Գրիգոր Գրիգորյանն արժանացավ «Մարտական Ծառայության» մեդալի ԱՐԹԻԿՈւՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւՇԱՀԱՄԱԼԻՐ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ Փաշինյանը Pegasus-ով գաղտնալսում է իրեն անվստահելի մարդկանց․ «Փաստինֆո» Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ Սա պատմություն է մարդկանց մասին, որոնք ապրում եւ սիրում են, բայց չգիտեն, որ ապրում եւ սիրում են. Հովիկ Աֆյան Լավրովն ու Շոյգուն կմնան իրենց պաշտոններում․ Պեսկով Երբեք հանդես չեմ գա մի դերում, որի սցենարն ունի հակահայկական, թրքամետ գիծ. Անի Ղազարյան Տղերքը չկան...Տղերքն ավելի բարձրում մնացին….Գայանե Զարգարյանի հեղինակային նախագիծ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ Հայաստանը անկախ, զարգացող, հզոր երկիր էր մինչև 2018 թվականը. Միքայել Գրիգորյան Անպարտելի հերոս Ալբերտ Հովհաննիսյան


ԹՐՔԱԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Վերլուծություն

2016-ին նիկոլասորոսական ընդդիմությունը Սերժ Սարգսյանին վարկաբեկելու նպատակով ստեղծել եւ ակտիվորեն շրջանառում էր միֆ, իբր թե մինչեւ ատամները զինված ոստիկանությունը կռվում է ժողովրդի դեմ, իսկ հայ զինվորը ստիպված է թշնամու դեմ կռվել բահով... Այդ անբարոյական միֆը կապիտուլյանտ Նիկոլը մեր աչքի առաջ դարձրեց իրականություն` չկրակելու հրաման ստացած զինվորներ, Սեւ լճի մատույցներում անզեն թուրքին գերի ընկած սպա, իսկ ոստիկանությունը բյուջեով գնահատվում է 10 անգամ ավելի, քան գիտությունը:

 

ՈՍՏԻԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ԲԱՆԱԿԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ ոստիկանությունը հիմնականում բռնում կամ ծեծում է ընդդիմադիրներին, այլ ոչ թե հանցագործներին, ԱԱԾ-ն լրտես բռնելու փոխարեն բռնում է ընդդիմադիրների մեկ էլ մանր կաշառակերների: Իոանիսյան Դանչիկի ստեղծած «Նոր Հայաստանի նոր ոստիկանությունը» հասցրել է դառնալ ե՛ւ ծիծաղի առարկա, ե՛ւ պատուհաս: «Ստիմորոլ» ավտոմեքենաներով այդ «պատրուլօղլիները» ոչ միայնկազմալուծում են երթեւեկությունը եւ ստեղծում խցանումներ, այլ նաեւ հասցրել են դառնալ խոշոր ավտովթարի հեղինակ, որում զոհվել է երեք մարդ, այդ թվում` վերջերս զորացրված 44-օրյա պատերազմի մասնակից: Իսկ ահա չորեքշաբթի մայրաքաղաքում «պատրուլօղլիները» իրականացրեցին ավտոմեքենաների զանգվածային խուզարկություն: Լուրեր տարածվեցին, թե փնտրում են ադրբեջանցի դիվերսանտների, բայց ոչ մի դիվերսանտի էլ չէին փնտրում, պարզվեց, որ պարբերաբար այդպիսի «դիվադադարներ» լինելու են: Դե պարզ է, քաղաքացիներին ընտելացնում են առանց դատարանի որոշման ավտոտրանսպորտային միջոցների խուզարկությանը եւ ընդհանրապես ոստիկանական բեսպրեդելին: Թեեւ ընտրություններով կապիտուլյանտը վերարտադրվել է, բայց վախը նրա մշտական ուղեկիցն է, քիչ է մնում նույնիսկ պետքարան գնա մեծաթիվ ոստիկանական ուժերի ուղեկցությամբ: Իսկ ինչո՞ւ է սրանց պետք «նոր ոստիկանություն»` առանց հին անձնակազմի, դրա պատճառն էլ ենթադրելի է` հները կարող են հանկարծ ուսադիրների արժեքի մասին հիշել, ամաչել շրջապատից ու թրքաբոլշեւիկյան խունատայի հանցավոր հրամանով չհատել «կարմիր գծերը»: Իսկ նորերը «կարմիր գծեր» չունեն, նրանց գլխանց են սովորեցրել «կարմիր գծեր» հատելուն, նրանք գլխանց ստեղծվել են որպես ռեպրեսիվ գործիք: Եվ իհարկե գլխանց վարձատրվում են ավելի լավ, քան զինվորական սպաները եւ «հին» ոստիկանները: Իսկ ռեպրեսիվ միջոցներով պաշտպանվելու պատճառներ կապիտուլյանտը շատ ունի, դեռ մինչեւ վերջ չի ստորագրել այն նվաստացուցիչ թղթերը, որոնք պարտադրում են թշնամին ու գերտերությունները: Ինչքան էլ լվացած լինեն բնակչության ուղեղները` կան 400 հազար քաղաքացիներ, ովքեր քվեով մերժում են նիկոլական թրքոբոլշեւիզմը, շուրջ 800 հազար ընտրություններին չմասնակցածներն էլ բացատրական աշխատանքի արդյունքում կարող են աստիճանաբար համալրել մերժողների շարքերը: Իսկ բանակը խանգարում է: Անգամ հերոս գեներալներին եւ ավագ սպայական կազմի լավագույն հատվածին հալածելուց հետո: Չէ՞ որ աչքի առաջ ունեն բարձրագույն սպայակազմի կողմից ներկայացրած կապիտուլյանտի հրաժարականի պահանջը, եւ ով գիտե, եթե աշխարհաքաղաքական կենտրոններից չլինեին շատ խիստ սաստող ազդակները, միգուցե արդեն ռազմական բարեշրջումով լուծված լիներ թրքաբոլշեւիկյան խունտայի հեռացման հարցը: Հետեւաբար` մնում է բանակը քանդել որպես ինստիտուտ:

ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄՆ ԱՐԱԳԱՆՈՒՄ Է

Գանք փոքր-ինչ հեռվից, հազարամյակների խորքից, եւ տեսնենք` ինչ է գրված Վեդաներում առեւտրականների կաստայի մասին. «Այն ամենը, ինչը կվտանգի եկամտաբերությանը, արագ եւ անողոք պետք է վերացվի: Դուք չունեք ո՛չ հավատք, ո՛չ հայրենիք, միշտ ձեր հարստության կողքին եք: Շահույթն է ձեր հաջողությունը, ապաստարանը եւ կյանքի իմաստը: Կա շահույթ` դուք հաջողակ եք, ոչ` դուք ոչ ոք եք»: Ռազմիկների կաստայի համար Վեդաներով սահմանվում է. «Ռազմիկների խնդիրներն է ցանկացած իրադարձության եւ հանգամանքների պայմաններում հետեւել վաճառականներին. Ով, որտեղ եւ ինչու է փոխանցում եկամուտը, ինչ է գնում եւ վաճառում եւ, ամենակարեւորը, ով է վաճառում եւ ինչու: Եթե դուք չհետեւեք այդ կեղտարյուն ցեղին եւ թուրը չպահեք գլխավերեւում, վաճառականները դավաճանում են, հենց որ դա դառնա եկամտաբեր, եւ ամբողջովին շրջում են աշխարհը գլխիվայր»:

Հիմա ամբողջ իշխանությունը Հայաստանում չարչիների խավի ձեռքում է, եւ նրանք ամեն ինչ անում են ռազմիկների խավը վերացնելու համար: Նույն արցախցիների հանդեպ նրանց թունդ ատելությունը (Նիկոլի` «մաքրենք մեր քաղաքը ղարաբաղցի տականքներից») պայմանավորված է նրանով, որ այդ երկրամասում բարձր էռազմիկ խավի տեսակարար կշիռը: Եվ դրա համար իշխանազավթումից հետո բանակը միտումնավոր տարան պարտության եւ Արցախի կորստի: Դրա համար տապալեցին սահմանների պաշտպանությունը Սյունիքում եւ Գեղարքունիքում: «Թուրքը կանգնած կրակում է Երասխի վրա, կապիտուլյանտն ասում է, թե ճգնաժամը հաղթահարված է: Սա հիմա նույն բանն է կրկնումգ Արցախի 44-օրյա պատերազմից առաջ ինքն ու Ալիեւը սկսեցին միմյանց հետ խաղալ, ու կռիվ սկսվեց,  արդեն երկու կառավարության նիստ սրանք մտել են, այսպես ասած, ազգային գործչի կերպարի մեջ, թե որեւէ սադրանք թույլ չեն տա, նո՞ր են հիշել, որ չպետք է թույլ տային»,- նշում է Էդուարդ Շարմազանովը եւ շարունակում: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հանուն Հայաստանի զարգացման պատրաստ է համագործակցել «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների հետ, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դաշինքներից կարող են դրան արձագանքել, սակայն իր անձնական կարծիքով` Հայաստանը քանդողի հետ ինչպե՞ս պետք է համագործակցեն. «Չագուջը գլխիս խփողի հետ գնամ համագործակցե՞մ, հո ես քաղաքական ղազ չե՞մ, ով քաղաքական ղազ է, թող գնա` համագործակցի: Ով ուզում է «կզի», թող գնա` համագործակցի: Կամ` հանուն Հայաստանի ինչո՞ւ պետք է համագործակցեմ իր հետ, որ սահմանը պահած համայնքապետերին բռնո՞ւմ է, կամ` նրա համար համագործակցեմ, որ չագուչը ձեռքին ֆռֆռո՞ւմ էր, որ երկիրը սարքել է  տոտալիտար համակարգ, որ գնում է Ալիեւին տեսնելու` վախենում է մեկ բան ասի՞, Պուտինի հետ էլ հանդիպմանն Արցախ բառը չի օգտագործո՞ւմ: Այսինքն` ինչի՞ շուրջ համագործակցենք, կամ համագործակցել ասելով` ի՞նչ նկատի ունի»:

Եվ իրոք, ինչո՞ւ պետք է ռազմիկ խավը ԱԺ-ում ներկայացնող ընդդիմությունը համագործակցի բանակը քանդող դավաճան չարչիների հետ: «Թավշյա դդում» Արայիկ Հարությունյանին ՊՆ ուղարկելը սիմվոլիկ ստորացման ակտ էր` որ փոխնախարարին ներկայացնում է ոչ թե առաջին դեմքը, այլ ինչ-որ աշխատակազմի ղեկավար: Իսկ մյուս ստորությունը այն է, որ որոշել են` ծնողը զավակի զինվորական երդմանը կարող է ներկա լինել միայն քովիդի վճարովի թեստ հանձնելուց հետո: Դա հարված է բանակի բարոյական հիմքին` ծնողների, ընտանիքի ներկայությամբ երդում տվող զինվորը բանակի հիմնասյունն է: Իսկ հիմա այդ հիմնասյունը կտրում են` չարչիին բնորոշ վիժվածքային հնարքներով:

Եվ այդ այլանդակության վերջը չի երեւում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Գրիգոր Գրիգորյանն արժանացավ «Մարտական Ծառայության» մեդալիԱՐԹԻԿՈւՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւՇԱՀԱՄԱԼԻՐ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻՓաշինյանը Pegasus-ով գաղտնալսում է իրեն անվստահելի մարդկանց․ «Փաստինֆո»Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներՍա պատմություն է մարդկանց մասին, որոնք ապրում եւ սիրում են, բայց չգիտեն, որ ապրում եւ սիրում են. Հովիկ Աֆյան Լավրովն ու Շոյգուն կմնան իրենց պաշտոններում․ ՊեսկովԵրբեք հանդես չեմ գա մի դերում, որի սցենարն ունի հակահայկական, թրքամետ գիծ. Անի Ղազարյան Տղերքը չկան...Տղերքն ավելի բարձրում մնացին….Գայանե Զարգարյանի հեղինակային նախագիծ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎՀայաստանը անկախ, զարգացող, հզոր երկիր էր մինչև 2018 թվականը. Միքայել ԳրիգորյանԱնպարտելի հերոս Ալբերտ ՀովհաննիսյանՄարիամ Փաշինյանը ողջ օրն անցկացրել է Իջեւանում «Լուրջ բիզնեսի համար չկան համապատասխան մասնագետներ»Փաշինյանի հերթական «զոհը» Փաշինյանի պատճառով շիշը գլխիս կոտրեցին, քայլել չեմ կարողանում. Մարգարիտա Խաչատրյան Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետՈստիկանությունը շարունակում է որոնել անհետ կորած մայր ու որդուն«Խոնարհվում եմ մեր հերոսների շիրիմների առջեւ».ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՄասնագիտական շրջանակներն ու արտախորհրդարանական այլընտրանքները թող իմանան՝ թուրքի հրամանով Սահմանադրության փոփոխությանն են նպաստում. Աննա ՄկրտչյանՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողջ իրականությունը պատերազմի մասին. Ահասարսուռ մանրամասներ 44-օրյա պատերազմը վերապրած Հերոսի շուրթերովՊուտինը եւ Էրդողանը կհանդիպեն անձամբՀամալսարանը Մերկելին աշխատանքի չի ընդունելՀայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերինՎերին Շորժա պաշտոնապես օկուպացվեց ազերիների կողմից. ՏեսանյութԱդրբեջանը ծրագրում է երկու տարվա ընթացքում ավարտել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքները. ԱլիևՎրաստանը Հայաստանին և Ադրբեջանին հանդիպումների հարթակ է առաջարկելԿապիտուլյանտը Եռաբլուրում ծաղիկները շիրիմներին դնելու փոխարեն շպրտում է բետոնին. ՏեսանյութՆախ թուրքերին հանձնեցինք Արարատ լեռն ու հայկական հողերը, ապա ներեցինք նրանց մեր դեսպանի սպանությունն ու մեր դաշնակից Հայաստանի դեմ ագրեսիան․ Շերին (տեսանյութ)Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմը կվերաճի աղետի. Արտաշես ԳեղամյանԲրիթնի Սփիրսի անվտանգության աշխատակիցը մանրամասներ է պատմել երգչուհու մասին․ New York TimesԵրգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանըՄտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել. ՍաղաթելյանԿատարվեց հոգեհանգիստ՝ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համարՈւղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմըԻրականացվել է ցեղասպան քաղաքականություն, պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվելԱդրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում բարձրացրել են իրենց դրոշը«Ըստ «ՌԲԿ»-ի՝ Հայաստանի իշխանությունները հանձնելու են Մարտունին, Մարտակերտն ու Իվանյանը». Անդրանիկ ՀովհաննիսյանԱրցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից անցել է 1 տարիՀակիրճ, ի՞նչ է ասել Նիկոլի մեծ եղբայր Ալիևը պատերազմից մեկ տարի անց. հիմնական մեսիջները.Արտակ ԶաքարյանԱմուլ, տգետ ռազմաքաղաքական ղեկավարությունը և բթացած մեծ հանրույթը այսօր թքած ունի, թե ինչ է կատարվում իր շուրջբոլորը. Շիրազ ԽաչատրյանԵրկրի ղեկին շարունակում է մնալ այն իշխանությունը, որը ոչ մի հնարավորություն և կամք չունի դիմագրավելու որևէ կարգի սպառնալիքի․ Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանը պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ Օրվա խորհուրդԱնգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը՝ խախտելով բոլոր պայմանավորվածությունները․ Արցախի ԱԳՆՊատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը. Բագրատ ՍրբազանԴիլիջանի թունելը ժամանակավորապես կիսով չափ կհոսանքազրկվիԶանգվածային ծեծկռտուք Երևանի կենտրոնում. կան վիրավորներ, բերման ենթարկվածների մեջ կան մայրաքաղաքի և մի քանի մարզի բնակիչներԵրբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում. ԹուրքագետՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում էՆավթի համաշխարհային գներն աճում են
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ