Խոցել է թշնամու մի քանի անօդաչու թռչող սարք, կործանիչ, զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 10-րդ օրը Հետևողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով. Փաշինյան Միջադեպ Երևանում. դիմակ չկրող պարեկը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար. (Video) Քառասուն օր քայլել ենք մահվան հետ հավասար. Մերօրյա հերոս Լեւոն Սահակյանի սխրանքի ուղղին ու պատերազմից ծնված «Կռիվ տալով» գրքի «ծննդյան» նպատակը ԱՆ-ն հորդորում է խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը Հեռու ենք այն մտքից, որ 2022թ.–ի բյուջեի նախագիծը կլուծի բոլոր խնդիրները. Նիկոլ Փաշինյան Թուրքերը տարբեր պատրվակներով գալու են, լցվեն Հայաստան․ Սեյրան Օհանյան Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. Փաշինյան Գերեզմանատան վարիչը մահացածների հարազատներից ավելի քան 2,2 մլն դրամ կաշառք է վերցրել. ԱԱԾ բացահայտումը ՄԱՀԱՑԵԼ Է ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ՄԱՅՐԸ


ԱՄՆ-Ն ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԷ, ՈՐ ՀԻՇԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԻՐԱՌԱԾ ՍՊԻՏԱԿ ՖՈՍՖՈՐԻ ԵՎ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Միջազգային

Այս օրերին ԱՄՆ-ում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանն աչքի ընկավ նաեւ նրանով, որ Նյու Յորք չէր մեկնել ինչպես Հեյդար Ալիեւը, այնպես էլ՝ Նիկոլ Փաշինյանը: Իհարկե, սովորական իրավիճակում երկու փոքր պետությունների ղեկավարների բացակայությունը միգուցե այդպես էլ աննկատ մնար: Սակայն փաստն այն է, որ ներկայումս Հարավային  Կովկասը դարձել է գլոբալ աշխարհաքաղաքականության ամենածանր կենտրոններից մեկը,  որտեղ  ամենասուր ձեւով բախվում են  գործնականում բոլոր առանցքային ուժերի շահերը: Իսկ նման իրավիճակում նման  միջոցառումից, որի շրջանակներում ամենատարբեր մակարդակներով քննարկվում է Ադրբեջանի եւ Հայաստանի շուրջ իրողությունները, ռազմավարական տարաբնույթ գործընթացներ, այդ երկրների ղեկավարների բացակայությունը ոչ միայն տեսանելի է, այլ դա բացատրության կարիք է զգում:

 

ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՄՆ  ՉԳՆԱՑԻՆ

Ալիեւի՝ ԱՄՆ չմեկնելու հանգամանքը հասկանալը կարծես թե ավելի հեշտ է: Միայն այն  փաստը, որ հատկապես վերջին օրերին կտրուկ սրվել է Բաքվի հանդեպ Վաշինգտոնի դիրքորոշումը՝ տարբեր կոշտ պահանջների, ճնշումների տեսքով, որին Ադրբեջանը փորձում է սուր արձագանքներ տալ, արդեն իսկ առիթ էր, որ Ալիեւն ԱՄՆ չգնա: Բացի այդ, ԱՄՆ-ում է Ալիեւի «մեծ եղբայրը»՝ Էրդողանը, որը փորձում է «փոքր եղբոր» փոխարեն հարցեր լուծել ¥թեեւ առաջին հերթին Թուրքիայի շահերն առաջ տանելով¤: Վերջապես, կան նաեւ խոսակցություններ, որ Մոսկվան եւս դեմ է եղել, որ Ալիեւն ու Նիկոլը Նյու Յորք գնան: Ահա, այս հիմնական բաղադրիչները բացատրում են Ալիեւի բացակայությունը: Սակայն սա ընդհանուր  ֆոնն է, շատ ավելի կարեւոր է, թե ինչ կա այս ամենի տակ: Օրինակ, ինչու ԱՄՆ-ն սկսեց կտրուկ քայլերի գնալ Ադրբեջանի նկատմամբ: Համենայնդեպս այն, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ապա՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանից, ըստ էության, վերջնագրի տեսքով պահանջեցին Մինսկի խմբի շրջանակներում նստել բանակցային սեղանի շուրջ՝ ընդունելով, որ Արցախի կարգավիճակի հարցը եւ, խոշոր հաշվով, արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, իրոք Բաքվին ուղղված լուրջ հարված է: Բաքուն փորձում է պատասխանել հիմնականում հրապարակային դաշտում, թե՝ դեսպան Թրեյսիի եւ պետքարտուղարության՝ «Անհիմն եւ անիմաստ հայտարարությունները միայն սրում են տարածաշրջանում առանց այն էլ լարված իրավիճակը, քանի որ դրանք բացահայտորեն ռեւանշիզմ են բորբոքում հայաստանյան քաղաքական էլիտայի մեջ եւ բորբոքում անջատողականության նոր բոց...»: Նաեւ. «Տարածաշրջան տանող ճանապարհ են բացում Թեհրանի համար...», «Վերջնագրի տեսքով Ադրբեջանին են պարտադրում 15-ամյա վաղեմության կարգավորման օրակարգը»: Ու անցնում են սպառնալիքի, թե՝ «Եթե ԱՄՆ կառավարությունը չհրաժարվի այս մոտեցումից, Ադրբեջանը լիովին կհրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով հանդիպումներից... Վաշինգտոնը կարող է ընդունել այս հաղորդագրությունը որպես ոչ պաշտոնական նախազգուշացում»:

Իհարկե, կարելի է կռահել, որ Ալիեւն ամենեւին էլ «առյուծի կաթ չի խմել», որ ինքնուրույն նման հարձակումներ սկսի Վաշինգտոնի ուղղությամբ, այսինքն, որ առնվազն «թուրքական հովանոցի» աջակցությունն է այստեղ զգացվում: Այսինքն, ամենեւին էլ պատահական չէր, որ այս օրերին ԱՄՆ-ում գտնվող Չավուշօղլուն տեւական հանդիպում ունեցավ պետքարտուղար Բլինքենի հետ, եւ ինչպես փոխանցեց Պետդեպարտամենտի ներկայացուցչը. «Նրանք համեմատաբար երկար զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ»: Սակայն այն տպավորությունն է, որ այդպես էլ Բլինքենը եւ Չավուշօղլուն լեզու չեն գտել, քանի որ դրան հաջորդեց Բաքվին ուղղված եւս մեկ ծանր հարված՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որը պահանջում է՝ «Ադրբեջանը պետք է անհապաղ եւ անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված խաղաղ բնակիչներին»: Բացի այդ, բանաձեւում կա նաեւ Բաքվի «գլխին կախված» սպառնալիք: Այսինքն, այս որոշումը նաեւ կոչ է անում՝ զեկույց պատրաստել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ հայ քաղաքացիների դեմ անթույլատրելի զինամթերքի եւ սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին: Նաեւ՝ հետաքննություն անցկացնել անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ, որոնք 2020թ. օգտագործվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումների ընթացքում խաղաղ բնակիչներին թիրախավորելու համար: Այսինքն, եթե Վաշինգտոնը որոշի այս ուղղությամբ առաջ շարժվել, ապա Ալիեւը կարող է հայտնվել ընդհուպ Հաագայի դատարանի առաջ կանգնելու սպառնալիքի շեմին՝ որպես պատերազմական հանցագործ:

 

ԻՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ

«Տարօրինակը» այն է, որ եթե այն ժամանակ, երբ, օրինակ, Ադրբեջանն ու Թուրքիան կիրառում էին այդ նույն սպիտակ ֆոսֆորն ու անօդաչուները՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, Վաշինգտոնում դա անգամ չէին էլ նկատում, իսկ հիմա, մեկ տարի անց որոշեցին Բաքվին պահանջներ ներկայացնել: Միայն այս հանգամանքն արդեն իսկ հիմնավորում է, որ Վաշինգտոնի դարդը ոչ թե խաղաղ բնակիչների դեմ հանցագործություններն են, այլ ընդամենը սեփական շահը. Ադրբեջանը չի ցանկանում շարժվել ամերիկյան շահերին համահունչ, եւ պետք է դա պարտադրել: Առավել եւս, երբ Բաքուն պարզ ասում է, որ մինչեւ իսկ ՄԽ-ից կհրաժարվի, դրանով ԱՄՆ-ին զրկելով արցախյան գործընթացի մեջ մտնելու նման կարեւոր լծակից: Թե ինչ է պետք ԱՄՆ-ին, դա  էլ է հասկանալի: Համենայնդեպս, Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այդ մասին հերթական ազդակը հղեց. «Կարո՞ղ ենք ԱՄՆ-ի աջակցությամբ, Մինսկի խմբի այլ երկրների աջակցությամբ, Թուրքիայի աջակցությամբ ավելի շատ նպաստել երկու երկրների միջեւ լարվածության էլ ավելի թուլացմանը, կալանավորների մասով, ականների մասով, հետո օգնենք կատարել փոքր քայլեր, որոնք կարող են ճանապարհ հարթել դեպի խաղաղության եւ հաշտեցման ավելի լայն գործընթաց...»: Այսինքն, ԱՄՆ-ն հայ-ադրբեջանական հարթակում առաջարկում է այս մոտեցումը՝ «փոքր քայլերով դեպի խաղաղության եւ հաշտեցման ավելի լայն գործընթաց», այն է՝ երկարաժամկետ ինչ-որ ընթացք ՄԽ-ի հովանու ներքո, որը հնարավորություն կտա ԱՄՆ-ին՝ մնալ արցախյան եւ հայ-ադրբեջանական ուղղության կիզակետում: Մինչդեռ, չմոռանանք, ներկայումս ՌԴ-ի միջնորդությամբ բոլորովին այլ գործընթաց է ընթանում՝ ոչ թե աստիճանաբար, այլ միանգամից Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների պայմանագրային հստակեցում, կոմունիկացիաների գործարկում, ապա, ժամանակի ընթացքում ¥եթե նույն փաթեթով չստացվի¤ Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցում: Այս մոտեցումը տարածաշրջանի հիմնական վերահսկողի ֆունկցիան թողնում է Մոսկվային, իսկ Վաշինգտոնը գործնականում հայտնվում է «խաղից դուրս» վիճակում: Նաեւ դժվար չէ նկատել, որ այս ռազմավարությունը մտել է վերջին փուլ, եւ եթե հենց այս պահին Վաշինգտոնին չհաջողվի Ադրբեջանին կանգնեցնել, ապա դա կնշանակի պարտություն: Այո, հենց Ադրբեջանին կանգնեցնել, հաշվի առնելով, որ Հայաստանից գործնականում ոչինչ կախված չէ: Միեւնույն ժամանակ Բաքուն եւս հաստատ պարզ գիտակցում է, որ Վաշինգտոնի առաջարկած սցենարը իր համար վատագույնն է: Այսինքն, եթե նորից նստի բանակցային սեղանի շուրջ եւ քննարկի Արցախի կարգավիճակի հարցը, ապա բացի ներքին բազում խնդիրներից, նաեւ կարող է բախվել հաջորդ պահանջին՝ ընդունել, որ Արցախն ունի ինքնորոշման իրավունք, որի վրա էլ կանգ էր առել ՄԽ-ի գործընթացը: Հաշվի առնելով, որ երեք հայտնի սկզբունքներից երկուսը՝ տարածքային ամբողջականությունն ու ուժի չկիրառումն արդեն օրակարգային չեն: Մյուս կողմից, Բաքուն ներկայիս գործընթացից  կարող է դուրս գալ միայն Մոսկվայի եռակողմ համաձայնագրից հրաժարվելու միջոցով: Հաշվի առնելով, որ հենց այդ համաձայնագիրն է, որը սահմանում է կոմունիկացիաների գործարկում՝ ՌԴ-ի վերահսկողությամբ: Իսկ եթե դուրս գա այդ համաձայնագրից, ապա դա կնշանակի ուղիղ բախում ՌԴ-ի հետ: Այսինքն, եթե այս պահին Բաքուն գնում է Վաշինգտոնի հետ սրացումների, թերեւս հասկանում է, որ այս հարցում ունի ոչ միայն Անկարայի, այլ նաեւ Մոսկվայի աջակցությունը, եւ այս առումով թերեւս պատահական չեն խոսակցությունները, որ Ալիեւն ու Նիկոլը ԱՄՆ չմեկնեցին նաեւ ռուսների անհամաձայնության պատճառով: Որ այնտեղ, ուղղակի ճնշումների չդիմանալով, չտան այնպիսի խոստումներ, որոնք նոր խառնաշփոթ ու սրացումներ առաջ կբերեն տարածաշրջանում:

ԹՈՒՐՔԻԱՆ ԿՊԱՏԵՐԱԶՄԻ՞ ԻՐԱՆԻ ՀԵՏ

Այսպիսով այն, որ ԱՄՆ-ն կտրուկ փորձում է ակտիվացնել իր դերակատարությունը հայ-ադրբեջանական ուղղությամբ, ակնհայտ է: Ի՞նչ արդյունքների կկարողանա հասնել, դա արդեն հարցի մյուս կողմն է: Սակայն փաստն այն է, որ առանց ԱՄՆ-ի էլ ներկա իրողությունները մնում են առավել քան սուր: Մոսկվան, իհարկե, փորձում է իրավիճակը վերահսկողության տակ պահել,  առաջին հերթին հույսը դնելով Հայաստանում եւ Արցախում տեղակայված ռազմական կոնտինգենտի վրա, գումարած դրան՝ Հարավային ռազմական օկրուգի կողմից անցկացվող գրեթե մշտական դարձած զորավարժանքները: Բայց սրանով հանդերձ, Թուրքիան եւս փորձում է մինչեւ վերջ պայքարել Հարավային Կովկասի համար: Գումարենք նաեւ Իրանը, եւ պատկերն ամբողջական կդառնա: Ընդ որում, այն տպավորությունն է, որ Իրանը, երկար ժամանակ բավական պասիվ լինելով, հիմա արդեն շատ ավելի պարզ է տեսնում, որ Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ իրավիճակն իր համար դարձել է առավել քան ռիսկային, եւ փորձում է գնալ կտրուկ գործողությունների: Համենայնդեպս այն, որ Թեհրանը ծավալուն ուժեր է կենտրոնացրել իր հյուսիսային սահմաններին, ավելին, հիմնականում հարձակողական ուժեր, ինչի մասին են վկայում բազում փորձագետներ, գալիս է հուշելու հետեւյալը:

  1. Թեհրանումկաայնհամոզմունքը, որՍյունիքում «Թյուրքականմիջանցք» ստեղծելու հավանականությունը բավականին մեծ է:
  2. Զինուժի կենտրոնացմամբ ոչ թե Բաքվին, այլԱնկարային են փորձում պարզ ցույց տալ, որ ոչ մի դեպքում դրա հետ չեն հաշտվի եւ անհրաժեշտության դեպքում կանցնեն սահմանը:

Թե ինչքանով է Թեհրանն այս քայլերը համաձայնեցրել Մոսկվայի հետ, իհարկե, դժվար է ասել: Սակայն փաստ է նաեւ, որ իրանական պաշտոնյաներն այս օրերին ակտիվ շփումների մեջ են ռուսների հետ, եւ սա ակնարկ է, որ գործողությունների որոշակի սինխրոնիզացիա, այնուամենայնիվ, կա: Ու մյուս կողմից, այս օրերին քարոզչական հարթակում  Թեհրանին ուղղված ազերիական հայհոյանք-սպառնալիքների հեղեղը գնալով միայն ավելանում է: Միաժամանակ, ազերիները եւս սկսել են ուժեր կենտրոնացնել Իրանի սահմաններին, եւ եթե հավելենք, որ իրանական սահմաններին նաեւ թուրքերն են կենտրոնանում, ապա պատկերը դառնում է միանգամայն մռայլ: Այսպիսով, կա՞ Իրանի հետ թուրք-ազերիական տանդեմի բախման հեռանկար: Այս հարցի շրջանակներում միանգամայն ուշագրավ էր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՈ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաեւի մեկնաբանությունը, ըստ որի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներն արդեն շատ լավ հասկանում են, թե ինչ գին կարող է ունենալ նոր հնարավոր էսկալացիան: Տրամաբանությունը, հասկանալի է, հետեւյալն է: Մի կողմից, կա ՌԴ-ի շահը, որը բացառում է Սյունիքում «Թյուրքական միջանցքը»:  Մյուս կողմից, դա թույլ չտալու համար Իրանը հասկացրեց, որ պատրաստ է մինչեւ իսկ ռազմական բախման: Գումարած դրան, նախօրեին ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին հերթական մտահոգությունը հայտնելով Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասին, պարզ հասկացրեց, որ Հայաստանը կարեւոր օղակ են համարում Հնդկաստանից Սեւ ծով բեռնափոխադրումների ճանապարհին: Ակնարկը հասկանալի է՝ «Թյուրքական միջանցքը» Հնդկաստանի համար եւս անընդունելի է: Գումարենք դրան Չինաստանի «Մետաքսի ուղին», որը հասնելով Իրան, «Թյուրքական միջանցքի» պարագայում պարզապես կարգելափակվի, եւ նույնքան հասկանալի կդառնա, որ Պեկինը, որքան էլ լռում է, այնուամենայնիվ, իր հերթին չի ընդունի նման միջանցքի հեռանկարը: Առավել եւս, երբ հաշվի ենք առնում Չինաստանի կողմից Իրանում հսկայածավալ ներդրումների մասին հայտնի պայմանագիրը, ինչի առումով եւս նման միջանցքը խնդիրներ կառաջացնի: Այսինքն, Էրդողանի համար նոր էսկալացիայի դեպքում խնդիրը ոչ միայն ՌԴ-ն եւ Իրանն է, այլ նաեւ երկու այլ հզոր ուժային կենտրոններ՝ Չինաստանը եւ Հնդկաստանը: Իսկ  ՆԱՏՕ-ի վրա նման իրավիճակում հույս դնելն առնվազն կասկածելի է, քանի որ ԱՄՆ-ն այս օրերին կարծես մոռացել է ՆԱՏՕ-ի մասին եւ AUKUS նոր դաշինքն է ստեղծում Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ: Ընդ որում, դրա շրջանակներում արդեն իսկ հասցրել է սուր բախման մեջ մտնել, ավելին՝ տարաբնույթ հեղինակավոր գնահատումներով՝ նվաստացնել Ֆրանսիային՝ վերջինիս պատճառելով 60 միլիարդ եվրո կորուստ: Արդյունքում, Եվրոպայում ավելի բարձրաձայն դարձան համաեվրոպական բանակի ստեղծման մասին խոսակցությունները: Այսինքն, գրեթե անհավանական է, որ  հանուն ՆԱՏՕ-ի, Եվրոպան կգնա բախման ռուս-իրանական տանդեմի հետ, այն էլ հանուն Թուրքիայի ուղիղ շահերի: Կարճ ասած, իրավիճակը կարծես թե Էրդողանի համար իրոք փակուղային է, եւ պատահական չէ, որ այս սրացումներից հետո ՄԱԿ-ի գագաթաժողովին մեկնած Չավուշօղլուն եւ Իրանի նախագահ Հոսեյն Աբդոլահիանին պայմանավորվեցին եւս մեկ հանդիպում անցկացնել Թեհրանում (Ադրբեջանի արտգործնախարարի մասնակցությամբ)՝ առկա խնդիրների հետ կապված: Հիշեցնենք, որ առաջիկա օրերին սպասվում է նաեւ Պուտին-Էրդողան հանդիպումը, որը, թերեւս, կդառնա ներկա իրավիճակի վերջնական հանգուցալուծումը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Խոցել է թշնամու մի քանի անօդաչու թռչող սարք, կործանիչ, զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 10-րդ օրը Հետևողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով. ՓաշինյանՄիջադեպ Երևանում. դիմակ չկրող պարեկը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար. (Video)Քառասուն օր քայլել ենք մահվան հետ հավասար. Մերօրյա հերոս Լեւոն Սահակյանի սխրանքի ուղղին ու պատերազմից ծնված «Կռիվ տալով» գրքի «ծննդյան» նպատակը ԱՆ-ն հորդորում է խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջըՀեռու ենք այն մտքից, որ 2022թ.–ի բյուջեի նախագիծը կլուծի բոլոր խնդիրները. Նիկոլ ՓաշինյանԹուրքերը տարբեր պատրվակներով գալու են, լցվեն Հայաստան․ Սեյրան ՕհանյանՀայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. ՓաշինյանԳերեզմանատան վարիչը մահացածների հարազատներից ավելի քան 2,2 մլն դրամ կաշառք է վերցրել. ԱԱԾ բացահայտումըՄԱՀԱՑԵԼ Է ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ՄԱՅՐԸՀաջորդ տարվանից ՀՀ-ում ծնված ամեն 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը կտրամադրվի ամսական 50 հազար դրամԿդադարեցվի Երևանի, Հրազդանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք. մահացել է 45 քաղաքացիLRO-ն լուսանկարել է լուսնային հրաբուխներըԱստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համարՀոկտեմբերի 25. Օրվա խորհուրդՌուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներինՀարցումների արդյունքով Մեսսին «Ոսկե գնդակի» մրցանակի գլխավոր ֆավորիտն է. MarcaՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում էԹուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն ՍտամբուլումՆավթի գներն աճում են դրա պաշարների նվազման ֆոնինՓաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքինԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԿոլումբիայի ամենափնտրվող նարկոբարոն Օտոնիելը ձերբակալվել էՓաշինյան, ախր դու էլ ես տեսնում, գիտակցում, որ չես կարողանում ղեկավարել,որ դու այլեւս անձայն ես որեւէ մեկի մոտԱյլեւս ո՛չ մի ազգակործան ստորագրություն՝ նոյեմբերի 1-ին, կառավարության դիմաց. Տաթեւ ԱրցախՄԻԱՎ (ՁԻԱՀ) դեպքերը կտրուկ ավելացել են. «Փաստարկ»Ժողովուրդն այսօր չի վախենում կորոնավիրուսից, այլ վախենում է պարտադրվող պայմաններից. ՍիմոնյանՊեսկովը պատմել է Բայդենի հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասինԵրկրաշարժ Բավրայի հատվածումԵվրոպայի ամենաակտիվ հրաբուխը մոխրի և ծխի սյուներ է արտանետելԻնչ-որ մի ոչինչ, թող ապրի, ոչինչ. Իսահակ վարդապետը՝ Լեւոն ԲարսեղյանինԿԸՀ-ն հրապարակել է ՀՅԴ-ի՝ Իջևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցողների ցուցակըԹուրքիայում ձերբակալված ռուսներին կասկածում են «Բայրաքթարների» մասին տեղեկատվության տիրանալու փորձի մեջՍտանձնում եմ Լուսյա Հակոբյանի և նրա մերձավորների շահերի պաշտպանությունը«Դավաճա'ններ», «Հայասպա'ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին ԿիպրոսումՇուտով վերսկսվելու են «4+1»-ի հետ միջուկային բանակցությունները. Իրանի ԱԳ նախարարԵղանակը կցրտիՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակըՌուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 35 660 դեպք է գրանցվելՀալեպում կայացել է հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը իշխանություններինՀռոմի Պապը դարձյալ կոչ է արել միջազգային հանրությանը լուծել Լիբիայում միգրացիոն խնդիրըՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակըՏեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունըԱդրբեջանում պահեստազորի հավաք կիրականացվիՖեյխոա Օգտակար և բուժիչ հատկություններըFacebook-ի նախկին թոփ մենեջերը հայտարարել է, որ Ցուկերբերգը «չի ցանկանում օգտատերերին պաշտպանել սոցկայքի վնասակար կոնտենտից»«Պուտինն էլ է թռնում դրանով». ռուս փորձագետները նշել են ամենաապահով ուղևորատար ինքնաթիռի մոդելըՆորվեգիան 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ կնվիրի Հայաստանին․ Ավանեսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ