Արցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ. ուղիղ Փաշինյանն ու ԻԻՀ նախագահը քննարկել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանն առնչվող հարցեր Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանում գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էբրահիմ Ռայիսիի հետ «Ժողովուրդ». Բժիշկները նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 17 – 26 սեպտեմբեր 2021 + Առցանց TV ալիքներ «Իրավունք». Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը սկսել է բացահայտ ծաղրել իշխանավորներին «Հրապարակ»․ Մեղրիում ամենաթույլը ՔՊ թեկնածուն է․ որ 2 ուժերի միջեւ է լինելու պայքարը «Իրավունք». Արարատում իշխանության սցենարները փոխվել են էդ ոնց ա լինում, որ էսքան աղքատ բանակ ունեցող երկրում` միլիոնատեր գեներալների պակաս չունենք, էդ սովածները, որտեղի՞ց դարձան միլոնատեր Փաշինյա՛ն


ՊԱՐՏԱԴԻՐ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ՎԵՐԱԾԵԼ ԵՆ ԱՄԵՆԱՍՈՎՈՐԱԿԱՆ ԹԱԼԱՆԻ

Հասարակություն

Իրավունքը» դեռեւս նախորդ շաբաթ գրավոր հարցում էր ուղարկել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ հույս ունենալով ստանալ հետեւյալ հարցերի պատասխանը.

«Օդանավակայանում մինչ օրս քանի՞ դրական թեստով ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիներ են ի հայտ եկել: Եթե ՀՀ քաղաքացին օդանավակայանում իջնելուց հետո հայտարարում է, որ պատրաստվում է մեկուսանալ 14 օր, կարո՞ղ է տվյալ պարագայում հրաժարվել թեստ հանձնելուց: Եթե ոչ, ապա խնդրում ենք պարզաբանել` ինչո՞ւ: Ինչո՞ւ է ՀՀ քաղաքացին սեփական երկիր մուտք գործելուց հետո թեստավորվում` վճարելով հավելյալ 15 հազար ՀՀ դրամ»:

Եվ ահա օրենքով սահմանված ժամկետները խախտելով, նախարարության գլխավոր քարտուղար Վահե Հակոբյանը, այնուամենայնիվ, ուղարկել է պատասխանը: Բնականաբար, ոչ լիարժեք, ոչ ամբողջական պատասխաններ, բայց դա էլ բան է: Ինչեւէ, ըստ նախարարության ներկայացուցչի.

- Դրական դեպքերի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունն ամեն օր ամփոփվում եւ հրապարակվում է ԱՆ եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կայքերում: Պահանջվող տեղեկատվության վերաբերյալ առանձին վիճակագրություն չի վարվում: Այո, քաղաքացին կարող է օդանավակայանում հրաժարվել ՊՇՌ թեստ հանձնելուց, որի դեպքում կիրառվում է մեկուսացում՝ 14 օրացուցային օրով: Մեկուսացման հրահանգը տրվում է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից: Մեկուսացման դեպքում անձը ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ եւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է մեկուսացման վայր: Նշված գործընթացը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի՝ «Կորոնավիրուսային հիվանդությամբ (covid-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» թիվ 1514-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի պահանջների համաձայն: Ձեր երրորդ հարցին պատասխանելով՝ կա հստակ ցուցում:

Ոստիկանությունից արձագանքելով, թե ինչու են մարդկանց ուղեկցում, որպեսզի անպայման թեստ հանձնեն, ասացին, որ կա նախարարության հրաման, իրավապահները պարզապես հետեւում են հրամանի պատշաճ կատարմանը: Այսպիսով, կարող ենք փաստել՝ Հայաստան մուտք գործելիս թեեւ կա թեստավորումից հրաժարվելու հստակ տարբերակ, սակայն դեռ չենք լսել այն կիրառելու հնարավորության մասին: Այսինքն, եթե որեւէ մեկը, առավել եւս, ՀՀ քաղաքացին մտնում է երկիր, պարտավոր են նրան տեղեկացնել այլընտրանքային հնարավորության մասին: Այսինքն, կա՛մ վճարում ես 15 հազար դրամ եւ թեստավորվում, կամ պետք է գնաս ինքնամեկուսացման: Ընդ որում, քանի որ «մեկուսացման վայր» պարզապես գոյություն չունի, քաղաքացուն պետք է ուղեկցեն տուն, որ այնտեղ ինքնամեկուսանա: Եթե այդ մասին, ինչպես որ պարտավոր են, տեղեկացնեն ժամանողներին, վստահեցնում ենք՝ մեծ մասը կհամաձայնի իր կացարանում ինքնամեկուսանալ: Բայց, կրկնում ենք, չենք լսել, որ որեւէ մեկին տեղեկացնեն,այլ փոխարենը պարտադրում են թեստ հանձնել, ավելի ճիշտ՝ 15 հազար վճարել: Իսկ մյուս կողմից, անգամ այստեղ որեւէ տրամաբանություն չկա: Բանն այն է, որ Հայաստանի ներսում պարտադիր թեստավորման պահանջ ի սկզբանե էլ չկար: Այսինքն, թեստ հանձնում են նրանք, ովքեր գոնե աննշան սինդրոմներ ունեն: Իսկ առհասարակ, մարդիկ անարգել շրջում են ամենուր, գործնականում չկա նաեւ դիմակների պահանջը: Ու երբ այսքանից հետո ժամանողներից են պահանջում թեստ  հանձնել, դա մեկ բան է նշանակում՝ փող կլպել: Մեկ այլ օրինակ. հիմա էլ որոշել են, որ բանակում իրենց հարազատին այցելելու համար  պարտադիր թեստ է պահանջվում: Իհարկե, կարելի է ասել՝ բանակ է, բա չզգուշանա՞ն: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ տեւական ժամանակ զորամասեր առանց որեւէ թեստի ու անգամ ջերմաստուգման բազում անձինք անարգել մուտք ունեն: Օրինակ, սպան կարող է օրական մի քանի անգամ ելումուտ անել զորամաս, եւ ոչինչ, ո՛չ թեստ են պահանջում եւ ո՛չ էլ՝ գոնե ջերմությունն են չափում: Այսինքն, կա զինվորներին վարակելու բոլոր հնարավորությունները, եւ երբ դրանից հետո հարազատներն են ցանկանում, օրինակ, զինվորի երդման արարողությանը մասնակցել, պարզվում է, որ թեստը պարտադիր է: Ու էլի եզրակացությունը մեկն է՝ փող քամելու միջոց: Կարճ ասած, մարդիկ առանց դիմակների հանգիստ մտնում են, օրինակ, ծանրաբեռնված սուպերմարկետներ, եւ ոչինչ, մտածող չկա: Բայց ահա, որտեղ հնարավոր է չթողնել (օդանավակայան, զորամաս եւ այլն), պարզվում է, որ թեստը պարտադիր է: Եվ կարո՞ղ է նախարարությունը հիմնավորել, որ դա մարդկանց ընդամենը թալանելու համար չեն անում: Եթե նախարարի պաշտոնակատարը պատրաստ է հիմնավորել եւ պատասխանել մեր մնացած հարցերին, սիրով նրան այդ առիթը կտանք: Բայց հազիվ թե ցանկանա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Արցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ. ուղիղՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 759 նոր դեպք. մահացել է 28 քաղաքացիՓաշինյանն ու ԻԻՀ նախագահը քննարկել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանն առնչվող հարցերՀայաստանն Արդարադատության միջազգային դատարանում գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Էբրահիմ Ռայիսիի հետ«Ժողովուրդ». Բժիշկները նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվելՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 17 – 26 սեպտեմբեր 2021 + Առցանց TV ալիքներ«Իրավունք». Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը սկսել է բացահայտ ծաղրել իշխանավորներին«Հրապարակ»․ Մեղրիում ամենաթույլը ՔՊ թեկնածուն է․ որ 2 ուժերի միջեւ է լինելու պայքարը«Իրավունք». Արարատում իշխանության սցենարները փոխվել ենէդ ոնց ա լինում, որ էսքան աղքատ բանակ ունեցող երկրում` միլիոնատեր գեներալների պակաս չունենք, էդ սովածները, որտեղի՞ց դարձան միլոնատեր Փաշինյա՛ն⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴԵՏԱԼՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ. Hraparak.amՍեպտեմբերի 21-ին մենք լինելու ենք սահմանում. Մամիկոն ԽուրշուդյանՀանրային Հեռուստատեսություն, փաստորեն ձեր եթերով գնում է FIp.am-ի կողմից հրապարակված, սակայն չճշտված և չհաստատված տեղեկատվությունը. Հայկ ԴերզյանՀպարտներին հետաքրքիր չի, թե հիմա ինչ է տեղի ունենում Գեղարքունիքում, Արարատում կամ Սյունիքում. Շիրազ ԽաչատրյանԱնհայտ փաստեր Լիլիթ Հովհաննիսյանի մասին «Հայաստան» խմբակցությունը խնդրանքով դիմել է Քերոլայն ՔոքսինՀՀ արժանապատվությունը կենացների մակարդակով պահողներըԴպրոցների տնօրենները պարտադրում են ծնողներին պատրաստվել «գունագեղ տոնակատարության». ՓաստինֆոԹշնամին մանր-մանր առաջ է գալիս, մեր իշխանության վեջը չի. Հարցում ԵրեւանումԻրանցի վարորդներն ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում. ՊապիկյանԹուրքիայում հետապնդում է սկսվել Ցեղասպանությունը ճանաչող փաստաբանի նկատմամբՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Կասպից ծովում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններինԴատարանը կրկին մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենին կալանավորելու միջնորդությունըԲայդենի մոտ հերթական անգամ հիշողության հետ խնդիրներ են առաջացելԱՄՆ-ն Ռուսաստանին անվանել է առաջիկա տասը տարվա ամենամեծ ռազմական սպառնալիքը «Ալբերտ` հրետանու Աստված». Հայ զինվորի հավաքական կերպար Ալբերտ Հովհաննիսյանի ապրած ու չապրած ուշագրավ դրվագները մեկ անկթարթումՓորձեր են արվում զրպարտել եւ վախեցնել հայկական հայտնի ալիքի մոդերատորին. ահազանգում է ԱբովյանըՀրատապ. Ուխտասարի բարձունքը հանձնվեց թշնամուն. տելեգրամյան ալիքներ«Այս պահին Երեւանում շենք տրամադրելու տարբերակ չկա». ԿԳՄՍ մամուլի քարտուղարը` Շուշիից տարհանված գորգերի մասինՇարքային տականքներ, դուք ոնց կարող եք գունագեղ միջոցառում անել, չե՞ք վախենում, որ ձեր երազներում կգան զոհված տղերքը. Անիտա ՀարությունյանՓաստաբան Գոռ Գևորգյանի նկատմամբ հետապնդումներ են սկսվելԳեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը դուրս եկավ ոստիկանությունից. կհանդիպի մարզպետի հետՄեր երկիրը դժբախտավար դեռ ներկայացնող հողատուն Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից ՈՉնչություն է. Արմեն ԱշոտյանԴատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի հայցադիմումն՝ ընդդեմ Խաչատուր ՍուքիասյանիԱ՛յ անասուններ, ի՜նչ Բադեն Բադեն, երբ Հայաստանի մեջ թուրքը ոստիկանական պոստ ա դրել. Միքայել ԳրիգորյանՀՀ Նախագահի հիշյալ պաշտոնական այցի ողջ ընթացքը րոպեի ճշգրտությամբ ամրագրված է իրավասու մարմիններում. Ամրամ ՄակինյանՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ վարչապետի հայտարարությունը անակնկալ էր, Իրանում լուրջ վրդովմունքի ալիք կարող է բարձրանալ.Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյան«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի պրեմիերան ու հայտնի հյուրերը15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորածԻնչ է խնդրել Ալբերտը հայտնի լուսանկարի հեղինակից. Բացառիկ զրույց Ալբերտ Հովհաննիսյանի` պայքարի եւ հաղթանակի խորհրդանիշ դարձած լուսանկարի հեղինակի հետՍիփան Փաշինյանը Հայաստանից փախե՞լ է ՀԱՊԿ երկրները արտաքին հարցերում պետք է ընդհանրացված մոտեցումներ կառուցեն. ՓաշինյանԱմբողջ գիշեր լուսամուտի մոտ նստած սպասում ենք՝ հանկարծ թուրքը չմտնի. Գեղարքունիքի բնակիչՓաշինյանը դժգոհ է ԿԳՄՍ նախարարից Իրանի հետ այլընտրանքային ճանապարհ կա, 1 մլրդ դոլար ենք ներդնելու Սիսիան-Քաջարանի վրաԼյովա Սարգսյանի դուստրը և որդին դատի են տվել դատախազությանըՀայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունըՆարեկ Ղահրամանյանը Սյունիքում թռա՞ծ է ման գալիս
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ