ԱՐԹԻԿՈւՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւՇԱՀԱՄԱԼԻՐ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ Փաշինյանը Pegasus-ով գաղտնալսում է իրեն անվստահելի մարդկանց․ «Փաստինֆո» Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ Սա պատմություն է մարդկանց մասին, որոնք ապրում եւ սիրում են, բայց չգիտեն, որ ապրում եւ սիրում են. Հովիկ Աֆյան Լավրովն ու Շոյգուն կմնան իրենց պաշտոններում․ Պեսկով Երբեք հանդես չեմ գա մի դերում, որի սցենարն ունի հակահայկական, թրքամետ գիծ. Անի Ղազարյան Տղերքը չկան...Տղերքն ավելի բարձրում մնացին….Գայանե Զարգարյանի հեղինակային նախագիծ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ Հայաստանը անկախ, զարգացող, հզոր երկիր էր մինչև 2018 թվականը. Միքայել Գրիգորյան Անպարտելի հերոս Ալբերտ Հովհաննիսյան Մարիամ Փաշինյանը ողջ օրն անցկացրել է Իջեւանում


«Քաղաքական կրկես կազմակերպեցին…».ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

Մշակութային

Երկրում տիրող իրավիճակի մասին "Իրավունքը" զրուցեց կոմպոզիտոր, երգիչ, մշակույթի եւ հասարակական գործիչ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ:

Պարոն Արծրունի, երկիրը վտանգի առջեւ է կանգնած: Այն զանգվածը, որն ընտրեց Նիկոլ Փաշինյանին, նմա՞ն ապագայի ակնկալիք ուներ:

– Ոչ միայն այն զանգվածը, որն ընտրեց Նիկոլ Փաշինյանին եւ "ընդդիմությանը", այլ նաեւ նրանք, որոնք որպես քաղաքացի, չկատարեցին իրենց քաղաքացիական պարտքը եւ չմասնակցեցին ընտրություններին, պատասխանատու են երկրի նոր զարգացումների համար:

Քոչարյանի հեռանալն ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Իր քաղաքական "ռեինկարնացիան", ընդհանրապես, զավեշտի էր նման: Չնայածª Քոչարյանն իր հիմնական ֆունկցիան կատարեց` բերեց Ազգային ժողով եւս մեկ պրոպուտինական քաղաքական ուժ եւ, իր "առաքելությունը" կատարելով, իբրեւ թե "հեռացավ" քաղաքական ասպարեզից: Բնականաբար, նրան ժամանակ առ ժամանակ օգտագործելու են որոշակի նպատակով, չէ՞ որ ընտրական քաղաքական կրկես կազմակերպելը եւ կեղծ օրակարգեր որոշակի զանգվածի ու հատկապես 124+133 մտավորականների ականջներին փաթաթելը նրան փայլուն կերպով հաջողվեց:

Նման քաղաքական կրկես եղավ նաեւ 2018 թվականին, որին դուք եւս մասնակցում էիք: Ի՞նչը Ձեզ ետ կանգնեցրեց այդ ճանապարհից:

– 2018-ին ես ընտրում էի քաղաքական նոր օրակարգ` սահմանադրական փոփոխություններ, անկախության շրջանի իրավապատմական գնահատական, անցումային արդարադատություն, լյուստրացիա, վեթինգ, թափանցիկություն Արցախի հարցում, Սփյուռքի լիիրավ ինտեգրացիան հայրենիքի հետ, իրական ժողովրդավարության հաստատում: Այն ամենը, ինչ "երաշխավորում" էր Փաշինյանը, եւ ինչն իրականություն չդառնալուց հետո շատ արագ բոլորիս հետ կանգնեցրեց ե՛ւ ստախոսից, ե՛ւ իր ապիկար կառավարման ձեւերից, ե՛ւ երկիրը կազմաքանդող իր "քաղաքականությունից": Ի դեպ, վերը նշած օրակարգին եւ իմ ճանապարհին ես մինչ օրս անշեղորեն հավատարիմ եմ:

Ցեղասպանվելու վտանգի առջեւ ենք կանգնած, արդյո՞ք թատրոնների եւ նման հարցեր քննարկելու, որոշելու ժամանակն է:

– Մենք գործ ունենք նույն կառավարման ալգորիթմի հետ` կեղծ օրակարգեր ստեղծելու եւ հասարակության ուշադրությունը շեղելու ամենագլխավորից: Իսկ ամենագլխավորը` մեր երկրի սուվերենությունն է եւ ազգային պետություն կառուցելու նպատակը: Այնինչ փաստում ենք ազգային գաղափարախոսության եւ պետականության գիտակցության բացակայությունը, ինչի հետեւանքները "վայելում" ենք ներքին եւ արտաքին բոլոր հարթություններում :

Ըստ Ձեզ` ո՞րն է ելքը:

– Նախ, ժողովուրդը պետք է գիտակցի այս ամենը եւ հասկանա, որ առաջին հերթին մենք կորցնում ենք մեր սուվերենությունը բոլոր իմաստներով` ե՛ւ աշխարհագրական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ միջազգային, ե՛ւ նույնիսկ` որպես երկրի քաղաքացի: Կորցնում ենք մեր պաշտպանվածությունը, հետեւաբար նաեւ այն դերակատարությունը, որը պետք է ունենանք ռեգիոնում` որպես կարեւոր, ստրատեգիական երկիր: Երբ որ ժողվուրդը դա հասկանա, իր ընտրությունը ճիշտ կատարի եւ ընտրի այն քաղաքական ուժերին, որոնք ի զորու են ձեւավորել ազգային պետություն եւ պաշտպանել առաջին հերթին ազգային շահերը, այն ժամանակ էլ մենք դուրս կգանք այս ճգնաժամից: Մենք պետք է հասկանանք, որ մեր միակ ապագան` ազգային պետություն ունենալու հեռանկարն է: Այդ դեպքում միայն ե՛ւ ապագա կլինի, ե՛ւ նորմալ հարաբերություններ հարեւանների հետ, ե՛ւ անվտանգություն կլինի, ե՛ւ իհարկե, երկրի զարգացում: Ոչ թե թշվառացում:

Նիկոլ Փաշինյանի այս քայլերն ո՞ւր կտանեն մեզ:

– Համընդհանուր դիլենտատիզմը, որի արտահայտությունը մենք տեսնում ենք բոլոր ոլորտներում` տնտեսությունից, առողջապահությունից, կրթությունից, մշակույթից ընդհուպ  երկրի պաշտպանությունը, կտանի մեզ դեպի վերջնական անկում: Այսինքն` պատահական մարդիկ երկրի կառավարման օղակներում, գործընթացները համակարգելու անկարողությունը, պետական մակարդակով դեմագոգիան եւ պոպուլիզմը, անպատժելիության մթնոլորտը դատաիրավական համակարգում, երկրի անվտանգության համակարգի փաստացի բացակայությունը եւ "մուրճ ու պողպատյա մանդատի" նմանօրինակ անհեթեթ սպառնալիքները` այս ամենը վերջիվերջո կարող է բերել երկրի կործանմանը: Դրա մասին երեք տարի է ինչ որոշակի ազգային ուժեր խոսում եւ զգուշացնում են, որ այդ մարդը երկիրը ղեկավարելու համար ի զորու չէ ո՛չ մասնագիտական թիմ հավաքել, ո՛չ քաղաքական դոկտրին ձեւավորել, ո՛չ էլ որեւէ ապագայի իրատեսական տեսլական տալ: Փաստացի` այն, ինչ ստացվել է Նիկոլի մոտ, բազմաբնույթ սուտ խոստումներն էին, երկրում խռովությունը խորացնելն էր, խամաճիկային "դատավարություններն" էին, թույլ կաբինետի ձեւավորելն էր, պատերազմի ժամանակ բանակի անտաղանդ ղեկավարումն էր եւ, հետեւաբար` կազմաքանդումը, արտաքին հարաբերությունների ոլորտում պրոպուտինյան կուրսի վերջնական հաստատումն էր եւ այդ երկրից մեր կախվածությունը անհավանական չափերի հասցնելն էր: Նիկոլ Փաշինյանի ոչ մի խոսք այլեւս որեւէ արժեք չունի: Եվ դա վաղուց պարզ է ոչ միայն մեզ, ներսում` մեր երկրի քաղաքացիներին, այլ նաեւ բոլոր միջազգային մակարդակներում:

Արվեստագետ լինելուց բացի Դուք նաեւ մասնագիտութամբ բժիշկ եք: Ինչպե՞ս եք վերաբերվում պատվաստումներին:

– Պատվաստումներին, որպես բժիշկ, դրական եմ վերաբերվում, որովհետեւ պատվաստումը իրապես կարող է դրական փոխել ցանկացած վարակի հետ կապված իրավիճակը: Բայց նաեւ քովիդի պարագայում պետք է հասկանալ, որ մեզանից յուրաքանչյուրը ինքնուրույն պետք է պատվաստվելու որոշում կայացնի` պատրա՞ստ է նա սեփական մարմնի վրա նման էքսպերիմենտի, թե` ոչ: Որովհետեւ, հայտնի է, որ հակաքովիդյան որեւէ պատվաստանյութ անհրաժեշտ փորձարկման շրջան չի անցել: Այսինքն` փորձակումն արվում է մեր մարմինների հաշվին, եւ յուրաքանչյուր պատվաստվողը պետք է քաջ գիտակցի, որ ինքը պարզապես մասնակցում է այդ փորձարկմանը: Այնինչ` հաջողված է այն, թե անհաջող, ցույց կտա միայն ժամանակը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

ԱՐԹԻԿՈւՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւՇԱՀԱՄԱԼԻՐ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻՓաշինյանը Pegasus-ով գաղտնալսում է իրեն անվստահելի մարդկանց․ «Փաստինֆո»Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներՍա պատմություն է մարդկանց մասին, որոնք ապրում եւ սիրում են, բայց չգիտեն, որ ապրում եւ սիրում են. Հովիկ Աֆյան Լավրովն ու Շոյգուն կմնան իրենց պաշտոններում․ ՊեսկովԵրբեք հանդես չեմ գա մի դերում, որի սցենարն ունի հակահայկական, թրքամետ գիծ. Անի Ղազարյան Տղերքը չկան...Տղերքն ավելի բարձրում մնացին….Գայանե Զարգարյանի հեղինակային նախագիծ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎՀայաստանը անկախ, զարգացող, հզոր երկիր էր մինչև 2018 թվականը. Միքայել ԳրիգորյանԱնպարտելի հերոս Ալբերտ ՀովհաննիսյանՄարիամ Փաշինյանը ողջ օրն անցկացրել է Իջեւանում «Լուրջ բիզնեսի համար չկան համապատասխան մասնագետներ»Փաշինյանի հերթական «զոհը» Փաշինյանի պատճառով շիշը գլխիս կոտրեցին, քայլել չեմ կարողանում. Մարգարիտա Խաչատրյան Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետՈստիկանությունը շարունակում է որոնել անհետ կորած մայր ու որդուն«Խոնարհվում եմ մեր հերոսների շիրիմների առջեւ».ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՄասնագիտական շրջանակներն ու արտախորհրդարանական այլընտրանքները թող իմանան՝ թուրքի հրամանով Սահմանադրության փոփոխությանն են նպաստում. Աննա ՄկրտչյանՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողջ իրականությունը պատերազմի մասին. Ահասարսուռ մանրամասներ 44-օրյա պատերազմը վերապրած Հերոսի շուրթերովՊուտինը եւ Էրդողանը կհանդիպեն անձամբՀամալսարանը Մերկելին աշխատանքի չի ընդունելՀայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերինՎերին Շորժա պաշտոնապես օկուպացվեց ազերիների կողմից. ՏեսանյութԱդրբեջանը ծրագրում է երկու տարվա ընթացքում ավարտել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքները. ԱլիևՎրաստանը Հայաստանին և Ադրբեջանին հանդիպումների հարթակ է առաջարկելԿապիտուլյանտը Եռաբլուրում ծաղիկները շիրիմներին դնելու փոխարեն շպրտում է բետոնին. ՏեսանյութՆախ թուրքերին հանձնեցինք Արարատ լեռն ու հայկական հողերը, ապա ներեցինք նրանց մեր դեսպանի սպանությունն ու մեր դաշնակից Հայաստանի դեմ ագրեսիան․ Շերին (տեսանյութ)Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմը կվերաճի աղետի. Արտաշես ԳեղամյանԲրիթնի Սփիրսի անվտանգության աշխատակիցը մանրամասներ է պատմել երգչուհու մասին․ New York TimesԵրգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանըՄտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել. ՍաղաթելյանԿատարվեց հոգեհանգիստ՝ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համարՈւղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմըԻրականացվել է ցեղասպան քաղաքականություն, պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվելԱդրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում բարձրացրել են իրենց դրոշը«Ըստ «ՌԲԿ»-ի՝ Հայաստանի իշխանությունները հանձնելու են Մարտունին, Մարտակերտն ու Իվանյանը». Անդրանիկ ՀովհաննիսյանԱրցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից անցել է 1 տարիՀակիրճ, ի՞նչ է ասել Նիկոլի մեծ եղբայր Ալիևը պատերազմից մեկ տարի անց. հիմնական մեսիջները.Արտակ ԶաքարյանԱմուլ, տգետ ռազմաքաղաքական ղեկավարությունը և բթացած մեծ հանրույթը այսօր թքած ունի, թե ինչ է կատարվում իր շուրջբոլորը. Շիրազ ԽաչատրյանԵրկրի ղեկին շարունակում է մնալ այն իշխանությունը, որը ոչ մի հնարավորություն և կամք չունի դիմագրավելու որևէ կարգի սպառնալիքի․ Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանը պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ Օրվա խորհուրդԱնգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը՝ խախտելով բոլոր պայմանավորվածությունները․ Արցախի ԱԳՆՊատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը. Բագրատ ՍրբազանԴիլիջանի թունելը ժամանակավորապես կիսով չափ կհոսանքազրկվիԶանգվածային ծեծկռտուք Երևանի կենտրոնում. կան վիրավորներ, բերման ենթարկվածների մեջ կան մայրաքաղաքի և մի քանի մարզի բնակիչներԵրբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում. ԹուրքագետՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում էՆավթի համաշխարհային գներն աճում ենՍամվել Ալեքսանյանը մասնակցել է դեպի Եռաբլուր ջահերով երթին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ