Օրվա խորհուրդ Արցախում մահացու վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող «Երբ իմ ներկայացումները չեղարկեցին, ոչ մի թատերական գործիչ, դերասան կամ բեմադրիչ ձայն չհանեցին». ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ «Ժողովուրդ». Սթրեսային վիճակ. շուկայում հեղուկ գազ չկա «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետի տունը խուզարկել են. որդուն գտնել չի հաջողվում «Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. որոշում է կայացվել «Փաստ». Անասնապահությամբ զբաղվող մարզերում խոտի գները հասել են ռեկորդային չափերի. Գյուղացիները խուճապի մեջ են «Փաստ». Գյուղացիները խուճապի մեջ են «Փաստ». Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում «Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանին կկալանավորե՞ն. ինչ է քննարկվել «Իմ քայլում»


Մովսես Հակոբյանը խաբելով մեր գյուղը հանձնել է թուրքին`պատրաստ եմ ԱԱԾ-ին ներկայացնել փաստերը. Բացառիկ մանրամասներ «Իրավունք TV»-ի եթերում

Հանդիպում

Շաբաթներ առաջ Ավետարանոց  գյուղի բնակիչ, ինքնապաշտպանական մարտերը համակարգող, պատերազմի ընթացքում Սղնաղում վիրավորում ստացած ԿԱՄՈ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ «Իրավունքին» բացառիկ տեղեկություն էր տրամադրել մասնավորապես մատնացույց անելով, թե ինչպես է կոնկրետ Ավետարանոց համայնքում Մովսես Հակոբյանը գյուղի կամավորականներին նահանջի հրաման տվել` այդ կերպ թույլ տալով թշնամու առաջախաղացումը: Մեր զրուցակիցը մասնավորապես ասել էր. «Սաղ Մովսես Հակոբյանն էր կամավորներիս ասում ինչ անենք, որպես բանակի ներկայացուցիչ: Ամեն անգամ խաբում էր, թե հետ եկեք, որ բանակը աշխատի, բայց ամեն անգամ մեր հետ գալուց թուրքերն առաջանում էին: Ես սաղ նկարահանումները ունեմ, թե ոնց են թուրքերը կուտակվում, իսկ Մոսին` նայում: Մեզ խաբելով սաղ հողերը տվեց»:

Արձագանքելով մեր հրապարակմանը Մովսես Հակոբյանը փոխանակ կոնկրետ հակափաստարկներ ներկայացներ, եթե դրանք, իհարկե կան, բավարարվեց հետեւյալ պատասխանով. «Հիվանդ է մարդ է, չեմ ճանաչում»:

Հետամուտ լինելով մեր հրապարակումներին այսօր «Իրավունք TV»-ի տաղավարում փորձել ենք Կամո Մնացականյանի հետ մեկ անգամ եւս անդրադառնալ պատերազմի դաշտում առկա անկազմակերպ վիճակին եւ Մովսես Հակոբյանի «սուխոյ ատկազին»: Եվ ահա մեր զրուցակիցը պատասխանելով Մովսես Հակոբյանին մեկ անգամ եւս փաստում է.

-Մովսես Հակոնյանը եթե ինձ հիվանդ է ասում, ուրեմն առաջին հիվանդը ինքն է: Մովսես Հակոբյանին ես ճանաչում եմ 1987թվականից, երբ վերջինս ընդամենը ավագ լեյտենանտ էր: 1992թվականին, Ավետարանոց գյուղում, երբ բոլոր ԲՄՊ-ները վերցրել էինք, իսկ ռուսական զորքը թողել գնացել էր` նույն Մովսես Հակոբյանը  անձամբ Մոնթեի հետ միասին ներկայացել է Ավետարանոց գյուղ մատը դրել կամանդիրսկի ԲՄՊ-ի վրա, որ այդ մեքենան իրենը ետք է լինի: Բայց մենք դա թույլ չտվեցինք, մեկ ուրիշ ԲՄՊ-ով գնաց,  գյուղից դուրս գալուց էլ դպրոցի դարպասները ջարդելով հեռացավ:

Կամ սրանից մի քանի տարի առաջ Արցախում քրեական գործ կար` քանի հարյուր տոննա սալյարկի գործով, էդ էլ, փակվեց: Մովսես Հակոբյանը պետք է պատասխան տա էս հինգ հազար զոհերի համար, որովհետեւ ինքն է խաբել, ինքն է հանձնել կոնկրետ մեր գյուղը:

Ավելին, ասեմ, ես ոչ միայն Մովսեսին եմ ճանաչում, այլ նաեւ նրա եղբորն եմ ճանաչում` Ճարտար գյուղից են: Ես գիտեմ, թե ինչպիսի թալանչի մարդ է Մովսես Հակոբյանը: Եթե ես հիվանդ լինեի, ես բանակը կթալանեի: Ժողովուրդը չի մոռացել, թե ոնց է Մովսես Հակոբյանը իր տունը մի երեք անգամ բանակի վրա վաճառել, նորից առել: Ես պատրաստվում եմ այս ամեն մասին ԱԱԾ-ում էլ բացատրություն տալ, ասել, թե ինչպես է Մովսես Հակոբյանը խաբելով կոնկրետ Ավետարանոցը հանձնել է թուրքին, պատրաստ եմ ԱԱԾ-ին ներկայացնել փաստերը:

-Դուք ունե՞ք փաստեր:

-Այո, ինքը ամեն օր դրոններով նայում էր, թե ինչքան թուրք է մեր գյուղին մոտենում, վաթսուն հոգուց թողեց դառնան 700 հարյուր, հետո էլ թողեց եկավ Հայաստան: Հետո, տեսնում եմ հեռուստացույցով, որ ասում է Նիկոլը չթողեց ես հետ դառնամ: Հետ դառնաս ի՞նչ անես այ Մովսես` 700-ը սարքես յոթ հազա՞ր, վաթսունի դեմն առնեիր: Մենք սաղ փաստերով ունենք, հեսա, որ ԱԱԾ գնանք, սաղ փաստերով ներկայացնելու ենք:

ԸՍՏ ԻՍ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԵԿԵԼ ԷՐ ՀՈՂԵՐԸ ՀԱՆՁՆԻ` ՀԵՏ ԴԱՌՆԱ

-Այսինքն մեկ ամգամ եւս փաստում եք, որ ոչ միայն ճանաչում եք, այլ կոնկրետ նահանջի հրամանը Ձեզ տվել է հենց Հակոբյանը:

-Այո, անձամբ ինքն է ինձ հրամանը տվել, անձամբ Մովսեսը: Անգամ քարտեզի վրա եմ նշումներ արել ու իրեն ցուց տվել, թե որ հատվածով են թուրքերը մտնում: Ասում էի, վատագույն դեպքում պետք է գոնե դեպի սարերը բարձրանանք, էդ նույն Մովսեսը արցախի բարբառով ասեմ ասեց.«Գլխադ մեծ-մեծ պեներ մի ասի» ու անձամբ ինքը չթողեց: Լավ տեսնելով, որ թշնամին վաթսուն հոգուց դառնում էր 200, 200-ը` 700: Հետո փախավ Երեւան ու էլ հետ չեկավ պատճառաբանելով, թե Նիկոլը չթողեց: Բայց սուտ է խոսում, ես իմ կարծիքս եմ ասում` Մովսես Հակոբյանը եկել էր հողերը հանձնի հետ դառնա:

ՈՉ ՄԻԱՅՆ ՇՈՒՇԻՆ ԿԿԱՐՈՂԱՆԱՅԻՆՔ ՓՐԿԵԼ, ԱՅԼ ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԳԵՐԻ ԷԼ ԿԿԱՐՈՂԱՆԱՅԻՆՔ ՎԵՐՑՆԵԼ

-Պարոն Մնացականյան, կուզեի նաեւ անդրադառնայիք Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից մշակված, սակայն, կոնկրետ անձանց միջամտությամբ, իրականություն չդարձած օպերացիային: Որպես արցախցի, ըստ Ձեզ հնարավո՞ր էր այդ օպերացիայով կանխել թշնամու առաջխաղացումը դեպի բերդաքաղաք Շուշի:

-Ոչ միայն կկարողանայիքն փրկել Շուշին, այլ նաեւ այդ ժամանակահատվածում կարող էինք մի հինգ հարյուր գերի էլ վերցնեինք: Ես էդքանը կարող եմ ասել վստահ, մանրմասներին տեղյակ չեմ, որովհետեւ այդ ժամանակահատվածում ես Մուրացանի հոսպիտալում էի վիրավոր պառկած:

ԴՐՈՆԸ ՊԱՐՈՆՈՎ ԷԻՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ

-Պարոն Մնացականյան, շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար, հույս ունեմ, որ մեր հաղորդման մեջ հնչեցրած հայտարարությունները եւս կդիտվեն իրավապահ մարմինների կողմից, որպես հանցագործության մասին հաղորդում: Եվ գուցե սրանով սկիզբ դրվի պատերազմի նման արդյունքների բացահայտման պատճառներին:

-Այո, մենք այլեւս կորցնելու ոչ մի բան չունենք, պիտի սաղ դավաճանները դատվեն: Պիտի իրենք մեզանից ավելի վատ վիճակում հայտնվեն, էսօրվա դրությաբ ոչ տուն ունենք, ոչ տեղ: Ես չեմ կանգնելու դավաճանների կողքը, չէ իրենք դավաճաններ են, անձամբ Մովսես Հակոբյանը դավաճան է: Հրամանատարը բունկերում չի լինում, հրամանատարը լինում է դաշտում:

Կամ առհասարակ, եթե բանակ ունեինք, դե թող մի հատ նորմալ ռացիա լիներ: Բերել են մեզ տաքսիստների համար նախատեսված ռացիաներ բաժանել, Դրոնը պարանով էին բարձրացնում: Ես չգիտեմ, մեր բանակը ոնց էին կերել, որ ինչ ուզում էինք չկար: Բանակից մենք ոչինչ չենք տեսել, ես կոնկրետ մեր ուղությամբ եմ ասում, ուրիշ տեղերը չգիտեմ,  չեմ կարող ասել,  բայց Ավետարանովից մինչեւ Թաղլար գյուղ ոչ մի կանոնավոր բանակ չեմ տեսել:

Մեր զրուցակցի բացահայտումներով լի զրույց ամբողջությամբ տեսանյութով` շուտով

Զրույցը`ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

 

 

Օրվա խորհուրդԱրցախում մահացու վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող«Երբ իմ ներկայացումները չեղարկեցին, ոչ մի թատերական գործիչ, դերասան կամ բեմադրիչ ձայն չհանեցին». ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ«Ժողովուրդ». Սթրեսային վիճակ. շուկայում հեղուկ գազ չկա«Ժողովուրդ». Սյունիքի մարզպետի տունը խուզարկել են. որդուն գտնել չի հաջողվում«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. որոշում է կայացվել«Փաստ». Անասնապահությամբ զբաղվող մարզերում խոտի գները հասել են ռեկորդային չափերի. Գյուղացիները խուճապի մեջ են«Փաստ». Գյուղացիները խուճապի մեջ են«Փաստ». Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում«Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանին կկալանավորե՞ն. ինչ է քննարկվել «Իմ քայլում»«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ գրասենյակում«Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում ենWindows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասինԵղանակը հայաստանում«Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումըՀիմա էլ «Բաքվի դեկլարացիա»Քարտուղարուհու փորձով փոխնախարար«Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ՍՄՆ֊ում անբուժելի վիրուս է բռնկվելՄաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊԹուրքիայի պաշտպանության նախարարին փոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարելՕշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. «Փաստինֆո»«Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու»․ Էդուարդ Շարմազանով 1֊ին կարգի հաշմանդամը անվտանգության խնդիր ունիԻնչ պաշտոն են զբաղեցնելու Տիգրան Ավինյանն ու Արարատ Միրզոյանը. մեկնաբանում է Ալեն ՍիմոնյանըՍերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ«Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատներըՄանե Թանդիլյանը ևս ներկա է եղել «Շիշ բռնողի» հարսանիքին Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել. Ալեն ՍիմոնյանԱՄՆ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզՌուսներն ինքնաթիռ են ստեղծում միջուկային պատերազմի դեպքում զորքերը կառավարելու համարԻ՞նչ կապ ունի Հրաչյա Հակոբյանի ասածը` թատրոնի վատ կամ լավ լինելու հետ. Անահիտ Կիրակոսյան Արմենչիկի կնոջ 35-ամյակի խնջույքը ԱՄՆ-ում և երգչի անակնկալըՊարեկը հանցագործին վնասազերծելու համար կարող է կիրառել ձեռնաշղթա, մահակ, ընդհուպ մինչեւ ատրճանակՈւնենք ամեն ինչ և կարող ենք ցանկացած թշնամու, ստորջրյա, վերգետնյա, օդային, անհրաժեշտության դեպքում անխուսափելի հարված հասցնելՄեր երկիրը այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը. Վրաստանի վարչապետՎրաստանում հանգիստ վայելող զբոսաշրջիկները պետք է երեք օրը մեկ թեստ հանձնենԱմերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներովՀակառակորդը պարբերաբար դիրքային առաջխաղացում է փորձում ապահովվել նաեւ Կապանի հատվածումԿարիք չկա նոր բան հնարել.Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել. ԲայրամովՊայքարի դուրս չգալու դեպքում, իրենց բնօրրանում նորից ցեղասպանվելու են օսմանցի քոչվորների կողմից. Գևորգ ԳևորգյանՆոր սահմանափակումնե՞ր. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում կարո՞ղ են պարտադիր դառնալԳյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերըՏԵՍԱՆՅՈՒԹ. Ականապատման քարտեզներ, թե՞ ալիևյան խաբկանք. Բացառիկ զրույց գերիների խնդրով զբաղվող գնդապետ Բորիս Ավագյանի հետՆիկոլ Փաշինյանը գնում է ՔՊ գրասենյակ․ կհանդիպի թիմակիցներինԵրկու վախը` մի մահ, կամ Փաշինյանի վախվորած կենցաղը Աշխարհասփյուռ հայության համար Արցախն ու արցախյան հարցը ունեն բացառիկ կարևորություն.ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ