«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են Windows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասին Եղանակը հայաստանում «Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումը Հիմա էլ «Բաքվի դեկլարացիա» Քարտուղարուհու փորձով փոխնախարար «Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում ⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Մաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊ


ՆՈՐ «ԽՈՍԱՑՎԱԾ» ԱՐՀԱՎԻՐՔԻ ՇԵՄԻ՞Ն

Վերլուծություն

Արդեն մի քանի օր է, ինչ Երասխի մատույցներում փոխհրաձգություն է ընթանում, եւ գնալով կիրառվող զինատեսակների տրամաչափը դառնում է ավելի բազմազան եւ մեծ: Անգամ Սեմյոն Պեգովի տելեգրամ-ալիքը խոսում է  ռուս սահմանապահների համար ստեղծված սպառնալիքի մասին... Թշնամին էլ լուսանկարներ եւ տեսանյութեր է տարածում, իբր թե առաջխաղացում ունի, թեեւ այդպիսի բան հիմա չկա:

 

2020-Ի ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ ՈՐՊԵՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՖԱՐՍ

Եվ միանգամից հարց` այդ ինչպե՞ս եղավ, որ ի տարբերություն այլ տեղերի, Երասխին զինծառայողներին չարգելեցին կրակել: Երեւանին մոտիկ է, դրա՞ համար: Թե՞ 2020-ի Տավուշի հուլիսյան «հաղթական բախումների» օրինակը կրկնվում է, կրկին հողատուն կհայտարարի «հուլիսյան հաղթական պատերազմի» մասին, կոչումներ եւ մեդալներ կբաժանի, իսկ հետո կգա սեպտեմբերը` նույն դավադիր սցենարով: Սրանցից սպասելի է ամեն մի ստորություն: Քաղաքական գործընթացները ինտուիտիվ զգացող «Իշխանություն» ֆիլմի հեղինակ Մհեր Մկրտչյանն արձանագրում է. «Եթե լինի նոր պատերազմ... նիկոլը նոր տեքստ ունի՞ թե «ու այդ մեկ մարդը դո՛ւ ես»-ն ա կրկնվելու... Նոր հանրային դեմքեր կա՞ն, որ կոչ կանեն պաշտպանել Հայրենիքը, թե հներով կբավարարվեք... Սցենարը նույնն ա` զոհեր կլինեն, շատ լավ էլ կտաք թուրքերին միջանցք: Գիտե՞ք ինչի նոր սցենար չեն գրում: նիկոլը մեր ազգի մեծամասնության մարմնավորումն ա` գիտի մեր արժեքը: Մինչեւ մի օր չհայտնվի իրական հերոս: Կամ հին հերոս: Նարցիսիզմով չտառապող, երկիրը սիրող: Կասկադին կոչեր մի արեք` անիմաստ ա: 1915-ին էլ ա «Կասկադ» եղել` բան չի փոխվել: Հայաստան կա, որովհետեւ անհատներ են եղել: Հուսով եմ... Համոզված եմ` դեռ կան»:

Ավելի առարկայական վիճակը փորձում է վերլուծել ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը. «Ադրբեջանական սադրանքները վերջին մեկ շաբաթվա ընթացքում, տարբեր դրսեւորումներ են ստանում: Հատկապես մտահոգիչ է մեր 2 զինծառայողի` Սեւ լճի հատվածում կորելու կամ գերեվարվելու հետ կապված խնդիրը (այս պահի դրությամբ միջադեպի մանրամասներն անհայտ են), ինչպես նաեւ` Երասխի հատվածում լարվածության աճը (օրեր առաջ հայ զինծառայող է զոհվել): Պաշտպանության նախարարությունը օպերատիվ իրադրության մասին տեղեկություններ փոխանցում է, սակայն դեռ պարզ չէ, թե ռազմական տեսանկյունից ինչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը: Խնդիրը զուտ դիրքային առավելություն ստանալն է՞, թե սա ռազմավարական խնդիրներ լուծելու ճանապարհին ադրբեջանական սցենարի դետալներից մեկն է: Քաղաքական տեսանկյունից, բնականաբար, Ադրբեջանը փորձելու է ճնշումները մեծացնել, որպեսզի ամբողջացնի Հայաստանի կապիտուլացիայի երկրորդ փուլը, ինչը դուրս է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությունից»:

Կապիտուլյացիայի երկրորդ փուլ... ԱՄՆ-ում բնակվող վերլուծաբան Լեւոն Մնացականյանը Նաիրի Հոխիկյանի սկանդալային բացահայտումների առնչությամբ մատնանշում է. «Հոխիկյանի հրապարակած փաստերը ոչ այլ ինչ են, քան հաղորդում պետական դավաճանության մասին: Չնայած այնպես չի, որ նորություն էր. ինքս էլ բազմիցս բարձրաձայնել ու փաստերի տրամաբանական համադրումով ներկայացրել եմ պետական դավաճանության սխեման: Եթե պետություն ունենայինք (ԱԱԾ, Ոստիկանություն, Բանակ) Հոխիկյանն ու Լապշինը (հնարավորության դեպքում) հարցաքննված, իսկ պետական դավաճանը` Հայաստանի ղեկավարը, վաղուց կալանավորված կլինեին, բայց… Ոչ հարգելի ԱԱԾ եւ Ոստիկանության ղեկավարնե՛ր, վաղը դուք էլ եք դատվելու պետական դավաճանությունը քողարկելու ու պաշտոնից բխող լիազորությունները չկատարելու համար»:

Սակայն նման է, որ կապիտուլյանտական խունտան ձգտում է այնպես անել, որ պետական դավաճանության եւ դրան օժանդակելու/պարտակելու համար դատող սուբյեկտ այլեւս չլինի: Նույնիսկ ֆորմալ պետություն չլինի:

ԻՆՉՈՒ ԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԹՈՒՐՔԸ ԵՎ ՆՐԱ ԿԱՄԱԿԱՏԱՐԸ

Այս ամենում շտապողականության հետքեր են երեւում: Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչները քանիցս նշել են, որ առավելագույնը 2 տարի անց Նիկոլի տապալումն ու նոր ընտրություններն անխուսափելի են բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Դա ե՛ւ բացառապես արմատական ընդդիմության առկայությունը, ե՛ւ ճգնաժամի խորացումն է, ե՛ւ առաջկա ՏԻՄ ընտրությունների «մարտական» փուլը: Այսպես, Ռեֆորմիստների կուսակցության Վահան Բաբայանը շեշտում է. «Աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդդիմությունը պետք է ռեւանշ անի: Այս կիսահիասթափված վիճակից դուրս գալ է պետք: Գիտակցել է պետք, որ կապիտուլյանտի իշխանությունն այսօր այդքան էլ ուժեղ չէ, եւ յուրաքանչյուր նոր առաջխաղացում բերելու է նրա ռեժիմի թուլացմանը: Աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները պետք է օգտագործել, եւ ինչքան հնարավոր է շատ տեղերում հաղթել կապիտուլյանտին: Ստրատեգիան պետք է բաղկացած լինի երկու մասից, ե՛ւ քարոզարշավ, ե՛ւ փողոցային պայքար, քանի որ առանց փողոցային պայքարի, բողոքի ակցիաների անիմաստ կլինի այդ ընտրություններին մասնակցելը: Աժ արտահերթը ձեզ վառ օրինակ: Ինչպես նաեւ կարեւոր է, որ ընդդիմադիր ուժերը ներկայացնեն մրցունակ թեկնածուներ»:

Նման է որ, արտաքին եւ ներքին թշնամին որոշել են ժամանակ չթողնել եւ «պողպատե մանդատը» տաք-տաք ծեծել: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հիշեցնում է. «Հիշեցնեմ, որ Արցախյան վերջին պատերազմը տարաբնույթ դավադրություններով եւ դավաճանություններով եփվում էր 2018-ից: Օրինակ, 18-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո կապիտուլյանտ սրիկան Երեւանում ուղղակիորեն արտաբերեց, ցիտեց եւ պաշտպանեց ադրբեջանական թեզերը` ջրելու համար հայկական կողմի բանակցային առավելիւթյունները եւ մոտեցնելով պատերազմը: Ոչինչ չի մոռացվել: Պատիժ լինելու է»: Տեղին է եւ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի զգուշացումը. «Ինձ մեղադրում են, որ ես գերագնահատում եմ թուրքական գործոնն ու Թուրքիայի ազդեցության ծավալումը: Ես պարզապես հետեւում եմ, թե ինչ է անում Էրդողանը Վրաստանում, Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում, Կիպրոսում, Հայաստանում, Հունաստանում, Սեւ ծովում, Միջերկրականում, Եվրոպայում, հիմա էլ պատրաստվում է անել Աֆղանստանում` հետեւաբար նաեւ Միջին Ասիայում:

Գերագնահատու՞մ եմ»:

Ավաղ, չի գերագնահատում: Վկան` այն, ինչ կատարվում է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում ենWindows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասինԵղանակը հայաստանում«Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումըՀիմա էլ «Բաքվի դեկլարացիա»Քարտուղարուհու փորձով փոխնախարար«Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ՍՄՆ֊ում անբուժելի վիրուս է բռնկվելՄաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊԹուրքիայի պաշտպանության նախարարին փոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարելՕշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. «Փաստինֆո»«Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու»․ Էդուարդ Շարմազանով 1֊ին կարգի հաշմանդամը անվտանգության խնդիր ունիԻնչ պաշտոն են զբաղեցնելու Տիգրան Ավինյանն ու Արարատ Միրզոյանը. մեկնաբանում է Ալեն ՍիմոնյանըՍերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ«Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատներըՄանե Թանդիլյանը ևս ներկա է եղել «Շիշ բռնողի» հարսանիքին Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել. Ալեն ՍիմոնյանԱՄՆ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզՌուսներն ինքնաթիռ են ստեղծում միջուկային պատերազմի դեպքում զորքերը կառավարելու համարԻ՞նչ կապ ունի Հրաչյա Հակոբյանի ասածը` թատրոնի վատ կամ լավ լինելու հետ. Անահիտ Կիրակոսյան Արմենչիկի կնոջ 35-ամյակի խնջույքը ԱՄՆ-ում և երգչի անակնկալըՊարեկը հանցագործին վնասազերծելու համար կարող է կիրառել ձեռնաշղթա, մահակ, ընդհուպ մինչեւ ատրճանակՈւնենք ամեն ինչ և կարող ենք ցանկացած թշնամու, ստորջրյա, վերգետնյա, օդային, անհրաժեշտության դեպքում անխուսափելի հարված հասցնելՄեր երկիրը այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը. Վրաստանի վարչապետՎրաստանում հանգիստ վայելող զբոսաշրջիկները պետք է երեք օրը մեկ թեստ հանձնենԱմերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներովՀակառակորդը պարբերաբար դիրքային առաջխաղացում է փորձում ապահովվել նաեւ Կապանի հատվածումԿարիք չկա նոր բան հնարել.Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել. ԲայրամովՊայքարի դուրս չգալու դեպքում, իրենց բնօրրանում նորից ցեղասպանվելու են օսմանցի քոչվորների կողմից. Գևորգ ԳևորգյանՆոր սահմանափակումնե՞ր. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում կարո՞ղ են պարտադիր դառնալԳյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերըՏԵՍԱՆՅՈՒԹ. Ականապատման քարտեզներ, թե՞ ալիևյան խաբկանք. Բացառիկ զրույց գերիների խնդրով զբաղվող գնդապետ Բորիս Ավագյանի հետՆիկոլ Փաշինյանը գնում է ՔՊ գրասենյակ․ կհանդիպի թիմակիցներինԵրկու վախը` մի մահ, կամ Փաշինյանի վախվորած կենցաղը Աշխարհասփյուռ հայության համար Արցախն ու արցախյան հարցը ունեն բացառիկ կարևորություն.ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Մեր խնդրանքն է, որպեսզի այստեղ` Մուրացանում երեխայիս բուժումն իրականացվի, որից հետո շարունակի ծառայությունը. Զինվորի մայրը դիմում է խնդրանքով27.000 դոլար Իվետա Մուկուչյանին, 40.000 դոլար Թաթուլին ու Թաթային, 7000 դոլար հարսանեկան տորթին. մանրամասներ՝ «Շիշ բռնողի» հարսանիքիցԲաքվում շարունակվում է 2 հայ ռազմագերու նկատմամբ շինծու գործով դատական նիստըՏեսանյութ.Ադրբեջանցիները Սյունիքի սահմանին լցակայան են կառուցումԱզգից «հիասթափվածների» մասինԼԳԲՏ քարո՞զ, խաղատան գովա՞զդ, թե՞ հնդկական «Հոլիի» պրոպագանդա. ի՞նչ նոր պաստառներ են փակցվել Երևանում. քաղաքապետարանը չպարզաբանեցՏոկիոյին է մոտենում ուժեղ թայֆուն, ինչը կազդի Օլիմպիական խաղերի վրաԱլիևը խոստովանում ու ընդունում է, որ Արցախի ճակատագիրն ու ապագան կախված է հենց Արցախի բնակչությունից. Արտակ ԲեգլարյանՄառախուղի պատճառով կորած հայ զինծառայողի և վարորդի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆԱդրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱմենացածր վարձատրվող պարեկը ստանալու է 230 000 դրամ աշխատավարձ. Պարեկային ծառայության պետՍուրեն Սահակյանը դադարեցնում է անդամակցությունը «Քաղաքացու որոշում» կուսակցությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ