«Փաստ». ՌԴ դեսպանն ակտիվացել է. նոր նախագծեր են մշակվում «Փաստ». Իշխանությունը «հակաընդդիմադիր» նոր քայլեր է մտմտում Արա Վարդանյան. Դու միայն Արցախն ես խոստացել նվեր տալ ու ճամփա բացել «Փաստ». Վանեցյանի հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՔՊ-ն նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել. «Ժողովուրդ» «Հրապարակ». ՀՀ իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել է Լույս չի լինի Երևանում և մարզում Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա». Արթուր Ալեքսանյան «Հրապարակ». Դավադրությունը կանխվել է. իշխանությունը պետք է 25 ձայն տա, որ Իշխանն ընտրվի «Հրապարակ». Որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմությանը


ԻՆՉԻ ՍՊԱՍԵՆՔ ԱՅՍ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

Միջազգային

Եվ այսպես, անցած ընտրությունները, իհարկե, ցնցող էին, իսկական հայաստանյան «ընտրական հրաշք»: Պարզվում է, որ նախընտրական օրերին մի շարք առանցքային բնակավայրերում խայտառակված, վերջին՝ մայրաքաղաքային հանրահավաքում հազիվ 10-12 հազար մարդ բերած ուժը կարող է ընտրողների ընդհանուր ձայների 1/4-ը ստանալով՝ սահմանադրական մեծամասնություն ձեւավորել խորհրդարանում: Իսկ ահա մրցակից ուժը, որը քվերարկությունից ընդամենը երկու օր առաջ մայրաքաղաքում քառակի անգամ մարդաշատ հավաք իրականացրեց՝ չունենալով որեւէ վարչական լծակ, ստիպված է բավարարվել 21 տոկոսով:

 

ԻՆՉ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ՊԱՀԻՆ

Թե որն է հայաստանյան այս «ընտրական հրաշքի» պատճառը, իհարկե, դեռ մինչեւ վերջ հասկանալ, գնահատել, փաստագրել, միգուցե՝ բողոքարկել եւ փողոցներում պաշտպանելու կարիք ունի: Բայց քանի դեռ այդ ամենը չկա, ունենք այս իրավիճակը. վերարտադրված Նիկոլը,  սակայն խորհրդարանում ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի փոխարեն պետք է գործ ունենա ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների գլխավորած ուժերի հետ (եթե միայն այս ուժերը վերցնեն մանդատները): Իսկ թե դա ներքաղաքական հարթակում ինչ իրավիճակային փոփոխություն է խոստանում, դեռ կտեսնենք: Ու մյուս կողմից, հետընտրական ժամանակաշրջանում ի՞նչ է սպասվում Հայաստանին արտաքին քաղաքականության հետ կապված: Սրա վրա եւս, ինչ խոսք, խորհրդարանի նոր կերպարը կարող է որոշակի ազդեցություն ունենալ: Բայց դրանով հանդերձ Նիկոլն ունի սահմանադրական մեծամասնություն, արտաքին քաղաքականության հարցերում էլ խորհրդարանական նոր ընդդիմության ազդեցությունը չի կարող խորքային լինել: Այսինքն, թե Հայաստանին առնվազն կարճաժամկետ հատվածում տարածաշրջանային առումով ինչ է սպասում, համեմատաբար կանխատեսելի է: Նախ ֆիքսենք այն իրավիճակը, որն ունենք ընտրությունների հաջորդ օրվա դրությամբ: Առաջին փաստը մեր երկրի սահմաններում արդեն տեւական ժամանակահատված թշնամական զորքերի գտնվելու փաստն է: Դրան էլ գումարվելու եկավ ընդամենը վերջերս Էրդողանի եւ Ալիեւի ստորագրած «Շուշիի հռչակագիրը», որը լրջագույն մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի համար, այլ նաեւ Ռուսաստանի եւ Իրանի: Սրան էլ պետք է գումարել Վրաստանի կողմից Թուրքիային ուղղված կոչերը՝ աբխազական եւ օսեթական հակամարտություններին միջամտելու առաջարկով: Իսկ եթե Անկարան նաեւ այդ ուղղությամբ որոշի քիթը խոթել, ապա դա Մոսկվայի հետ սուր հակամարտության եւս մեկ հարթություն է ձեւավորելու, որը եւս, ինչ խոսք, Հայաստանի համար հերթական ծանր փորձությունն է դառնալու: Սրա հետ միաժամանակ նկատվում է ԱՄՆ-ի ակտիվացումը տարածաշրջանում, որը նշանակում է ՌԴ-ի հետ նոր սրացումներ, ինչն այս ծանր վիճակում եւս մեկ մարտահրավեր է Հայաստանի համար: Վերջապես, կա նաեւ Արցախի, սահմանազատման, «Զանգեզուրի միջանցքի» հարցերը: Կարճ ասած, մարտահրավերների պակաս չկա, եւ դրանցից յուրաքանչյուրն այնքան լուրջ է, որ կարող է «դագաղի վերջին մեխի» էֆեկտ ունենալ Հայաստանի համար: Եվ սա այն դեպքում, երբ մեր երկիրն ունի պաշտպանունակության «պլինթուսից ներքեւ» մակարդակ, եւ անգամ մեր արդեն ոչ միայն արեւմտյան, այլ նաեւ արեւելյան սահմանն է ռուսների կողմից պաշտպանվում, էլ չասած` Արցախի մասին: Թեեւ անգամ այս իրավիճակում հակառուսական խաղերի պակաս չկա:

 

ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿՓՈԽԵ՞Ն ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այսպիսով, ի՞նչ պետք է սպասել հետընտրական փուլում: Թերեւս այս պահին առաջին հերթին սահմանազատման եւ ճանապարհների վերագործարկման անվան տակ՝ «Զանգեզուրի միջանցքի» թեմաներն են, որ վերադառնալու են ակտիվ օրակարգ: Սահմանազատման հարցը հազիվ թե երկար տեղում դոփի. Նիկոլը հրապարակավ ոչ միայն ասել է, որ գնալու է դրան, այլ նաեւ էս գլխից է արդարացման միջոցներ գտել, թե՝ բա պետք է, չէ՞ սահմանները հստակեցնել: Ճիշտ է, նաեւ փորձելով քարոզել, թե դա Արցախի հետ որեւէ կապ չունի, սակայն իրականությունն այն է, որ 100 տարվա մեջ ¥դրանից առաջ պարզապես Ադրբեջան չկար¤ առաջին անգամ Հայաստանը պաշտոնապես ֆիքսելով իր արեւելյան սահմանը, պարզապես նաեւ ապագայի համար է հրաժարվելու այն ամենից, ինչն ընկած է այդ սահմանից այն կողմ: Դա ոչ այլ ինչ է, քան պատմական նշանակության պարտություն, ինչ սոուսով էլ որ դա հրամցնես ու քանի տոկոս ձայն էլ որ ստանաս: Հազիվ թե ուշանա նաեւ ճանապարհների վերագործարկման անվան տակ «Զանգեզուրի միջանցքի» հարցն օրակարգ բերելը: Ընդ որում, չմոռանանք, որ «Շուշիի հռչակագրով» թուրք-ազերիական տանդեմն արդեն իսկ սկսեց իր համար «Զանգեզուրի միջանցքի» հարցով հիմքեր նախապատրաստել, թե՝ մենք թողել ենք «Լաչինի միջանք» ստեղծել, որ փոխարենը դեպի Նախիջեւան տանող միջանցք ունենանք: Այն, որ անգամ ցանկության դեպքում սրան հակադրելու որեւէ տեղական ռեսուրս Նիկոլը չունի, հասկանալի է: Միակ ռեալ ուժը, որը կարող է կանգնեցնել միջանցքի տարբերակը եւ դրա փոխարեն առաջ տանել ընդամենը ճանապարհները վերագործարկելու թեման, եղել եւ մնում է Մոսկվան: Բայց ամբողջ հարցն այն է, թե այս ընտրություններն ի՞նչ տվեցին հայ-ռուսական հարաբերություններին եւ մեր տարածաշրջանում Մոսկվայի դիրքերին: Նախնական գնահատականներ արդեն կան: Օրինակ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն այն մտքին է, թե Նիկոլի հաղթանակը. «Հայաստանի հետ մեր հարաբերությունների վրա կազդի նվազագույն կերպով, քանի որ այդ հարաբերություններն արդեն փորձված են եւ ամրագրված Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով եռակողմ հայտարարությամբ»: Իսկ ահա Պետդումայի նույն հանձնաժողովում Կալաշնիկովի տեղակալը՝ Վիկտոր Վոդոլացկինն էլ ավելի առաջ գնաց՝ կարծիք հայտնելով, թե ընտրություններում՝ «Հակառուսական ուժերը նույնիսկ 1% ձայն չեն հավաքել», այսինքն, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն բան փայլուն է: Մինչդեռ հետաքրքիր է՝ պարոն Վոդոլացկին գոնե պարզե՞լ է, թե Նիկոլի թիմում քանի՞ առանցքային անուն է կապվում, օրինակ, Սորոսի հետ, որ նման սխալ, ավելին՝ վտանգավոր ազդակներ է հղում իր իսկ ղեկավարությանը: Փոխարենը, իրավիճակը շատ ավելի սթափ է   գնահատում «WarGonzo-ն. «Ադրբեջանում եւ Թուրքիայում չեն թաքցնում ուրախությունը՝ կապված Հայաստանում տեղի ունեցած պառլամենտական ընտրությունների հետ: Երեւանում գործող իշխանական թիմի հետ է, որ Բաքուն եւ Անկարան կապում են իրենց ռազմական եւ գեոպոլիտիկ հաջողությունները: Ռեգիոնում միակ ռուսամետ քաղաքական գծի պահանջարկը, որը ներկայացնում էր Քոչարյանը, ավելի քիչ է, պարզվեց, քան Փաշինյանի բազմավեկտորայնությունը, որը միաժամանակ բարեկամություն է անում ե՛ւ Արեւմուտքի հետ` ի դեմս ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, ե՛ւ Ռուսաստանի, հաշվի առնելով ռազմական ներկայությունը` որպես առարկայական հանգամանք: «Մեծ Թուրանի» համար Երեւանի բազմավեկտորայնությունն իհարկե ձեռնտու է: Ակնհայտ է, որ Հայաստանի առումով այս շախմատային պարտիան Էրդողանը խաղաց արեւմտյան գործընկերների հետ: Ռուսաստանը կրկին կա՛մ գերագնահատել է իր ազդեցությունը դաշնակցի ներքաղաքական կյանքում, կա՛մ ոչ այն քաղաքական գործիչների վրա է խաղադրույք կատարել, կա՛մ էլ իրական իրավիճակը կրեմլյան ամենաբարձր աշխատասենյակում ճիշտ չեն ներկայացրել: Իսկ ինչի է դա բերել: Կարծում ենք, որ այս արտաքին քաղաքական խաղում Ռուսաստանի դրությունը կարելի է գնահատել «պատային» տերմինով...»:

Ասվածը միանգամայն տրամաբանական է: Փաստը, որ Անկարան ակտիվորեն առաջ տարավ ընդգծված հակառուսական (բնականաբար՝ նաեւ հակահայկական) «Շուշիի հռչակագիրը», գալիս է հուշելու, որ նույն տեմպերով նա կգրոհի նաեւ «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ: Իսկ մյուս կողմից այդ նույն «օպերացիայով» Բաքուն ֆիքսեց, որ եղել եւ մնում է «մեծ եղբոր» հավատարիմ դաշնակիցը: Իհարկե, Մոսկվան այդ դեպքում պարզապես կարող է զինուժի հաշվին փակ պահել Սյունիքի սահմանը՝ նաեւ ճնշելով Նիկոլին: Սակայն այս դեպքում կարող է լիովին ձախողվել նաեւ ճանապարհների վերագործարկման ծրագիրը եւ դրանից բխող այլ ավելի գլոբալ նախագծերը, որը հենց Մոսկվան է առաջ տանում: Ընդ որում, նման փակուղիներ սպասվում են նաեւ ռուսների տարածաշրջանային մնացած ծրագրերի հետ կապված: Ընդ որում, «Փաշինյանի բազմավեկտորայնության» պարագայում նման խնդիրների արմատական լուծումների հեռանկարներ պարզապես տեսանելի չեն: Չնայած, նման իրավիճակում լուծումների տարբերակ կարող է դառնալ Անկարայի հետ Մոսկվայի կոմպրոմիսը: Իսկ ահա թե ում հաշվին է ամեն անգամ նման կոմպրոմիս ձեռք բերվելու, երեւի ասելու կարիք էլ չկա:

ԱԼԻԵՎԸ ՇՏԱՊՈՒՄ Է

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի երեկվա հայտարարությունը եկավ հուշելու, որ հայաստանյան ընտրությունների թանաքը դեռ չչորացած, մեզ համար խնդիրներն արդեն իսկ սկսվում են: Բայրամովի խոսքով. «Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է, այդ ուղղությամբ Բաքուն առաջարկ է արել Երեւանին: Այս հարցում մեր դիրքորոշումը հայտնի է, այն մնում է անփոփոխ: Այն բազմիցս արտահայտվել է մեր պետության ղեկավարի կողմից: Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության նկատմամբ հարգանքի վրա, հարաբերությունների կարգավորման կողմնակից է, եւ այս ուղղությամբ առաջարկ է արվել...»:

Առաջին փաստը, որը բխում է այդ հայտարարությունից, այն է, որ Ադրբեջանից թեեւ ներկայացվել է կոնկրետ նախագիծ ¥թեեւ ավելի տեղին կլիներ ասել՝ վերջնագիր¤, սակայն հայաստանյան արդեն վերարտադրված իշխանավորներն այդ մասին բառ անգամ չեն ասել հանրությանը: Ընդ որում, միայն այդ փաստը գալիս է հուշելու, որ Բաքվի այդ «հաշտության» առաջարկը  մեր երկրի համար այն աստիճանի առնվազն խնդրահարույց է, որ նիկոլյան չինովնիկությունը գերադասել է այդ մասին գոնե ընտրական փուլում չխոսել: Ընդ որում, ելնելով փաստից, որ անորոշ մեկնաբանություններով հրաժարական ներկայացրեց ՀՀ ԱԳՆ-ի ողջ ղեկավար կազմը, կարելի է ենթադրել, որ պատճառը հենց նույն առաջարկն էր:

Հաջորդը: Նկատենք, որ վերջին ժամանակներս իրենց բավականին հանգիստ են պահում նաեւ Հայաստան ներխուժած ազերիները: Տպավորությունն այն է, որ դա Նիկոլին տրված քարտ-բլանշ էր՝ ընտրություններն ավարտին հասցնելու համար: Եվ այն, որ հենց քվեարկության հաջորդ օրը Բայրամովը հիշեցրեց Բաքվի առաջարկի մասին, նշանակում է, որ Ալիեւը համարում է, որ այդ չեզոքության ժամկետը սպառված է, ու անհամբեր պատասխանի է սպասում: «Տարօրինակ զուգադիպությամբ», քվեարկության հենց հաջորդ օրը Նիկոլը նաեւ Մոսկվայից հստակ մեսիջ ստացավ, որ անհամբեր սպասում են նրա քայլին: Այսպես, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, խոսելով հայաստանյան ընտրություններից, միտքն ավարտեց այսպես. «Իհարկե, մենք կցանկանայինք, որպեսզի հայ ժողովրդի այս ընտրությունն օգներ հաղթահարել այն դժվարությունները, որոնք այժմ ապրում է երկիրը, եւ դուրս գալ կայուն զարգացման ուղու վրա, այդ թվում`  Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությամբ ձեռքբերված եւ ստորագրված եռակողմ համաձայնագրերի իրականացման միջոցով»: Իսկ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից մնացել է միայն ճանապարհների հարցը ¥ռազմագերիների խնդիրը վաղուց այս տեսանկյունից չի դիտարկվում¤, որը հունվարի 11-ի երկրորդ համաձայնագրի հիմքն է, հայտնի փաստ է: Ամբողջ հարցն այն է, թե Պեսկովը եւ Բայրամովը նույն բանի մասի՞ն են խոսում: Թե ինչ ակնկալիքներ ունի Մոսկվան, Պեսկովը միանգամայն պարզ ներկայացրեց՝ եռակողմ համաձայնագրերի, որոնք կարելի է եւս մեկ անգամ կարդալ եւ հիշել, թե ինչի մասին է խոսքը: Իսկ ահա Բայրամովը բոլորովին այլ բանից է խոսում: Այսպես ասենք՝ մի գործընթացից, որը «Բաքուն առաջարկել է Երեւանին», ինչը ենթադրում է ոչ թե եռակողմ, այլ երկկողմ ինչ-որ սցենար: Ընդ որում, երկկողմ ասելով, չմոռանանք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը «երկուսը՝ մեկում են»: Ընդ որում` չմոռանանք, որ տարածաշրջանի հետ կապված եւս մեկ խոշոր նախագիծ կա՝ «Վեցի պլատֆորմը»: Սակայն Բայրամովի ասածն այս մասին էլ չի կարող լինել. «Վեցի պլատֆորմը» առաջարկել է Իրանը, այն վերաբերում է հարավկովկասյան երեք արտաքին ուժերին՝ ՌԴ-ին, Իրանին եւ Թուրքիային ու երեք ներքին պետություններին: Այսինքն, սա եւս «Բաքուն առաջարկել է Երեւանին» տրամաբանության մեջ չի տեղավորվում: Այսպիսով, ի՞նչ է առաջարկել Բաքուն Երեւանին: Իհարկե, կարելի է ենթադրել, որ դրանում կան դրվագներ ինչպես սահմանազատումից, այնպես էլ՝ կոմունիկացիաներից: Սակայն կան նաեւ որոշ կցկտուր խոսակցություններ, որ Բաքուն, սեփական հարցերից զատ, փորձում է մեկ հարվածով լուծել նաեւ հայ-թուրքական հարցերը, այդ թվում, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվի Թուրքիայի հանդեպ ամեն մի պահանջից՝ տնտեսական եւ մինչեւ իսկ անվտանգային տարաբնույթ խոստումների դիմաց: Իհարկե՝ չքնաղ փաթեթավորմամբ, թե կհաշտվենք, ամեն ինչ հրաշալի կդառնա: Մինչեւ իսկ, թե էլ բանակն անգամ ձեզ պետք չէ, ոչ էլ ռուսների ռազմական աջակցությունը, մեկ է, հենց հաշտվեցինք, ձեզ ո՞վ է բան ասելու: Մի խոսքով, բոլոր նախանշաններն այն մասին են, որ մոտավորապես նման առաջարկ է «տակից» «Բաքուն արել Երեւանին», եւ հիմա անհամբեր պատասխանի են սպասում: Ու մյուս կողմից, կարծես թե Մոսկվան եւս քաջ գիտակցում է նման հեռանկարների հնարավորությունը՝ իր հերթին Նիկոլին հիշեցնելով, թե նա ընդամենը «Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությամբ» ճանապարհների վերագործարկման համաձայնագիր է ստորագրել, այսինքն՝ այդ ուղղությամբ է խոստումներ տվել: Իսկ թե այս երկու հիշեցումներից որն ավելի շուտ «կհիշի» Նիկոլը... Չնայած, այս հարցում եւս կասկածներ գրեթե չկան:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

«Փաստ». ՌԴ դեսպանն ակտիվացել է. նոր նախագծեր են մշակվում«Փաստ». Իշխանությունը «հակաընդդիմադիր» նոր քայլեր է մտմտումԱրա Վարդանյան. Դու միայն Արցախն ես խոստացել նվեր տալ ու ճամփա բացել«Փաստ». Վանեցյանի հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվումՔՊ-ն նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել. «Ժողովուրդ»«Հրապարակ». ՀՀ իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել էԼույս չի լինի Երևանում և մարզումՇատ բան կա ասելու, բայց ոչ հիմա». Արթուր Ալեքսանյան«Հրապարակ». Դավադրությունը կանխվել է. իշխանությունը պետք է 25 ձայն տա, որ Իշխանն ընտրվի«Հրապարակ». Որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմությանըԱռուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. ԽոջաբաղյանՏոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում էԿփորձեմ բացել մարդկանց «փակ աչքերը». Վահան Բաբայանը բացահայտումների շարք է սկսումՈնց կարող է նորմալ մարդը, էլ չեմ ասում հայրենասեր մարդը, սրանց հետ հաշտ ու համերաշխ լինել. Գևորգ ԳևորգյանԻնչն է միավորում ու տարբերակում խորհրդարանական խմբակցությունների կին առաջամարտիկներինԱռաջին անգամ է, որ ՀՀ ղեկավարի անդրանիկ աշխատանքային այցը ո՛չ Արցախ է, ո՛չ ՌԴ«Թռիչքային» փոփոխություններ՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար կազմումԳեւորգյան հոգեւոր ճեմարանը նոր տեսուչ ունիԼրագրողները պնդում են՝ չենք հանդուրժի այս իրավիճակը, Ալեն Սիմոնյանը երեք օր ժամանակ է խնդրումԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱրցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակՎերքը պիտի արնահոսի, որ թույնը դուրս գա. Գրիգ Գոշը, Wing 21-ը, Բորիսը, Իլոնան չեն նկարահանվի «Դեպի ճամբար 3»–ում․ Գրիգոր Դանիելյանը՝ համագործակցությունը դադարեցնելու պատճառների և նախագծի փոփոխությունների մասին17–ամյա տիկտոկեր Վիլենան ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է․ աղջկա համարձակ լուսանկարներըՀայտնիները` «Անուշ» ներկայացման բացօթյա բեմականացման պրեմիերային«Քայլելու եմ անկասկած»․ ավտովթարից հետո 3 վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել«Ուր էլ իմ ճամփորդությունն ինձ տանի, դրախտն այնտեղ է, որտեղ ես եմ»․ Ժաննա Բուտուլյանի հանգիստը Թունիսում և տպավորություններըԱննա Հակոբյանի զվարճանքները չեն ավարտվում Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքը Հաղարծնի վանքում և բացօթյա խնջույքը ԴիլիջանումԻ՞նչ կա Նազենի Հովհաննիսյանի պայուսակում․ դերասանուու բացահայտումը հանգստի վայրից և զգացմունքային գրառումըՎիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» Բաբկեն Չոբանյանի մատուցմամբ և Գրքի չորրորդ փառատոնըՊարտական ենք Եռաբլուրում ննջող մեր տղաներին՝ Գեւորգ Խաչատրյանին, Մխիթար Գալեյանին, Դավիթ Խաչատրյանին, բոլոր-բոլոր տղաներինՀՀ որևէ իշխանություն չի կարող իրեն թույլ տալ վավերացնել Արցախի վերաբերյալ ապազգային փաստաթուղթ. ԱՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱԺ շենքում, անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանդից հետո, երբեք այսքան ոստիկան եւ անվտանգության աշխատակից չէր եղել. «Հրապարակ» Ucom-ի Level Up 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին, քան երևանաբնակները«Ժողովուրդ». Անիշխանությունը Հայաստանում շարունակվում էԱկտիվ օգտագործե՛ք Ձեր վարկային քարտը և ստացե՛ք նվեր ՎՏԲ-Հայաստան Բանկի 20 վճարային մատանիներից մեկը Ոճային Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը ԲարսելոնայիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԻԻՀՎերնիսաժի մոտ արձակված կրակոցներն ուղղված են եղել մոդել Սյուզան Սեդրակյանի սիրեցյալի դեմ. նոր մանրամասներԴաժան սպանություն Արմավիրում. հյուրին դաժանաբար սպանել է, ապա տեղափոխել կաթսայատուն ու այրել դիակը՝ վերացնելով հետքերըԱյս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը և ընտանիքով այցելեցինք Արցախ․ ՍիրուշոՈրտեղ ուղարկել եք, այնտեղ էլ գնացել ենք. Ակտիվ ռազմական գործողություններին չենք մասնակցել. ԱղազարյանՊԵԿ-ի աշխատակիցներին հրամայվել է անհապաղ պատվաստվել ՄԻՊ․ «Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ և փոխել օրենքը»Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 66-ամյա վարորդը КАМАЗ-ով բախվել է արգելապատնեշին, ապա տապալել գովազդային երկաթյա վահանակըՎահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար«Թեև ինձ փորձում էին համոզել, որ լուծումը կարող էր ձեռք բերվել սահմանների վերագծման եղանակով. դա անթույլատրելի էր». Գորբաչովն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերակառուցման տարիներինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 դեպք, մահվան 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 230 993 է, մահվան դեպքերինը՝ 5747
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ