա ՄկրտչյանՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողջ իրականությունը պատերազմի մասին. Ահասարսուռ մանրամասներ 44-օրյա պատերազմը վերապրած Հերոսի շուրթերովՊուտինը եւ Էրդողանը կհանդիպեն անձամբՀամալսարանը Մերկելին աշխատանքի չի ընդունելՀայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերինՎերին Շորժա պաշտոնապես օկուպացվեց ազերիների կողմից. ՏեսանյութԱդրբեջանը ծրագրում է երկու տարվա ընթացքում ավարտել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքները. ԱլիևՎրաստանը Հայաստանին և Ադրբեջանին հանդիպումների հարթակ է առաջարկելԿապիտուլյանտը Եռաբլուրում ծաղիկները շիրիմներին դնելու փոխարեն շպրտում է բետոնին. ՏեսանյութՆախ թուրքերին հանձնեցինք Արարատ լեռն ու հայկական հողերը, ապա ներեցինք նրանց մեր դեսպանի սպանությունն ու մեր դաշնակից Հայաստանի դեմ ագրեսիան․ Շերին (տեսանյութ)Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմը կվերաճի աղետի. Արտաշես ԳեղամյանԲրիթնի Սփիրսի անվտանգության աշխատակիցը մանրամասներ է պատմել երգչուհու մասին․ New York TimesԵրգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանըՄտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել. ՍաղաթելյանԿատարվեց հոգեհանգիստ՝ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համարՈւղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմըԻրականացվել է ցեղասպան քաղաքականություն, պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվելԱդրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում բարձրացրել են իրենց դրոշը«Ըստ «ՌԲԿ»-ի՝ Հայաստանի իշխանությունները հանձնելու են Մարտունին, Մարտակերտն ու Իվանյանը». Անդրանիկ ՀովհաննիսյանԱրցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից անցել է 1 տարիՀակիրճ, ի՞նչ է ասել Նիկոլի մեծ եղբայր Ալիևը պատերազմից մեկ տարի անց. հիմնական մեսիջները.Արտակ ԶաքարյանԱմուլ, տգետ ռազմաքաղաքական ղեկավարությունը և բթացած մեծ հանրույթը այսօր թքած ունի, թե ինչ է կատարվում իր շուրջբոլորը. Շիրազ ԽաչատրյանԵրկրի ղեկին շարունակում է մնալ այն իշխանությունը, որը ոչ մի հնարավորություն և կամք չունի դիմագրավելու որևէ կարգի սպառնալիքի․ Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանը պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ Օրվա խորհուրդԱնգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը՝ խախտելով բոլոր պայմանավորվածությունները․ Արցախի ԱԳՆՊատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը. Բագրատ ՍրբազանԴիլիջանի թունելը ժամանակավորապես կիսով չափ կհոսանքազրկվիԶանգվածային ծեծկռտուք Երևանի կենտրոնում. կան վիրավորներ, բերման ենթարկվածների մեջ կան մայրաքաղաքի և մի քանի մարզի բնակիչներԵրբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում. ԹուրքագետՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ