Ոստիկանությունը շարունակում է որոնել անհետ կորած մայր ու որդուն «Խոնարհվում եմ մեր հերոսների շիրիմների առջեւ».ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ Մասնագիտական շրջանակներն ու արտախորհրդարանական այլընտրանքները թող իմանան՝ թուրքի հրամանով Սահմանադրության փոփոխությանն են նպաստում. Աննա Մկրտչյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողջ իրականությունը պատերազմի մասին. Ահասարսուռ մանրամասներ 44-օրյա պատերազմը վերապրած Հերոսի շուրթերով Պուտինը եւ Էրդողանը կհանդիպեն անձամբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին Վերին Շորժա պաշտոնապես օկուպացվեց ազերիների կողմից. Տեսանյութ Ադրբեջանը ծրագրում է երկու տարվա ընթացքում ավարտել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքները. Ալիև Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին հանդիպումների հարթակ է առաջարկել Կապիտուլյանտը Եռաբլուրում ծաղիկները շիրիմներին դնելու փոխարեն շպրտում է բետոնին. Տեսանյութ


Լրագրողները պնդում են՝ չենք հանդուրժի այս իրավիճակը, Ալեն Սիմոնյանը երեք օր ժամանակ է խնդրում

Ներքաղաքական

Խորհրդարանում այսօր մի քանի լրագրողների ընդունել է ԱԺ նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ՝ քննարկելու Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշման վերաբերյալ առաջացած խնդիրներն ու դժգոհությունները: Հիշեցնենք, որ ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանն իր աշխատանքները սկսեց՝ խոչընդոտելով լրագրողների աշխատանքը: Խորհրդարանում որոշ հատվածներ ընդհանրապես արգելվում է լրագրողներին գտնվել, այդ թվում՝ մոտենալ պատգամավորների աշխատասենյակներին: Եվ այս ամենն իրականացվում է ՊՊԾ աշխատակիցների խիստ վերահսկողության ներքո:

Ըստ «Հրապարակ» օրաթերթի լրագրող ՎԱՀԵ ՄԱԿԱՐՅԱՆԻ, Ալեն Սիմոնյանը ներկայացրել է իր պատկերացմամբ՝ «լուծումը», որը պատրաստվում են հրամցնել սեպտեմբերին, սակայն այն չի կարող լուծում դիտարկվել լրագրողներիս համար. «ԱԺ նախագահը թղթի վրա գծեց, թե ինչպես ենք ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներս տեղակայվելու ԱԺ հիմնական շենքին կից գրադարանի տարածքում, որի մուտքը դրսից է լինելու: Այդ տարածքում խոստացավ, որ մեզ համար ստեղծելու են աշխատանքային պայմաններ եւ նշեց, որ խորհրդարանական փակ քվեարկությունները տեղի կունենան աստիճանների վրա, որպեսզի լրագրողները կարողանան նկարահանում իրականացնել: Ըստ էության, ներկայացրեց այն բոլոր սահմանափակումները, որոնք մեզ համար անընդունելի են, որովհետեւ զրկված ենք լինելու ԱԺ դահլիճի օթյակ բարձրանալու եւ խորհրդարանական միջանցքներում մեր մասնագիտական աշխատանքն իրականացնելու հնարավորությունից»:

Այնուհանդերձ, Factor TV-ի լրագրող ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ տպավորությամբ՝ Ալեն Սիմոնյանի խոսքը վերջնական չէր, եւ այն, որ ընդունել է լրագրողներին եւ քննարկել խնդիրը, նշանակում է, որ ինչ-որ եզրեր կան ընդհանուր հայտարարի գալու համար. «Նշեմ, որ բավական կառուցողական մթնոլորտում կայացավ մեր հանդիպումը: ԱԺ նախագահը ներկայացրեց, թե իրենք ինչպես են պատկերացնում հետագա աշխատանքը եւ ինչի համար են այս սահմանափակումները: Մենք էլ ներկայացրեցինք մեր առաջարկները եւ հատ առ հատ թվեցինք, որ առանձին, այսպես ասած, էքսքլյուզիվ հարցազրույցներ անցկացնելու, ռեպորտաժներ պատրաստելու առումով ինչ դժվարություններ են առաջացրել այս սահմանափակումները եւ ինչ խնդիրների ենք բախվում:  Ասել ենք, որ կողմ ենք անվտանգության պատշաճ կերպով ապահովմանը, բայց այն չպետք է լինի մեր աշխատանքի հաշվին: Իսկ եթե առանձին լրագրողների աշխատանքի հետ կապված խնդիր են տեսնում, այն չպետք է  վստահաբար բոլորի վրա տարածվի»:

«Առավոտ» օրաթերթի լրագրող ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՅԱՆՆ էլ տեղեկացրեց, որ Ալեն Սիմոնյանը լրագրողներին խնդրել է 3-4 օր ժամանակ տրամադրել, որից հետո ավելի լայն քննարկում կկազմակերպվի. «Ասաց, որ ինքը կլինի մեր փաստաբանը ու շեշտեց, որ վատ փաստաբան չէ: Այնպես որ, կսպասենք այդ 3-4 օրը եւ կտեսնենք, թե ինչ կոնկրետ լուծումներ է առաջարկում եւ հետո կորոշենք նաեւ այս ուղղությամբ մեր հետագա անելիքները: Համենայնդեպս, այս իրավիճակն անհանդուրժելի է եւ մեր իրավունքների ոտնահարում է: Մենք չենք կարողանում այս պայմաններում աշխատել: Արդեն երրորդ օրն է խորհրդարարանում ենք, չենք կարողանում էքսքլյուզիվ հարցազրույցներ անել, պատգամավորներին մեր ուզած հարցադրումները հղել: Նաեւ պատգամավորների իրավունքներն է ոտանահարվում, որովհետեւ անգամ իրենց թույլ չեն տալիս, որ նորմալ շփվեն լրագրողների հետ»:

Այն, որ սահմանափակումները ԱԺ նոր ղեկավարությունը պատճառաբանում է անվտանգության ապահովմամբ՝ Վահե Մակարյանը համարում է, որ ընդամենը արդարացում է. «Որեւէ լրագրող որեւէ մեկի անվտանգությանն այստեղ չի սպառնում: Խորհրդարանի անվտանգությունը նախեւառաջ ապահովվում է մուտքի մոտ՝ անցակետում, երբ բոլորիս ստուգում եմ, ենթադրյալ «զենքերը» վայր ենք դնում եւ նոր մտնում ենք Ազգային ժողով: Ուստի՝ ԱԺ նախագահին էլ վստահեցրեցինք, որ մեր մեջ ահաբեկչներ չկան, որ փորձեն որեւէ մեկի անվտանգությանը սպառնալ: Մեր բոլոր դիրքերը զիջել ենք խորհրդարանում, խմբակցությունների ու հայտնի «Լաչինի» միջանցքը տվել ենք, իսկ Ազգային ժողովը վերածվել է ռազմական գոտու: Մենք պահանջելու ենք չեղարկել սահմանափակումները եւ մեր աշխատանքը շարունակել նախկինի պես: Ավանդույթի ուժով լրագրողները տարիներ շարունակ խորհրդարանում կարողացել են ազատ աշխատել»:

Հռիփսիմե Ջեբեյանն էլ հիշեցրեց, որ սահմանափակումների վերաբերյալ որոշումը կայացվել է հուլիսի 30-ին, երբ դեռ ԱԺ նախագահի թեկնածու էր Ալեն Սիմոնյանը. «Բոլոր իշխանությունները միշտ փորձել են սահմանափակել լրագրողների ազատությունը, բայց հանդիպման ժամանակ էլ Ալեն Սիմոնյանին հիշեցրեցինք, որ որեւէ իշխանություն մամուլին պատերազմ հայտարարելով՝ որեւէ բան չի շահել, ու այս իշխանությունը նույնպես չի շահելու: Հետեւաբար երկուստեք բարեխիղճ աշխատանքով հնարավոր է հասնել արդյունքի»:

Մերի Մարտիրոսյանի պնդմամբ՝ վստահաբար լրագրողներս չենք հանդուրժի այս իրավիճակը. «Մեր աշխատանքը խոչընդոտվում է եւ պետք է վերադառնալ այն աշխատանքային պայմաններին, որը կար նախկինում:  Նման սահմանափակումներով մի շարք դրվագներ կարող են լրագրողական աչքից վրիպել չենք կարողանալու ֆիկսել, որովհետեւ լինելու ենք առանձին հատվածում եւ ոչ մի կերպ մեր աշխատանքը չի լինելու արդյունավետ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

Ոստիկանությունը շարունակում է որոնել անհետ կորած մայր ու որդուն«Խոնարհվում եմ մեր հերոսների շիրիմների առջեւ».ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՄասնագիտական շրջանակներն ու արտախորհրդարանական այլընտրանքները թող իմանան՝ թուրքի հրամանով Սահմանադրության փոփոխությանն են նպաստում. Աննա ՄկրտչյանՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողջ իրականությունը պատերազմի մասին. Ահասարսուռ մանրամասներ 44-օրյա պատերազմը վերապրած Հերոսի շուրթերովՊուտինը եւ Էրդողանը կհանդիպեն անձամբՀամալսարանը Մերկելին աշխատանքի չի ընդունելՀայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերինՎերին Շորժա պաշտոնապես օկուպացվեց ազերիների կողմից. ՏեսանյութԱդրբեջանը ծրագրում է երկու տարվա ընթացքում ավարտել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքները. ԱլիևՎրաստանը Հայաստանին և Ադրբեջանին հանդիպումների հարթակ է առաջարկելԿապիտուլյանտը Եռաբլուրում ծաղիկները շիրիմներին դնելու փոխարեն շպրտում է բետոնին. ՏեսանյութՆախ թուրքերին հանձնեցինք Արարատ լեռն ու հայկական հողերը, ապա ներեցինք նրանց մեր դեսպանի սպանությունն ու մեր դաշնակից Հայաստանի դեմ ագրեսիան․ Շերին (տեսանյութ)Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմը կվերաճի աղետի. Արտաշես ԳեղամյանԲրիթնի Սփիրսի անվտանգության աշխատակիցը մանրամասներ է պատմել երգչուհու մասին․ New York TimesԵրգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանըՄտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել. ՍաղաթելյանԿատարվեց հոգեհանգիստ՝ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համարՈւղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմըԻրականացվել է ցեղասպան քաղաքականություն, պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվելԱդրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում բարձրացրել են իրենց դրոշը«Ըստ «ՌԲԿ»-ի՝ Հայաստանի իշխանությունները հանձնելու են Մարտունին, Մարտակերտն ու Իվանյանը». Անդրանիկ ՀովհաննիսյանԱրցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից անցել է 1 տարիՀակիրճ, ի՞նչ է ասել Նիկոլի մեծ եղբայր Ալիևը պատերազմից մեկ տարի անց. հիմնական մեսիջները.Արտակ ԶաքարյանԱմուլ, տգետ ռազմաքաղաքական ղեկավարությունը և բթացած մեծ հանրույթը այսօր թքած ունի, թե ինչ է կատարվում իր շուրջբոլորը. Շիրազ ԽաչատրյանԵրկրի ղեկին շարունակում է մնալ այն իշխանությունը, որը ոչ մի հնարավորություն և կամք չունի դիմագրավելու որևէ կարգի սպառնալիքի․ Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանը պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ Օրվա խորհուրդԱնգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը՝ խախտելով բոլոր պայմանավորվածությունները․ Արցախի ԱԳՆՊատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը. Բագրատ ՍրբազանԴիլիջանի թունելը ժամանակավորապես կիսով չափ կհոսանքազրկվիԶանգվածային ծեծկռտուք Երևանի կենտրոնում. կան վիրավորներ, բերման ենթարկվածների մեջ կան մայրաքաղաքի և մի քանի մարզի բնակիչներԵրբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում. ԹուրքագետՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում էՆավթի համաշխարհային գներն աճում ենՍամվել Ալեքսանյանը մասնակցել է դեպի Եռաբլուր ջահերով երթինՍեպտեմբերի 27-ը պատմության մեջՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՊԱՏՎՈՎ ԿՐԵՑ Է ԻՐ ԽԱՉԸ. ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՀԱՂԹԵՑ , ԵՒ ՄԱՐՏՆՉԵՑ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐԱյս պատերազմում եղան պարտվողներ, բայց պարտվողները մեր զինվորները չէին. Տեր Հակոբ«Հայրենիքը» չմիացավ երթ-մոմավառությանը (Ֆոտոշարք)Գնում եմ լսեմ տղերքի լռությունը, գնում եմ տղերքին լսելու. Մարգարիտ ԵսայանՊատերազմը դեռ չի ավարտվել եւ մեզ, ավելի քան երբեք, անհրաժեշտ է աշխատել. ԱլոյանՄեր երկիրն անտեր չի կարող մնալ. Վահան ԲաբայանՀայաստանը գրավեց երրորդ տեղըՀռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել չփակել միգրանտների առջև դռներըՀունվար-օգոստոսին «Զվարթնոցից» Հայաստանն անվերադարձ լքել է 48 հազար 53 անձ. «Հետք»Օդի ջերմաստիճանը լույս 27-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանովՄեսսիի տան վարձը տարեկան կազմում է 360 հազար եվրոՌուսաստանում մեկ շաբաթվում կորոնավիրուսից 5 682 մահվան դեպք է գրանցվելԼավրովը հայտնել է Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման քննարկման թեման
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ