«Խոնարհվում եմ մեր հերոսների շիրիմների առջեւ».ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ Մասնագիտական շրջանակներն ու արտախորհրդարանական այլընտրանքները թող իմանան՝ թուրքի հրամանով Սահմանադրության փոփոխությանն են նպաստում. Աննա Մկրտչյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողջ իրականությունը պատերազմի մասին. Ահասարսուռ մանրամասներ 44-օրյա պատերազմը վերապրած Հերոսի շուրթերով Պուտինը եւ Էրդողանը կհանդիպեն անձամբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին Վերին Շորժա պաշտոնապես օկուպացվեց ազերիների կողմից. Տեսանյութ Ադրբեջանը ծրագրում է երկու տարվա ընթացքում ավարտել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքները. Ալիև Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին հանդիպումների հարթակ է առաջարկել Կապիտուլյանտը Եռաբլուրում ծաղիկները շիրիմներին դնելու փոխարեն շպրտում է բետոնին. Տեսանյութ Նախ թուրքերին հանձնեցինք Արարատ լեռն ու հայկական հողերը, ապա ներեցինք նրանց մեր դեսպանի սպանությունն ու մեր դաշնակից Հայաստանի դեմ ագրեսիան․ Շերին (տեսանյութ)


Ինչն է միավորում ու տարբերակում խորհրդարանական խմբակցությունների կին առաջամարտիկներին

Ներքաղաքական

ԱԺ ութերորդ գումարման խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին միավորում է այն, որ իրենց նախընտրական ցուցակների առաջին կանայք 2018 թվականին եղել են Նիկոլ Փաշինյանի «թավշյա հեղափոխության» ջահակիրները: Ավելին` եղել են նախկին իմքայլական պատգամավորներ, թեպետ հանուն արդարության նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքով այժմ պատգամավոր ընտրված ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ Փաշինյանի կողմից նախորդ տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված հայտնի կապիտուլիացիոն հայտարարությունից հետո լքել էր «Իմ քայլը» խմբակցությունը եւ դարձել անկախ պատգամավոր: Իսկ «Հայաստան» դաշինքով հիմա պատգամավոր դարձած ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանում իմքայլական պատգամավորի մանդատը ստանալուն պես հայտարարել էր, որ դուրս է գալիս խմբակցությունից` նույնպես մնալով որպես անկախ պատգամավոր: Այսպիսով` ինչ կենսագրություն ունեն խորհրդարանական առաջամարտիկ կին պատգամավորները, ինչպես իրենց դրսեւորեցին նոր խորհրդարանի առաջին նստաշրջանում, «Իրավունքն» առանձնացրել է ուշագրավ դրվագները:

ԱՄԵՆԱԼՌԱԿՅԱՑԸ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված առաջին կինը նախորդ գումարման խորհրդարանի ԱԺ արդեն նախկին փոխնախագահ ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆՆ է: Իհարկե, նա դարձավ առաջինն այլեւս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան դարձած Լիլիթ Մակունցի խորհրդարան չգալու շնորհիվ: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտած Լենան 4 տարի զբաղվել է լրագրությամբ, ապա դարձել սորոսական «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ընտրական ծրագրերի համակարգողը, ինչից հետո էլ հայտնվել է ՔՊ-ում: Հատկանշական է այն, որ նոր խորհրդարանում, արդեն որպես շարքային պատգամավոր, Լենա Նազարյանը բավական պասիվ է: Համենայնդեպս, նա դեռ ելույթ չի ունեցել ԱԺ ամբիոնից, ոչ էլ հարցադրումներ է հղել: Հավանաբար, վերջինս առաջնորդվում է «տնից մեկը կխոսի» կարգախոսով, որովհետեւ ի տարբերություն նրա` պատգամավոր ամուսինը` Նարեկ Բաբայանը, բավական ակտիվ է, քանի որ ստանձնել է ԱԺ ութերորդ գումարման հաշվիչ հանձնախմբի ղեկավարի պաշտոնը: Համաձայնեք, որ «մարդ ու կնիկ» լինել ԱԺ պատգամավոր, քչերին է վիճակված, ուստի` Լենա Նազարյանին ոչինչ չի մնում անել, քան վայելել պահը: Չէ որ ամեն րոպե որեւէ պատգամավոր կամ լրագրող կարող է հիշել, որ մինչեւ այժմ այդպես էլ չպարզաբանված է մնացել, թե ինչու Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից հանկարծ ազատվեց Նարեկ Բաբայանը, եւ արդյոք ճիշտ էին մամուլում հրապարակված այն լուրերը, որ նրա գործունեության մեջ ի հայտ էին եկել կասկածելի գործարքներ, որոնք փորձել էր ինքնուրույն կյանքի կոչել: Ու քանի որ նա դրանք պահել էր «ստվերում» ու տեղյակ չէր պահել «վերեւներին», նրան ասվել էր, որ պետք է աշխատանքից ազատման դիմում գրի: 

ԻՆՉ Է ԱՍԵԼ ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԳԵՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ի վերջո, չի բացառվում, որ Լենա Նազարյանի լռությունը պայմանավորված է նրանով, որ պարզապես յուր թիմում հորդորել են չխոսել: Չէ՞ որ Լենան հայտնի է իր «մառազմատիկ» հայտարարություններով: Նա էր, որ անվրդով նշում էր, թե «Մե՞նք ենք գերիներին պատանդ պահել, գուցե Ադրբեջանի՞ն ավելի շատ պահանջ ներկայացնեն» եւ պնդել էր, որ գերիների հարցով պետք է զբաղվի, օրինակ, Գիտությունների ազգային ակադեմիան: Չմոռանանք նաեւ, որ միայն այս տիկնոջ մտքով անցավ իր քաղաքական ղեկավար Փաշինյանի «Շինելու եմ» հայտարարությունը մեկնաբանել, որ նկատի է ունեցել, թե 2500 կմ ճանապարհ է կառուցելու: 

ԱՄԵՆԱՀԵՏԵՎՈՂԱԿԱՆԸ

Մինչ լռում է Լենա Նազարյանը, խորհրդարանում գերակտիվ են ընդդիմադիր առաջամարտիկ կին պատգամավորները: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ավարտել է մի քանի բուհ եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիան, երկար ժամանակ զբաղվել է լրագրությամբ, լրագրողական կարիերան սկսել է «Իրավունք» թերթում, ապա հիմնադրել, մինչեւ պատգամավոր ընտրվելը` ղեկավարել ու հանդես եկել` որպես գլխավոր խմբագիր` «Ժողովուրդ» լրատվական հոլդինգում: ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանի աշխատանքների առաջին իսկ օրերին Թ. Թովմասյանն աչքի ընկավ թե՛ ելույթներով, թե՛ հարցադրումներով: Նա թերեւս առաջին պատգամավորն էր, ով ԱԺ ամբիոնից խոսեց խորհրդարանում հավատարմագրված լրագրողների տեղաշարժի անհիմն սահմանափակումների մասին: Այո՛, պաշտպանված սահման եւ լրագրողներ, ահա այն առաջնահերթությունները, որոնք այս օրերին կարեւորել եւ հետեւողականորեն բարձրաձայնում է նորընտիր պատգամավորը:

ԻՆՉ Է ԱՍԵԼ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ազգային ժողովում մեկ-երկու օր է` բախվում ենք զինված մարդկանց, ովքեր ապահովում են խորհրդարանի անվտանգությունը: Լավ է, որ այն պահպանվում է, բայց շատ ավելի լավ կլիներ, որ անվտանգությունը պահպանվեր մեր երկրի դարպասների մոտ` այն դեպքում, երբ մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերը կարողացան սուլելով մտնել Գեղարքունիք եւ Սյունիք: Մտան ու դուրս չեն գալիս: Խորհրդարանում սահմանափակված է լրագրողների տեղաշարժը: Բացի այդ, ինքս ականատես եմ լինում, որ լրագրողին զինվորական հագուստով մարդիկ քաշքշում են: Սա անթույլատրելի է», - ԱԺ ամբիոնից այս շաբաթ հայտարարեց Թովմասյանը: 

ԱՄԵՆԱՍՅՈՒՆԵՑԻՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրան, ապա նաեւ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը։ Դասավանդում է «Քվանտ» վարժարանում, իսկ մինչեւ պատգամավոր դառնալը` այս իշխանության օրոք եղել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալը: ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանի առաջին իսկ աշխատանքային օրը նա` որպես իսկական սյունեցի, բարձրաձայնել է ինչպես գերիների խնդրի, այնպես էլ Սյունիքը հանձնելու մասին իշխանության հնարավոր դավադիր մտադրության վտանգների մասին: Հիշեցրել, որ այսօր Սեւ լճում, Գեղարքունիքում տեղակայված են ադրբեջանցի զինվորներ, ընդգծել է, որ նոյեմբերի 9-ը մեր ազգային խայտառակության օրն է: 

ԻՆՉ Է ԱՍԵԼ ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԳԵՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Այս շաբաթ խորհրդարանից հնչած Աննա Գրիգորյանի առավել հիշարժան ելույթներից էր իշխանությանն ուղղված հետեւյալ խոսքերը. «Թյուր տպավորություն է, որ եթե իշխող ուժը հաղթել է ընտրություններում, այլեւս ոչ մի բանի համար պատասխանտվություն չի կրում։ Ո՛չ, կրում եք։ Եթե մանդատ ունեք ժողովրդի կողմից ստացած, նույնիսկ եթե պողպատյա է, միեւնույնն է` չի լռեցնելու Եռաբլուրում ծածանվող դրոշների ձայնը, չի լռեցնում մեր այն հայրենակցի ձայնը Բաքվի բանտում, ով ադրբեջանցի դատավորին խնդրում է բարեգութ լինել իր նկատմամբ, որովհետեւ իր մայրը միայնակ է ու իր խնամքի կարիքն ունի... Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, կարծում եմ` այստեղ դիլեմա չկա»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Խոնարհվում եմ մեր հերոսների շիրիմների առջեւ».ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՄասնագիտական շրջանակներն ու արտախորհրդարանական այլընտրանքները թող իմանան՝ թուրքի հրամանով Սահմանադրության փոփոխությանն են նպաստում. Աննա ՄկրտչյանՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողջ իրականությունը պատերազմի մասին. Ահասարսուռ մանրամասներ 44-օրյա պատերազմը վերապրած Հերոսի շուրթերովՊուտինը եւ Էրդողանը կհանդիպեն անձամբՀամալսարանը Մերկելին աշխատանքի չի ընդունելՀայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերինՎերին Շորժա պաշտոնապես օկուպացվեց ազերիների կողմից. ՏեսանյութԱդրբեջանը ծրագրում է երկու տարվա ընթացքում ավարտել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքները. ԱլիևՎրաստանը Հայաստանին և Ադրբեջանին հանդիպումների հարթակ է առաջարկելԿապիտուլյանտը Եռաբլուրում ծաղիկները շիրիմներին դնելու փոխարեն շպրտում է բետոնին. ՏեսանյութՆախ թուրքերին հանձնեցինք Արարատ լեռն ու հայկական հողերը, ապա ներեցինք նրանց մեր դեսպանի սպանությունն ու մեր դաշնակից Հայաստանի դեմ ագրեսիան․ Շերին (տեսանյութ)Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմը կվերաճի աղետի. Արտաշես ԳեղամյանԲրիթնի Սփիրսի անվտանգության աշխատակիցը մանրամասներ է պատմել երգչուհու մասին․ New York TimesԵրգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանըՄտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել. ՍաղաթելյանԿատարվեց հոգեհանգիստ՝ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համարՈւղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմըԻրականացվել է ցեղասպան քաղաքականություն, պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվելԱդրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում բարձրացրել են իրենց դրոշը«Ըստ «ՌԲԿ»-ի՝ Հայաստանի իշխանությունները հանձնելու են Մարտունին, Մարտակերտն ու Իվանյանը». Անդրանիկ ՀովհաննիսյանԱրցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից անցել է 1 տարիՀակիրճ, ի՞նչ է ասել Նիկոլի մեծ եղբայր Ալիևը պատերազմից մեկ տարի անց. հիմնական մեսիջները.Արտակ ԶաքարյանԱմուլ, տգետ ռազմաքաղաքական ղեկավարությունը և բթացած մեծ հանրույթը այսօր թքած ունի, թե ինչ է կատարվում իր շուրջբոլորը. Շիրազ ԽաչատրյանԵրկրի ղեկին շարունակում է մնալ այն իշխանությունը, որը ոչ մի հնարավորություն և կամք չունի դիմագրավելու որևէ կարգի սպառնալիքի․ Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանը պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ Օրվա խորհուրդԱնգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը՝ խախտելով բոլոր պայմանավորվածությունները․ Արցախի ԱԳՆՊատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը. Բագրատ ՍրբազանԴիլիջանի թունելը ժամանակավորապես կիսով չափ կհոսանքազրկվիԶանգվածային ծեծկռտուք Երևանի կենտրոնում. կան վիրավորներ, բերման ենթարկվածների մեջ կան մայրաքաղաքի և մի քանի մարզի բնակիչներԵրբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում. ԹուրքագետՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում էՆավթի համաշխարհային գներն աճում ենՍամվել Ալեքսանյանը մասնակցել է դեպի Եռաբլուր ջահերով երթինՍեպտեմբերի 27-ը պատմության մեջՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՊԱՏՎՈՎ ԿՐԵՑ Է ԻՐ ԽԱՉԸ. ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՀԱՂԹԵՑ , ԵՒ ՄԱՐՏՆՉԵՑ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐԱյս պատերազմում եղան պարտվողներ, բայց պարտվողները մեր զինվորները չէին. Տեր Հակոբ«Հայրենիքը» չմիացավ երթ-մոմավառությանը (Ֆոտոշարք)Գնում եմ լսեմ տղերքի լռությունը, գնում եմ տղերքին լսելու. Մարգարիտ ԵսայանՊատերազմը դեռ չի ավարտվել եւ մեզ, ավելի քան երբեք, անհրաժեշտ է աշխատել. ԱլոյանՄեր երկիրն անտեր չի կարող մնալ. Վահան ԲաբայանՀայաստանը գրավեց երրորդ տեղըՀռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել չփակել միգրանտների առջև դռներըՀունվար-օգոստոսին «Զվարթնոցից» Հայաստանն անվերադարձ լքել է 48 հազար 53 անձ. «Հետք»Օդի ջերմաստիճանը լույս 27-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանովՄեսսիի տան վարձը տարեկան կազմում է 360 հազար եվրոՌուսաստանում մեկ շաբաթվում կորոնավիրուսից 5 682 մահվան դեպք է գրանցվելԼավրովը հայտնել է Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման քննարկման թեման«Ձեր փոքր երկրի հնությունը մեր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորի տարիքից էլ քիչ է». Իրանի պատգամավորը՝ Ադրբեջանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ