Սերժ Սարգսյանը մասնակցելու է «Պատիվ ունեմ»-ի պայքարին Խոցել է թշնամու մի քանի անօդաչու թռչող սարք, կործանիչ, զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 10-րդ օրը Հետևողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով. Փաշինյան Միջադեպ Երևանում. դիմակ չկրող պարեկը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար. (Video) Քառասուն օր քայլել ենք մահվան հետ հավասար. Մերօրյա հերոս Լեւոն Սահակյանի սխրանքի ուղղին ու պատերազմից ծնված «Կռիվ տալով» գրքի «ծննդյան» նպատակը ԱՆ-ն հորդորում է խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը Հեռու ենք այն մտքից, որ 2022թ.–ի բյուջեի նախագիծը կլուծի բոլոր խնդիրները. Նիկոլ Փաշինյան Թուրքերը տարբեր պատրվակներով գալու են, լցվեն Հայաստան․ Սեյրան Օհանյան Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. Փաշինյան Գերեզմանատան վարիչը մահացածների հարազատներից ավելի քան 2,2 մլն դրամ կաշառք է վերցրել. ԱԱԾ բացահայտումը


ԲԱ ՈՒ՞Ր ՄՆԱՑ ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ «ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՆ»

Միջազգային

Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհին պահակակետ տեղադրելու փաստն այդպես էլ նիկոլյան իշխանությունների կողմից որեւէ հստակ լուծման առաջարկ, անգամ մի հասարակ մեկնաբանություն չստացավ: Միայն ինչ-որ պահի հնչեց կցկտուր խոսք, թե՝ բանակցում ենք: Ու հաշվի առնելով, որ նման բանակցությունները, որպես կանոն, ավարտվում են Ադրբեջանի օգտին, ենթադրելի է դառնում, որ ադրբեջանական պահակակետն այդ ճանապարհից չի հեռանալու:

 

ԳՈՐԻՍ-ԿԱՊԱՆԻ ՄԵՂԱՎՈՐԸ ՆԻԿՈԼՆ Է

Ասենք, նաեւ հասկանալի չէ, թե այդ ինչ պետք է բանակցեն: ՀՀ գործող իշխանությունները ճանապարհի այդ հատվածը ճանաչել են՝ որպես ադրբեջանական տարածք: Իսկ Ադրբեջանը բոլոր իրավունքներն ունի իր տարածքում երթեւեկությունը կազմակերպել սեփական հայեցողությամբ: Ավելին ասենք, ամեն մի երկիր նույնիսկ պարտավոր է սեփական տարածքով անցնող այլ երկրների բեռները զննել, հարկման ենթարկել եւ այլն: Այսինքն, եթե կոնկրետ տվյալ ճանապարհահատվածում ազերիները կանգնեցնում են Իրանից եկող-գնացող բեռնատարները, գումար պահանջում, ի՞նչ բանակցությունների մասին կարող է խոսք լինել, կամ ռուսներն ի՞նչ են անելու, երբ որոշ ներհայաստանյան աղբյուրներ արդեն իսկ սկսել են այդ պահակակետի հարցում եւս նրանց մեղադրել: Սխալը (խիստ մեղմ ասած) մինչ այս է թույլ տրվել եւ միանշանակ՝ անմիջականորեն Նիկոլի կողմից: Նկատի ունենք հետեւյալ պարզ փաստը. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը սահմանում է. «...Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա»: Ու դրանից հետո անձամբ Նիկոլը Հայաստանի անունից պարտավորվել էր վերադարձնել Աղդամի, Քելբաջարի ու Լաչինի շրջանները: Վերջ, մնացած հատվածների համար պետք է գործեր «կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա» դրույթը: Եվ քանի որ տվյալ ճանապարհահատվածը Խորհրդային Ադրբեջանի Կուբաթլուի շրջանում էր, եւ այս հատվածում հայկական ուժերը զինադադարի պահին տարբեր ուղղություններում մի քանի կիլոմետրից մինչեւ մի քանի տասնյակ կիլոմետր դեպի արեւելք էին կանգնած, պետք է այդ դիրքերում էլ մնային: Այսինքն, անգամ նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրով չէր կարող որեւէ պարագայում ադրբեջանական պահակակետ հայտնվել այդ ճանապարհի վրա: Սակայն հիշեցնենք, թե ինչ եղավ դրանից հետո. հայկական ուժերը պարզապես հետ քաշվեցին: Թե ինչի հիման վրա, եղավ միայն Նիկոլի կցկտուր բացատրությունը, թե ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ կան: Երբ են ձեռք բերվել, ինչու դրանք չկան նոյեմբերի 9-ի համաձայնագրում, այդ ինչ պայմանավորվածություններ են, որեւէ մեկնաբանություն առ այսօր չունենք: Ավելին ասենք, եթե իրոք եղել են նման պայմանավորվածություններ (ինչի որեւէ իրավասություն Նիկոլը չուներ, քանի որ այդ տարածքները Արցախի Հանրապետության մաս էին), ապա պարզ հարց է ծագում՝ ինչո՞ւ չի ներկայացվել պահանջ, որ ճանապարհը, որպես Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ուղի, մնալու է մեր երկրի վերահսկողության տակ, քանի դեռ չկա պաշտոնական սահմանազատում: Էլ չասած, որ եթե չկա պաշտոնական սահմանազատում, այդ ինչպե՞ս են որոշել, որ ճանապարհի այդ հատվածներն Ադրբեջանինն են:

 

«ՓՐԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ» ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ Է ՄԱՏՆՎԱԾ

Կարճ ասած, որ կողմից էլ մոտենում ես, փաստն այն է, որ Գորիս-կապան, ավելի ճիշտ՝ Հայաստան-Իրան ճանապարհի նկատմամբ Ադրբեջանին վերահսկող կետեր հանձնվել են արհեստականորեն: Ավելի շուտ այն տպավորությունն է, որ հանձնվել են դիտավորյալ: Հաշվի առնելով նաեւ հետեւյալ պարզ փաստը: Այսպես, դեռ հազիվ իշխանության գալով, նիկոլյան թիմն  արդեն իսկ խոսում էր Սիսիան-Քաջարան ճանապարհի մասին: Հիշեցնենք, խոսքը «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակներում վերակառուցվելիք այն ճանապարհահատվածի մասին է, որը Գորիս-Կապան ներկա սահմանային դարձած ուղղության փոխարեն Սիսիանից ուղիղ գծով հասնում էր Քաջարան (տե՛ս քարտեզը): Օրինակ, 2018թ. հուլիսին այն ժամանակվա ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հայտարարեց, որ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը թեեւ բարդ է, բայց նաեւ, որ միջոցներ են ձեռնարկում այն կյանքի կոչելու համար: Իհարկե, այդ պահին ներկա հրատապությունը չկար, եւ գործը տեղից չշարժվեց: Բայց ահա նոյեմբերի 9-ից հետո բոլորի համար պետք է որ պարզ լիներ, որ Սիսիան-Քաջարանը Հայաստանի համար ձեռք է բերել առաջնակարգ ռազմավարական նշանակություն: Ընդ որում, դա պարզ տեսնում են նաեւ Իրանում, եւ այս տարվա մայիսին Հայաստան այցելած Իրանի ճանապարհաշինության եւ քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին նաեւ հրապարակավ առաջարկեց. «Կարեւորագույն եւ հրատապ լուծում է պահանջում Սիսիան-Քաջարան եւ Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածը, որն ընդհանուր 92 կիլոմետր է: Իրանական ընկերությունները պատրաստակամ են այդ նախագծերում իրենց մասնակցությունն ունենալ: Մենք պետք է առաջնակարգ իրանական ընկերություններից մի կոնսորցիում ստեղծենք: Այդ ընկերությունները մասնակցություն կունենան ե՛ւ ծրագրերի նախագծման, ե՛ւ ֆինանսավորման, ինչպես նաեւ իրագործման մեջ...»:

Կարճ ասած, Իրանն առաջարկում էր՝ հանձնեք մեզ, եւ մենք կկառուցենք այդ ճանապարհը: Ու չնայած սրան, Իրանից եկած առաջարկի ուղղությամբ ակնհայտորեն որեւէ բան արված չէ: Ճիշտ է, այցելելով Թեհրան, Նիկոլը խոսեց Սիսիան-Ագարակ ¥Իրանի սահման¤ ճանապարհից, թե՝ միջազգային մրցույթ կանենք, իրանական ընկերություններին էլ առաջարկեց մասնակցել, սակայն ակնհայտ է, որ Էսլամիի միջոցով Իրանի արած առաջարկը բոլորովին այլ էր՝ ճանապարհը կառուցել իրանական ընկերությունների կոնսորցիումի միջոցով: Ընդ որում, եթե անգամ Իրանից նման առաջարկ չգար, գործող իշխանությունները պարզապես պարտավոր էին՝ եղած ու չեղած բոլոր ռեսուրսները կենտրոնացնել Սիսիան-Քաջարանի վրա: Թեկուզեւ աչքի առաջ ունենալով 44-օրյա պատերազմի փորձը, երբ դեպի Հայաստան ռազմական բեռների առաջ փակվեց անգամ վրացական երկինքը, եւ միակ տարբերակը մնաց Իրանը: Ու հիմա, երբ ադրբեջանական պահակակետ է հայտնվել Գորիս-Կապան ճանապարհին, Սիսիան-Քաջարանը ոչ թե պարզապես ռազմավարական նշանակության, այլ բառացիորեն «կյանքի ճանապարհ» է Հայաստանի համար: Եվ այս իրավիճակում բուն փաստը սա է՝ ազերիները վերահսկում են Գորիս-Կապանը, հայկական կողմը «բանակցում» է, իսկ այս խնդրի միակ լուծում հանդիսացող Սիսիան-Քաջարանի ուղղությամբ որեւէ էական քայլ կատարված չէ: Այն դեպքում, երբ, հիշեցնենք, Ադրբեջանն այս ընթացքում հասցրեց դեպի Լաչին տանող մի հսկա ճանապարհ եւ Ֆիզուլիում օդանավակայան կառուցել: Նիկոլյան իշխանությունները, իհարկե, կարդարանան, թե՝ միջոցներ չունենք: Սակայն դա բացատրություն չէ. հիշեցնենք, Իրանն առաջարկում էր, որ իր կողմից ստեղծվող կոնսորցիումը նաեւ ֆինանսավորման հարցում «մասնակցություն կունենա», եւ որոշ աղբյուրներ ակնարկում են, որ այդ «մասնակցությունը» լինելու էր առնվազն 80-90 տոկոսանոց: Ուրեմն, ինչո՞ւ են նիկոլյան իշխանությունները «աչքաթող արել» Սիսիան-Քաջարանը: Կարելի է նաեւ ենթադրել, որ մտածում են, թե Ադրբեջան-Թուրքիա ուղղությամբ հարցերը կլուծվեն, ճանապարհները (այդ թվում՝ երկաթուղային) կվերագործարկվեն, էլ ինչների՞ն է պետք Սիսիան-Քաջարանի համար փող ծախսել: Բայց եթե իրոք այդպես են մտածում, ապա դա ավելորդ անգամ կհիմնավորի, թե ինչքան են քաղաքական տեսանկյունից զիջում Ալիեւին, ով առանց այդ ճանապարհային համընդհանուր վերագործարկմանը նայելով, իր համար արդեն իսկ կարեւորագույն ուղղություններով ճանապարհներ է կառուցում: Հայաստանի պարագայում, եթե անգամ իրոք բոլոր ճանապարհները գործարկվեն, մեկ է, մեր երկրի ռազմավարական շահը պարզապես պահանջում է՝ ունենալ դեպի Իրան տանող այլընտրանքային ուղի, որը հեռու կլինի Ադրբեջանից: Բայց մյուս կողմից, երբ հիշում ենք, թե ինչպես Գորիս-Կապանի վերահսկողությունը նման «անհասկանալի» ձեւով հանձնեցին, ավելի ճիշտ՝ նվիրեցին Ադրբեջանին, ապա չի բացառվում, որ Սիսիան-Քաջարանն այսպես աչքաթող անելը կարող է սովորական դավաճանական պատճառներն ունենալ: Այդ ճանապարհը, կրկնենք, էական ազդեցություն ունի ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ մեր երկրում եւ Արցախի սահմաններին գտնվող ռուսական ուժերի մատակարարումների եւ պաշտպանունակության համար, առավել եւս՝ պատերազմի դեպքում: Բայց եթե նիկոլյան իշխանությունների օրոք ունեցել ենք բանակի պաշտպանունակության հետեւողական անկում, ապա պարզ հարց՝ իսկ ինչո՞ւ պետք է Սիսիան-Քաջարանի միջոցով հիմա հակառակն անեն: Ի վերջո, չմոռանանք նաեւ, որ երբ ազերիները վերահսկողության տակ են առնում Գորիս-Կապանը, ապա դա Նիկոլի համար նաեւ քարոզչական լավ առիթ է, թե, ճար չունենք, պետք է ուզած-չուզած ստորագրենք մեզ դեմ տված պայմանագրերը: Իսկ պողոսիկական զանգվածին կմնա միայն հպարտ ձոն հղել «Նիկոլ փրկչի» հասցեին, թե այս ինչ լավ արեց, այս անգամ էլ հանձնվեց եւ մեզ փրկեց թուրքից:

1920-30-ԱԿԱՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԱՅԼ ՏԱՐԱԾՔ ԵՆ ՊԱՏԿԵՐՈՒՄ

Ի դեպ, Գորիս-Կապան հատվածում զինադադարի պահին առկա դիրքերից հետ քաշվելու խնդրից մեկ էական հարց եւս բխում է: Եթե Նիկոլը պնդում է, որ բանավոր պայմանավորվածության համաձայն հետ ենք քաշվել Խորհրդային Հայաստանի սահմանները, ապա այստեղ պարզ հարց կա՝ իսկ ո՞րն էր այդ սահմանը: Այն, որ հիմա խոսում են սահմանագծման եւ սահմանազատման անհրաժեշտությունից, գալի է հուշելու, որ նման հստակ սահմաններ պարզապես չեն եղել: Այդ դեպքում, ինչո՞ւ են հետ քաշվել այնքան, որ Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ մնացել են Ադրբեջանին: Այսպիսով, առաջ է գալիս այս հարցը՝ իրականում ո՞րն է եղել Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը, ո՞ր փաստաթղթի հիման վրա: Աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան, ԳԱԱ պատվավոր դոկտոր, Մեծ Բրիտանիայում Հայաստանի առաջին հյուպատոս Ռուբեն Գալչյան այս հարցի հետ կապված մեզ ներկայացրեց միանգամայն ուշագրավ քարտեզներ, որոնք պարզ հուշում են, թե ինչ տարածքներով է Հայաստանը մտել Խորհրդային Միության կազմ: Ըստ պարոն Գալաչյանի, երբ արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդայնացման նախնական խառը փուլն անցել էր, ունեինք այս իրավիճակը. «Սովետական Միության մեջ 1925-28 թվականներին հրատարակվեցին քարտեզներ, որոնցում, այնուամենայնիվ, նշված է, որ, ասենք, Ալ լճերի տարածքը, որն այսօր Ադրբեջանինն է, Հայաստանի մեջ է, Արծվաշենը ոչ թե անկլավ է, այլ Հայաստանի մեկ մասն է: Հայաստանի տարածքում որեւէ ադրբեջանական անկլավ գոյություն չուներ, նույնիսկ Կապանի օդանավակայանի շրջանը ադրբեջանցիների ձեռքի տակ չէր: Մարդկային իրավունքները եւ իրենց երկրների Սահմանդրությունը ոտի տակ տալով՝ Ալ լճերի տարածքը տվեցին Ադրբեջանին»: Քարտեզագետը փաստեց նաեւ, կան նաեւ զինվորական շտաբի գծած քարտեզները, որոնք մինչեւ 1929թ.-ը գոյություն ունեին, եւ դրանց մեջ անգամ նշված բոլոր տարածքները Հայաստանին էին պատկանում. «Այդ զինվորական քարտեզները գտնվում են Մոսկվայում եւ Թբիլիսիում, եւ մենք դրանց պատճենը չունենք»:

Ամեն դեպքում, 1926թ.-ին հրապարակված քարտեզը նկատելիորեն տարբերվում է արդեն ԽՍՀՄ-ի վերջին փուլի քարտեզներից, եւ, մասնավորապես, 1926թ. քարտեզով Գորիս-Կապան ճանապարհի հայտնի հատվածները Հայաստանի կազմում էին (տե՛ս քարտեզները): Ինչի՞ հիման վրա են դրանք 1985թ. քարտեզներում հայտնվել Ադրբեջանի տարածքում, դեռ պարզել է պետք: Այս պահին խնդիրն այն է, որ եթե պարզելու այդքան բան կա, առավել եւս, երկու կողմն էլ պնդում են, որ կա սահմանագծման անհրաժեշտություն, ինչի՞ համար մեր զորքերը հետ քաշեցին 1985թ. քարտեզային տարածք, ընդ որում, Ադրբեջանն անգամ դա խախտեց: Ու այն դեպքում, երբ Ադրբեջանն իրեն 2018-20թթ. հանրապետության իրավահաջորդն է համարել, այսինքն, պետք է առաջնորդվեր առնվազն 1920թ. քարտեզներով, որտեղ նաեւ Արցախն է Հայաստանի մաս: Այս հարցերի պատասխանները թերեւս միայն իշխանափոխությունից հետո կտրվեն:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Սերժ Սարգսյանը մասնակցելու է «Պատիվ ունեմ»-ի պայքարինԽոցել է թշնամու մի քանի անօդաչու թռչող սարք, կործանիչ, զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 10-րդ օրը Հետևողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով. ՓաշինյանՄիջադեպ Երևանում. դիմակ չկրող պարեկը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար. (Video)Քառասուն օր քայլել ենք մահվան հետ հավասար. Մերօրյա հերոս Լեւոն Սահակյանի սխրանքի ուղղին ու պատերազմից ծնված «Կռիվ տալով» գրքի «ծննդյան» նպատակը ԱՆ-ն հորդորում է խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջըՀեռու ենք այն մտքից, որ 2022թ.–ի բյուջեի նախագիծը կլուծի բոլոր խնդիրները. Նիկոլ ՓաշինյանԹուրքերը տարբեր պատրվակներով գալու են, լցվեն Հայաստան․ Սեյրան ՕհանյանՀայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. ՓաշինյանԳերեզմանատան վարիչը մահացածների հարազատներից ավելի քան 2,2 մլն դրամ կաշառք է վերցրել. ԱԱԾ բացահայտումըՄԱՀԱՑԵԼ Է ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ՄԱՅՐԸՀաջորդ տարվանից ՀՀ-ում ծնված ամեն 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը կտրամադրվի ամսական 50 հազար դրամԿդադարեցվի Երևանի, Հրազդանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք. մահացել է 45 քաղաքացիLRO-ն լուսանկարել է լուսնային հրաբուխներըԱստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համարՀոկտեմբերի 25. Օրվա խորհուրդՌուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներինՀարցումների արդյունքով Մեսսին «Ոսկե գնդակի» մրցանակի գլխավոր ֆավորիտն է. MarcaՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում էԹուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն ՍտամբուլումՆավթի գներն աճում են դրա պաշարների նվազման ֆոնինՓաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքինԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԿոլումբիայի ամենափնտրվող նարկոբարոն Օտոնիելը ձերբակալվել էՓաշինյան, ախր դու էլ ես տեսնում, գիտակցում, որ չես կարողանում ղեկավարել,որ դու այլեւս անձայն ես որեւէ մեկի մոտԱյլեւս ո՛չ մի ազգակործան ստորագրություն՝ նոյեմբերի 1-ին, կառավարության դիմաց. Տաթեւ ԱրցախՄԻԱՎ (ՁԻԱՀ) դեպքերը կտրուկ ավելացել են. «Փաստարկ»Ժողովուրդն այսօր չի վախենում կորոնավիրուսից, այլ վախենում է պարտադրվող պայմաններից. ՍիմոնյանՊեսկովը պատմել է Բայդենի հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասինԵրկրաշարժ Բավրայի հատվածումԵվրոպայի ամենաակտիվ հրաբուխը մոխրի և ծխի սյուներ է արտանետելԻնչ-որ մի ոչինչ, թող ապրի, ոչինչ. Իսահակ վարդապետը՝ Լեւոն ԲարսեղյանինԿԸՀ-ն հրապարակել է ՀՅԴ-ի՝ Իջևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցողների ցուցակըԹուրքիայում ձերբակալված ռուսներին կասկածում են «Բայրաքթարների» մասին տեղեկատվության տիրանալու փորձի մեջՍտանձնում եմ Լուսյա Հակոբյանի և նրա մերձավորների շահերի պաշտպանությունը«Դավաճա'ններ», «Հայասպա'ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին ԿիպրոսումՇուտով վերսկսվելու են «4+1»-ի հետ միջուկային բանակցությունները. Իրանի ԱԳ նախարարԵղանակը կցրտիՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակըՌուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 35 660 դեպք է գրանցվելՀալեպում կայացել է հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը իշխանություններինՀռոմի Պապը դարձյալ կոչ է արել միջազգային հանրությանը լուծել Լիբիայում միգրացիոն խնդիրըՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակըՏեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունըԱդրբեջանում պահեստազորի հավաք կիրականացվիՖեյխոա Օգտակար և բուժիչ հատկություններըFacebook-ի նախկին թոփ մենեջերը հայտարարել է, որ Ցուկերբերգը «չի ցանկանում օգտատերերին պաշտպանել սոցկայքի վնասակար կոնտենտից»«Պուտինն էլ է թռնում դրանով». ռուս փորձագետները նշել են ամենաապահով ուղևորատար ինքնաթիռի մոդելը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ