«Ժողովուրդ». Սթրեսային վիճակ. շուկայում հեղուկ գազ չկա «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետի տունը խուզարկել են. որդուն գտնել չի հաջողվում «Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. որոշում է կայացվել «Փաստ». Անասնապահությամբ զբաղվող մարզերում խոտի գները հասել են ռեկորդային չափերի. Գյուղացիները խուճապի մեջ են «Փաստ». Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում «Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանին կկալանավորե՞ն. ինչ է քննարկվել «Իմ քայլում» «Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ գրասենյակում «Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ «Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են Windows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասին


«Թուրքերեն եմ սովորում, որ հետագայում կարողանամ շփվել Երեւանում ադրբեջանցիների, թուրքերի հետ». ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մշակութային

"Իրավունքի" զրուցակիցն է` "Մեր տունը Հայաստանն է" կուսակցության պատգամավորության թեկնածու, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ:

Պարոն Ալեքսանյան, ինչպիսի՞ տպավորություններ ստացաք ընտրություններից: Կապիտուլյացիայից հետո արդա՞ր եք համարում Նիկոլ Փաշինյանի` ՔՊ-ի հաղթանակը:

– Վեց հարյուր հիսուն հազարի համար արդար էր, մնացած մասնակիցների համար արդար չէր: Իսկ նրանք, ովքեր որ չեն մասնակցել, դա էլ կարելի է ասել` ամեն ժողովուրդ արժե իր թագավորին: Ամեն թագավոր արժե իր ժողովրդին: Այստեղ տեղին է հիշել Նժդեհի վերջին նամակը, որտեղ ասում է. "Ապերախտ ժողովուրդ, դու ուզեցիր այն, ինչ-որ ուզում էր թշնամին… Վա՛յ քեզ ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը…ներում եմ, թեեւ պատմությունը չի ների քեզ…Աստված եւ իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ":

Ձեր կարծիքով` ինչո՞ւ չմասնակցեցին ընտրություններին: Չէ՞ որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, եւ իրենցից յուրաքանչյուրի ձայնն էլ որոշիչ էր:

-Դա իրենց պետք է հարցնել: Երեւի թե հավատքի պակասից էր դա: Մարդիկ այնքան անհավատ են, որ չեն հավատացել ոչ մի բանի, կամ էլ գողացել են հավատքը մարդկանց:

Իսկ Դուք սպասո՞ւմ էիք այդ հաղթանակին:

– Եթե արդարության մասին եք ասում, ասեմ, որ դատախազությունում, ոստիկանությունում գործեր կան հարուցված: Եթե դա արդար է համարվում, ուրեմն արդար է: Բայց եթե արդեն պատկան մարմինները, կամ դատախազությունը գործում են, չգիտեմ ի՞նչ արդարության մասին է խոսքը: Անդրադառնալով ընտրություններին` այս առիթով ռուսական մի խոսք կա. "Անտառը զգալիորեն կրճատվեց, բայց ծառերը շարունակեցին քվեարկել կացնի օգտին, որովհետեւ կացնի բռնակը փայտից էր, որի համար մտածում էին, որ կացինը իրենցից մեկն է":

Նորից վերարտադրվեց Նիկոլ Փաշինյանը: Ըստ Ձեզ` ի՞նչ ապագա է մեզ սպասվում:

– Թուրքերեն եմ սովորում, որ հետագայում կարողանամ շփվել Երեւանում ադրբեջանցիների, թուրքերի հետ: Մեր երկիրը օրենքից, Սահմանադրությունից դուրս երկիր է, որտեղ օրենքը եւ Սահմանադրությունը չեն գործում: Նախեւառաջ, եթե նրան համարում էին կապիտուլյանտ, դավաճան, ընդդիմություն կոչվողները չպետք է նրա հետ  գնային ընտրության:

Իսկ դուք շարունակելո՞ւ եք պայքարել:

– Ես իմ ամբողջ կյանքում պայքարել եմ, պայքարում եմ ու կպայքարեմ հանուն ազգային գաղափարախոսության, հանուն մեր ազգի: Ամեն հայերեն խոսացող հայ չի: Ցավոք սրտի, մենք քիչ ենք մնացել: Ես չէի պատկերացնում, որ այսքան այլազգի ունենք մենք երկրի ներսում: Սրանք դրսից ուղղորդված ծրագրեր են, որ իրականացվում են: Իսկ ժողովուրդն էլ էշի ականջում քնած է:

Իսկ արթնանալու համար ի՞նչ է անհրաժեշտ:

– Արթնանալու համար անհրաժեշտ է հասարակության վերադաստիարակում, իսկ դրան պահանջվում է երկար ու ձիգ տարիներ, 30-40 տարի: Որպեսզի կարողանան սերունդ դաստիարակել, որպեսզի մեծանան հայեցի, հայ գաղափարախոսությամբ: Տեսեք ինչ արեց Ալիեւը: Նա 30 տարի կուտակեց զենք-զինամթերք, իր հարաբերությունները ճշտեց տարբեր երկրների հետ եւ միանգամից անցավ գործողության, որը որ բերեց նրան, որ մենք կորցրինք Արցախի յոթանասունհինգ տոկոսը, էլ չեմ ասում մյուս կորուստները: Ունեցանք անհետ կորածներ, գերիներ, 5000 զոհեր, որոնք պետք է սերունդ տային` իրենցից հետո ժառանգ թողնելով: Շատ վնասներ տվեցինք, եւ ինչի՞ համար, նրա համար, որ երեսուն տարի կողոպտեցին, քայքայեցին մեր հայրենիքը: Իսկ մեղավորը միայն իրենք չեն: Մենք էլ ենք դրա մեղավորը, որ թույլ տվեցինք քանդելու եւ քայքայելու մեր երկիրը: եթե թույլ չտայինք, չէին անի: Եվ եթե դու ունես ազգային մտածելակերպ եւ ունես քո մեջ խիղճ, հավատ, սեր, դու հայրենիքի հանդեպ այդպես չես վարվի:

Իսկ այսօր կա՞ այդ խիղճը:

– Ընդհանուր առմամբ, մեր կուսակցության նպատակը հենց խիղճը, սերն ու հավատն էր վերադարձնել հասարակությանը, համախմբելով աշխարհի տասը միլիոն հայերին, որպեսզի այդ տասը միլիոն հայերը կարողանային ծառայել հայրենիքին, ոչ թե կոչվեին սփյուռքահայ, ռուսահայ կամ ամերիկահայ:  Հայաստանը նրանց հայրենիքն է, իսկ հայրենիքին ծառայելու համար պետք չի, որ դու լինես 4-5 տարվա քաղաքացի: Եթե ընդունում ես հայ, ուրեմն պարտավոր ես ծառայելու քո հայրենիքին:

Ինչո՞ւ չմիացաք "Հայաստան" դաշինքին կամ "Պատիվ ունեմ" դաշինքին,այլ միացաք Արա Աբրահամյանի`"Մեր տունը Հայաստանն է" կուսակցությանը:

– Արա Աբրահամյանն ընդհանրապես չէր մասնակցում, որովհետեւ նա ո՛չ վարչապետի թեկնածու էր, ո՛չ էլ` Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու: Ինքը եկել էր եւ ցանկություն ուներ բոլոր հայերին համախմբելու հայրենիքում: Մյուս կուսակցություններին չմիացա, որովհետեւ նրանք չունեին այդ տաս միլիոն հայերին համախմբելու գաղափարախոսությունը: Անկախ նրանից` հաղթեցինք, թե պարտվեցինք ընտրություններում, մենք գործելու ենք եւ փորձելու համախմբել աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերին:

ՀՀ վաստակավոր  արտիստ եք, ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականության մեջ:

– Երբ հայրենիքը վտանգի մեջ է, մասնագիտությունը կապ չունի: Երբ կանգնում ես պետականության կորստի առջեւ, ամեն մի հայի պարտականությունը եւ պարտավորությունն է ներգրավվել հայրենիքի փրկության գործին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

«Ժողովուրդ». Սթրեսային վիճակ. շուկայում հեղուկ գազ չկա«Ժողովուրդ». Սյունիքի մարզպետի տունը խուզարկել են. որդուն գտնել չի հաջողվում«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. որոշում է կայացվել«Փաստ». Անասնապահությամբ զբաղվող մարզերում խոտի գները հասել են ռեկորդային չափերի. Գյուղացիները խուճապի մեջ են«Փաստ». Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում«Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանին կկալանավորե՞ն. ինչ է քննարկվել «Իմ քայլում»«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ գրասենյակում«Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում ենWindows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասինԵղանակը հայաստանում«Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումըՀիմա էլ «Բաքվի դեկլարացիա»Քարտուղարուհու փորձով փոխնախարար«Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ՍՄՆ֊ում անբուժելի վիրուս է բռնկվելՄաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊԹուրքիայի պաշտպանության նախարարին փոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարելՕշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. «Փաստինֆո»«Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու»․ Էդուարդ Շարմազանով 1֊ին կարգի հաշմանդամը անվտանգության խնդիր ունիԻնչ պաշտոն են զբաղեցնելու Տիգրան Ավինյանն ու Արարատ Միրզոյանը. մեկնաբանում է Ալեն ՍիմոնյանըՍերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ«Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատներըՄանե Թանդիլյանը ևս ներկա է եղել «Շիշ բռնողի» հարսանիքին Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել. Ալեն ՍիմոնյանԱՄՆ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզՌուսներն ինքնաթիռ են ստեղծում միջուկային պատերազմի դեպքում զորքերը կառավարելու համարԻ՞նչ կապ ունի Հրաչյա Հակոբյանի ասածը` թատրոնի վատ կամ լավ լինելու հետ. Անահիտ Կիրակոսյան Արմենչիկի կնոջ 35-ամյակի խնջույքը ԱՄՆ-ում և երգչի անակնկալըՊարեկը հանցագործին վնասազերծելու համար կարող է կիրառել ձեռնաշղթա, մահակ, ընդհուպ մինչեւ ատրճանակՈւնենք ամեն ինչ և կարող ենք ցանկացած թշնամու, ստորջրյա, վերգետնյա, օդային, անհրաժեշտության դեպքում անխուսափելի հարված հասցնելՄեր երկիրը այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը. Վրաստանի վարչապետՎրաստանում հանգիստ վայելող զբոսաշրջիկները պետք է երեք օրը մեկ թեստ հանձնենԱմերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներովՀակառակորդը պարբերաբար դիրքային առաջխաղացում է փորձում ապահովվել նաեւ Կապանի հատվածումԿարիք չկա նոր բան հնարել.Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել. ԲայրամովՊայքարի դուրս չգալու դեպքում, իրենց բնօրրանում նորից ցեղասպանվելու են օսմանցի քոչվորների կողմից. Գևորգ ԳևորգյանՆոր սահմանափակումնե՞ր. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում կարո՞ղ են պարտադիր դառնալԳյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերըՏԵՍԱՆՅՈՒԹ. Ականապատման քարտեզներ, թե՞ ալիևյան խաբկանք. Բացառիկ զրույց գերիների խնդրով զբաղվող գնդապետ Բորիս Ավագյանի հետՆիկոլ Փաշինյանը գնում է ՔՊ գրասենյակ․ կհանդիպի թիմակիցներինԵրկու վախը` մի մահ, կամ Փաշինյանի վախվորած կենցաղը Աշխարհասփյուռ հայության համար Արցախն ու արցախյան հարցը ունեն բացառիկ կարևորություն.ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Մեր խնդրանքն է, որպեսզի այստեղ` Մուրացանում երեխայիս բուժումն իրականացվի, որից հետո շարունակի ծառայությունը. Զինվորի մայրը դիմում է խնդրանքով27.000 դոլար Իվետա Մուկուչյանին, 40.000 դոլար Թաթուլին ու Թաթային, 7000 դոլար հարսանեկան տորթին. մանրամասներ՝ «Շիշ բռնողի» հարսանիքիցԲաքվում շարունակվում է 2 հայ ռազմագերու նկատմամբ շինծու գործով դատական նիստըՏեսանյութ.Ադրբեջանցիները Սյունիքի սահմանին լցակայան են կառուցում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ