Փաշինյանի հերթական «զոհը» Փաշինյանի պատճառով շիշը գլխիս կոտրեցին, քայլել չեմ կարողանում. Մարգարիտա Խաչատրյան Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ Ոստիկանությունը շարունակում է որոնել անհետ կորած մայր ու որդուն «Խոնարհվում եմ մեր հերոսների շիրիմների առջեւ».ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ Մասնագիտական շրջանակներն ու արտախորհրդարանական այլընտրանքները թող իմանան՝ թուրքի հրամանով Սահմանադրության փոփոխությանն են նպաստում. Աննա Մկրտչյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողջ իրականությունը պատերազմի մասին. Ահասարսուռ մանրամասներ 44-օրյա պատերազմը վերապրած Հերոսի շուրթերով Պուտինը եւ Էրդողանը կհանդիպեն անձամբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին Վերին Շորժա պաշտոնապես օկուպացվեց ազերիների կողմից. Տեսանյութ


«ԿՈՐՈՆԱՖԱՇԻԶՄԸ» ԿՍՏԻՊԻ՞ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՓՈՂՈՑ

Վերլուծություն

Մենք` միամիտներս, կարծում էինք, որ մեր երեխաները պիտի դպրոցում լավ սովորեն, որպեսզի գրագետ, լավ մասնագետ դառնան եւ լինեն երկրի համար պիտանի կադրեր: Սակայն դիմակների, պատվաստումների եւ առողջաթաղության նախարարուհի Անահիտ Ավանեսյանը մանուկներին բացատրեց, որ պիտի լավ սովորեն, որպեսզի Ֆեյսբուքում չխեղճանան եւ չդառնան մանիպուլյատորների զոհ:

 

ՀԱՄԱՐՅԱ «ԼԵՆԻՆ ՏԱՏԻ»

Այդ կոչի առնչությամբ քաղաքագետ Գագիկ Համբարյանն արձանագրում է. «Հարգելի դպրոցականներ, առողջապահության նախարար Անահիտի ասածի պես լավ սովորեք, որ նրա նման դիլետանտ, սեփական ոլորտը չտիրապետողին շատ շուտ բացահայտեք եւ կարողանաք նրա նմանին իր տեղը ցույց տալ:  Անահի՛տ, խորհուրդ կտամ խորհուրդներդ քեզ պահես ու քեզանով զբաղվես: Ի դեպ, Անահիտ, աղանդավոր ամուսինդ ի՞նչ խնդիր ունի Գյումրիի «Մայր Հայաստան» հուշարձանի հետ, որ հավանություն է տալիս Նիկոլ Անհողին սպասարկող կարտոլ Քիսոյի «հակամայրհայաստանյան» զառանցանք-գրառմանը, ով գտնում է, որ այն պետք է քանդել»:

Ի դեպ, տիկինը երեւի չի կռահում, որ դպրոցում լավ սովորած եւ իրական գիտելիքների տեր պատանիները գլխի կընկնեն, որ իր, իր կապիտուլյանտ շեֆի եւ վերջինիս արտաքին տիկնիկավարների կողմից «հանրային առողջապահության» անվան տակ «կամավոր-պարտադիր» հիմունքներով բնակցության վզին փաթաթվող կասկածելի «միջոցառումներն» իրականում այն է, ինչը բժշկական ժարգոնով կոչվում է «ֆուֆլոմիցին», այսինքն` առնվազն անօգուտ, եթե ոչ վնասակար բուժամիջոց: Ավելին, կըմբռնեն, որ նիկոլական լինելը, պոպուլիստական խոստումներին հավատալը վայել չէ բանական մարդուն: Սակայն նման է, որ նրան հանգիստ չի տալիս 20-րդ դարի չարագործ Վլադիմիր Լենինի միֆականացված փառքը...

Ինչպես հայտնի է, դժոխային տառապանքների սեփական երկիրը տարած այդ` մինչ օրս անթաղ ճիվաղին վերագրված էր «Սովորե՛լ, սովորե՛լ եւ սովորե՛լ» կարգախոսը, որը խոշոր տառերով գրված էր ամեն մի սովետական դպրոցի պատերին, եւ երեխաներին էլ հորդորում էին օրինակ վերցնել գերազանցիկ Լենին պապիից: Ականավոր, բայց ծայրահեղ ցինիկ գիտնական Բոնչ-Բրուեւիչն էլ արարել էր միֆ, իբր Լենինը շատ էր սիրում երեխաներին, եւ գրել էր «Լենինը եւ երեխաները» պատկերազարդ գիրքը... Թերեւս այդ «հեղափոխական փորձառությունից» ոգեշնչված էլ Անահիտ Ավանեսյանը որոշել էր, որ ինքը պակաս չէ, եւ կարող է դառնալ գրեթե «Լենին տատի»: Սակայն նույնիսկ նրա շեֆը Լենինի մասշտաբի չարագործի չի ձգում, թե իսկ նրա նախարարներն ու ամբողջ խունտան, ի տարբերություն Բոնչ-Բրուեւիչի, բարդույթավոեւված թերուսներ են: Սակայն այն, ինչ հանձնարարված է անել նախարար Անահիտին, առնվազն չարագործություն է այդ նույն երեխաների ծնողների եւ պապիկ-տատիկների հանդեպ: Սակայն այդ մասին` մի փոքր ավելի ուշ, իսկ այժմ «ուղեւորվենք» խորհրդարան: ԱԺ աշնանային նստաշրջանի բացումը սոցցանցերում համեմատում են շուրջ 30 տարի առաջ ցուցադրվող «Սանտա Բարբարա» անվերջանալի սերիալի հետ, եւ խորհրդարանական որոշ դրվագներ, մասնավորապես գլխավոր թվանկարիչ Տիգրան Մուկուչյանի հաշվետվության քննարկումը, իրոք նման էր: Ու թեեւ Մուկուչյանը լինելու է մոտալուտ ՏԻՄ ընտրությունների «դիրիժորը», սակայն նրա հարցը չէ գլխավորը: Նրա, գլխավոր դատախազի եւ պաղպաղակասեր Արմեն Սարգսյանի վերաբերյալ թերեւս սահմանափակվենք արցախցի ռազմաքաղաքական գործիչ Սենոր Հասրաթյանի բանաձեւումով. «Ներկանները» հայրենադավ են, իսկ «նախկին-ներկաները»` կրկնակի հայրենադավ»: Սակայն ընդդիմադիրները, հատկապես` ՀՀԿ-ական պատգամավորները, շտապեցին նաեւ բարձրաձայնել այն խայտառակ իրողությունը, որ ազերիները ՀՀ տարածքում անցակետեր են դնում, եւ փաստացի Հայաստան-Իրան ճանապարհը անաղմուկ ծախվել է թշնամուն: ԱԺ պատերից դուրս էլ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց. «Արձանագրենք, որ Հարավային Կովկասում կոմունիկացիոն ապաշրջափակումը Հայաստանի համար ենթադրում է գլոբալ բարիքների բացակայություն` ազգային շահերի զիջման ֆոնին»: Նա մտավախություն հայտնեց, որ կապիտուլյանտները մտադիր են «զիջել Սյունիքը` Ադրբեջանի տարածքով Ռուսաստան բեռներ տանելու դիմաց»:

Բնականաբար, բոլորի վրդովմունքն առաջացրեց Նիկոլի մտադրությունը` սեպտեմբերի 21-ին զոհերի հիշատակը պղծել «գունագեղ» տոնակատարությամբ: Կապիտուլյանտը դրանով երեք նապաստակ է ուզում խփել` որ ժողովուրդը ուրախ-ուրախ մոռացել է զոհերին եւ տարածքային կորուստները, ծխածածկույթ ստեղծել հերթական զիջումների համար, միաժամանակ էլ վերջնականապես վարկաբեկել սեպտեմբերի 21-ը եւ անկախության կատեգորիան: Այդ խայտառակությանն ընդդիմությունը հակադրում է զոհերի հարազատների հետ միասին սեպտեմբերի 21-ին Եռաբլուր գնալը: Եվ ընդհանրապես, օդում արդեն թեւածում է փողոցային պայքարը վերսկսելու գաղափարը: Նաեւ նոր նախաձեռնություններ են գեներացվել, որոնք արդեն այս շաբաթ ծրագրել են փողոցային ակցիա:

ՎՃԱՐՈՎԻ ՊՇՌ ԹԵՍՏԵՐԸ ԿԴԱՌՆԱ՞Ն ՆՈՐ «ԷԼԵԿՏՐԻԿ ԵՐԵՎԱՆ»

Խունտան արդեն հանրությանը դրել է փաստի առաջ` հոկտեմբերի 1-ից կա՛մ 14 օրը մեկ ներկայացնում եք ՊՇՌ թեստ (հատի գինը 15 հազար դրամ), կա՛մ պատվաստվում եք, կա՛մ զրկվում եք աշխատանքից եւ սովից սատկում: Ընդ որում, սահմանվել են արտոնյալ կատեգորիաներ (նախագահ, պատգամավորներ, վարչապետ, դատավոեւներ, համայնքապետեր, ավագանիներ եւ այլ), ովքեր ազատված են այդ պարտականությունից: Իհարկե, ամբողջ աշխարհում էլ վերնախավերն իրենք իրենց ազատում են այդ «կորոնաֆաշիստական» տհաճություններից, սակայն միայն մեզանում դա արվեց բացեիբաց եւ հրապարակային: Եվ բնականաբար, հանրությունը եզրակացրեց, որ իշխողներն իրենք իրենց ազատում են միանշանակ վատ բանից, քանզի լավ բանի կգնային վազեվազ, մանավանդ այս պոպուլիստները: Ընդ որում, մարդիկ արդեն կենտրոնացել են ամսեկան 30 հազար դրամ թեստերի վրա ծախսելու հանգամանքի վրա (նման է, որ գրեթե ոչ ոք չի ուզում պատվաստվել), եւ այդ սոցիալական բեռի դեմ արդեն եղել են պետական ծառայողների փողոցային ակցիաներ: Երբ բանը հասնում է սեփական գրպանին, ՀՀ բնակիչները դառնում են շատ զգայուն: Քաղաքագետ Աղասի Ենոքյանը նկատում է. «Իսկ ի՞նչ կլինի, եթե բոլոր նրանք, ում հոկտեմբերի 1-ին հեռացնելու են աշխատանքից չպատվաստվելու պատճառով, սեպտեմբերի 21-ին հավաքվեն Ազատության հրապարակում: Ոստիկանությունը այդ ժամին զբաղված է լինելու գունագեղ շոուով»: Քաղաքագետը նկատի ունի, որ դա փողոցային պայքարի մեծ ներուժ ունի: Աղասի Ենոքյանի մեկ այլ ուշագրավ դիտարկում. «Եթե նախագահի, վարչապետի, նախարարների ու պատգամավորների համար պատվաստումը պարտադիր չէ, ապա ժողովուրդը հասկանում է, որ դա լավ բան չէ, որովհետեւ եթե լավ բան լիներ` սրանք առաջինը «հափ» կանեին: Դրանից հետո ինչ ուզում ես արա, ուզում ես ինքնահրկիզվի, միեւնույն է, չես կարող պատվաստումը դարձնել զանգվածային, եւ ուրեմն` պայքարել COVID-ի դեմ»: Այսինքն` պատվաստումն ընկալվում է որպես միանշանակ վնասաբեր: Ի դեպ, հայտնի բժիշկ Գեւորգ Գրիգորյանը զգուշացրել է, որ պատվաստանյութի բաղադրիչները կուտակվում են հատկապես պլացենտայում եւ ամորձիներում, այսինքն` դա առնվազն սպառնալիք է սերնդատվությանը, եւ կոչ է անում. «Մի՛ ենթարկվեք, դուրս եկեք փողոց»: Գործատուների եւ վարձու աշխատողների համար նաեւ նյութեր են նախապատրաստել մի շարք առաջավոր փաստաբաններ, ի ցույց հանելով հարկադիր պատվաստման/թեստավորման ողջ հակաիրավական եւ հակասահմանադրական էությունը: Կարճ ասած, դա պարարտ հող է զանգվածային ընդվզումների համար: Մոտավորապես նույն մոտիվացումով, ինչ 150 դրամանոց տրանսպորտի դեմ եւ «Էլեկտրիկ Երեւանի» պարագայում: Այլ հարց է` ո՞վ կվերցնի եւ կկազմակերպի այդ պատրաստի ռեսուրսը` ընդդիմությո՞ւնը: Նիկոլի ներկայիս ուղեգծին դեմ որոշ արտաքին ուժե՞րը... Թե՞ ամեն ինչ ինքնաբուխ կլինի: Ի դեպ, հարց է` ինչո՞ւ «արտոնյալ խավեր» առանձնացնելով, խունտան այդչափ միանգամից վարկաբեկեց «կորոնաֆաշիստական» միջոցառումները: Չափազանց լպիրշ ինքնավստահությունի՞ց: Տերե՞րն են որոշել, որ պատվաստվածների (վնասվածների՞) 6% ցուցանիշը Հայաստանում պետք չէ առանձնապես մեծացնել (մենք չգիտենք գլոբալիստների ստույգ մտադրությունները), եւ հարկ է հրապարակային լկտիությամբ խրտնացնել հայերին: Իսկ միգուցե Նիկո՞լը որոշեց հարկադիր պատվաստումների թրենդը ծառայեցնել որպես ծխածածկույթ սահմանազատումների/սահմանագծումների եւ այլ կեղծոտ գործերի համար: Բայց չէ՞ որ դա արդեն նմանվում է «ռուսական ռուլետկա» խաղին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Փաշինյանի հերթական «զոհը» Փաշինյանի պատճառով շիշը գլխիս կոտրեցին, քայլել չեմ կարողանում. Մարգարիտա Խաչատրյան Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետՈստիկանությունը շարունակում է որոնել անհետ կորած մայր ու որդուն«Խոնարհվում եմ մեր հերոսների շիրիմների առջեւ».ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՄասնագիտական շրջանակներն ու արտախորհրդարանական այլընտրանքները թող իմանան՝ թուրքի հրամանով Սահմանադրության փոփոխությանն են նպաստում. Աննա ՄկրտչյանՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողջ իրականությունը պատերազմի մասին. Ահասարսուռ մանրամասներ 44-օրյա պատերազմը վերապրած Հերոսի շուրթերովՊուտինը եւ Էրդողանը կհանդիպեն անձամբՀամալսարանը Մերկելին աշխատանքի չի ընդունելՀայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերինՎերին Շորժա պաշտոնապես օկուպացվեց ազերիների կողմից. ՏեսանյութԱդրբեջանը ծրագրում է երկու տարվա ընթացքում ավարտել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքները. ԱլիևՎրաստանը Հայաստանին և Ադրբեջանին հանդիպումների հարթակ է առաջարկելԿապիտուլյանտը Եռաբլուրում ծաղիկները շիրիմներին դնելու փոխարեն շպրտում է բետոնին. ՏեսանյութՆախ թուրքերին հանձնեցինք Արարատ լեռն ու հայկական հողերը, ապա ներեցինք նրանց մեր դեսպանի սպանությունն ու մեր դաշնակից Հայաստանի դեմ ագրեսիան․ Շերին (տեսանյութ)Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմը կվերաճի աղետի. Արտաշես ԳեղամյանԲրիթնի Սփիրսի անվտանգության աշխատակիցը մանրամասներ է պատմել երգչուհու մասին․ New York TimesԵրգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանըՄտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել. ՍաղաթելյանԿատարվեց հոգեհանգիստ՝ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համարՈւղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմըԻրականացվել է ցեղասպան քաղաքականություն, պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվելԱդրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում բարձրացրել են իրենց դրոշը«Ըստ «ՌԲԿ»-ի՝ Հայաստանի իշխանությունները հանձնելու են Մարտունին, Մարտակերտն ու Իվանյանը». Անդրանիկ ՀովհաննիսյանԱրցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից անցել է 1 տարիՀակիրճ, ի՞նչ է ասել Նիկոլի մեծ եղբայր Ալիևը պատերազմից մեկ տարի անց. հիմնական մեսիջները.Արտակ ԶաքարյանԱմուլ, տգետ ռազմաքաղաքական ղեկավարությունը և բթացած մեծ հանրույթը այսօր թքած ունի, թե ինչ է կատարվում իր շուրջբոլորը. Շիրազ ԽաչատրյանԵրկրի ղեկին շարունակում է մնալ այն իշխանությունը, որը ոչ մի հնարավորություն և կամք չունի դիմագրավելու որևէ կարգի սպառնալիքի․ Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանը պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ Օրվա խորհուրդԱնգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը՝ խախտելով բոլոր պայմանավորվածությունները․ Արցախի ԱԳՆՊատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը. Բագրատ ՍրբազանԴիլիջանի թունելը ժամանակավորապես կիսով չափ կհոսանքազրկվիԶանգվածային ծեծկռտուք Երևանի կենտրոնում. կան վիրավորներ, բերման ենթարկվածների մեջ կան մայրաքաղաքի և մի քանի մարզի բնակիչներԵրբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում. ԹուրքագետՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում էՆավթի համաշխարհային գներն աճում ենՍամվել Ալեքսանյանը մասնակցել է դեպի Եռաբլուր ջահերով երթինՍեպտեմբերի 27-ը պատմության մեջՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՊԱՏՎՈՎ ԿՐԵՑ Է ԻՐ ԽԱՉԸ. ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՀԱՂԹԵՑ , ԵՒ ՄԱՐՏՆՉԵՑ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐԱյս պատերազմում եղան պարտվողներ, բայց պարտվողները մեր զինվորները չէին. Տեր Հակոբ«Հայրենիքը» չմիացավ երթ-մոմավառությանը (Ֆոտոշարք)Գնում եմ լսեմ տղերքի լռությունը, գնում եմ տղերքին լսելու. Մարգարիտ ԵսայանՊատերազմը դեռ չի ավարտվել եւ մեզ, ավելի քան երբեք, անհրաժեշտ է աշխատել. ԱլոյանՄեր երկիրն անտեր չի կարող մնալ. Վահան ԲաբայանՀայաստանը գրավեց երրորդ տեղըՀռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել չփակել միգրանտների առջև դռներըՀունվար-օգոստոսին «Զվարթնոցից» Հայաստանն անվերադարձ լքել է 48 հազար 53 անձ. «Հետք»Օդի ջերմաստիճանը լույս 27-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ