ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈւԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՆՎԱՃՈւՄՆԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈւՄ. տեսանյութ Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականցրել մարզերում Սերժ Սարգսյանը մասնակցելու է «Պատիվ ունեմ»-ի պայքարին Խոցել է թշնամու մի քանի անօդաչու թռչող սարք, կործանիչ, զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 10-րդ օրը Հետևողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով. Փաշինյան Միջադեպ Երևանում. դիմակ չկրող պարեկը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար. (Video) Քառասուն օր քայլել ենք մահվան հետ հավասար. Մերօրյա հերոս Լեւոն Սահակյանի սխրանքի ուղղին ու պատերազմից ծնված «Կռիվ տալով» գրքի «ծննդյան» նպատակը ԱՆ-ն հորդորում է խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը Հեռու ենք այն մտքից, որ 2022թ.–ի բյուջեի նախագիծը կլուծի բոլոր խնդիրները. Նիկոլ Փաշինյան Թուրքերը տարբեր պատրվակներով գալու են, լցվեն Հայաստան․ Սեյրան Օհանյան


«ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԸ ԲՌՆԱԲԱՐՎԱԾ Է»

Հանդիպում

Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումներին «Իրավունք TV»-ի տաղավարում անդրադարձել են «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ եւ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:

 

«ՍԱ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է»

ՍԻՄ կուսակցության նախագահի գնահատմամբ` Արցախի անկախության օրը Հայաստանի ղեկավարությունն իրեն պահեց այնպես, ինչպես որեւէ այլ երկրի ղեկավարություն, որին արգելված է գնալ Արցախ. «Փաստացի սրանով նրանք հրաժարվեցին Արցախի անակախության ճանաչումից, որովհետեւ երբ Հայաստանի ղեկավարը գնում էր Արցախ` անկախության օրը նշելու, դրանով նա ասում էր, որ ճանաչում է Արցախի անկախությունը: Ընդ որում` ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը կառավարության անունից հայտարարեց, որ սա քաղաքական որոշում է: Այսինքն` ոչ թե Նիկոլ Փաշինյանն այդ օրը գնացել էր արձակուրդ, որովհետեւ ավելի կարեւոր գործ ուներ, այլ քաղաքական որոշում է կայացվել` չգնալ Արցախ»:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահն էլ հայաստանյան իշխանությունների պահվածքը համեմատեց Մոնղոլիայի Հանրապետության կամ Լատինաամերիկյան հեռավոր երկրի ղեկավարության հետ, որոնք ընդհանրապես որեւէ աղերս չունեն Արցախի այսօրվա իրավիճակի հետ. «Սա խայտառակություն է: Կապիտուլյանտը ոչ վաղ անցյալում ուղիղ եթերներով, Ադոլֆ Հիտլերի տրամադրվածությամբ, հիստերիկ ելույթներ էր ունենում, թե սա մեր վերջին Սարդարապատն է, եկեք փրկենք հայ ժողովրդի ինքնությունն ու Արցախի անկախությունը: Իսկ ամիսներ անց` դեռ այդ օրերի տարին չլրացած, Հայաստանի իրեն ղեկավար համարող անձնավորությունը, փաստորեն, այսպիսի արհամարհանքի է արժանացնում Արցախը: Պատերազմական գործողությունների հետեւանքով կորցրինք Արցախի շուրջ 75 տոկոսը, հազարավոր մարդիկ զոհվեցին, տեղահանվեցին, վիրավորվեցին, դարձան գերի եւ փախստական, իսկ այս մարդը գնացել է արձակուրդ: Հիմա գոնե ամենապարզունակ ինտելեկտ ունեցող մարդը պետք է հասկանա, որ փոքրիկ դիկտատորի պես կոչեր անողը պատերազմից հետո չի ուզում գնալ եւ տեսնել, թե, օրինակ, Արցախի ժեկի շենքի վրա կրակող եղե՞լ է կամ հարգանքի տուրք մատուցի այն զոհերի հիշատակին, որոնց զոհվելը անմիջականորեն տեղի են ունեցել իր ցուցումով եւ հրահանգով, որովհետեւ փնթի եւ անկազմակերպ ձեւով հավաքագրեցին մարդկանց ու ուղարկեցին բայրաքթարների կրակի տակ»:

Քաղաքական գործիչների տպավորությամբ` Նիկոլ Փաշինյանի ոտք չդնելն Արցախ ուղիղ  բխում է Ալիեւի ցուցումից, որն արգելում է ՀՀ ղեկավարությանն այցելել այնտեղ:

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ՊԱՀՎԱԾՔՆ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ Է»

Անդրադառնալով ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանին` Հ. Բաբուխանյանն ասաց, որ իր համար գլխավոր ընդդիմության` «Հայաստան» դաշինքի պահվածքն անբացատրելի է. «Թողնենք այն հարցը, թե ընդհանրապես ի՞նչ իմաստ ուներ գնալ Նիկոլի գծած ընտրություններին եւ ստեղծել այս վիճակը, որ նիկոլականներն ասեն, թե տեսեք, հավաքել ենք 50-ից ավել տոկոս ձայն: Սերժ Սարգսյանն ասում էր` մի՛ գնացեք այս ընտրությանը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը վերջում ստիպված գնաց: Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի թիմն արագ-արագ մտավ այդ դաշտի մեջ: Գուցե հիմա ճիշտ կլինի, որ մեր գլխավոր ընդդիմությունը դուրս գա այդ խաղից: Չմոռանանք, որ այսօր երեք պատգամավոր ճաղերի հետեւում է, ինչը եւս խայտառակություն է: Իսկ խորհրդարանում ընդդիմությունը ենթարկվում է բռնության, այդ թվում` զինված մարդկանց կողմից: Ես մի քանի գումարման ԱԺ պատգամավոր եմ եղել, խորհրդարանում եղել են վեճեր, բարձր տոներով խոսակցություններ, բայց նման իրավիճակ երբեք չի եղել: Զինված մարդիկ մտնում են նիստերի դահլիճ եւ ընտրված պատգամավորին դուրս են հանում` ոտքերից քաշելով, որովհետեւ պատգամավորի կարծիքը դուր չի գալիս նախագահողին: Զարմանում եմ, որ այսքանից հետո ընդդիմությունը շարունակում է գնալ եւ նստել այդտեղ: Այսպիսի խայտառակ դեպք, երբ ընդդիմության պատգամավորներին ենթարկում էին, բառիս բուն իմաստով, ծեծի, մեկ էլ եղել է 1996 թվականին` Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ: Երբ Տեր-Պետրոսյանը կեղծեց ընտրությունները, ժողովրդի կողմից բողոքի ալիք բարձրացավ, ու գրավեցին խորհրդարանի շենքը, իսկ հետո երբ ԱԺՄ-ական պատգամավորները եկան նիստի, ամբիոնի մոտ նրանց վրա հարձակվեցին ՀՀՇ-ական պատգամավորները եւ ծեծի ենթարկեցին: Հիմա սրանք էլ ՀՀՇ-ական պատգամավորների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգեւոր զավակներն են»:

Վ. Բաբայանի կարծիքով եւս` այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, պառլամենտարիզմի բռնաբարում է: Իսկ ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի գործունեությանը, այն համահունչ չէ իրենց ստացած մանդատների քանակին. «Կներեք, բայց ինչպես  կարելի է այդքան մանդատ ունենալ ու թույլ տալ, որ իրենց սատարող քաղաքապետները մնան բանտերում: Անունն ի՞նչ են դնում, երբ հրաժարվում են փողոցային պայքարից: Ի սկզբանե էլ կարծում էի, որ սա տակտիկական սխալ էր, որովհետեւ աշխարհը չի տեսել այլ լավ մեթոդ, եթե քո պարտադրանքով, քո օրակարգով գնում են արտահերթ ընտրությունների, մինչդեռ դու դադարեցնում ես փողոցային պայքարը: Սա նոնսենս է: Պետք էր այդ ամբողջ ժամանակահատվածում փողոցից տուն չգալ: Ընդհակառակը` իրավիճակը տանել էսկալացիայի, ակտիվացման եւ, ի վերջո, հաղթել: Չէր կարելի մնալ տանն ու սպասել, որ իշխանությունն ինչ ուզի, անի, վերջում էլ հաղթի, իսկ դու գնաս Ազգային ժողովի փոխնախագահի մանդատը վերցնես ու նստես: Չեմ ուզում մեղադրել կամ քննադատել, համենայնդեպս, կուզեի ընդդիմությունը հասներ հաջողության, բայց կան մարտավարական եւ ռազմավարական հարցեր: Այսօր«Պատիվ ունեմ» դաշինքն իր փոքրաքանակ ներկայությամբ խորհրդարանում շատ ավելին է անում, քան 30 պատգամավորը «Հայաստան» դաշինքից, որտեղ կան ճանապարհ անցած, փորձառու մարդիկ»:

 

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԱ ՓՈՂՈՑԸ»

Եզրափակելով թեման` Ռեֆորմիստների կուսակցության նախագահն ընդգծեց, որ չի պատկերացնում, թե ինչպես է խորհրդարանական ընդդիմությունը մասնակցելու աշնանային նստաշրջանին եւ քննարկելու, օրինակ, ջրային կամ հողային օրենսգրքի վերաբերյալ ինչ-որ կետեր նման իշխանության հետ. «Չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է քացի եւ լկտի հայհոյանքներ տվող, սպառնացող պատգամավորական այդ հատվածի հետ, հանձնաժողովներում աշխատել եւ նաեւ գործուղումների մեկնել: Օրինակ` Արցախի եւ Հայաստանի շահերը ինչպե՞ս պետք է պաշտպանեն այն պատգամավորները, որոնք գնալու են ԵԽԽՎ, ԱՊՀ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ: Եթե այնտեղ պետք է գնան ջան-ջիգյար անեն, իսկ այստեղ իրար խփեն, ժողովուրդն ասելու է, որ սա կրկես է: Եվ այս կրկեսի պատճառները գալիս են նրանից, որ չկա խորհրդարանում այնպիսի մարդ, որը սաստի բոլորին: Մենք ունեցել ենք ԱԺ նախագահներ, որոնք թե՛ իրենց հեղինակությամբ, թե՛ մարդասիրությամբ, թե՛ հումորին տալով, մարդկանց հետ նստել-ելնելով կարողացել են զսպել, համախմբել` նույնիսկ ամենասուր հարցերի ժամանակ: Իսկ հիմա խորհրդարանը դարձել է խուժանանոց, որտեղ յուրաքանչյուրի ելույթի ժամանակ հետեւից կարող են մարդուն հայհոյել: Մինչդեռ պառլամենտը հենց նրա համար է, որ մարդիկ խոսեն, եւ որեւէ մեկն իրավունք չունի որեւէ մեկի բերանը փակելու»:

Հաշվի առնելով այս ամենը` Վահան Բաբայանը համոզված է, որ սա չի կարող երկար շարունակվել. «Ուշ թե շուտ լինելու են այնպիսի միջադեպեր եւ իրադարձություններ, որոնք բերելու են ծանրագույն հետեւանքների: Կա ատելություն, անհանդուրժողականություն, ինչը մեկ խոսքով լուծվող հարց չէ: Ուստի` այս խորհրդարանը երկար կյանք չի կարող ունենալ: Այն արժանանալու է, երեւի թե, Հայաստանի ամենախայտառակ խորհրդարանի տիտղոսին: Եվ այս ամենը տեղի կունենա այն ժամանակ, երբ փողոցը կակտիվանա: Ընդդիմությանը պետք է օգնության գա փողոցը, առանց փողոցի` ընդդիմությունը չի կարող իշխանության վրա որեւէ ազդեցություն ունենալ: Իշխանությունը մինչեւ հիմա հասկացել է միայն փողոցի լեզուն, եւ եթե փողոցը հանում ես պայքարի օրակարգից, ստացվում է, որ այս պառլամենտական ընդդիմադիր գործունեությունը ամենից շատ ձեռնտու է հենց կապիտուլյանտին»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈւԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՆՎԱՃՈւՄՆԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈւՄ. տեսանյութՃանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականցրել մարզերումՍերժ Սարգսյանը մասնակցելու է «Պատիվ ունեմ»-ի պայքարինԽոցել է թշնամու մի քանի անօդաչու թռչող սարք, կործանիչ, զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 10-րդ օրը Հետևողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով. ՓաշինյանՄիջադեպ Երևանում. դիմակ չկրող պարեկը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար. (Video)Քառասուն օր քայլել ենք մահվան հետ հավասար. Մերօրյա հերոս Լեւոն Սահակյանի սխրանքի ուղղին ու պատերազմից ծնված «Կռիվ տալով» գրքի «ծննդյան» նպատակը ԱՆ-ն հորդորում է խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջըՀեռու ենք այն մտքից, որ 2022թ.–ի բյուջեի նախագիծը կլուծի բոլոր խնդիրները. Նիկոլ ՓաշինյանԹուրքերը տարբեր պատրվակներով գալու են, լցվեն Հայաստան․ Սեյրան ՕհանյանՀայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. ՓաշինյանԳերեզմանատան վարիչը մահացածների հարազատներից ավելի քան 2,2 մլն դրամ կաշառք է վերցրել. ԱԱԾ բացահայտումըՄԱՀԱՑԵԼ Է ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ՄԱՅՐԸՀաջորդ տարվանից ՀՀ-ում ծնված ամեն 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը կտրամադրվի ամսական 50 հազար դրամԿդադարեցվի Երևանի, Հրազդանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք. մահացել է 45 քաղաքացիLRO-ն լուսանկարել է լուսնային հրաբուխներըԱստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համարՀոկտեմբերի 25. Օրվա խորհուրդՌուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներինՀարցումների արդյունքով Մեսսին «Ոսկե գնդակի» մրցանակի գլխավոր ֆավորիտն է. MarcaՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում էԹուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն ՍտամբուլումՆավթի գներն աճում են դրա պաշարների նվազման ֆոնինՓաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքինԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԿոլումբիայի ամենափնտրվող նարկոբարոն Օտոնիելը ձերբակալվել էՓաշինյան, ախր դու էլ ես տեսնում, գիտակցում, որ չես կարողանում ղեկավարել,որ դու այլեւս անձայն ես որեւէ մեկի մոտԱյլեւս ո՛չ մի ազգակործան ստորագրություն՝ նոյեմբերի 1-ին, կառավարության դիմաց. Տաթեւ ԱրցախՄԻԱՎ (ՁԻԱՀ) դեպքերը կտրուկ ավելացել են. «Փաստարկ»Ժողովուրդն այսօր չի վախենում կորոնավիրուսից, այլ վախենում է պարտադրվող պայմաններից. ՍիմոնյանՊեսկովը պատմել է Բայդենի հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասինԵրկրաշարժ Բավրայի հատվածումԵվրոպայի ամենաակտիվ հրաբուխը մոխրի և ծխի սյուներ է արտանետելԻնչ-որ մի ոչինչ, թող ապրի, ոչինչ. Իսահակ վարդապետը՝ Լեւոն ԲարսեղյանինԿԸՀ-ն հրապարակել է ՀՅԴ-ի՝ Իջևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցողների ցուցակըԹուրքիայում ձերբակալված ռուսներին կասկածում են «Բայրաքթարների» մասին տեղեկատվության տիրանալու փորձի մեջՍտանձնում եմ Լուսյա Հակոբյանի և նրա մերձավորների շահերի պաշտպանությունը«Դավաճա'ններ», «Հայասպա'ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին ԿիպրոսումՇուտով վերսկսվելու են «4+1»-ի հետ միջուկային բանակցությունները. Իրանի ԱԳ նախարարԵղանակը կցրտիՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակըՌուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 35 660 դեպք է գրանցվելՀալեպում կայացել է հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը իշխանություններինՀռոմի Պապը դարձյալ կոչ է արել միջազգային հանրությանը լուծել Լիբիայում միգրացիոն խնդիրըՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակըՏեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունըԱդրբեջանում պահեստազորի հավաք կիրականացվիՖեյխոա Օգտակար և բուժիչ հատկությունները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ