«Ժողովուրդ». Սթրեսային վիճակ. շուկայում հեղուկ գազ չկա «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետի տունը խուզարկել են. որդուն գտնել չի հաջողվում «Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. որոշում է կայացվել «Փաստ». Անասնապահությամբ զբաղվող մարզերում խոտի գները հասել են ռեկորդային չափերի. Գյուղացիները խուճապի մեջ են «Փաստ». Գյուղացիները խուճապի մեջ են «Փաստ». Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում «Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանին կկալանավորե՞ն. ինչ է քննարկվել «Իմ քայլում» «Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ գրասենյակում «Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ «Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են


Մեր` որպես ազգ, խնդիրն է ներկայացնել ճշմարտությունը Նժդեհի, հետեւապես, մեր մասին

Հրապարակումներ - ՍԻՄ

Օրերս իսրայելական  հայտնի հրապարակախոս  եւ  նախկին պատգամավոր  Ավիգդոր Էսկինը  բավականին երկար հաղորդում պատրաստեց Գարեգին Նժդեհի մասին:

«Մեծատառերով պետք է գրել Նժդհեը մեր թեման չէ»

Նա նշեց, որ առաջին  անգամ Նժդեհի մասին տեղեկացավ, երբ մի քանի տարի առաջ նրան Իսրաելում մոտեցան ինչ-որ մարդիկ եւ առաջարկեցին ներգրավվել հականժդեհական գործունեության մեջ, ինչից, ի պատիվ իրեն, նա հրաժարվեց. «Մի քանի տարի առաջ ինձ այստեղ մոտեցան մարդիկ, հավանաբար ադրբեջանական  լոբբիից, ինձ փորձում էին  ներգրավվել եւ  առաջարկում էին հայտարարություն անել Նժդեհի դեմ: Ես հրաժարվեցի ոչ թե նրա համար, որ սիրում եմ այդ գործչին, այլ որովհետեւ դա մեր գործը չէ»:

Ըստ էության, Էսկինը բացահայտել է այն  մեխանիզմը, որով ադրբեջանցիները աշխարհով մեկ, եւ հատկապես Ռուսաստանում, Իսրայելում, Բելառուսում, փորձում են ձեւավորվել հակահայկական տրամադրություններ, պախարակելով Նժդեհին եւ մեղադրելով նրան ֆաշիզմի հետ համագործակցելու մեջ: Մինչ մենք` հայերս զբաղված էինք  հեղափոխություններով ու աթոռակռվով, ադրբեջանցիները շատ նպատակասլաց նախապատրաստվում էին  պատերազմական ռեւանշի: Այդ նախապատրաստության մեջ մտնում էր նաեւ հայերի կողմից հերոս ճանաչված անձանց, առաջին հերթին` Նժդեհի դեմ քարոզչական արշավի կազմակերպումը, որը պետք է բերեր ընդհանրապես հայերի դեմ բացասական հասարակական կարծիքի ձեւավորմանը: Պետք է նշել, որ հայերի կողմից դիմադրության գրեթե բացակայության պայմաններում (քանի որ հայերը զբաղված էին այլ «կարեւոր գործերով»), ադրբեջանցիներին դա զգալիորեն հաջողվեց:

Ինչ վերաբերվում է Էսկինի  տեսակետին, ապա նա  նշում է, որ Իսրայելի համար Նժդեհի շուրջ բարձրացրած աղմուկը ոչ մի նշանակություն չունի, քանի որ Նժդեհը որեւէ վատ բան չի արել հրեա ժողովրդին. «Մեծատառերով պետք է գրել Նժդհեը մեր թեման չէ»: Որպես հակառակ օրինակ նա  բերում է ուկրինական ազգայնական գործիչ Բանդերային , որը եղել է հակահրեականության գաղափարախոս  եւ անձամբ է մասնակցել հրեական ջարդերին Ուկրինայում:  Էսկինը նշում է, որ  Բանդերայի դեպքում նրանք շատ ցավոտ են ընկալում, երբ նրա անունով փողոցներ են անվանվում եւ նրա արձաններն են դրվում: Բայց ինչ վերաբերվում է Նժդեհին, ապա Էսկինը գտնում է, որ Իսրայելը չպետք է խառնվի այս թեմային եւ եթե հայերը համարում են Նժդեհին իրենց հերսոը, ապա դա հայերի գործն է: Էսկինը նշում է նաեւ, որ  հուսով է, որ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ կձեւավորվեն բարի հարաբերություններ եւ այդ ձեւավորման ընթացքում Իսրայելը որեւէ խնդրահարույց թեմա չի տեսնում Նժդեհի հետ կապված, ինչպես չի տեսնում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ռասուլզադեի առումով, քանի որ վերջինս նույնպես հակահրեական գործունեություն չի ծավալել: 

 

Սկսելով հականժդեհական արշավը ադրբեջանցիները, ունենալով Ռասուլզադե, գնում էին հսկայական ռիսկի

Սակայն  Էսկինը դիտարկելով հարցը միայն  հրեաների հանդեպ այս կամ այն գործչի վերաբերմունքի դիտակետից եւ այս տեսակետից  Նժդեհին,  լավ իմաստով հակադրելով Բանդերային, սակայն համեմատելով Ռասուլզադեի հետ, կատարում է խոշորագույն սխալ: Բանն այն է, որ Նժդեհը երբեք իրականում եւ գործնական առումով ֆաշիստական Գերամիայի հետ չի համագործակցել, այլ ունեցել է հայ գերիների  եւ  Բուլղարիայում հայերի  փրկության նպատակ: Նժդեհի  ղեկավարած ստորաբաժանումը սովետական բանակի հանդեպ գեթ մեկ կրակոց չի արձակել եւ, ի վերջո, անցել է սովետական բանակի կողմը: Ինչ վերաբերում է Բանդերային ու Ռասուլզադեին, որոնց արձանները  շարված են ամբողջ Ուկրինայով եւ Ադրբեջանով մեկ, ապա նրանց ղեկավարած լեգիոնները կատաղի կռիվ էին տալիս Սովետական Միության դեմ: 1942 թվականի ամռանը Ռասուլզադե գլխավորում է Գերմանիայում «ադրբեջանական ներկայացուցչությունը» և ձգտում , որ ապագայում Գերմանիայի կողմից ճանաչվի խորհրդային իշխանությունից Ադրբեջանի անկախությունը։

Ի դեպ, Նժդեհը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ բնակվում էր Բուլղարիայում լիենլով այդ երկրի քաղաքացի, հետեւապես նա չէր կարող լինել կոլոբրացիոնիստ, ինչում նրան փորձում են մեղադրել ադրբեջանցիները եւ ադրբեջանցիների փողով սնված պնակալեզները տարբեր երկրներում: Ի դեպ, սովետական բանակի Բուլղարիա մուտք գործելուց  Նժդեհը չփորձեց թաքնվել ի տարբերություն Ռասուլզադեի, որը թաքնվեց Թուրքիայում, որտեղ եւ գտավ իր մահկանացուն: Սկսելով հականժդեհական արշավը ադրբեջանցիները, ունենալով Ռասուլզադե, գնում էին հսկայական ռիսկի, սակայն  հաշվարկել էին, որ ռիսկը կարդարացնի իրեն, քանի որ  մի կողմից  հայերը զբաված են իրար միս ուտելով, իսկ մյուս կողմից Ադրբեջանը ի տարբերություն հայերի հսկայական միջոցներ է ներդնում քարոզչական  դաշտը իրենցով անելու համար: 

Նժդեհը մշտապես  մտահոգված լինելով հայ ժողովրդի ապագայով  ժառանգել է, որ «Ցեղակրոնի համար հայության միակ բնական զինակիցը ռուս մեծ ժողովուրդն է: Նրա համար չկան Հայաստաններ, այլ կա Հայաստան: Եթե այժմ Հայաստանը խորհրդային է, դա նշանակում է, որ պատմական զարգացման օրենքների համաձայն նա կարղ էր լինել միայն այդպիսին: Նույնքան տրամաբանական ու հստակ է ցեղակրոնի վերաբերմունքն Անգլիայի` Թուրքիայի պաշտպանի նկատմամբ: Անհնար է լինել Թուրքիայի թշնամին, իսկ նրա պաշտպանի` բարեկամը» (Գարեգին Նժդեհ 1946-48 հատընտիր, Երեւան 2006 , էջ 478):

Այսպիսով այսօր մեր` հայերիս խնդիրն է (անկախ նրանից, որ նիկոլական հակահայկական իշխանությունը ո՛չ ի վիճակի է, ո՛չ էլ իր օրակարգում ունի  ադրբեջանական հակահայկական պրոպագանդային դիմակայելու հարցը) մեր` որպես ազգ, հասարակություն խնդիրն է ներկայացնել ողջ ճշմարտությունը Նժդեհի մասին, հետեւապես ճշմարտությունը  այն հերոսների մասին, որոնց դավանում է մեր ազգը: Ներկայացնել ճշմարտությունը աշխարհին եւ հատկապես  այն մեզ բարեկամ երկրներին,  որտեղ  մեր անգործության կամ գրեթե անգործության հետեւանքով ադրբեջանաթուրքական լոբբիին հաջողվել է վարձկան տականքի միջոցով ձեւավորել, եթե չասենք բացասական, ապա երկիմաստ վերաբերմունք  մեր հերոսների, հետեւապես մեր հանդեպ: 

Հայկ Բաբուխանյան

ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ 3 գումարումների պատգամավոր, «Ուժեղ Հայաստանը  Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործկոմի անդամ

 

«Ժողովուրդ». Սթրեսային վիճակ. շուկայում հեղուկ գազ չկա«Ժողովուրդ». Սյունիքի մարզպետի տունը խուզարկել են. որդուն գտնել չի հաջողվում«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. որոշում է կայացվել«Փաստ». Անասնապահությամբ զբաղվող մարզերում խոտի գները հասել են ռեկորդային չափերի. Գյուղացիները խուճապի մեջ են«Փաստ». Գյուղացիները խուճապի մեջ են«Փաստ». Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում«Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանին կկալանավորե՞ն. ինչ է քննարկվել «Իմ քայլում»«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ գրասենյակում«Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում ենWindows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասինԵղանակը հայաստանում«Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումըՀիմա էլ «Բաքվի դեկլարացիա»Քարտուղարուհու փորձով փոխնախարար«Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ՍՄՆ֊ում անբուժելի վիրուս է բռնկվելՄաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊԹուրքիայի պաշտպանության նախարարին փոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարելՕշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. «Փաստինֆո»«Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու»․ Էդուարդ Շարմազանով 1֊ին կարգի հաշմանդամը անվտանգության խնդիր ունիԻնչ պաշտոն են զբաղեցնելու Տիգրան Ավինյանն ու Արարատ Միրզոյանը. մեկնաբանում է Ալեն ՍիմոնյանըՍերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ«Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատներըՄանե Թանդիլյանը ևս ներկա է եղել «Շիշ բռնողի» հարսանիքին Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել. Ալեն ՍիմոնյանԱՄՆ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզՌուսներն ինքնաթիռ են ստեղծում միջուկային պատերազմի դեպքում զորքերը կառավարելու համարԻ՞նչ կապ ունի Հրաչյա Հակոբյանի ասածը` թատրոնի վատ կամ լավ լինելու հետ. Անահիտ Կիրակոսյան Արմենչիկի կնոջ 35-ամյակի խնջույքը ԱՄՆ-ում և երգչի անակնկալըՊարեկը հանցագործին վնասազերծելու համար կարող է կիրառել ձեռնաշղթա, մահակ, ընդհուպ մինչեւ ատրճանակՈւնենք ամեն ինչ և կարող ենք ցանկացած թշնամու, ստորջրյա, վերգետնյա, օդային, անհրաժեշտության դեպքում անխուսափելի հարված հասցնելՄեր երկիրը այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը. Վրաստանի վարչապետՎրաստանում հանգիստ վայելող զբոսաշրջիկները պետք է երեք օրը մեկ թեստ հանձնենԱմերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներովՀակառակորդը պարբերաբար դիրքային առաջխաղացում է փորձում ապահովվել նաեւ Կապանի հատվածումԿարիք չկա նոր բան հնարել.Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել. ԲայրամովՊայքարի դուրս չգալու դեպքում, իրենց բնօրրանում նորից ցեղասպանվելու են օսմանցի քոչվորների կողմից. Գևորգ ԳևորգյանՆոր սահմանափակումնե՞ր. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում կարո՞ղ են պարտադիր դառնալԳյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերըՏԵՍԱՆՅՈՒԹ. Ականապատման քարտեզներ, թե՞ ալիևյան խաբկանք. Բացառիկ զրույց գերիների խնդրով զբաղվող գնդապետ Բորիս Ավագյանի հետՆիկոլ Փաշինյանը գնում է ՔՊ գրասենյակ․ կհանդիպի թիմակիցներինԵրկու վախը` մի մահ, կամ Փաշինյանի վախվորած կենցաղը Աշխարհասփյուռ հայության համար Արցախն ու արցախյան հարցը ունեն բացառիկ կարևորություն.ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Մեր խնդրանքն է, որպեսզի այստեղ` Մուրացանում երեխայիս բուժումն իրականացվի, որից հետո շարունակի ծառայությունը. Զինվորի մայրը դիմում է խնդրանքով27.000 դոլար Իվետա Մուկուչյանին, 40.000 դոլար Թաթուլին ու Թաթային, 7000 դոլար հարսանեկան տորթին. մանրամասներ՝ «Շիշ բռնողի» հարսանիքիցԲաքվում շարունակվում է 2 հայ ռազմագերու նկատմամբ շինծու գործով դատական նիստը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ