ՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվում են նաև Հայաստանում «Էյր Արաբիան» համագործակցում է թուրքական «Պեգաս» ընկերության հետ. Նոր մանրամասներ հայկական ավիացիայի ոչնչացման մասին Վանա լիճը՝ ցամաքելու վտանգի առջև Շվեդիայի կառավարությունն օժանդակում է թավշյա հեղափոխությանը. Շվեդիայի դեսպան Չարենցավանի ոստիկանները հայտնաբերել են սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողին Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Ցուլ, Խեցգետին.Ահա, թե որ նշաներին է հաջողություն սպասվում հոկտեմբեր ամսին ԳՅՈւՄՐԻՈւՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ» դատաստանամատյան պոեմի շնորհանդեսը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 507 դեպք, մահացել է 18 քաղաքացի Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 20-ից 26-ը


ԵԱՏՄ-ն կարող է դառնալ հաջողված պատմություն այլոց համար

Տնտեսություն

Ар  Иан ֆեյսբուքյան օգտստերը գրում է

Ինտեգրացիոն միավորումները նախկին խորհրդային տարածքում․ (ընդհանուր դիտարկում)
Խորհրդային Միության փլուզումը, որքան էլ պատմաբանները, քաղաքագետները կամ այլ մասնագետներ փորձեն տարբեր տեսանկյուններից ներկայացնել ու բացատրել որպես կանախատեսելի, նույնիսկ անխուսափելի իրականություն, որը վերջ ի վերջո մի օր վրա էր հասնելու, սակայն շարքային խորհրդային քաղաքացու, պարզ, հասարակ սովետական մարդու համար այն անսպասելի էր եւ  ինչու ոչ նաեւ շոկային։ Ավելին, տասնհինգ հանրապետությունների համար էլ այն շոկային ազդեցություն ունեցավ։ Ընդ որում, թե անհատապես մարդկային եւ թե հավաքականորեն՝ հանրապետությունների մասով այդ շոկայնությունը ոչ այնքան քաղաքական էր, կամ ոչ միայն քաղաքական էր, այլ նաեւ հատկապես տնտեսական ու սոցիալական, աշխարհայացքային ու աշխարհընկալումային, նաեւ արժեքաբանական։ 


Բանն այն է, որ մի կողմից յոթ տասնամյակ շարունակ պետական քարոզչության առանցք համարվող գաղափարախոսությամբ մեծացած միլիոնավոր մարդիկ, որոնք այլ կերպ պարզապես չէին կարող մտածել ու աշխատել, քան այն կերպ, որը նրանց տվել էր Խորհրդային Միությունը, պարզապես հայտնվեցին «խաղից դուրս» վիճակում եւ չգիտեին ինչ անել։ Պարզ էր, որ սկսած փիլիսոփայական գոյաբանական մակարդակից, նրանց դավանած գաղափարախոսությունը, արժեքային համակարգն ըստ էության հռչակվում էր սնանկ ու նետվում պատմության խորդանոց, իսկ փոխարենը նրանց ոչինչ չէր առաջարկվում նույն համակարգվածությամբ, մեթոդայնությամբ եւ հետեւողականորեն, որքան խորհրդային կամ սոցիալիստական գաղափարախոսությունն էր ամրացվել մարդկանց գիտակցություններում։ 
Մյուս կողմից, այն նոր իրականությունը, որը կոչվում էր կապիտալիզմ,  եւ որի պայմաններում ստիպված էին ապրել, չնայած այն բանին, որ ոչ վաղ անցյալում պայքարում էին դրա դեմ որպես դասակարգային թշնամական գաղափարախոսության, չափազանց կոշտ կերպով մտավ նախկին միության տարածք եւ մարդիկ պարզապես շիվարեցին։ Սրան զուգահեռ, տնտեսությունը կարելի է ասել կաթվածահար եղավ։ 
Բանն այն է, որ խորհրդային տնտեսությունն այնպիսի առանձնահատուկ կերպով էր կազմակերպված, որ մի ապրանքն արտադրելու եւ պատրաստի արտադրանքը ստանալու համար օրինակ մի դետալը արտադրվում էր Գյումրիում /նախկին Լենինական/, մյուսը՝ Նովոսիրբիրսկում, երրորդը՝ Մարիուպոլում, չորրորդը՝ Սանկտ Պետերբուրգում /նախկին Լենինգրադ/, փաթեթավորման համար պահանջվող նյութերը՝ Քիշնեւում եւ ասենք պատրաստի արտադրանքը հավաքվում էր արդեն եւ վերջնական տեսքի բերվում Բաքվում կամ Աշխաբադում։ 
Խորհրդային Միության փլուզումով տնտեսության կազմակերպման այս շղթան պարզապես կտրվեց հատկապես, երբ նախկին միության տարածքում նաեւ բավականին «թեժ կետեր» գոյացան եւ հնարավոր չէր պարզապես նման շղթայի ապահովումը կամ պահպանումը։ Այս ամենը մի տեսակ առաջ բերեց բնական անհրաժեշտություն, բացի քաղաքական կամ աշխարհաքաղաքական, կամ ռազմա-ստրատեգիական շարժառիթները, վերստին միավորվելու այլ ֆորմատում, ունեցած մարտահրավերներին դիմակայել կարողանալու համար։ 
Այս առումով, կարելի է ասել, որ նախկին միության տարածքում ձեւավորված ինտեգրացիոն միավորները բնական կենսական անհրաժեշտության ծնունդներ էին, որպես թիվ մեկ նպատակ ունենալով  միասնական ճակատով, որքանով դա հնարավոր էր, գոյապայքար մղել նոր իրականության պայմաններում։ Արդեն հետո, ժամանակի ընթացքում է, որ նախկին խորհրդային տարածքում ամեն հանրապետություն փորձելու էր ձեւավորել իր ազգային տնտեսությունը, ըստ իր ունեցած ռեսուրսների եւ հնարավորությունների։ 
Արդեն հետո էր, որ առաջանալու էր այդ տնտեսությունների մեկտեղմամբ ինքնապաշտպանվելու եւ համագործակցելու առաջնահերթությունը, սակայն ի սկզբանե, խնդիրը հնարավորինս համատեղ ջանքերով պարզ գոյապայքարն էր։ Ի դեպ, եթե համեմատենք օրինակ Եվրոպական Միության ձեւավորումը հետխորհրդային տարածքում առաջացած ինտեգրացիոն տնտեսական-քաղաքական միավորումների հետ, ապա այստեղ ունենք կարեւոր գոյաբանական-փիլիսոփայական տարբերություն։ 
Եվրոպան սկսեց միավորվել, որպեսզի ստեղծի բարեկեցության եւ քաղաքակրթական եվրոպական ստանդարտների ու դեմոկրատիայի իր տարածքը, եւ միավորվում էին արդեն քիչ թե շատ կայացած ազգային տնտեսությունները, որոնք կարծես թե կարողանում էին թոթափել հետպատերազմական դժվարությունները եւ վերագտնել իրենց երբեմնի հզորությունը։ Այստեղ գոյապայքարի խնդիրը, մեկ աշխարհակարգից մյուսի ցավոտ անցման եւ այդ անցման պայմաններում շոկային ցնցումների խնդիր չկար, որպեսզի առաջանար բնական անհրաժեշտություն մեկտեղվելու։ 
Եվ բացի այդ, եթե դիմենք աշխարհաքաղաքականությանը, ապա միավորվում էր Եվրոպան որպես լիարժեք անիվ, որտեղ ոչ միայն կար ծանրության կենտրոն, որտեղից ճառագայթաձեւ գնում էին ուղիները դեպի միավորման անդամներ, այլ նաեւ կար մեկմեկու կապող փոխշահավետության հանգամանքը, մինչդեռ հետխորհրդային տարածքի համար դա ասել հնարավոր չէ, քանի որ այստեղ ծանրության կենտրոնը Մոսկվան է, իսկ ճառագայթաձեւ գնացող ուղղությունները Մոսկվայի եւ այդ ուղղության հասցեատեր երկրի հարաբերություններն են, իսկ կամայական երկու հասցեատեր երկրների միջեւ հնարավոր է ոչ միայն չլինեն փոխշահավետ համագործակցություն, այլ գուցե նաեւ կարող են լինել հակառակություն, անհասկացողություն, նույնիսկ՝ առճակատում։ 
Ուստիեւ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն միավորումները, քանի չեն ստեղծել այդ շրջանաձեւ հենքը, որով արդեն մեկ առանցքի բոլոր ճառագայթների հասցեատերերը կապվեն միմյանց, անհնար կլինի, որ կարողանան արդյունավետորեն առաջ գնալ եւ զարգանալ, նմանվելով մինչ այժմ ամենից հաջողվածը համարվող Եվրոպական միացյալ տաարածքին, որպես կայացած մոդել եւ «հաջողված պատմություն», որից կարելի է վերցնել օրինակ։ Եվ բացի այդ, պետք է հիշել, որ օրինակ Եվրոպական մայրցամաքում մենք գործ ունենք մշակութային-քաղաքակրթական քիչ թե շատ իրար հարազատ միավորների հետ, մինչդեռ հետխորհրդային տարածքում բազմազանությունը կամ տարբերությունները չափազանց շատ են՝ սկսած մշակութային մենթալայինից մինչեւ տնտեսականը։ 
Իհարկե, Խորհրդային Միությունը ուներ լավ կողմ՝ փորձում էր համահարթեցման ճանապարհով հասնել համահավասար զարգացվածության եւ նույնականացման, սակայն դա հնարավոր չեղավ ամբողջապես անել բազմաթիվ պատճառների բերումով, որոնցից ամենից առարկայականը հատկապես այն էր, որ արդեն ուշ բրեժնեւյան շրջանից գաղափարախոսությունը, որը դավանվում էր պետության կողմից, դարձել էր ֆորմալիստական փարիսեցիություն եւ մնացել միայն կարգախոսային-բաժակաճառային մակարդակում, զրկվելով ամենակարեւորից՝ բովանդակային տարողությունից։ ԽՍՀՄ փլուզումից հետո մինչեւ այսօր՝ անցնող այս տասնամյակներին շատ բան արվել է եւ այժմ էլ, գոնե ԵԱՏՄ մակարդակում շատ բան արվում է։ 
Այս մասով հրապարակվող պաշտոնական փաստաթղթերում, հաղորդագրություններում զգացվում է, որ փորձ է արվում ստեղծել մեր կողմից վերեւում նշված անիվի շրջանաձեւ հենքը, կապել միության անդամներին մեկմեկու հետ, եւ դա շատ լավ է։ Սակայն անելիքները շատ են, որոնք բոլոր ոլորտներում կան՝ թվային տնտեսությունից եւ տնտեսության թվայնացումից մինչեւ ընդհանուր էներգետիկ եւ այլ շուկաների ձեւավորում, ընդհանուր շուկայում հավասար պայմանների ապահովում բոլոր խաղացողների համար եւ այդ ընդհանուր շուկայում հնարավորինս լայն մասնակցություն։ 
Ի դեպ, ԵԱՏՄ-ն այս առումով կարող է դառնալ «հաջողված պատմություն» այլոց համար, սակայն դրա համար պետք է հատկապես կամք, դիմացկունություն եւ նաեւ՝ շատ-շատ աշխատասիրություն։ Ի վերջո, Եվրոպան մի օրում չէ, որ դարձել է այն բարեկեցության եւ բարգավաճման տարածքը, որպիսին է այժմ, որպես մոլորակի ամենից բարեկեցիկ եւ բարձր գնողունակություն ունեցող տարածք։

 

ՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվում են նաև Հայաստանում«Էյր Արաբիան» համագործակցում է թուրքական «Պեգաս» ընկերության հետ. Նոր մանրամասներ հայկական ավիացիայի ոչնչացման մասինՎանա լիճը՝ ցամաքելու վտանգի առջևՇվեդիայի կառավարությունն օժանդակում է թավշյա հեղափոխությանը. Շվեդիայի դեսպանՉարենցավանի ոստիկանները հայտնաբերել են սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողինՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովՑուլ, Խեցգետին.Ահա, թե որ նշաներին է հաջողություն սպասվում հոկտեմբեր ամսինԳՅՈւՄՐԻՈւՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ» դատաստանամատյան պոեմի շնորհանդեսը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 507 դեպք, մահացել է 18 քաղաքացիՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 20-ից 26-ըԱդրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա երկու վիրավոր. ՌԴ ՊՆ-ն հաստատում էՊրոֆեսորի վիճակը շարունակում է մնալ ծանր՝ ինսուլինի մեծ չափաբաժին, թոքաբորբ զուգակցված այլ խնդիրներովՌԴ-ում մեկնարկել են Պետդումայի ընտրություններըԵթե ձեռքերդ բռնող չկա, եթե ինչ-որ մեկին չես հարցնում ում հետեւից գնաս, եթե ինչ-որ մեկը քեզ չի հուշում` ուրեմն գնա բյուջեի փողերը լափածների հետեւիցՍեպտեմբերի 19-ին ՀՀ-ում փակ ճանապարհներ կլինեն. ոստիկանություն«Լեռնային Արցախ». Ադրբեջանցիները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել պատանի ֆուտբոլիստների վրաԵթե չոքած, խիարի նման թուրքի ստրուկ պիտի ապրեմ, ավելի լավ ա տան սպանեն. բողոքի ակցիաՍաղ ընկերներիս մասին պատմե՞մ՝ ոնց Շուշիում ընկան. ոստիկանը բորբոքվեցԿոչ եմ անում ընդդիմությանը դուրս գալ փողոց եւ տեր կանգնել ժողովրդական շարժմանը. ՊետրոսյանԱռանց սրանց հեռացման անհնար է անկման ընթացքը դանդաղեցնել կամ կանգառ ապահովել. ԱբրահամյանՓաշինյանը գրկախառնվել է ինքնախաբեության հետ, մնում է երազախաբություն չլինի. ՊետրոսյանԽուժանություն է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը. ՀՅԴ-ական պատգամավոր«Եթե անի սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը կապացուցի, որ դավաճան է և կապիտուլյանտ».Սվետլանա Հովհաննիսյան«Սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը համարում եմ մեր զինվորների աճյունների ոտնահարում».ԼՈՒՍԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆԱդրբեջանցիները Գորիս–Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին. Sputnik Արմենիա«Ադրբեջանցիները մեր եղբայրներն են». Վրաստանի վարչապետն ընդգծել է Ադրբեջանի ռազմավարական գործընկերության նշանակությունը Վրաստանի համար«Գնացել էի Արցախ` զինվոր որդուս տեսակցելու. արյունս սևացած վերադարձա». Լիանա ՍտեփանյանFact Check. կառավարությունը մանիպուլացնում է կարևորագույն ցուցանիշը«Դուք կուրացած ժողովուրդ եք, անգիտակից եqք, կուրացած եք ատելությունից ու նախանձից». Հենրիխ ԴանիելյանԲերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են․ Էլինար ՎարդանյանՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ը, ՄԵԾ ՀԱՅ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է։Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին (տեսանյութ)Թալիբները զրկել են ուզբեկերենը պաշտոնական լեզվի կարգավիճակիցԴե հիմա լսեք, թե ինչ կասեմ. Հայ ազգի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի դիպուկ գրառումըՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների պահվածքը«Եթե դուք պատրաստ եք ծառայել Թուրքիայի հանրապետությանը, ապա մենք` ոչ». ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներինՉգիտեմ` ինչու են բացառություն անում․ Բաբլոյանը՝ պաշտոնյաներին ՊՇՌ թեստից ազատելու մասինFinal․ Էնրիկե Իգլեսիասը ավարտում է կարիերան (լուսանկարներ)Հայտնի է՝ որքան գումար է ծախսվել Պուտինի և Բայդենի հանդիպման համարԵրևանում անհնազանդության ակցիա է Անկախության տոնի համերգը չեղարկելու պահանջովԱրժանի լինենք Գյումրիի նախնիներին ու պայծառ սերունդներին. Արտյոմ ՂուկասյանԵրևանում տղամարդը Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներսԳիտնականները գտել են COVID-19-ից հավանական մահը կանխատեսելու եղանակըՈւղերձը՝ վրեժ. Ստեփանակերտում կայացել է «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրությունըԿենդանակերպի որ նշանները կհանդիպեն իրենց սիրուն 2021 թվականի աշնանըԱդրբեջանի փոխվարչապետը և Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակըՌԴ-ում Պետդումայի ընտրությունների առաջին օրը քվեարկել է ընտրողների 16,85 տոկոսըՔսենյա Շոյգուն ու նրա ամուսինը՝ մարզական բլոգեր Ալեքսեյ Ստոլյարովը, ծնողներ են դարձել6 սուպերմթերք՝ շողացող մաշկի համարԱրմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողով»-ի մասնակիցներին հրավիրել է Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ