Գրիգոր Գրիգորյանն արժանացավ «Մարտական Ծառայության» մեդալի ԱՐԹԻԿՈւՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւՇԱՀԱՄԱԼԻՐ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ Փաշինյանը Pegasus-ով գաղտնալսում է իրեն անվստահելի մարդկանց․ «Փաստինֆո» Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ Սա պատմություն է մարդկանց մասին, որոնք ապրում եւ սիրում են, բայց չգիտեն, որ ապրում եւ սիրում են. Հովիկ Աֆյան Լավրովն ու Շոյգուն կմնան իրենց պաշտոններում․ Պեսկով Երբեք հանդես չեմ գա մի դերում, որի սցենարն ունի հակահայկական, թրքամետ գիծ. Անի Ղազարյան Տղերքը չկան...Տղերքն ավելի բարձրում մնացին….Գայանե Զարգարյանի հեղինակային նախագիծ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ Հայաստանը անկախ, զարգացող, հզոր երկիր էր մինչև 2018 թվականը. Միքայել Գրիգորյան Անպարտելի հերոս Ալբերտ Հովհաննիսյան


Մեր խնդիրները ոչ թե սեւերի ու սպիտակների, այլ ողջ հանրության մեջ է. Վահագն Չախալյան

Հանդիպում

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Զարթոնք» կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչ, Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ հետ:

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԷԼԻ ՀԻՆ ՏՆԵՐՆ ԵՆՔ, ՏԱՆԻՔՆ ԷԼ ԾԱԿ Է ՈՒ ԿԱԹՈՒՄ Է»

– «Զարթոնքը» եւս դիմում է Սահմանադրական դատարան` արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Կարծում եք` Ձեր ստացած 0,36 տոկոս ձայներն իրականությանը չե՞ն համապատասխանում:

– Հարցն ամենեւին «Զարթոնքի» ստացած ձայների մասին չէ, այլ այն, որ ընտրությունները կեղծվել են դեռեւս նախընտրական շրջանում: Ամբողջ նախընտրական շրջանում կարմիր գծով անցնում էր այն քարոզչությունը, որ եթե այլ ուժերի եք ձայն տալիս եւ ոչ թե հիմնական ընդդիմադիրներին, ապա օգնում եք Նիկոլ Փաշինյանին: Այսինքն` այն մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանին դեմ էին, չփորձեցին իրենց ձայնը տալ այլ ուժի, քանի որ իրենց ականջին անընդհատ կաթեցվում էր, որ այդ ձայները գնալու են փոշիացման: Կային ընտրողներ, ովքեր չէին ուզում նախկինների վերադարձը, բայց մեծ հաշվով` Նիկոլ Փաշինյանին էլ չէին ուզում: Բայց իշխանության կողմնակիցներն էլ վստահեցնում էին նրանց, որ եթե չեք ուզում նախկինների վերադարձը, անպայման ձեր ձայնը պետք է տաք Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ եթե ուրիշի ձայն տաք, էլի լինելու է ձայների փոշիացում, եւ նախկինները կվերադառնան: Այս հնարքը, ցավոք, երկուստեք օգտագործվեց, եւ տեսանք, որ նոր ուժերի ձեւավորում տեղի չունեցավ: Հիմնական խաղացողները մնացին եւ հայտնի խոսքի պես` ընտրությունների արդյունքում էլի հին տներն ենք, տանիքն էլ նույնն է, ծակ է ու կաթում է: Հիմա Հայաստանի զարգացման հետ կապված բացարձակապես որեւէ հստակ տեսլական չկա` իրար հետ կռվելու են, իրար քննադատեն ու վարկաբեկեն, եւ վերջ:

– Պարոն Չախալյան, բայց հենց Դուք էիք դեռ ամիսներ առաջ զգուշացնում, որ մեծ է հավանականությունը լուրջ ձայների փոշիացման: Այս դեպքում` ինչո՞ւ որոշեց «Զարթոնքը» գնալ ընտրության` այն էլ միայնակ:

– Մենք փորձ արեցինք համախմբման: «Կամք» նախաձեռնությունը համախմբման կոչով հանդես եկավ, «Զարթոնքի» մասով էլ ամեն ինչ արել ենք, որպեսզի համախմբում տեղի ունենա: Բանակցում էինք քաղաքական ուժերի հետ, բայց գործընթացը, ցավոք, կանգ էր առնում այնտեղ, երբ քննարկվում էր, թե ով է լինելու ցուցակում առաջին համարը: Հիմա, երբ հետադարձ հայացք եմ նետում, հասկանում եմ, որ անհնար էր այդ համախմբումը: Այսօր արդեն պարզ դարձավ, որ այդ ուժերից շատերը Նիկոլ Փաշինյանի կողմից դրված ականներն էին ընդդիմադիր դաշտում, որոնք շատ արագ բացահայտվեցին: Նրանք Նիկոլ Փաշինյանի հետ իբր հաշտության ձեռք են մեկնել: Փաստորեն, ես միամիտ գտնվեցի, ինձ թվում էր, թե այդ մարդիկ իսկապես ընդդիմադիր են եւ սեւ ու սպիտակի տրամաբանությունից դուրս են: Այո, մենք հասկանում էինք, որ որեւիցե նոր ուժ միայնակ ի վիճակի չէ հստակ գործոն հանդիսանալ, բայց ի սկզաբե չէր կարող լինել այդ համախմբումը, որովհետեւ իրենք տեր ունեին: Եթե ուզում էինք համախմբվել, պետք էր իրենց տերերի հետ բանակցել: Իսկ տերերի տեղը մենք մինչեւ ընտրությունը չգիտեինք:

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԷՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ»

– Արդյունքում չստացվե՞ց, որ կամա թե ակամա Ձեր ձայներն էլ փոշիացվեցին եւ դարձան իշխանության համար բոնուս: Այս առումով տեսնո՞ւմ եք Ձեր մեղքի բաժինը:

– Բացարձակապես համամիտ չեմ: Նախ մենք այդքան էլ շատ ձայն չենք կարողացել հավաքել եւ հետո հավաքել ենք այն ձայները, որը վստահաբար ասում եմ` ո՛չ նախկիններին էին գնալու, ո՛չ էլ ներկաներին: Այդ մարդիկ տունն էին մնալու եւ չէին գնալու ընտրության: Մեզ հիմնականում քվեարկել են այն մարդիկ, ովքեր ասում էին, որ չեն գնա ընտրության, անիմաստ է, ամեն ինչ սուտ է, պայմանավորված է: Պարզապես, մեզ հավատալով` իրենց որոշումը փոխել են եւ մասնակցել ընտրությանը: Այստեղ ձայների փոշիացման մասին խոսք լինել չի կարող: Ավելին ասեմ` եթե մեզ հնարավորություն տրվեր ԶԼՄ-ներով լուսաբանվելու, մարդկանց ավելի լայն շրջանակների հետ շփվելու, կարծում եմ` տունը մնացողների թիվը ավելի քիչ կլիներ: Մինչդեռ այսօր ունենք 51 տոկոսից ավելի ընտրող, ովքեր չեն մասնակցել ընտրությանը: Վստահ եմ` իրենցից շատերը լսելով մեզ` կհասկանային, որ մենք այն ճանապարհն ենք, որը սեւ ու սպիտակի տրամաբանությունից դուրս է, եւ նրանք կգնային ընտրատեղամաս ու կքվեարկեին:

– Այսինքն` կարծում եք, որ նախընտրական շրջանում հավասար պայմաններ ստեղծված չէի՞ն քաղաքական ուժերի քարոզարշավի համար:

– Միանշանակ հավասար պայմաններ չկային: Իշխանությունն իր  ադմինիստրատիվ ռեսուրսներն էր օգտագործում, կրիմինալը, իրավապահ համակարգը, հազար ու մի մեթոդ են կիրառել: Անշուշտ, ընդդիմադիր որոշ ուժեր էլ ունեին իրենց ձեռքի տակ ֆինանսական հսկակայական ռեսուրսներ: Այս իրավիճակում ի՞նչ հավասար պայմանների մասին է խոսքը:

– Ամեն դեպքում, ընթացս պարզվեց, որ ընտրություններին մասնակցող նորաստեղծ կուսակցությունները լավ էլ լուրջ հովանավորներ ունեն: Ձեր կուսակցությունը հենարան չունե՞ր:

– Մեր հենարանը Աստված է, մեռնեմ զորությանը, մեր քրիստոնեական հավատքն է եւ հավատն` առ մեր առաքելությունը, ինչին ծառայում ենք: Մենք հավատում ենք, որ առաքելություն ունենք անելու ու փորձում ենք այն անել: Կստացվի, թե` ոչ, կտեսնենք:

«ՄԵՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՉ ԹԵ ՍԵՎԵՐԻ ՈՒ ՍՊԻՏԱԿՆԵՐԻ, ԱՅԼ ՈՂՋ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»

– Փաստորեն, այսպես ասած, դատարկ «ջեբով» մտել էիք ընտրապայքարի մե՞ջ:

– Անկեղծ ասած, ոտաբոբիկ քայլելուց էլ չեմ անհանգստանում, դրան էլ եմ պատրաստ: Գործ անողը միջոցներից չի դժգոհում, փորձում է ստեղծել միջոցներ: Բայց որ չեղավ, չենք էլ դժգոհում, մեր ունեցած միջոցների չափով  անում ենք մեր գործը: Առաջին հայացքից միգուցե խայտառակ ձախողում էր, բայց ոչ մեկ չի համարձակվում մեզ մատնացույց անել, թե քիչ ձայն ենք հավաքել, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ եթե համաչափ ռեսուրսով մասնակցեինք, պատկերն այլ կլիներ: Անգամ առաջարկել էի, որ Նիկոլ Փաշինյանը եւ մնացածը դուրս գան փողոց, միասին քայլենք ժողովրդի մեջ եւ տեսնենք, թե ով ինչքան հեղինակություն ունի: Թող առանց թիկնապահների դուրս գային կամ 500-ի փոխարեն` 5 թիկնապահով: Այո՛, ես էլ ունեմ ինձ չսիրողներ, ինչն իրենց քարոզի հետեւանքն է, բայց ժողովուրդը, ամեն դեպքում, մեզ ընդունում է, սիրում է, ուզում է լսել:

– Ի՞նչ չէր կարողանում անել «Կամք» նախաձեռնությունը, որ որոշեցիք անպայման կուսակցություն ստեղծել` այն էլ ընտրություններին ընդառաջ:

– «Կամքը» վերքաղաքական է եւ միշտ էլ վերքաղաքական է մնալու: «Կամքի» համար բացարձակապես էական չէ, թե ով է իշխանություն, ով` ընդդիմություն: Այն ազգային արժեքների պաշտպանության համար է ստեղծվել: Ի դեպ, չմոռանանք, որ Ստամբուլյան կոնվենցիան օրակարգից դուրս չի եկել, եւ վստահ չենք, որ Ազգային ժողով անցած ուժերը դրա վավերացումը օրակարգից դուրս են շպրտելու, իսկ մենք պայքարել ենք այդ ամենի դեմ եւ պայքարելու ենք: «Կամքը» չէր կարող մասնակցել ընտրություններին, իսկ «Զարթոնքը» կարող էր, եւ այսօրվա արդյունքները մեզ համար բացարձակապես վհատեցնող եւ հիասթափեցնող չեն: Վստահ եմ` ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ուշ թե շուտ հասկանալու է, որ առկա փակուղուց դուրս գալու ճանապարհը ազգային-քրիստոնեական արժեքների մեջ է: Մեր խնդիրներն այսօր ոչ թե սեւերի կամ սպիտակների, այլ ողջ հանրության մեջ է, որովհետեւ Աստծուց հեռացել ենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Գրիգոր Գրիգորյանն արժանացավ «Մարտական Ծառայության» մեդալիԱՐԹԻԿՈւՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւՇԱՀԱՄԱԼԻՐ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻՓաշինյանը Pegasus-ով գաղտնալսում է իրեն անվստահելի մարդկանց․ «Փաստինֆո»Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներՍա պատմություն է մարդկանց մասին, որոնք ապրում եւ սիրում են, բայց չգիտեն, որ ապրում եւ սիրում են. Հովիկ Աֆյան Լավրովն ու Շոյգուն կմնան իրենց պաշտոններում․ ՊեսկովԵրբեք հանդես չեմ գա մի դերում, որի սցենարն ունի հակահայկական, թրքամետ գիծ. Անի Ղազարյան Տղերքը չկան...Տղերքն ավելի բարձրում մնացին….Գայանե Զարգարյանի հեղինակային նախագիծ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎՀայաստանը անկախ, զարգացող, հզոր երկիր էր մինչև 2018 թվականը. Միքայել ԳրիգորյանԱնպարտելի հերոս Ալբերտ ՀովհաննիսյանՄարիամ Փաշինյանը ողջ օրն անցկացրել է Իջեւանում «Լուրջ բիզնեսի համար չկան համապատասխան մասնագետներ»Փաշինյանի հերթական «զոհը» Փաշինյանի պատճառով շիշը գլխիս կոտրեցին, քայլել չեմ կարողանում. Մարգարիտա Խաչատրյան Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետՈստիկանությունը շարունակում է որոնել անհետ կորած մայր ու որդուն«Խոնարհվում եմ մեր հերոսների շիրիմների առջեւ».ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՄասնագիտական շրջանակներն ու արտախորհրդարանական այլընտրանքները թող իմանան՝ թուրքի հրամանով Սահմանադրության փոփոխությանն են նպաստում. Աննա ՄկրտչյանՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողջ իրականությունը պատերազմի մասին. Ահասարսուռ մանրամասներ 44-օրյա պատերազմը վերապրած Հերոսի շուրթերովՊուտինը եւ Էրդողանը կհանդիպեն անձամբՀամալսարանը Մերկելին աշխատանքի չի ընդունելՀայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերինՎերին Շորժա պաշտոնապես օկուպացվեց ազերիների կողմից. ՏեսանյութԱդրբեջանը ծրագրում է երկու տարվա ընթացքում ավարտել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքները. ԱլիևՎրաստանը Հայաստանին և Ադրբեջանին հանդիպումների հարթակ է առաջարկելԿապիտուլյանտը Եռաբլուրում ծաղիկները շիրիմներին դնելու փոխարեն շպրտում է բետոնին. ՏեսանյութՆախ թուրքերին հանձնեցինք Արարատ լեռն ու հայկական հողերը, ապա ներեցինք նրանց մեր դեսպանի սպանությունն ու մեր դաշնակից Հայաստանի դեմ ագրեսիան․ Շերին (տեսանյութ)Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմը կվերաճի աղետի. Արտաշես ԳեղամյանԲրիթնի Սփիրսի անվտանգության աշխատակիցը մանրամասներ է պատմել երգչուհու մասին․ New York TimesԵրգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանըՄտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել. ՍաղաթելյանԿատարվեց հոգեհանգիստ՝ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համարՈւղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմըԻրականացվել է ցեղասպան քաղաքականություն, պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվելԱդրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում բարձրացրել են իրենց դրոշը«Ըստ «ՌԲԿ»-ի՝ Հայաստանի իշխանությունները հանձնելու են Մարտունին, Մարտակերտն ու Իվանյանը». Անդրանիկ ՀովհաննիսյանԱրցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից անցել է 1 տարիՀակիրճ, ի՞նչ է ասել Նիկոլի մեծ եղբայր Ալիևը պատերազմից մեկ տարի անց. հիմնական մեսիջները.Արտակ ԶաքարյանԱմուլ, տգետ ռազմաքաղաքական ղեկավարությունը և բթացած մեծ հանրույթը այսօր թքած ունի, թե ինչ է կատարվում իր շուրջբոլորը. Շիրազ ԽաչատրյանԵրկրի ղեկին շարունակում է մնալ այն իշխանությունը, որը ոչ մի հնարավորություն և կամք չունի դիմագրավելու որևէ կարգի սպառնալիքի․ Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանը պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ Օրվա խորհուրդԱնգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը՝ խախտելով բոլոր պայմանավորվածությունները․ Արցախի ԱԳՆՊատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը. Բագրատ ՍրբազանԴիլիջանի թունելը ժամանակավորապես կիսով չափ կհոսանքազրկվիԶանգվածային ծեծկռտուք Երևանի կենտրոնում. կան վիրավորներ, բերման ենթարկվածների մեջ կան մայրաքաղաքի և մի քանի մարզի բնակիչներԵրբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում. ԹուրքագետՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում էՆավթի համաշխարհային գներն աճում են
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ