Windows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասին Եղանակը հայաստանում «Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումը Հիմա էլ «Բաքվի դեկլարացիա» Քարտուղարուհու փորձով փոխնախարար «Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում ⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Մաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊ Թուրքիայի պաշտպանության նախարարին փոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել


«ՄԵԶ ԹԻԿՈՒՆՔԻՑ ՀԱՐՎԱԾՈՂԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ՈՒ ԻՐ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԲԱՆԴԱՆ»

Հանդիպում

Ոչ միայն առողջապահական, այլեւ ներքաղաքական իրավիճակի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, նեյրովիրաբույժ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

 

- Որպես Սահմանադրական դատարան դիմած «Հայոց հայրենիք» կուսակցության պատգամավորի թեկնածու` որքանո՞վ էր Ձեզ համար սպասելի Բարձր դատարանի մերժումը` անվավեր ճանաչել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

– Նախ նշեմ, որ բավականին ճիշտ եւ գրագետ ձեւով ՍԴ-ում ներկայացվեցին ընտրախախտումները, դրանց ազդեցության ծավալը, եւ թվում էր, թե հանրապետությանը ծառայող գիտակից դատավորները պետք է ասեին, որ` այո՛, այս ընտրությունները պետք է չեղարկվեն: Բայց որոշումը հրապարակվեց շաբաթ օրը, ինչին նախորդել էր այն, որ ուրբաթ երեկոյան Երասխի սահմանին թշնամին հարձակում գործեց` եղան կրակոցներ, ունեցանք զոհ եւ հրդեհներ այդ տարածքում: Այսինքն` անմիջապես հասկանալի դարձավ, որ թշնամին այս քայլը ուղղում է ՍԴ-ին` ակնարկելով, որ եթե դուք հանկարծ այնպես անենք, որ մեր եղբայր Փաշինյանը չդառնա վարչապետ, եւ ասեք ճշմարտությունը, ապա մենք կհարձակվենք: Եվ թեպետ մյուս կողմից մեր բանակի զինվորականները հայտարարում էին, որ ոչ մի քայլ հետ չեն գալու եւ պաշպանելու են Հայոց հայրենիքի սահմանները, սակայն ՍԴ-ն, կարծես թե, ենթարկվեց ճնշումներին: Ավելին` ի սկզբանե պետք է իրենց վճիռը հրապարկվեր մինչեւ ժամը` 17:00-18:00-ն, այսինքն` թվացյալ աշխատանքային ժամի, մինչդեռ հայտարարություն հասավ մեզ, թե քանի որ շաբաթ օրը ոչ աշխատանքային է, ապա հրապարակվելու է որոշումը երկուշաբթի օրը: Ու մեկ էլ տեսանք, որ շաբաթ օրը երեկոյան ժամը` 21:00-ին ՍԴ-ն ինչ-որ հակահայկական վճիռ կայացրեց:

– Իրականում ի սկզբանե էլ պարզ էր, որ այսպես է լինելու, հետեւապես ճի՞շտ էր ընդհանրապես դիմել ՍԴ-ին եւ հերթական անգամ լեգիտիմացնել Փաշինյանի իշխանությանը:

– Փաշինյանը ո՛չ հեռանալու է ընտրությունների միջոցով, ո՛չ էլ փողոցով, նրան պետք է մի ունակ մարդ գնա եւ դուրս շպրտի: Այդ ունակ մարդը ժամանակին Օնիկ Գասպարյանն էր, ով ուներ այդ իրավունքը, որովհետեւ գերագույն գլխավոր հրամանատար էր: Հիմա այդ ունակ մարդը կարող է լինել ԱԱԾ տնօրենը, գլխավոր դատախազը, գուցե ոստիկանապետը, որոնք ոչ մեկն էլ նման բան չեն անում: Այնքա՜ն մարդ է հանցագործություններ արել, այնպիսի՜ իրավախախտումներ են թույլ տրվել ու մարդիկ, ովքեր ունեն իրավասություն եւ հնարավորություն` քայլեր ձեռնարկելու, չեն անում: Իսկ կարո՞ղ է չեն անում, որովհետեւ կան միլիոնավոր դոլարների մասին խոսակցություններ, որոնք գուցեեւ իրական են: Ես իրավունք ունեմ չէ՞ կասկածելու  եւ այդպես մտածելու, որովհետեւ տեսնում ես, որ մեր հայրենիքը գնում է կործանման, այն մասնատում են երկու մասի, այս արյունով ներծծված հողը մինչեւ վերջ տալիս են թշնամուն, բայց ոչինչ չի արվում դրա դեմն առնելու համար, մինչդեռ մենք ունակ ենք պաշտպանելու մեր հայրենիքը: Հետեւապես, հանցագործ են ոչ միայն այն մարդիկ, ովքեր գտնվում են Նիկոլի քաղաքական թիմում, այլ հանցագործ են բոլոր այն մարդիկ, ովքեր ընտրել են իրեն, ովքեր կազմակերպել են այս ընտրակեղծիքները, ովքեր իրեն գովերգում են ե՛ւ դրսից, ե՛ւ ներսից: Այսօր ունենք նաեւ Սփյուռքում մարդիկ, ովքեր առանց տեսնելու այս տանջանքները եւ առանց 30 տարվա դժվարությունների միջով անցնելու` գովերգում են թուրք Նիկոլին: Կներեք, ուրիշ կերպ չեմ կարող արտահայտվել, բայց ես իրեն չեմ վիրավորում, սա իր համար անգամ կոմպլիմենտ է:

– Համաձայնեք, որ ինչքան էլ գոռում են` հանցագործ են եւ այլն, այնուամենայնիվ, նույնիսկ ամենաաղմկոտ բացահայտումն ընդամենը երկու օր հետո մոռացվում է եւ արդարացվում է: Օրինակ, ո՞վ է հիշում, որ մեկ ամսից ավելի է, ինչ հայտնի դարձավ, որ դիակներ են թաքցվել դիահերձարաններում, նույնիսկ մեղադրյալներ չկան:

– Հակընդդեմ հարց տամ` իսկ ինչո՞ւ ՀՅԴ-ն մարդկանց հանեց փողոց եւ 6-7 ամիս շարունակ փողոցում էր պահում, Ազգային ժողովն էր շրջափակում եւ գոռում էր, թե` մենք տկար չենք, ուժեղ ենք: Իմ խորին համոզմամբ` սա նպատակ էր հետապնդում` մարդկանց զայրույթը պարպելու: Հիմա ես հարց եմ տալիս` ինչպե՞ս է ստացվում, որ այսօր ՀՅԴ-ն խաղում է ընդդիմություն: Իրենք ինձ համար ընդդիմություն չեն կարող լինել: Թող նեղանան ինձնից, բայց ես չեմ կարող լռել, որովհետեւ իրենք մասնակցել են Նիկոլի վերարտադրությանը: Այո՛, ես էլ եմ մասնակցել ընտրություններին, որպես թեկնածու, բայց իմ նպատակն այն էր, որ ինչ-որ ձեւով կարողանամ հասնել տվյալ Ազգային ժողով, որտեղ կունենամ լիազորություն` քաղաքական ասպարեզում պաշտպանելու իմ երկիրը:

– Կարծում եք, թե նույն մղո՞ւմով չէ ՀՅԴ-ն մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

– Ինձ հիմա հետաքրքրում է, թե ի՞նչ նպատակ ուներ մարդկանց ամիսներ շարունակ փողոցում պահելը, ես նման բան չէի անի: Հիմա ինչո՞վ է զբաղված ՀՅԴ-ն, եւ հարցս միայն նրանց չէ ուղղված, այլ` բոլորին: Պարոն Ռոբերտ Քոչարյանը հիմա ինչո՞վ է զբաղված, երբ Սյունիքի սահմանը խայտառակ վիճակում է, ցորենի արտերն են այրում: Մի քանի օր առաջ իմ գործընկեր Արթուր Գրիգորյանն ահազանգեց, որ համայնքում հնձող սարքերը, որոնք ձեռք են բերվել հսկայակական գումարով, ամիսներ շարունակ ինչ-որ պահեստանման վայրում են` բաց երկնքի տակ, բայց չեն բաժանվում գյուղացիներին: Ինչո՞ւ չի բաժանվում գյուղացիներին, եթե դրա վրա կա բաժանելու հստակ ժամանակացույց: Ու այսօրվա դրությամբ` այդ արտերը չեն հնձվել ու հիմա այրվում են:

– Բայց ի՞նչ պետք է աներ ընդդիմությունը, որ չի արել, երբ դեռ ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանը չի էլ ձեւավորվել:

– Թող բարձրաձայնի, այդքան ռեսուրս ունեն: Հասկանում եմ` լրագրողներին թույլ չեն տալիս Սյունիքում տեսանկարահանում իրականացնել, բայց թող մարդ ուղարկեն ու իրենց աչքով տեսնեն, աղմուկ բարձրացնեն: Ինչպե՞ս է ստացվում, որ ես, լինելով ընդամենը ՀԿ նախագահ, պատվաստումների հետ կապված ձեռնոց եմ նետում տեղի ունեցող ամբողջ հանցագործությանը, իսկ իրենք ոչ մի բան չեն անում` ունենալով հսկայական ռեսուրս: Անգամ երբ փաստաթղթերով ցույց ենք տալիս, որ իշխանությունն անում է այս հանցագործությունը, օրինակ, կլինիկական փորձարկում է կատարում, վնասում է մեր քաղաքացիների առողջությանը, մեր սահմանների անվտանգությանը, անգամ չեն լուսաբանում: Ես` որպես ՀՀ քաղաքացի, հարց եմ տալիս` ինչո՞ւ չեն խոսում այս մասին, ինչո՞վ են զբաղված իրենց ժողովներում: Գուցե իրե՞նք են ճիշտ, տեսնենք սա ուր կտանի, բայց նմանատիպ վարքագծի պատճառով կորցրինք Արցախը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Windows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասինԵղանակը հայաստանում«Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումըՀիմա էլ «Բաքվի դեկլարացիա»Քարտուղարուհու փորձով փոխնախարար«Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ՍՄՆ֊ում անբուժելի վիրուս է բռնկվելՄաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊԹուրքիայի պաշտպանության նախարարին փոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարելՕշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. «Փաստինֆո»«Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու»․ Էդուարդ Շարմազանով 1֊ին կարգի հաշմանդամը անվտանգության խնդիր ունիԻնչ պաշտոն են զբաղեցնելու Տիգրան Ավինյանն ու Արարատ Միրզոյանը. մեկնաբանում է Ալեն ՍիմոնյանըՍերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ«Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատներըՄանե Թանդիլյանը ևս ներկա է եղել «Շիշ բռնողի» հարսանիքին Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել. Ալեն ՍիմոնյանԱՄՆ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզՌուսներն ինքնաթիռ են ստեղծում միջուկային պատերազմի դեպքում զորքերը կառավարելու համարԻ՞նչ կապ ունի Հրաչյա Հակոբյանի ասածը` թատրոնի վատ կամ լավ լինելու հետ. Անահիտ Կիրակոսյան Արմենչիկի կնոջ 35-ամյակի խնջույքը ԱՄՆ-ում և երգչի անակնկալըՊարեկը հանցագործին վնասազերծելու համար կարող է կիրառել ձեռնաշղթա, մահակ, ընդհուպ մինչեւ ատրճանակՈւնենք ամեն ինչ և կարող ենք ցանկացած թշնամու, ստորջրյա, վերգետնյա, օդային, անհրաժեշտության դեպքում անխուսափելի հարված հասցնելՄեր երկիրը այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը. Վրաստանի վարչապետՎրաստանում հանգիստ վայելող զբոսաշրջիկները պետք է երեք օրը մեկ թեստ հանձնենԱմերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներովՀակառակորդը պարբերաբար դիրքային առաջխաղացում է փորձում ապահովվել նաեւ Կապանի հատվածումԿարիք չկա նոր բան հնարել.Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել. ԲայրամովՊայքարի դուրս չգալու դեպքում, իրենց բնօրրանում նորից ցեղասպանվելու են օսմանցի քոչվորների կողմից. Գևորգ ԳևորգյանՆոր սահմանափակումնե՞ր. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում կարո՞ղ են պարտադիր դառնալԳյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերըՏԵՍԱՆՅՈՒԹ. Ականապատման քարտեզներ, թե՞ ալիևյան խաբկանք. Բացառիկ զրույց գերիների խնդրով զբաղվող գնդապետ Բորիս Ավագյանի հետՆիկոլ Փաշինյանը գնում է ՔՊ գրասենյակ․ կհանդիպի թիմակիցներինԵրկու վախը` մի մահ, կամ Փաշինյանի վախվորած կենցաղը Աշխարհասփյուռ հայության համար Արցախն ու արցախյան հարցը ունեն բացառիկ կարևորություն.ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Մեր խնդրանքն է, որպեսզի այստեղ` Մուրացանում երեխայիս բուժումն իրականացվի, որից հետո շարունակի ծառայությունը. Զինվորի մայրը դիմում է խնդրանքով27.000 դոլար Իվետա Մուկուչյանին, 40.000 դոլար Թաթուլին ու Թաթային, 7000 դոլար հարսանեկան տորթին. մանրամասներ՝ «Շիշ բռնողի» հարսանիքիցԲաքվում շարունակվում է 2 հայ ռազմագերու նկատմամբ շինծու գործով դատական նիստըՏեսանյութ.Ադրբեջանցիները Սյունիքի սահմանին լցակայան են կառուցումԱզգից «հիասթափվածների» մասինԼԳԲՏ քարո՞զ, խաղատան գովա՞զդ, թե՞ հնդկական «Հոլիի» պրոպագանդա. ի՞նչ նոր պաստառներ են փակցվել Երևանում. քաղաքապետարանը չպարզաբանեցՏոկիոյին է մոտենում ուժեղ թայֆուն, ինչը կազդի Օլիմպիական խաղերի վրաԱլիևը խոստովանում ու ընդունում է, որ Արցախի ճակատագիրն ու ապագան կախված է հենց Արցախի բնակչությունից. Արտակ ԲեգլարյանՄառախուղի պատճառով կորած հայ զինծառայողի և վարորդի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆԱդրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱմենացածր վարձատրվող պարեկը ստանալու է 230 000 դրամ աշխատավարձ. Պարեկային ծառայության պետՍուրեն Սահակյանը դադարեցնում է անդամակցությունը «Քաղաքացու որոշում» կուսակցությանըԹունիսի խորհրդարանի խոսնակին և 64 պատգամավորների արգելվել է լքել երկիրը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ