Գրիգոր Գրիգորյանն արժանացավ «Մարտական Ծառայության» մեդալի ԱՐԹԻԿՈւՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւՇԱՀԱՄԱԼԻՐ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ Փաշինյանը Pegasus-ով գաղտնալսում է իրեն անվստահելի մարդկանց․ «Փաստինֆո» Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ Սա պատմություն է մարդկանց մասին, որոնք ապրում եւ սիրում են, բայց չգիտեն, որ ապրում եւ սիրում են. Հովիկ Աֆյան Լավրովն ու Շոյգուն կմնան իրենց պաշտոններում․ Պեսկով Երբեք հանդես չեմ գա մի դերում, որի սցենարն ունի հակահայկական, թրքամետ գիծ. Անի Ղազարյան Տղերքը չկան...Տղերքն ավելի բարձրում մնացին….Գայանե Զարգարյանի հեղինակային նախագիծ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ Հայաստանը անկախ, զարգացող, հզոր երկիր էր մինչև 2018 թվականը. Միքայել Գրիգորյան Անպարտելի հերոս Ալբերտ Հովհաննիսյան


ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀՐԱՀՐԵԼ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱԽՈՒՄ

Միջազգային

Հարցերից մեկը, որը քննարկվում է ռուսական լրատվամիջոցներում՝ Պուտին-Ալիեւ հանդիպման հետ կապված, վերաբերում է նրան, որ Ալիեւի այցը Մոսկվա կայացավ այդ մասին հայտնի դառնալուց ընդամենը մեկ օր անց: Ըստ այդմ, մի շարք աղբյուրներ հանգել են այն կարծիքին, որ Ալիեւի այցը կանխավ ծրագրված չէ, այնպես, ինչպես դրան նախորդած Նիկոլի մոսկովյան այցը: Այլ, որ հանդիպման անհրաժեշտությունն առաջացել է Նիկոլի մոսկովյան այցին հաջորդած օրերին, այսինքն, ստեղծվել է չնախատեսված իրավիճակ, եւ Պուտին-Ալիեւ հանդիպման հրատապ անհրաժեշտություն է առաջացել:

 

ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄԵԿՆԵՑ ՄՈՍԿՎԱ

Ասվածում տրամաբանություն կա. ամեն դեպքում՝ փաստ է, որ ինչպես լրատվամիջոցները, այնպես էլ պաշտոնական աղբյուրները Ալիեւի այցի մասին խոսեցին միայն դրա նախօրեին: Բայց եթե իրոք այդ այցը պլանավորված չէ, հարց է ծագում՝ ի՞նչը կարող էր դրա առիթը լինել: Կարող ենք ֆիքսել, որ հուլիսի 7-ին կայացած Նիկոլի մոսկովյան այցից հետո երկու էական դրվագ արձանագրվել է: Առաջինը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածաշրջանային այցն էր: Դրա շրջանակներում, բացի Հայաստանին 2.6 միլիարդ եվրո առաջարկելուց, նաեւ ԵԽ նախագահը ԵՄ-ի անունից «տարածաշրջանում կայունություն հաստատելու գործին առավել ակտիվ ներգրավվելու» հայտ ներկայացրեց: Նաեւ, որ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո պետք է հնարավորինս արագ վերսկսել արցախյան հակամարտության ամբողջական ու լիարժեք կարգավորման գործընթացը, այդ թվում՝ լուծել Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Ընդ որում, միաժամանակ գրեթե նույն տոնայնությամբ հանդես եկավ նաեւ Հայաստանում ամերիկյան դեսպանատունը: Սա այս ազդակն էր հղում. ԵՄ-ն փորձում է Ֆրանսիայի փոխարեն (կամ զուգահեռ) վերածվել արցախյան գործընթացում ֆիգուրանտի, որը, ըստ ամենայնի, համաձայնեցված է Վաշինգտոնի հետ: Իսկ ահա Արցախի կարգավիճակի թեման հենց այս պահին օրակարգ բերելու առաջարկը, ըստ էության, հակասության մեջ է մտնում ռուսական այն թեզի հետ, որ այդ խնդիրը պետք է հետաձգել եւ այս պահին կենտրոնանալ հրադադարի ամրապնդման, տարածաշրջանի կոմունիկացիաների վերագործարկման եւ այդ կարգի մնացած հարցերի վրա, որոնք լուծվելու դեպքում Արցախի կարգավիճակի թեման առաջ տանելն ավելի հեշտ լուծելի կդառնա: Ու բացի այս, սրվեց նաեւ Երասխի ուղղությամբ իրավիճակը, թեեւ կարելի է մտածել, որ դա կարող է Եվրոպայից եկած՝ հիշատակված նախաձեռնության հետեւանքը լինել: Ի վերջո, փաստն այն է, որ Ալիեւը սվիններով ընդունեց Շառլ Միշելի այդ նախաձեռնությունը, եւ այս ֆոնին կա նաեւ այն վարկածը, որ նա գնում է սրացումների, փորձելով այդկերպ ճնշել Նիկոլին, որ նա արագացնի սահմանազատման եւ հայ-ադրբեջանական հաշտության համաձայնագրի հարցերը, որով նաեւ ԵՄ-ի այն նախաձեռնությունը կդառնա անիմաստ: Ավելին, այս վարկածով՝ Ալիեւը պատրաստ է անգամ նոր պատերազմի, որպեսզի, իր իսկ խոսքով, ռազմադաշտում հաղթելով, չհայտնվի բանակցային սեղանի շուրջ պարտվողի կարգավիճակում: Իսկ այդ դեպքում օրակարգ է գալիս ռուսների հետ բախվելու հեռանկար, բնականաբար, Թուրքիան էլ «փոքր եղբորը» մենակ չի թողնի...

Կարճ ասած, կա առնվազն տեսական հնարավորություն, որ Շառլ Միշելի առաջարկը կարող է հանգեցնել Արեւմուտքի համար այդքան ցանկալի ռուս-թուրքական բախման, եւ չբացառենք, որ իրականում հենց այդ հեռահար նպատակն էլ դրված էր այդ ծրագրի հիմքում: Երեւի նաեւ այն հաշվարկով, որ Նիկոլը հազիվ թե անտարբեր մնար 2.6 միլիարդ եվրոյի կամ մոտ 3 միլիարդ դոլարի հանդեպ: Ամեն դեպքում, նման իրավիճակը կարող էր Պուտին-Ալիեւ հրատապ հանդիպման պատճառ դառնալ: Եվ նկատենք, որ հանդիպման շրջանակներում եւս ի հայտ եկան նյուանսներ, որոնք ակնարկում են նշված վարկածի օգտին:

 

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ

Այսպես, բավականին հետաքրքիր մտորումների տեղիք է տալիս Ալիեւն ուղղված Պուտինի ողջույնի խոսքը: Ավելի ստույգ, այս հատվածը. «Բնականաբար, ամենակարեւոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցը: Գիտեմ, որ Դուք տրամադրում եք, իհարկե, շատ մեծ է ուշադրություն, կարեւորում եք, եւ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ գտնվում են եւ փոխզիջումային լուծումներ: Դրանք միշտ ամենաբարդն են, բայց եթե մենք ուզում ենք, իսկ մենք բոլորս ուզում ենք կարգավորում, ապա մենք պետք է գնանք այդ ճանապարհով: Մինչ այժմ մեզ հաջողվել է դա անել, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ»:

Անհասկանալի է, թե ինչի համար է Պուտինն Ալիեւին շնորհակալություն հայտնում: Որ հաջողվում է «գնալ կարգավորման ճանապարհո՞վ»: Բայց չէ՞ որ Ադրբեջանն է հակամարտող կողմը, իսկ ՌԴ-ն միջնորդ է: Կամ, որ «գտնվում են փոխզիջումնե՞ր»: Էլի հասկանալի չէ. փոխզիջում եք, թե՝ ինչ, մեկ է, դա հակամարտող կողմի համար է: Այսինքն, եթե կա առաջընթաց, այդ դեպքում Ալիեւը պետք է Պուտինից շնորհակալ լինի, որ ռուսական միջնորդությունն օգուտ տվել է: Միակ բանը, որի համար Մոսկվան կարող էր Բաքվից շնորհակալ լիներ, դա թերեւս այն է, որ հենց «ռուսական կարգավորման ճանապարհով» է գործն առաջ գնում՝ «եւ փոխզիջումային լուծումների» գնալով: Այսինքն, այս ամենը նմանվում է սիրալիրությամբ համեմված նուրբ ակնարկի, որ Ալիեւը դեռ մնում է ռուսական սցենարների մեջ, այդ թվում՝ անշրջելի սրացումների գոնե մինչ այս պահը՝ չգնալով: Չնայած, նաեւ հաշվի առնելով, որ Պուտինի մյուս արտահայտությունը, թե՝ «իսկ մենք բոլորս ուզում ենք կարգավորում», նաեւ համոզելու երանգներ ունի՝ «դու էլ ես ուզում, Իլհամ Հեյդարովիչ, քեզ էլ է պետք...» իմաստով: Բայց այդ դեպքում, եթե բոլորն են «ուզում կարգավորում», ինչո՞ւ այդ կարգավորումը չկա: Այդ թվում, ինչո՞ւ առաջ չի գնում նոյեմբերի 9-ի համաձայնագրի վերջին կետը՝ կոմունիկացիաների մասին, եւ ուղղակիորեն դրան միտված հունվարի 11-ի եռակողմ համաձայնագիրը: Այն էլ, երբ Նիկոլը եւս քանիցս հրապարակավ խոսել է դրա կատարման անհրաժեշտության մասին եւ երեկվա կառավարության նիստում էլ նույնը հաստատեց: Հայաստանյան ընտրությունները միգուցե այդ արգելակման համար պատճառ էին: Բայց ընտրություններն արդեն ահագին ժամանակ է՝ ավարտվել են, բայց էլ առաջընթաց չկա: Եվ ի՞նչ է ստացվում, Պուտինն ակնարկում է, թե այդ հայտարարություններից հետո Նիկոլը եվրոպացիների հե՞տ է խաղերի մեջ մտնում: Կարծես թե, հենց դրան է սկսում նմանվել: Համենայնդեպս, ռուսական որոշ առաջատար լրատվամիջոցներ եւս այդ թեզն են առաջ տանում: Օրինակ, «Կոմերսանտը», հղում անելով իր իրազեկ ադրբեջանական աղբյուրներին, պնդում է, թե հանդիպման փակ հատվածում Ալիեւը Պուտինին հենց այդ՝ ԵՄ-ի խնդրով է բողոքել: Ըստ հրապարակման. «Ալիեւը, մասնավորապես, խիստ մտահոգված է Ֆրանսիայի եւ Եվրամիության գործողություններով, որոնք վերջին շրջանում ակտիվորեն աջակցում են Հայաստանին: «Բաքվում վրդովված են հակամարտության կարգավորման հարցում միջնորդի դեր ստանձնելու Եվրամիության փորձերից: Այնտեղ կարծում են, որ դա Երեւանին դրդում է վերանայել ՌԴ-ի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ընդ որում, «Կոմերսանտի» իրազեկ աղբյուրը հասկացրել է, որ «խաղադրույքն արվում է Բաքվին արմատական քայլերի դրդելու եւ ռուսական բանակին ներգրավելու համար»: Եվ նշել է, որ այդ կրիտիկական պահին անհրաժեշտություն է առաջացել «ժամերը ստուգել» նախագահներ Պուտինի եւ Ալիեւի միջեւ»:

Այսինքն, «Կոմերսանտը» եւս բաց տեքստով խոսում է վերը ներկայացված վարկածի օգտին, եւ եթե հավատանք լրատվամիջոցին, այդ մտավախությունն ունեն նաեւ Բաքվում: Այդ թվում, որ Եվրոպան փորձում է հասնել ռուս-թուրքական բախման: Այն դեպքում, երբ  եղել են եռակողմ պայմանավորվածություններ: Իսկ դա նշանակում է, որ «եվրոպական մտահոգություններից» զատ Ալիեւը պետք է որ առաջ տաներ արդեն 7-8 ամսվա վաղեմության պայմանավորվածությունների հարցը: Թե, հարգելի Ռուսաստան, վերջապես այս հարցը լուծելո՞ւ ենք:

 

Ի՞ՆՉ Է ՈՐՈՇԵԼ ՊՈՒՏԻՆԸ

Բայց ներ­կա­յաց­ված ընդ­հան­րա­կան իրա­վի­ճա­կով հան­դերձ, կա նա­եւ այն հար­ցը, թե ին­չի հա­սավ Ալի­ե­ւը Մոսկ­վա­յում: Եթե նրա մտա­հո­գու­թյու­նը Արեւ­մուտ­քի նման ճնշում­ներն են, ապա դա հիմ­քեր ու­նի: Ի վեր­ջո, կան պարզ փաս­տեր: Այդ թվում, որ պաշ­տո­նա­պես ՄԽ-ն ոչ մե­կը չե­ղյալ չի հա­մա­րել: Նա­եւ, որ հենց այդ կա­ռույ­ցից Հա­յաս­տա­նը պետք է ակն­կա­լի  հա­կա­մար­տու­թյան վերջ­նա­կան կար­գա­վո­րում եւ ոչ թե հե­տե­ւի Ալի­ե­ւի ասած­նե­րին, թե «ար­ցա­խյան խնդի­րը փակ է»: Այ­սինքն, եթե հա­մա­նա­խա­գահ եր­կու երկր­նե­րը սկսում են ճնշում­ներ, թե­կու­զեւ դրանք նա­եւ այլ նպա­տակ­ներ ու­նեն, Ալի­ե­ւի հա­մար, բնա­կան է, էա­պես կա­րե­ւոր­վում է եր­րորդ հա­մա­նա­խա­գա­հի կար­ծի­քը, եւ նա վա­զում է Մոսկ­վա, թե բա այս­պի­սի-այս­պի­սի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ու­նենք: Ահա այս իրա­վի­ճա­կում է, որ էա­կան է դառ­նում Մոսկ­վա­յի կար­ծի­քը՝ ի՞նչ են անե­լու հար­ցադր­ման հետ կապ­ված: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ եթե մյուս եր­կու հա­մա­նա­խա­գահ երկր­նե­րը մի­այն Ար­ցա­խի հետ կապ­ված ման­դատ ու­նեն, Մոսկ­վան նա­եւ հա­րավ­կով­կա­սյան հիմ­նա­կան դաշ­նա­կից Հա­յաս­տա­նի հան­դեպ ու­նի ուղ­ղա­կի պար­տա­վո­րու­թյուն­ներ: Այ­սինքն, այդ դաշ­նա­կի­ցը պետք է առա­ջին հեր­թին լի­նի անվ­տանգ: Երկ­րոր­դը, այդ դաշ­նա­կի­ցը ՌԴ-ին տա­րա­ծաշր­ջա­նում ռազ­մա­կան ներ­կա­յու­թյան հնա­րա­վո­րու­թյուն է տվել, եւ դա պետք է լի­նի փոխ­հա­տուց­ված, ընդ որում, ոչ մի­այն անվ­տան­գու­թյան տե­սան­կյու­նից: Սա­կայն իրո­ղու­թյունն այն է, որ այդ­պես էլ լուծ­ված չէ Հա­յաս­տա­նի թիվ 1 անվ­տան­գու­թյան հար­ցը, որի վկա­յու­թյունն է մեր սահ­ման­նե­րում ադր­բե­ջան­ցի զին­վոր­նե­րի գտնվե­լու եւ Երաս­խի կրա­կոց­նե­րի փաս­տը, վեր­ջա­պես այն գեր­նյար­դա­յին վի­ճա­կը, որում ար­դեն 8-9 ամիս գտնվում է Հա­յաս­տա­նը, եւ որը մեր երկ­րի վրա անդ­րա­դառ­նում է ոչ մի­այն տնտե­սա­կան կո­րուստ­նե­րից, սո­ցի­ա­լա­կան վատ­թա­րա­գույն վի­ճա­կով, այլ նա­եւ ար­տա­գաղ­թի հեր­թա­կան ալի­քով: Եվ դրա­նից հե­տո էլ Ար­ցա­խի ապա­գա­յի թե­ման այդ­պես էլ մնում է անո­րոշ: Այ­սինքն, եթե ներ­կա­յումս արեւմ­տյան հա­մա­նա­խա­գահ­նե­րը պա­հան­ջում են կար­գա­վի­ճա­կի հար­ցի ան­հա­պաղ լու­ծում, իսկ մեր դաշ­նակ­ցից գա­լիս է այդ հար­ցի հետ կապ­ված անո­րո­շու­թյուն, ապա բնա­կան է նա­եւ, որ հա­յաս­տա­նյան հա­սա­րա­կու­թյան մեջ էլ սրվե­լու են մտա­հո­գու­թյուն­նե­րը, թե ար­դյոք ճի՞շտ դաշ­նա­կից ենք ընտ­րել: Հաշ­վի  առ­նե­լով նա­եւ, որ մեր դաշ­նակ­ցի որոշ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ուղ­ղա­կի­ո­րեն հու­շում են, թե՝ գնա­ցեք, Թուր­քի­ա­յի հետ պայ­մա­նա­վոր­վեք: Ճիշտ է, այլ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ էլ հա­կա­ռակն են ասում, թե՝ Ար­ցախն էլ, դեռ մի բան ավել էլ Հա­յաս­տա­նինն է: Բայց այդ եր­կու ծայ­րա­հե­ղու­թյուն­նե­րից ո՞րն է Մոսկ­վա­յի պաշ­տո­նա­կան մո­տե­ցու­մը, այդ­պես էլ հստա­կու­թյուն չկա: Էլ չա­սած, որ պարզ չէ՝ ին­չի՞ կա­րող է գնալ Մոսկ­վան, որ իր այդ տե­սան­կյու­նը պաշտ­պա­նի: Իհար­կե, Հա­յաս­տա­նի հար­ցում ՌԴ-ի մոտ միշտ էլ այն մտա­ծե­լա­կերպն է գե­րիշ­խել, թե մեկ է, ո՞ւր են գնա­լու: Բայց հի­մա կան ուղ­ղա­կի մատ­նան­շում­ներ. ԵՄ-ն առա­ջար­կում է Հա­յաս­տա­նի հա­մար հսկա­յա­կան գու­մար, Ար­ցա­խի հար­ցում կար­գա­վի­ճա­կի լու­ծում, կարճ ասած՝ տա­լիս են «ուր են գնա­լու» հար­ցի հնա­րա­վոր տար­բե­րակ՝ ՆԱ­ՏՕ, ինչ­քան էլ որ Թու­քի­ան դրա կազ­մում է: Իսկ դա նշա­նա­կում է, որ գնդակն այս պա­հին հենց Մոսկ­վա­յի խա­ղա­դաշ­տում է: Այ­սինքն, ՌԴ-ին Հա­յաս­տա­նը, որ­պես դաշ­նա­կից, պե՞տք է: Եթե այո, դա են­թադ­րում է գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մի­ան­գա­մայն նոր հա­մա­կարգ. հինն ար­դեն չի գոր­ծում: Եթե ոչ, ապա այս դեպ­քում Հա­յաս­տանն ու­նի կողմ­նո­րոշ­վե­լու խնդիր՝ ի՞նչ է անե­լու: Եվ հաշ­վի առ­նե­լով, որ կանգ­նած են ծայ­րա­հեղ կե­տին, այս հար­ցե­րի պա­տաս­խա­նը տա­լը պար­զա­պես այ­լեւս չի կա­րող հե­տաձգ­վել: Տրվե՞լ են այդ պա­տաս­խան­նե­րը Նի­կո­լի եւ դրան հա­ջոր­դած՝ Ալի­ե­ւի հետ Պու­տի­նի հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ: Այս հար­ցի պա­տաս­խա­նը մի­այն մոտ ապա­գա­յի իրա­դար­ձու­թյուն­նե­րը կա­րող են տալ, թե­եւ Ալի­ե­ւի հետ հան­դիպ­մա­նը հա­ջոր­դած Պու­տին-Փա­շի­նյան երեկ­վա հե­ռա­խո­սազ­րույ­ցը որոշ ակ­նարկ­ներ պա­րու­նա­կում է: Բայց եթե լու­ծում­ներ տրված չեն, Մոսկ­վան չի անց­նում վճռա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, ապա այս ծանր իրա­վի­ճա­կը գնա­լով մի­այն սրվե­լու է, ինչ­պես որ սրվե­լու են տա­րա­ծաշր­ջա­նից ռուս­նե­րին հե­ռաց­նե­լու ուղ­ղու­թյամբ Արեւ­մուտ­քի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը: Իսկ Արեւ­մուտ­քի հա­մար, չմո­ռա­նանք, լա­վա­գույն լու­ծում­նե­րից  մե­կը կա­րող է դառ­նալ հայ-թուր­քա­կան կոմպ­րո­մի­սը, օրի­նակ՝ «հայ-թուր­քա­կան հաշ­տու­թյան  հա­մա­ձայ­նագ­րի» տես­քով: Մի­այն թե այդ դեպ­քում 102-րդ ռազ­մա­բա­զան կա­րող է հայտն­վել Կրաս­նո­դա­րում:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Գրիգոր Գրիգորյանն արժանացավ «Մարտական Ծառայության» մեդալիԱՐԹԻԿՈւՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւՇԱՀԱՄԱԼԻՐ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻՓաշինյանը Pegasus-ով գաղտնալսում է իրեն անվստահելի մարդկանց․ «Փաստինֆո»Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներՍա պատմություն է մարդկանց մասին, որոնք ապրում եւ սիրում են, բայց չգիտեն, որ ապրում եւ սիրում են. Հովիկ Աֆյան Լավրովն ու Շոյգուն կմնան իրենց պաշտոններում․ ՊեսկովԵրբեք հանդես չեմ գա մի դերում, որի սցենարն ունի հակահայկական, թրքամետ գիծ. Անի Ղազարյան Տղերքը չկան...Տղերքն ավելի բարձրում մնացին….Գայանե Զարգարյանի հեղինակային նախագիծ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎՀայաստանը անկախ, զարգացող, հզոր երկիր էր մինչև 2018 թվականը. Միքայել ԳրիգորյանԱնպարտելի հերոս Ալբերտ ՀովհաննիսյանՄարիամ Փաշինյանը ողջ օրն անցկացրել է Իջեւանում «Լուրջ բիզնեսի համար չկան համապատասխան մասնագետներ»Փաշինյանի հերթական «զոհը» Փաշինյանի պատճառով շիշը գլխիս կոտրեցին, քայլել չեմ կարողանում. Մարգարիտա Խաչատրյան Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետՈստիկանությունը շարունակում է որոնել անհետ կորած մայր ու որդուն«Խոնարհվում եմ մեր հերոսների շիրիմների առջեւ».ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՄասնագիտական շրջանակներն ու արտախորհրդարանական այլընտրանքները թող իմանան՝ թուրքի հրամանով Սահմանադրության փոփոխությանն են նպաստում. Աննա ՄկրտչյանՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողջ իրականությունը պատերազմի մասին. Ահասարսուռ մանրամասներ 44-օրյա պատերազմը վերապրած Հերոսի շուրթերովՊուտինը եւ Էրդողանը կհանդիպեն անձամբՀամալսարանը Մերկելին աշխատանքի չի ընդունելՀայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերինՎերին Շորժա պաշտոնապես օկուպացվեց ազերիների կողմից. ՏեսանյութԱդրբեջանը ծրագրում է երկու տարվա ընթացքում ավարտել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքները. ԱլիևՎրաստանը Հայաստանին և Ադրբեջանին հանդիպումների հարթակ է առաջարկելԿապիտուլյանտը Եռաբլուրում ծաղիկները շիրիմներին դնելու փոխարեն շպրտում է բետոնին. ՏեսանյութՆախ թուրքերին հանձնեցինք Արարատ լեռն ու հայկական հողերը, ապա ներեցինք նրանց մեր դեսպանի սպանությունն ու մեր դաշնակից Հայաստանի դեմ ագրեսիան․ Շերին (տեսանյութ)Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմը կվերաճի աղետի. Արտաշես ԳեղամյանԲրիթնի Սփիրսի անվտանգության աշխատակիցը մանրամասներ է պատմել երգչուհու մասին․ New York TimesԵրգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանըՄտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել. ՍաղաթելյանԿատարվեց հոգեհանգիստ՝ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համարՈւղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմըԻրականացվել է ցեղասպան քաղաքականություն, պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվելԱդրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում բարձրացրել են իրենց դրոշը«Ըստ «ՌԲԿ»-ի՝ Հայաստանի իշխանությունները հանձնելու են Մարտունին, Մարտակերտն ու Իվանյանը». Անդրանիկ ՀովհաննիսյանԱրցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից անցել է 1 տարիՀակիրճ, ի՞նչ է ասել Նիկոլի մեծ եղբայր Ալիևը պատերազմից մեկ տարի անց. հիմնական մեսիջները.Արտակ ԶաքարյանԱմուլ, տգետ ռազմաքաղաքական ղեկավարությունը և բթացած մեծ հանրույթը այսօր թքած ունի, թե ինչ է կատարվում իր շուրջբոլորը. Շիրազ ԽաչատրյանԵրկրի ղեկին շարունակում է մնալ այն իշխանությունը, որը ոչ մի հնարավորություն և կամք չունի դիմագրավելու որևէ կարգի սպառնալիքի․ Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանը պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ Օրվա խորհուրդԱնգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը՝ խախտելով բոլոր պայմանավորվածությունները․ Արցախի ԱԳՆՊատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը. Բագրատ ՍրբազանԴիլիջանի թունելը ժամանակավորապես կիսով չափ կհոսանքազրկվիԶանգվածային ծեծկռտուք Երևանի կենտրոնում. կան վիրավորներ, բերման ենթարկվածների մեջ կան մայրաքաղաքի և մի քանի մարզի բնակիչներԵրբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում. ԹուրքագետՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում էՆավթի համաշխարհային գներն աճում են
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ