ԱՐԹԻԿՈւՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւՇԱՀԱՄԱԼԻՐ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ Փաշինյանը Pegasus-ով գաղտնալսում է իրեն անվստահելի մարդկանց․ «Փաստինֆո» Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ Սա պատմություն է մարդկանց մասին, որոնք ապրում եւ սիրում են, բայց չգիտեն, որ ապրում եւ սիրում են. Հովիկ Աֆյան Լավրովն ու Շոյգուն կմնան իրենց պաշտոններում․ Պեսկով Երբեք հանդես չեմ գա մի դերում, որի սցենարն ունի հակահայկական, թրքամետ գիծ. Անի Ղազարյան Տղերքը չկան...Տղերքն ավելի բարձրում մնացին….Գայանե Զարգարյանի հեղինակային նախագիծ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ Հայաստանը անկախ, զարգացող, հզոր երկիր էր մինչև 2018 թվականը. Միքայել Գրիգորյան Անպարտելի հերոս Ալբերտ Հովհաննիսյան Մարիամ Փաշինյանը ողջ օրն անցկացրել է Իջեւանում


Եթե Փաշինյանը մնաց իշխանության, տարիուկես հետո չի լինելու Հայաստանի Հանրապետություն. Արտակ Գալստյան

Հանդիպում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել 4 քաղաքական ուժի` «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները` արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Հայոց հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու, իրավապաշտպան ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:

«ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ԳՈՐԾ Է, ԵՐԲ ԻՐԱՎԱԲԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԲԱՐՁՐ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ»

– Պարոն Գալստյան, արդեն մի քանի օր է, ինչ ընթանում են ՍԴ նիստերը, այս փուլում բարձր դատարանից ի՞նչ ակնկալիքների մասին կարելի է խոսել:

– Անշնորհակալ գործ է, երբ իրավաբանը կարող է կանխատեսել դատարանի, առավել եւս բարձր դատարանի որոշումը: Անկախ նրանից, թե ինչ փաստական հանգամանքներ ունենք կամ չունենք, բոլոր դատավարության օրենքների հիմնական մեխն այն է, որ դատավորներն իրենց վարքագծով եւ իրենց ընթացիկ կայացրած որոշումներով պետք է այնպես անեն, որ դրանից հնարավոր չլինի կանխատեսել դատական ակտի վերջնական բնույթը: Այդ պատճառով, կարծում եմ, ցանկացած իրավաբան, որը կարող է ի սկզբանե նման կանխատեսում անել, պետք է հրաժարվի իրավաբանությունից:

– Հաշվի առնելով ՍԴ-ի նախկինում ընդունած որոշումները եւ նաեւ այն, թե ովքեր են այսօր ՍԴ անդամները` կարելի՞ է որոշակի եզրահանգումներ անել, որ կայացվելու է ինչ-որ լղոզված որոշում: Օրինակ, որ` այո, ընտրախախտումներ եղել են, բայց դրանք էական ազդեցություն չեն ունեցել ընտրության արդյունքների վրա:

– Չեմ կարող ասել: Ցանկացած իրավաբանի համար, առավել եւս, որը զբաղվում է քրեական գործերով, սրբության սրբոցն անմեղության կանխավարկածն է: Հիմա եթե ձեր հարցին պատասխանեմ, որ` այո, կարող է, սա կլինի անմեղության կանխավարկածի խախտում:

– Կարո՞ղ ենք համարել, որ առնվազն այս փուլում ՍԴ-ի օբյեկտիվության վրա չեք կասկածում:

– Ընդհանրապես, որպես իրավաբան, կասկածում եմ ամեն ինչի վրա, բայց որպեսզի արտահայտվեմ, սա այլ հարց է: Կարծում եմ` բարձր դատարանի վճռին որոշակի գնահատական կարող եմ տալ, միայն երբ այն կկայացվի: Այս պահին բարձր դատարանի հետ կապված կարող եմ միայն ասել, որ մարդիկ ամեն ինչ անում են, որ օրենքով սահմանված 15-օրյա ժամկետում հասցնեն ավարտել: Մեր` որպես դիմող կողմի եւ մնացած կողմերի իրավունքներն այս պահին պաշտպանված են: Մեզ տրվում են բոլոր հնարավորությունները` փաստեր ներկայացնելու: Վերաբերմունքից զգացվում է, որ բարձր դատարանը մեզ տալիս է հնարավորություն` բոլոր հնարավոր ապացույցները ներկայացնելու, բացատրություններ եւ հարցեր տալու: Այսինքն` ուղղորդված կամ ինչ-որ մի  սահմանափակում չենք տեսնում: Իսկ թե կլինի ուղղորդում վճռի վրա, ես չգիտեմ:

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՀԵՆՑ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆՆ Է ՀՀ ԹՇՆԱՄԻՆ»

– Մինչեւ այս պահը կա՞ն որոշակի արձանագրումներ, որ, օրինակ, ԿԸՀ-ն չի հերքում ընտրախախտումների առկայությունը:

– Նաեւ փաստաբանական տակտիկայից ելնելով` չէի ցանկանա մանրամասնել, բայց` այո, կան փաստեր, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրանց առկայությունն ընդունել է: Մնացածն արդեն բարձր դատարանը կգնահատի, թե ինչքանով այն կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա կամ չազդել:

– Ի դեպ, ԿԸՀ նախագահին ուղղված ՔՊ ներկայացուցիչների հարցադրումներն էլ են բավական խիստ: Կարո՞ղ է «կուժն ու կուլեն», ի վերջո, թափվի Տիգրան Մուկուչյանի գլխին:

– Տիգրան Մուկուչյանին ճանաչում եմ դեռեւս 90-ական թվականներից: Կարող եմ միայն ասել, որ Աստծո կողմից մարդուն տրված է յուրահատուկ ճակատագիր: Բայց այդ ճակատագրի որ դուռը բացես, որ պատուհանը փակես, վերջիվերջո, տրված է մարդուն: Հաշվի առնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բնույթը` կարող է փորձեն նման բան անել, բայց ինձ համար սա ցավալի եզրույթ կլիներ, որովհետեւ, ամեն դեպքում, կան 30 տարվա հարաբերություններ: Եվ բացի այդ, որպես մարդ, ամեն դեպքում, չեմ կարծում, որ հենց Տիգրան Մուկուչյանն է Հայաստանի Հանրապետության թշնամին: Կան շատուշատ ավելի թշնամներ, որոնք այսօր ղեկավարում են երկիրը:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐՈՔ, ԿԱՆԳՆԱԾ Է ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԱՌՋԵՎ»

– Ձեր կուսակցության դիմելը ՍԴ, կարծես, անակնկալ էր շատերի համար: Իրականում ի՞նչ նպատակ եք հետապնդում:

– Չեմ կարծում, թե անակնկալ էր, որովհետեւ առաջին կուսակցությունը, որ ընտրության ավարտից հետո` ժամեր անց, հայտարարել է, որ չի ճանաչում ընտրության արդյունքները եւ դիմելու է ՍԴ, եղել է «Հայոց հայրենիք»-ը: Մեզնից հետո նոր ՍԴ դիմելու մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքը, ապա արձագանքել է «Զարթոնք» կուսակցությունը, այնուհետեւ` «Պատիվ ունեմ» դաշինքը: Դիմելը ՍԴ մեզ համար իշխանության խնդիր չէ, եւ սա ինձ համար լոկ խոսքեր չեն: Հայաստանի Հանրապետությունը իրոք կանգնած է պետականության կորստի առջեւ, եւ սա կարող եմ ասել` նայելով յուրաքանչյուրի աչքերի մեջ: Գիտակցում եմ եւ համոզված եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանն այս կերպ մնաց իշխանության, ուղղակի տարի կամ տարիուկես հետո չի լինելու Հայաստանի Հանրապետություն: Չի լինելու նաեւ այս բարձր դատարանը, որտեղ կարող է այդ ժամանակ, ուղղակի, ծածանվի կարմիր դրոշը` թուրքական կիսալուսնով: Տա Աստված, սխալվեմ, բայց ընտրություններին մասնակցելու եւ այնուհետեւ ՍԴ դիմելու առաջին ազդակն ինձ համար եղել է Շուշիի անկումը, երկրորդ ազդակը զուգահեռաբար` Եռաբլուրը: Իսկ այս երկուսի ուղղակի հետեւանքն է, որ այսօր վտանգի տակ են իմ նախնիների գերեզմանները, որոնք գտնվում են Գորիսում եւ վտանգի տակ են իմ հոր ու մոր գերեզմանները, որոնք գտնվում են Երեւանում:

– Չե՞ք կարծում, որ ստեղծված իրավիճակում իրենց մեղքի բաժինն ունեն այն կուսակցությունները, որոնք, ըստ էության, գնացին ընտրության` բավական թվով ձայներ փոշիացնելով:

– Նախ ֆիքսենք, որ ընտրություններին մասնակցող 25 քաղաքական ուժ չի եղել: Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի հանդիպումները ֆիլտրեցին եւ ցույց տվեցին, որ ընտրություններին մասնակցել է ընդամենը երեք ուժ: Ընդ որում` երեք ուժերից մեկը եղել է «Հայոց հայրենիքը», չեմ ուզում վիրավորել ո՛չ «Զարթոնքին», ո՛չ «Վերելքին», այսինքն` այն ուժերին, որոնք չեն հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, այդ թվում նաեւ «5165»-ին եւ «Ազգային-ժողովրդական բեւեռ» կուսակցությանը: Նրանց դնում եմ մի կողմ, բայց մնացած բոլոր ուժերը, ովքեր գնացին եւ հանդիպեցին Փաշինյանի հետ, դրանով արձանագրեցին, որ գտնվում են նույն «պրոյեկտի» մեջ: Յուրահատուկ ուզում եմ ընդգծել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դաշինքներին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց այս երկու դաշինքները սեւացնել այն աստիճան, որ վերջում մուրճը վերցրեց ձեռքը եւ ասաց, թե նախկիններից ձեզ փրկողը միայն ես եմ: Ու այս ամենի տակ նա կարողացավ գլոբալ սխեմա մշակել, որը կիրառվեց ընտրությունների ժամանակ:

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ ՉԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՐԱԺԱՐՎԵ՛Ք ՁԵՐ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ»

– Կոգնիտիվ դիսոնանս չե՞ք զգում, երբ ՍԴ-ում նստում եք այն դաշինքների ներկայացուցիչների կողքին, որոնց ղեկավարներին տարիներ շարունակ քննադատել եք:

– Խնդիրն այն է, որ ընդդիմադիր հայացքներով նաեւ ես եմ հանդես եկել, բայց ո՛չ ընտրությունների փուլում, ո՛չ էլ առավել եւս հիմա չեմ պատրաստվում որեւէ դաշինք կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի, առավել եւս ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի հետ: Այլ խնդիր է, որ այսօր, դատավարական կարգից ելնելով, բոլորս նստում ենք իրար կողքի, ինչը տրամաբանական է: Նույն Դավիթ Հարությունյանին ճանաչում եմ բավականին վաղուց` մոտ 30 տարի, բայց իր կուսակցությունն ինձ երկու տարի ապօրինի դատել է: Իսկ Արամ Վարդեւանյանը սովորել է համալսարանում իմ տղայի հետ միասին, միեւնույն ժամանակ, երկու տարի է ինձ փորձում է դատել` մեղադրելով Ռոբերտ Քոչարյանի դեմ մահափորձ կատարելու համար: Բայց, փառք ու պատիվ այս երկու անձնավորություններին, որովհետեւ պետք է նշեմ, որ գործը գործով, սակայն մարդկային հարաբերություններում այն երբեւիցե ազդեցություն չի ունեցել: Երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տրամաբանությունից դուրս ես գալիս, մարդիկ պետք է շփվեն, կատակեն, խորհրդակցեն, քանի որ կոնկրետ գործով գտնվում ենք մեկ կողմում:

– Եթե ՍԴ-ն որոշում կայացնի զուտ մանդատների վերաբաշխման վերաբերյալ, կհամարե՞ք, որ հաղթել եք բարձր դատարանում, թե՞ այդ դեպքում Ձեզ ոչինչ չի մնա:

– Իհարկե` ոչ: Բայց հարցը ինչ-որ բան ստանալու մեջ չէ: Ես նույնիսկ կոչով դիմել եմ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ Սերժ Սարգսյանին ու ասել, որ Հայաստանի Հանրապետության կործանումը չթույլատրելու համար հրաժարվե՛ք ձեր մանդատներից: Ես էլ խոստանում եմ, որ որպես «Հայոց հայրենիք» կուսակցություն, եթե դա ինչ-որ բան կփոխի իրենց կյանքում, ընդհանրապես չմասնակցել ընտրություններին: Միայն թե փրկեք այս հայրենիքը, իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը վաճառելու է Հայրենիքը, իմ խոսքերը չեն, այլ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ամբողջ նախընտրական քարոզարշավի ժամանակ են ասել: Հիշեք իրենց նախընտրական տեսահոլովակները: Եվ ես իրենց բառերը հակադարձում եմ իրենց ու ասում` հիմա այդ մանդատները մի վերցրեք, թող չծախի, գնա նորից ընտրության: Թող Հայաստանի Հանրապետությունը, թեկուզ եւս երեք ամիս կյանք ունենա, թող Սյունիքը դեռեւս երեք ամիս իմ ու քո եւ ցանկացած ՀՀ քաղաքացու համար լինի առանց անցագրի:

«ՄԵՐ ԲՈՂՈՔԸ` ԻՐ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ, ԱՐԴԵՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ Է 170 ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻ»

– Ձեր պայքարն ավարտվելո՞ւ է ՍԴ-ի կայացրած վճռով, թե՞ ունեք այլ սցենարներ:

– Օրենքը եւ միջազգային իրավունքը նույնպես մեզ թույլ է տալիս, որ առանց նույնիսկ ՍԴ դիմելու, կարող էինք դիմել Եվրադատարան: Կարծում եմ` մինչեւ ՍԴ որոշումը, ամբողջ փաթեթն արդեն պատրասատ կլինի, եւ որոշումը հրապարակելուց անմիջապես հետո` ուղղակիորեն կդիմենք Եվրոպական դատարան: Ասեմ ավելին` մեր բողոքը` իր հիմնավորումներով, անգլերեն թարգմանված, արդեն ուղարկված է մոտ 170 դեսպանատների:

– Վերջիվերջո, իրավական ճանապարհով երկիրը փրկել հաջողվելո՞ւ է, թե ավելի ռադիկալ քայլերի էր պետք դիմել: Օրինակ, այդպես էլ այս օրերին չտեսանք Սահմանադրական դատարանի դիմաց ընտրության արդյունքներից դժգոհ ՀՀ քաղաքացիների:

- Մեր թիմից 10-15 հոգի ամեն օր գալիս էր ՍԴ, բայց ինքս դեմ եմ այդ փողոցային միտինգներին: Ցանկացած նման միջոցառում, որքան էլ այն կարող է պահի տակ լինել արդյունավետ, այնուամենայնիվ, խաթարում է պետականության հիմքերը: Եկեք իրար ճիշտ հասկանանք` իհարկե, ես չեմ բացառում փողոցային միտինգների տարբերակը: Բայց քանի դեռ դու չունես օբյեկտիվ որեւցե հիմք, որ իրավական ճանապարհով չես կարող լուծել խնդիրը, դրա կարիքը չկա: Եվ բացի այդ, երբ ես եկել եմ բարձր դատարանից արդարություն ակնկալելու, ինչի՞ համար պետք է, միեւնույն ժամանակ, դրսում հավաքվեն դիցուկ` 500 կամ հազար հոգի եւ սկսեն գոռալ: Որ որոշակի ազդեցությո՞ւն ունենամ դատարանի վրա, բայց եթե ես իզբանե մտածեմ, թե կարող եմ ազդեցություն ունենալ դատարանի վրա, ապա այն արդեն չի կարղ լինել ինձ համար արդար: Պետք չէ դատարանների վրա որեւիցե ճնշում գործադրել, թող կայացնի իր որոշումը եւ այն ժամանակ, եթե կարիք լինի, էլի միտինգ կարող ես անել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ԱՐԹԻԿՈւՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւՇԱՀԱՄԱԼԻՐ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻՓաշինյանը Pegasus-ով գաղտնալսում է իրեն անվստահելի մարդկանց․ «Փաստինֆո»Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներՍա պատմություն է մարդկանց մասին, որոնք ապրում եւ սիրում են, բայց չգիտեն, որ ապրում եւ սիրում են. Հովիկ Աֆյան Լավրովն ու Շոյգուն կմնան իրենց պաշտոններում․ ՊեսկովԵրբեք հանդես չեմ գա մի դերում, որի սցենարն ունի հակահայկական, թրքամետ գիծ. Անի Ղազարյան Տղերքը չկան...Տղերքն ավելի բարձրում մնացին….Գայանե Զարգարյանի հեղինակային նախագիծ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎՀայաստանը անկախ, զարգացող, հզոր երկիր էր մինչև 2018 թվականը. Միքայել ԳրիգորյանԱնպարտելի հերոս Ալբերտ ՀովհաննիսյանՄարիամ Փաշինյանը ողջ օրն անցկացրել է Իջեւանում «Լուրջ բիզնեսի համար չկան համապատասխան մասնագետներ»Փաշինյանի հերթական «զոհը» Փաշինյանի պատճառով շիշը գլխիս կոտրեցին, քայլել չեմ կարողանում. Մարգարիտա Խաչատրյան Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետՈստիկանությունը շարունակում է որոնել անհետ կորած մայր ու որդուն«Խոնարհվում եմ մեր հերոսների շիրիմների առջեւ».ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՄասնագիտական շրջանակներն ու արտախորհրդարանական այլընտրանքները թող իմանան՝ թուրքի հրամանով Սահմանադրության փոփոխությանն են նպաստում. Աննա ՄկրտչյանՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողջ իրականությունը պատերազմի մասին. Ահասարսուռ մանրամասներ 44-օրյա պատերազմը վերապրած Հերոսի շուրթերովՊուտինը եւ Էրդողանը կհանդիպեն անձամբՀամալսարանը Մերկելին աշխատանքի չի ընդունելՀայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերինՎերին Շորժա պաշտոնապես օկուպացվեց ազերիների կողմից. ՏեսանյութԱդրբեջանը ծրագրում է երկու տարվա ընթացքում ավարտել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքները. ԱլիևՎրաստանը Հայաստանին և Ադրբեջանին հանդիպումների հարթակ է առաջարկելԿապիտուլյանտը Եռաբլուրում ծաղիկները շիրիմներին դնելու փոխարեն շպրտում է բետոնին. ՏեսանյութՆախ թուրքերին հանձնեցինք Արարատ լեռն ու հայկական հողերը, ապա ներեցինք նրանց մեր դեսպանի սպանությունն ու մեր դաշնակից Հայաստանի դեմ ագրեսիան․ Շերին (տեսանյութ)Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմը կվերաճի աղետի. Արտաշես ԳեղամյանԲրիթնի Սփիրսի անվտանգության աշխատակիցը մանրամասներ է պատմել երգչուհու մասին․ New York TimesԵրգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանըՄտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել. ՍաղաթելյանԿատարվեց հոգեհանգիստ՝ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համարՈւղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմըԻրականացվել է ցեղասպան քաղաքականություն, պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվելԱդրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում բարձրացրել են իրենց դրոշը«Ըստ «ՌԲԿ»-ի՝ Հայաստանի իշխանությունները հանձնելու են Մարտունին, Մարտակերտն ու Իվանյանը». Անդրանիկ ՀովհաննիսյանԱրցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից անցել է 1 տարիՀակիրճ, ի՞նչ է ասել Նիկոլի մեծ եղբայր Ալիևը պատերազմից մեկ տարի անց. հիմնական մեսիջները.Արտակ ԶաքարյանԱմուլ, տգետ ռազմաքաղաքական ղեկավարությունը և բթացած մեծ հանրույթը այսօր թքած ունի, թե ինչ է կատարվում իր շուրջբոլորը. Շիրազ ԽաչատրյանԵրկրի ղեկին շարունակում է մնալ այն իշխանությունը, որը ոչ մի հնարավորություն և կամք չունի դիմագրավելու որևէ կարգի սպառնալիքի․ Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանը պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ Օրվա խորհուրդԱնգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը՝ խախտելով բոլոր պայմանավորվածությունները․ Արցախի ԱԳՆՊատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը. Բագրատ ՍրբազանԴիլիջանի թունելը ժամանակավորապես կիսով չափ կհոսանքազրկվիԶանգվածային ծեծկռտուք Երևանի կենտրոնում. կան վիրավորներ, բերման ենթարկվածների մեջ կան մայրաքաղաքի և մի քանի մարզի բնակիչներԵրբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում. ԹուրքագետՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում էՆավթի համաշխարհային գներն աճում ենՍամվել Ալեքսանյանը մասնակցել է դեպի Եռաբլուր ջահերով երթին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ