Փաշինյանն ու ԻԻՀ նախագահը քննարկել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանն առնչվող հարցեր Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանում գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էբրահիմ Ռայիսիի հետ «Ժողովուրդ». Բժիշկները նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 17 – 26 սեպտեմբեր 2021 + Առցանց TV ալիքներ «Իրավունք». Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը սկսել է բացահայտ ծաղրել իշխանավորներին «Հրապարակ»․ Մեղրիում ամենաթույլը ՔՊ թեկնածուն է․ որ 2 ուժերի միջեւ է լինելու պայքարը «Իրավունք». Արարատում իշխանության սցենարները փոխվել են էդ ոնց ա լինում, որ էսքան աղքատ բանակ ունեցող երկրում` միլիոնատեր գեներալների պակաս չունենք, էդ սովածները, որտեղի՞ց դարձան միլոնատեր Փաշինյա՛ն ⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡


Կառավարությունը փորձում է պարտադրել պատվաստվել. կոչ ենք անում կասեցնել 14 օրը մեկ թեստավորվելու պահանջը. հայտարարություն

Հասարակություն

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության խորhուրդը հայտարարություն է տարածել՝ աշխատողներին իրենց միջոցների հաշվին 14 օրը մեկ թեստավորելու պահանջի հետ կապված։ Հայտարարությունը՝ ստորև.

Հայաստանի Հանրապետության Կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքված Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը սահմանում է, որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, գործատուների և աշխատողների աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պետք է քննարկվեն սոցիալական գործընկերների հետ։

Մինչդեռ, առանց որևէ քննարկման, ՀՀ Առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում։ Սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտների չպատվաստված աշխատողները 14 օրը մեկ պետք է գործատուին ներկայացնեն, սեփական միջոցներով հանձնած, ՊՇՌ թեստի պատասխանը, ինչի մասին գործատուն պարտավոր է գրառում  կատարել համապատասխան գրանցամատյանում։ Դրան զուգահեռ՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին  նախագիծ, որով հիմքեր են նախատեսվում թեստի արդյունքներ չներկայացնելու դեպքում հանրային ծառայողներին աշխատանքի չթույլատրելու, իսկ հետագայում նաև աշխատանքից ազատելու համար։

Գտնում ենք, որ ԱՆ նախարարի հրամանի ընդունումը  խախտում է Վարչապետի կողմից Կառավարության անունից ստորագրված  Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը։ Նշված հրամանը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին  նախագիծը  հակասում են ոչ միայն  Հայաստանի Հանրապետության  Աշխատանքային օրենսգրքին, այլ նաև խախտում են մարդու սահմանադրական իրավունքները։

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք։  Ըստ Աշխատանքային օրենսգրքի հոդված 249-ի՝ պարտադիր բժշկական զննումը կատարվում է աշխատանքային ժամերին` գործատուի միջոցների հաշվին»: Անթույլատրելի է պահանջել աշխատողներից իրենց սեփականությունը հանդիսացող եկամտի զգալի մասը ծախսել հետազոտությունների վրա։ Նույնիսկ հաշվի առնելով խնդրի կարևորությունը հանրային առողջության համար՝  առկա սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում այդ բեռը դնել աշխատողների վրա չի կարելի։

Միևնույն ժամանակ միայն աշխատողների պարբերաբար զննումը, այն էլ ընդամենը 14 օրը մեկ անգամ, չի կարող կանխարգելիչ դեր ունենալ այն պարզ պատճառով, որ մեծ թվով հանրային ծառայողների և հանրային ծառայություններ մատուցող  աշխատողների աշխատանքը չի սահմանափակվում աշխատասենյակի տարածքով և միայն աշխատակիցների հետ շփումով. աշխատողները շփվում են  բազմաթիվ այլ քաղաքացիների հետ, որոնց թեստավորելու խնդիր կառավարությունը չի դրել։ Այնինչ, նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային և կենցաղ-կոնտակտային ճանապարհներով և  տարածվում է բնակչության շրջանում՝ առանց տարբերակելու աշխատողներին և չաշխատող քաղաքացիներին։ Կարծում ենք, որ աշխատողների համար բավարար կլիներ սահմանափակվել նրանց ջերմաչափելով, սոցիալական հեռավորությունը պահելու ու դիմակներ կրելու պահանջով, իսկ այն դեպքերում, երբ դա հնարավոր է, անցնել  հեռավար աշխատանքի։

Փաստում ենք, որ Կառավարությունը փորձ է անում, կպնելով աշխատողների գրպանին, պարտադրել նրանց պատվաստվել։ Մինչդեռ կառավարությունը իր հերթին չի արել գործուն քայլեր պատվաստումները խթանելու համար, իսկ իրազեկման արշավը բավականին ուշացած էր։

Կոչ ենք անում կասեցնել ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով աշխատողների պարտադիր թեստերի պատասխանները ներկայացնելու անօրինական պահանջը, իսկ հիվանդությունը կանխարգելելու մոտեցումները քննարկել Եռակողմ հանձնաժողովում։ 

 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 759 նոր դեպք. մահացել է 28 քաղաքացիՓաշինյանն ու ԻԻՀ նախագահը քննարկել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանն առնչվող հարցերՀայաստանն Արդարադատության միջազգային դատարանում գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Էբրահիմ Ռայիսիի հետ«Ժողովուրդ». Բժիշկները նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվելՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 17 – 26 սեպտեմբեր 2021 + Առցանց TV ալիքներ«Իրավունք». Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը սկսել է բացահայտ ծաղրել իշխանավորներին«Հրապարակ»․ Մեղրիում ամենաթույլը ՔՊ թեկնածուն է․ որ 2 ուժերի միջեւ է լինելու պայքարը«Իրավունք». Արարատում իշխանության սցենարները փոխվել ենէդ ոնց ա լինում, որ էսքան աղքատ բանակ ունեցող երկրում` միլիոնատեր գեներալների պակաս չունենք, էդ սովածները, որտեղի՞ց դարձան միլոնատեր Փաշինյա՛ն⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴԵՏԱԼՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ. Hraparak.amՍեպտեմբերի 21-ին մենք լինելու ենք սահմանում. Մամիկոն ԽուրշուդյանՀանրային Հեռուստատեսություն, փաստորեն ձեր եթերով գնում է FIp.am-ի կողմից հրապարակված, սակայն չճշտված և չհաստատված տեղեկատվությունը. Հայկ ԴերզյանՀպարտներին հետաքրքիր չի, թե հիմա ինչ է տեղի ունենում Գեղարքունիքում, Արարատում կամ Սյունիքում. Շիրազ ԽաչատրյանԱնհայտ փաստեր Լիլիթ Հովհաննիսյանի մասին «Հայաստան» խմբակցությունը խնդրանքով դիմել է Քերոլայն ՔոքսինՀՀ արժանապատվությունը կենացների մակարդակով պահողներըԴպրոցների տնօրենները պարտադրում են ծնողներին պատրաստվել «գունագեղ տոնակատարության». ՓաստինֆոԹշնամին մանր-մանր առաջ է գալիս, մեր իշխանության վեջը չի. Հարցում ԵրեւանումԻրանցի վարորդներն ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում. ՊապիկյանԹուրքիայում հետապնդում է սկսվել Ցեղասպանությունը ճանաչող փաստաբանի նկատմամբՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Կասպից ծովում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններինԴատարանը կրկին մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենին կալանավորելու միջնորդությունըԲայդենի մոտ հերթական անգամ հիշողության հետ խնդիրներ են առաջացելԱՄՆ-ն Ռուսաստանին անվանել է առաջիկա տասը տարվա ամենամեծ ռազմական սպառնալիքը «Ալբերտ` հրետանու Աստված». Հայ զինվորի հավաքական կերպար Ալբերտ Հովհաննիսյանի ապրած ու չապրած ուշագրավ դրվագները մեկ անկթարթումՓորձեր են արվում զրպարտել եւ վախեցնել հայկական հայտնի ալիքի մոդերատորին. ահազանգում է ԱբովյանըՀրատապ. Ուխտասարի բարձունքը հանձնվեց թշնամուն. տելեգրամյան ալիքներ«Այս պահին Երեւանում շենք տրամադրելու տարբերակ չկա». ԿԳՄՍ մամուլի քարտուղարը` Շուշիից տարհանված գորգերի մասինՇարքային տականքներ, դուք ոնց կարող եք գունագեղ միջոցառում անել, չե՞ք վախենում, որ ձեր երազներում կգան զոհված տղերքը. Անիտա ՀարությունյանՓաստաբան Գոռ Գևորգյանի նկատմամբ հետապնդումներ են սկսվելԳեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը դուրս եկավ ոստիկանությունից. կհանդիպի մարզպետի հետՄեր երկիրը դժբախտավար դեռ ներկայացնող հողատուն Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից ՈՉնչություն է. Արմեն ԱշոտյանԴատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի հայցադիմումն՝ ընդդեմ Խաչատուր ՍուքիասյանիԱ՛յ անասուններ, ի՜նչ Բադեն Բադեն, երբ Հայաստանի մեջ թուրքը ոստիկանական պոստ ա դրել. Միքայել ԳրիգորյանՀՀ Նախագահի հիշյալ պաշտոնական այցի ողջ ընթացքը րոպեի ճշգրտությամբ ամրագրված է իրավասու մարմիններում. Ամրամ ՄակինյանՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ վարչապետի հայտարարությունը անակնկալ էր, Իրանում լուրջ վրդովմունքի ալիք կարող է բարձրանալ.Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյան«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի պրեմիերան ու հայտնի հյուրերը15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորածԻնչ է խնդրել Ալբերտը հայտնի լուսանկարի հեղինակից. Բացառիկ զրույց Ալբերտ Հովհաննիսյանի` պայքարի եւ հաղթանակի խորհրդանիշ դարձած լուսանկարի հեղինակի հետՍիփան Փաշինյանը Հայաստանից փախե՞լ է ՀԱՊԿ երկրները արտաքին հարցերում պետք է ընդհանրացված մոտեցումներ կառուցեն. ՓաշինյանԱմբողջ գիշեր լուսամուտի մոտ նստած սպասում ենք՝ հանկարծ թուրքը չմտնի. Գեղարքունիքի բնակիչՓաշինյանը դժգոհ է ԿԳՄՍ նախարարից Իրանի հետ այլընտրանքային ճանապարհ կա, 1 մլրդ դոլար ենք ներդնելու Սիսիան-Քաջարանի վրաԼյովա Սարգսյանի դուստրը և որդին դատի են տվել դատախազությանըՀայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունըՆարեկ Ղահրամանյանը Սյունիքում թռա՞ծ է ման գալիս COVID-19-ով պառկած հիվանդների 97-98 տոկոսը պատվաստված չի եղել. նախարար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ