Փաշինյանի հերթական «զոհը» Փաշինյանի պատճառով շիշը գլխիս կոտրեցին, քայլել չեմ կարողանում. Մարգարիտա Խաչատրյան Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ Ոստիկանությունը շարունակում է որոնել անհետ կորած մայր ու որդուն «Խոնարհվում եմ մեր հերոսների շիրիմների առջեւ».ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ Մասնագիտական շրջանակներն ու արտախորհրդարանական այլընտրանքները թող իմանան՝ թուրքի հրամանով Սահմանադրության փոփոխությանն են նպաստում. Աննա Մկրտչյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողջ իրականությունը պատերազմի մասին. Ահասարսուռ մանրամասներ 44-օրյա պատերազմը վերապրած Հերոսի շուրթերով Պուտինը եւ Էրդողանը կհանդիպեն անձամբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին Վերին Շորժա պաշտոնապես օկուպացվեց ազերիների կողմից. Տեսանյութ


Գերիների վերադարձին նպաստող բոլոր իրավական մեխանիզմները գործադրվել են, ավելին հնարավոր էլ չէ. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Հանդիպում

Գրեթե մեկ տարի անցավ գլխակեր 44-օրյա պատերազմից... Վիրավորները փորձում են ապաքինվել, անդամալույծները` համակերպվել կյանքը նորովի շարունակելու մտքի հետ, զոհերի հարազատներն էլ իրենց չսպիացող վերքով ապրում են` հանուն իրենց հերոսի հիշատակը վառ պահելու, իսկ գերիների ու անհետ կորածների հարազատները դեռ մնում են անորոշ հույսերով` սպասումով ու ցասումով: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ հետ:

«ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ԷԹՆԻԿ ՀԱՅԵՐԻ ԳՏՆՎԵԼՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՆՔՆԻՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»

– Ի՞նչ խոչընդոտներ կան, որպեսզի ավելի արագ արդյունքներ ունենանք նույն ՄԻԵԴ-ում` գերիների վերադարձի հարցով:

– Այս խնդիրն իրականում բավականին բարդ է, որովհետեւ գերիների վերադարձի համար նպաստող բոլոր իրավական մեխանիզմները, ինչը կարելի էր գործադրել, գործադրվել են, այդ թվում նաեւ ՄԻԵԴ-ում, եւ ավելին հնարավոր էլ չէ: ՄԻԵԴ-ին մենք նաեւ հղել էինք տարբեր տեսակի պահանջներ, որոնք վերաբերում են անձանց վերադարձին, բայց, ցավոք, չբավարարվեց: Իհարկե, հասկանում էինք, որ դրանք կարող էին չբավարարվել, բայց, ամեն դեպքում, այդ պահանջները փորձեցինք հղել` հիմնավորելով այն տրամաբանությամբ, որ ազգությամբ էթնիկ հայերի գտնվելն Ադրբեջանում ինքնին վտանգավոր է` հաշվի առնելով այնտեղ տիրող հակահայկական, ռասիստական մթնոլորտը, որը տասնամյակների ընթացքոմ ձեւավորվել եւ արմատավորվել է: Սակայն, այնուամենայնիվ, այդ քայլին դատարանը չգնաց, որպեսզի կարողանար ասել` ազատ արձակեք եւ հետ վերադարձրեք գերիներին: Այս հարցը համարվեց ՄԻԵԴ-ի 30-րդ կանոնի իրավասության շրջանակներից դուրս, մինչդեռ, իմ խորին համոզմամբ, դատարանը կարող էր նման պահանջ ներկայացնել Ադրբեջանին:

– Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չգնաց այդ քայլին:

– Չեմ կարող ասել, շատ դեպքերում նմանատիպ միջազգային դատական ատյանները որոշակի քաղաքական երանգներ ունեն իրենց գործելաոճում: Սա չի բացառվում, հատկապես միջպետական գործերում: Միգուցե, իրենք ձգտում են շատ չմիջամտել պետությունների գործունեությանը, կարծում եմ` սա է հիմնական պատճառաբանությունը, բայց սա ավելի շատ իմ` որպես մասնագետի դիտարկումներն են: Ամեն դեպքում, այս առումով հնարավոր բոլոր քայլերն արված են: Իհարկե, դատարանից դուրս կա նաեւ այլ պրոցես` գերիների վերադարձի ուղղությամբ տարվող բանակցություններ այլ իրավասու մարմինների կողմից, որոնց մասին չեմ կարող խոսել, որովհետեւ իմ տիրույթից դուրս է, բայց կարող եմ վստահեցնել, որ կան նման բանակցություններ:

«ԲՌՆԻ ԱՆՀԵՏԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԻՐԱՎԱԿԱՆ ՄԵԾԱՆԻԶՄՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ»

– Պարոն Կիրակոսյան, իսկ ի՞նչ արդյունքներ կան միջազգային դատարանում անհետ կորածների հարցերով:

– Բոլոր անհետ կորածների բռնի անհետացումների հարցով պետք է շարունակել իրավական մեծանիզմներ կիրառել, այդ թվում եւ Եվրոպական դատարանում, որովհետեւ այս դեպքերն իրականում շատ են: Կան անձինք, որոնց վերաբերյալ ունենք բավական շատ ապացույցներ, որոնք ակնհայտորեն եղել են ադրբեջանական վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանը չի ընդունում իրենց առկայությունը: Սրանք շատ ցավոտ դեպքեր են, պետք է հասկանալ, թե այդ մարդկանց ճակատագիրն ինչ է եղել:

– Կասե՞ք, թե ինչ թվի մասին է խոսքը:

– Այս պահին չասեմ թիվ, միայն ընդգծեմ, որ կան դեպքեր, որ թե՛ տեսագրություններով, թե՛ այլ ապացույցներով փաստվում է, որ նրանք եղել են ադրբեջանական վերահսկողության ներքո: Առնվազն մի քանի տասնյակ տեսագրություն կա, որոնց վերաբերյալ կան հստակ տվյալներ, բայց հաստատում չենք ստանում ադրբեջանական կողմից: Նաեւ չկան հակառակը փաստող ապացույցներ: Ամեն դեպքում, սա կոմպլեքս խնդիր է` կապված նաեւ ԴՆԹ հետազոտությունների հետ, եւ այս ամենին զուգահեռաբար պետք է ընթացք տրվի:

«ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԵՐ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳԱՆԳԱՏԻ»

– Ի վերջո, ե՞րբ կունենանք ՄԻԵԴ-ից վճիռներ` 44-օրյա պատերազմի հետեւանքներին առնչվող:

– Ընդհանուր դատարանի պրոցեսները երկար կտեւեն, բայց կարծում եմ` կարեւոր են այս պրոցեսները մինչեւ վերջ տանել, ինչը կպահանջի տարիների աշխատանք: Այս պահին ունենք դատարանի կողմից ժամկետներ նախատեսված, որ մինչեւ նոյեմբերի 2-ը պետք է ներկայացնենք պատասխան` Ադրբեջանի կողմից մեր դեմ ներկայացրած գանգատի, եւ նաեւ Ադրբեջանը պետք է ներկայացնի պատասխան` մեր ներկայացրած գանգատին:

– Գումարային պահանջի, փոխհատուցումների մասի՞ն է խոսքը, ինչի մասին բարձրաձայնում էր Ադրբեջանը:

– Փուլային առումով չենք հասել այդտեղ, բայց երբ պահը գա, մենք էլ անպայման կներկայացնենք գումարային պահանջներ: Միայն Ադրբեջանը չէ, որ կարող է հայտարարել եւ պահանջել, Հայաստանն էլ կարող է, պետք է ու կներկայացնի պահանջ, որովհետեւ ունենք ահռելի կորուստներ` առնվազն 44-օրյա պատերազմի հետեւանքով, եթե չխորանանք եւ չգնանք ավելի հետ: Այստեղ իրավազորության հետ կապված խնդիրներ, իհարկե, կլինեն, բայց սա առանձին քննարկման թեմա է:

«ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՄԵՐ 90 ՀԱԶԱՐ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ ՄԻԵԴ-ՈՒՄ ԳԱՆԳԱՏ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է»

– Վերջերս Իզաուրա Բադալյանը` իր չորս երեխաների հետ, փորձել էր վերադառնալ Շուշիի իր տուն, սակայն նրանց կանգնեցրել են սահմանին: Մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի 7-րդ կետը ենթադրում էր, որ տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնալու են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից տարածքներ` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Այս հարցով ՄԻԵԴ-ում պատրաստվո՞ւմ եք հայց ներկայացնել:

– Վստահաբար, այդ հարցը պետք է բարձրացնել, եւ մենք անելու ենք, ինչը շատ կարեւոր պահանջ է: Պետք է փորձել ամեն ինչ անել, որ դատարանում այդ իրավական թեզը հաջողություն ունենա: Ասեմ, որ մոտ 90 հազար եւ ավելի տեղահանված մեր բոլոր հայրենակիցների անունից գանգատ ներկայացվել է ՄԻԵԴ-ում: Խոսքն այն անձանց մասին է, ովքեր պատերազմի հետեւանքով ստիպված լքել են իրենց բնակավայրերը: Այդ թվում գանգատ է ներկայացվել նաեւ այն մարդկանց անունից, ովքեր արդեն չեն կարող վերադառնալ, որովհետեւ ադրբեջանական վերահսկողության տակ են գտնվում իրենց բնակավայրերը: Իրենց վերաբերյալ էլ դատարանը պետք է որոշում կայացնի` հիմնվելով դատական նախադեպերի վրա:

– Ի՞նչ են հուշում այդ նախադեպերը:

– Դատարանի երկու նմանատիպ որոշում ունենք, որոնք վերաբերում են սեփականության իրավունքից զրկմանը: Կան «Չիրագովը եւ այլք ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» հայտնի գործերով վճիռներ, որոնցով կոնկրետ անձանց վերաբերյալ սեփականության իրավունքի խախտում էր արձանագրվել: Եվ դրամական փոխհատուցում տրամադրելուց զատ, դատարանը նշել էր, որ պետք է լինի որոշակի մեխանիզմ, որը կքննի նմանատիպ այլ գործերը: Ինչ վերաբերում է այդ մարդկանց տուն վերադարձի իրավունքին, դատարանը դրան առանձնակի չէր անդրադարձել` այդ վճիռներում գնահատելով, որ նմանատիպ կոնֆլիկտներում վերադառնալու հարցը որոշակի քաղաքական բարդություների հետ է կապված: Այսինքն` դատարանը դրա մասին հստակ պարտավորեցում չէր նշել, բայց, այնուամենայնիվ, իմ կարծիքով` սա սեփականության իրավունքի վերականգնման կարեւորագույն բաղկացուցիչ մասն է: Միեւնույն ժամանակ, պետք է ընդգծեմ, որ հիմա իրադրությունը էականորեն փոխվել է, քան այդ երկու գործերի ժամանակ էր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Փաշինյանի հերթական «զոհը» Փաշինյանի պատճառով շիշը գլխիս կոտրեցին, քայլել չեմ կարողանում. Մարգարիտա Խաչատրյան Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետՈստիկանությունը շարունակում է որոնել անհետ կորած մայր ու որդուն«Խոնարհվում եմ մեր հերոսների շիրիմների առջեւ».ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՄասնագիտական շրջանակներն ու արտախորհրդարանական այլընտրանքները թող իմանան՝ թուրքի հրամանով Սահմանադրության փոփոխությանն են նպաստում. Աննա ՄկրտչյանՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողջ իրականությունը պատերազմի մասին. Ահասարսուռ մանրամասներ 44-օրյա պատերազմը վերապրած Հերոսի շուրթերովՊուտինը եւ Էրդողանը կհանդիպեն անձամբՀամալսարանը Մերկելին աշխատանքի չի ընդունելՀայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերինՎերին Շորժա պաշտոնապես օկուպացվեց ազերիների կողմից. ՏեսանյութԱդրբեջանը ծրագրում է երկու տարվա ընթացքում ավարտել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքները. ԱլիևՎրաստանը Հայաստանին և Ադրբեջանին հանդիպումների հարթակ է առաջարկելԿապիտուլյանտը Եռաբլուրում ծաղիկները շիրիմներին դնելու փոխարեն շպրտում է բետոնին. ՏեսանյութՆախ թուրքերին հանձնեցինք Արարատ լեռն ու հայկական հողերը, ապա ներեցինք նրանց մեր դեսպանի սպանությունն ու մեր դաշնակից Հայաստանի դեմ ագրեսիան․ Շերին (տեսանյութ)Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմը կվերաճի աղետի. Արտաշես ԳեղամյանԲրիթնի Սփիրսի անվտանգության աշխատակիցը մանրամասներ է պատմել երգչուհու մասին․ New York TimesԵրգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանըՄտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել. ՍաղաթելյանԿատարվեց հոգեհանգիստ՝ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համարՈւղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմըԻրականացվել է ցեղասպան քաղաքականություն, պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվելԱդրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում բարձրացրել են իրենց դրոշը«Ըստ «ՌԲԿ»-ի՝ Հայաստանի իշխանությունները հանձնելու են Մարտունին, Մարտակերտն ու Իվանյանը». Անդրանիկ ՀովհաննիսյանԱրցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից անցել է 1 տարիՀակիրճ, ի՞նչ է ասել Նիկոլի մեծ եղբայր Ալիևը պատերազմից մեկ տարի անց. հիմնական մեսիջները.Արտակ ԶաքարյանԱմուլ, տգետ ռազմաքաղաքական ղեկավարությունը և բթացած մեծ հանրույթը այսօր թքած ունի, թե ինչ է կատարվում իր շուրջբոլորը. Շիրազ ԽաչատրյանԵրկրի ղեկին շարունակում է մնալ այն իշխանությունը, որը ոչ մի հնարավորություն և կամք չունի դիմագրավելու որևէ կարգի սպառնալիքի․ Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանը պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ Օրվա խորհուրդԱնգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը՝ խախտելով բոլոր պայմանավորվածությունները․ Արցախի ԱԳՆՊատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը. Բագրատ ՍրբազանԴիլիջանի թունելը ժամանակավորապես կիսով չափ կհոսանքազրկվիԶանգվածային ծեծկռտուք Երևանի կենտրոնում. կան վիրավորներ, բերման ենթարկվածների մեջ կան մայրաքաղաքի և մի քանի մարզի բնակիչներԵրբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում. ԹուրքագետՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում էՆավթի համաշխարհային գներն աճում ենՍամվել Ալեքսանյանը մասնակցել է դեպի Եռաբլուր ջահերով երթինՍեպտեմբերի 27-ը պատմության մեջՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՊԱՏՎՈՎ ԿՐԵՑ Է ԻՐ ԽԱՉԸ. ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՀԱՂԹԵՑ , ԵՒ ՄԱՐՏՆՉԵՑ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐԱյս պատերազմում եղան պարտվողներ, բայց պարտվողները մեր զինվորները չէին. Տեր Հակոբ«Հայրենիքը» չմիացավ երթ-մոմավառությանը (Ֆոտոշարք)Գնում եմ լսեմ տղերքի լռությունը, գնում եմ տղերքին լսելու. Մարգարիտ ԵսայանՊատերազմը դեռ չի ավարտվել եւ մեզ, ավելի քան երբեք, անհրաժեշտ է աշխատել. ԱլոյանՄեր երկիրն անտեր չի կարող մնալ. Վահան ԲաբայանՀայաստանը գրավեց երրորդ տեղըՀռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել չփակել միգրանտների առջև դռներըՀունվար-օգոստոսին «Զվարթնոցից» Հայաստանն անվերադարձ լքել է 48 հազար 53 անձ. «Հետք»Օդի ջերմաստիճանը լույս 27-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ