Հայտնի են Թալին համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող) Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքից Թարմ տվյալներ Թալինից Սրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը 42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվը Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող) Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանը Հայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները Շիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսը Վրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվել


ՊԱՏԵՐԱԶՄ. ՕՐ 2-րդ. Ինչ էր գրում «Իրավունքը» մեկ տարի առաջ

Ռետրո

Глава МИД Арцаха: То, что Грузия запрещает перевозку военных грузов для Армении, – не новость

о, что Грузия запрещает перевозку военных грузов для Армении – не новость. Об этом заявил глава МИД Арцаха Масис Маилян на брифинге поздним вечером 28 сентября, отвечая на вопрос о том, что «Грузия заворачивает военные грузы России для Армении, и грузы перевозятся через Каспий и Иран».

«Нужно использовать те возможности, которые существуют. То, что Грузия запрещает перевозку военных грузов, - не новость. Комментировать нечего. До того тоже были сообщения, что грузы доставляются обходным путем», - напомнил министр.

Что касается того обстоятельства, что для Азербайджана такие же грузы Грузия перевозить не запрещает, Маилян заметил, что тут действует договоренность. «Я не оправдываю. Я бы хотел, чтобы работала железная дорога из РФ и перевозила нужные нам грузы. Но нужно учитывать грузино-российские и грузино-израильские отношения», - заключил Масис Маилян.

Մարտունու հատվածում հակառակորդի մարտական ինքնաթիռ է խոցվել. ԱՀ նախագահի մամուլի խոսնակ

----------------------------------------------------------------------------------------

Մահ թշնամիներին, կեցցե՜ վերամիավորված Հայաստանը. ՍԻՄ հայտարարությունը

 

Ադրբեջանը կրկին սանձազերծեց  ագրեսիա Հայաստանի դեմ, ընդ որում, հարվածներ հասցնելով քաղաքներին եւ գյուղերին, առաջացնելով զոհեր եւ վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում:

Ադրբեջանական ագրեսիային անմիջապես մասնակից է Թուրքիան, որը, ցուցաբերելով ադրբեջանական ագրեսիայի քաղաքական, ռազմական ու դիվանագիտական աջակցություն, չի խորշում անգամ Սիրիայից իսլամական տեռորիստներին  փոխափոխել Ադրբեջան, վերջիններիս օգտագործելով Հայաստանի դեմ ագրեսիայի մեջ: 

Դա տեղի է ունենում Հայաստանի դեմ Թուրքիայի ագրեսիայի հարյուրամյա տարելիցի օրերին: Ագրեսիա, որի արդյունքում Թուրքիան օկուպացրեց Հայաստանի Հանրապետության տարածքի զգալի մասը` Կարսը, Սարիղամիշը եւ այլն:

Թուրքիայի նպատակն էր ավարտին հասցնել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Հայտնի է, որ Ադրբեջանը 1988-1992թթ. ընթացքում Ցեղասպանության ենթարկելով իր , ինչպես նաեւ Հայաստանից օկուպացված տարածքների հայ բնակչությանը, նպատակ ուներ այն շարունակել Արցախում, Սյունիքում եւ հոխորտում էր հասնել Երեւան: 

Այսօրվա թուրք-ադրբեջանական ագրեսիան ունի նույն ցեղասպան նպատակները: Թուրք-ադրբեջանական ֆաշիստական ռեժիմները չեն էլ թաքցնում իրենց պանթուրքիստական ծրագրերը, որոնք  նպատակադրված են իրականացնելու  ի հաշիվ Հայաստանի ու հայ ժողովրդի նոր ցեղասպանության, ու, զավթելով Արցախը ու Սյունիքը, ստեղծեն ցամաքային միջանցք պանթուրքիաստական նկրտումների` դեպի Հյուսիսային Կովկաս ու Միջին Ասիա ծավալվելու  համար:

Այս տեսակետից  մեզ համար անհասկանալի է միջազգային հանրության կողմից հանդուրժողականությունը թուրք-ադրբեջանական տանդեմի հանդեպ, որը շուրջ 30  տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը, անթաքույց դրսեւորում է գաղութատիրական դրսեւորումներ Արցախի հանդեպ` ժամանակ առ ժամանակ դիմելով ռազմական ագրեսիայի ճանապարհին, իսկ դիպուկահարների կողմից սպանությունները,  բնակավայրերի գնդակոծումները կրում են մշտական բնույթ: Անգամ այլ երկրների քաղաքացիներ, որոնք ունեն հայկական արմատներ, ազգային խտրականության եւ նվաստացման են ենթարկվում Ադրբեջանում: 

Այս վճռորոշ ժամանակահատվածում «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցությունը կոչ է անում`

1.Համայն աշխարհի հայությանը` միավորվել եւ ջախջախելով դարավոր թշնամուն ազատագրել մեր  սուրբ Հայրենիքը օտար ստահակներից: Մեր փառապանծ բանակը այս անգամ պետք է ազատագրի Շահումյանը, Գետաշենը, Գանձակը, Արծվաշենը, Նախիջեւանը: 

2. Օրվա ՀՀ իշխանություններին` դառնալ ազգային միասնության ճանապարհին, դադարեցնել քաղաքական ընդդիմադիրների հետապնդումները, կազմակերպելով յուրաքանչյուր հայի ներուժի մղումը դեպի  ոսոխի հանդեպ ջախջախիչ հաղթանակի ապահովումը:

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իշխանություններին` վերահաստատել 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Արցախի Հայաստանի Հանրապետությանը վերամիավորման պատմական որոշումը:

3. Աշխարհի բոլոր առաջադեմ պետություններին` խստիվ դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան եւ միջազգային ահաբեկչության օգտագործումը Հայաստանի դեմ, անմիջապես ճանաչել Արցախի  ինքնորոշման իրավունքը եւ  գործուն միջոցներ ձեռնարկել այդ իրավունքի դրսեւորման միջազգային ճանաչման համար:

4. ՆԱՏՕ-ին եւ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներին`  խստիվ դատապարտել իր անդամ Թուրքիայի  կայսրապաշտական քաղաքականության, միջազգային տեռորիզմի աջակցության, հայ ժողովրդի հանդեպ ցեղասպան նպատակների համար: Անմիջապես միջոցներ ձեռնարկել Թուրքիայի`  Հյաստանի դեմ ագրեսիայի  դադարեցման համար:

5. Միսնկի խմբի նախագահող երկրներին` հստակ դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան` ապահովելով Արցախի բնակչության անվտանգությունը:

6. Ռուսաստանի Դաշնությանը` բոլոր միջոցներով ապահովել իր մասնակցությամբ եւ միջոնդրությամբ 1994 թվականի կրակի դադարեցման մասին համաձայանգրի իրականացումը:

7. ՀԱՊԿ-ին` քննության առնել եւ լուծումներ առաջարկել Կազմակերպության անդամ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ագրեսիվ դրսեւորումների եւ պրոքսի պատերազմ վարելու հետ կապված:

Մեր կռիվը արդար է եւ Հաղթանակը լինելու է մե՛րը:

Յուրաքանչյուրս ամեն ի՛նչ պետք է տա հաղթանակի համար:

Մա՛հ թշնամիներին:

Կեցցե՜ հայոց միասնակացության անբեկանելի ու ջախջախիչ ուժը:

Կեցցե՜ վերամիավորված Հայաստանը:

 

Երեւան, 28 սեպտեմբերի  2020թ.

Հակառակորդը սկսել է նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում. Ա․ Հովհաննիսյան

Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Այս մասին գրառում է կատարել Արծրուն Հովհաննիսյանը։ Համաձայն գրառման՝ Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին և հակառակորդին հասցնում են անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա։

Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։ Ստացված տեղեկատվության համաձայն վիրավորների միջից ծանր վիրավոր զինվորների քանակը կազմում է 35%։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի իրադրությունը Արցախում

Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարի՝ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը քննարկելու համար: Այդ մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը: «Ամենայն հավանականությամբ, քննարկումը տեղի կունենա երեքշաբթի օրը փակ ձևաչափով խորհրդակցությունների ընթացքում», – ասել է գործակալության աղբյուրը: Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել:

Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ 

Надо заставить Белый дом пресечь нападение Азербайджана на Карабах: Кардашьян

Ռուսական մասնավոր ռազմական կազմակերպության մարտիկները պատրաստ են մեկնել Ղարաբաղ. աղբյուր

Ռուսական մասնավոր ռազմական կազմակերպության մարտիկները պատրաստ են առաջադրվել Լեռնային Ղարաբաղ՝ Հայաստանի կողմից մարտական գործողություններին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է «URA.RU»գործակալությունը` վկայակոչելով մասնավոր ռազմական կազմակերպության մարտիկներից մեկին։ «Կամավորների համար այստեղ կողմը մեկն է՝ Հայաստանը, եթե ավելի ճիշտ՝ Լեռնային Ղարաբաղը»,- մեջբերում է գործակալությունը զրուցակցի խոսքը ։

Ինչպես նշել է մարտիկը, ինքն ու իր գործընկերները չեն կռվի Ադրբեջանի կողմից, նաեւ հաշվի առնելով, որ այնտեղ «արդեն ժամանել են Սիրիայից պատրաստված գրոհայինները»: Նրա խոսքով՝ ռուսական մարտիկները «կարող են մեկնել ռազմական հակամարտության գոտի, հենց որ ազդանշան ստացվի»:

Սաուդյան Արաբիան թուրքական արտադրության բոլոր տեսակի ապրանքների համար սահմանել է ամբողջական էմբարգո

-----------------------------------------------------------------------

«Սա լավ պատրաստված պատերազմ է, Թուրքիան բացահայտ սատարում է այս պատերազմին». Միխայիլ Գալուստյան

 

Ռուսաստանաբնակ հումորիստ և դերասան Միխայիլ Գալուստյանն իր լսարանին իրազեկել է Արցախի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունների մասին ինստագրամյան գրառմամբ:

«Իմ թանկագին ընկերներ, ամբողջ օրը տագնապով նորություններին եմ հետևում, մեր աչքերի առջև խաղաղ բնակչությանն են սպանում:
Նորից պատերազմ է ու Ադրբեջանի կառավարության կողմից կրկին ագրեսիվ գործողություններ են իրականցվում հայ ժողովրդի նկատմամբ ու կրկին ինչ-որ պատասխան գործողությունների ու հակահարվածների կեղծ կարգախոսների ներքո: Հիմարներ չկան:
Սա լավ պատրաստված պատերազմ է, բոլորին առանց այդ էլ ամեն ինչ պարզ է: Զոհվում են մարդիկ, խաղաղ բնակչություն, սարսափելի է: Թուրքիան բացահայտ (նույնիսկ առանց ամաչելու) սատարում է այս պատերազմին:

Դադարեցրեք պատերազմը:

Մենք դեմ ենք պատերազմին:

Հայերը խաղաղության կողմնակից են»,-գրել է նա:

«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ագրեսիվ գործողությունների համար, որոնք խարխլում են խաղաղությունը». ԱՄՆ կոնգրեսական Ջոշ Գոթհայմեր

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոշ Գոթհայմերը դատապարտել է ադրբեջանական հարձակումներն Արցախի ուղղությամբ:

«Դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումները տարածաշրջանում: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ագրեսիվ գործողությունների համար, որոնք խարխլում են խաղաղությունը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է կոնգրեսականը:

Վերջինս հավելել է, որ «Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պետք է գլխավորի հրադադարի հաստատման գործընթացը և կանխի հակամարտությունը, քանի դեռ այս վտանգավոր իրավիճակն էլ ավելի չի սրվել»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Сейчас очень важно в первую очередь именно прекратить боевые действия. Дмитрий Песков

Кремль в связи с ситуацией в Нагорном Карабахе призывает все стороны к максимальной сдержанности. Такое заявление сделал в понедельник в беседе с журналистами пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, передает ТАСС.

«В настоящий момент мы призываем все стороны, прежде всего, стороны конфликта к максимальной сдержанности, к отказу от военных методов ведения дел и также к отказу от любых шагов, которые могут спровоцировать дальнейшее нежелательное обострение ситуации, и без того находящейся на стадии по сути военного столкновения», - отметил Песков.

По словам Пескова, президент России Владимир Путин в случае необходимости проведет телефонный разговор с руководством Азербайджана.

Հակառակորդը տանկային մարտում կորցրել է 10 միավոր զրահատեխնիկա

Մարտագծի հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է տաս միավոր զրահատեխնիկա: Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մարտական գործողությունները շարունակվում են:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո: 

Ինչո՞ւ է Վրաստանը Ադրբեջանին սպառազինություն մատակարարում. վրացագետ

Ավելի վաղ տեղեկացանք, որ Ադրբեջանին մատակարարվող սպառազինության ճանապարհն անցնում է Վրաստանով. 

այս մասին մեկնաբանություն ստանալու նպատակով Iravunk.com-ը դիմեց վրացագետ Ջոնի Մելիքյանին:

Վրացագետի խոսքով` դեռևս ոչինչ հստակ չէ,քանի որ չկա որևէ պաշտոնական հայտարարություն:

Մեր զրուցակցի խոսքով` նախկինում թե մենք, թե Վրաստանն օգտագործել է օդային տարածքը :

«Այս պարագայում պետք է ֆիքսել Վրաստանի այսօրվա դիրքորոշումը, որն ըստ իս նեյտրալ է: Վրաստանի հիմնական ասելիքն այն է, որ Հայաստանն ու թշնամի պետությունը վերադառնան բանակցային սեղանի շուրջ, քանի որ տեղի ունեցող գործընթացները վնասում են նաև Վրաստանի ազգային շահերին: Վրաստանն ունի թե հայկական համայնք, թե ադրբեջանական համայնք, ուստի կա վտանգ, որ այդ կոնֆլիկտը կարող է ներթափանցել վրացական սահման»:

Հայկ Գևորգյան 

Ադրբեջանը փակում է իր օդանավակայանները, որ իր քաղաքացիները չփախնեն երկրից և գնան առաջնագիծ. Փորձագետ

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանը փակում է իր օդանավակայանները, որպեսզի իր քաղաքացիները չփախնեն երկրից, և գնան առաջնագիծ, իսկ հայերը դրսում իրենց հաշվին տոմս են գնել, որ վերադառնան Հայաստան ու շան ծեծ տան թուրքին․․․

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ․․․» 

Էրդողանը կտրուկ հայտարարություն է արել Ղարաբաղում պատերազմի մասին

Անկարան շարունակում է բացահայտորեն ցույց տալ, որ մտադիր չէ զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի սրվող հակամարտությունից։

Քիչ առաջ նման ուղղվածությամբ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` կոչ անելով վերջ դնել «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացմանը»։ Էրդողանի խոսքով՝ Հայաստանը պետք է «անհապաղ հեռանա ադրբեջանական հողերից»։

Առաջին անհրաժեշտության դեղերի հավաքագրում

-------------------------------------------------------------------------

Դո՛ւրս շպրտեք Թուրքիային ՆԱՏՕ-ից. Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Գեետ Վիլդերսը «Թվիթերի» իր էջում հրապարակել է Թուրքիայի նախագահի ու ահաբեկչական խմբավորման կցանկարն ու կից գրել, որ պետք է դուրս շպրտել Թուրքիային

ՆԱՏՕ-ից:

«20 հազար հայ կամավոր ՌԴ-ից ցանկանում է Արցախ մեկնել»․ Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Подъём» պարբերականին հայտնել է, որ 20 հազար հայ կամավոր ՌԴ-ից ցանկանում է Արցախ մեկնել.

«Սա Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրած լայնամասշտաբ գործողությունն է։ Սա ինչ-որ սադիզմ է, բանդիտիզմ, ահաբեկչություն։ Նրանք ուզում են, որ Ղարաբաղում ոչ մի հայ չմնա։ Չկա հայ, չկա հայկական հարց։ Դրա համար նրանք օգտագործում են կորոնավիրուսը․ չկա ինքնաթիռ, չկա օգնություն՝ նույնիսկ հումանիտար, ուղարկելն անհնար է։

Մեզ մոտ մեկ գիշերվա ընթացքում 20 հազար կամավորների ցուցակ է հավաքվել, խնդրելու ենք ռազմական տրանսպորտ, որպեսզի մարդկանց այնտեղ ուղարկենք։ Մի քանի հարյուր հազարին մոտ ռուսներ, հայտարարել են, որ պատրաստ են որպես կամավոր պաշտպանել Ղարաբաղը։ Բայց մենք ասացինք՝ շնորհակալություն»։

Աբրահամյանը հավելել է, որ հայերի միությունը դիմելու է Վլադիմիր Պուտինին. «Մենք երեկ հանդիպում ենք ունեցել և մի քանի որոշում ընդունել, այդ թվում՝ դիմել նախագահին, բոլոր կառույցներին և խնդրել որպեսզի Ռուսաստանն օգնի դադարեցնել հակամարտությունը»,- ասել է Աբրահամյանը:

Պետդումայում առաջարկել են ԼՂ հակամարտությունը լուծել խաղաղապահների օգնությամբ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը մարելու համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը հակամարտության գոտի դեէսկալացիայի գոտի հայտարարելու եւ այնտեղ ՄԱԿ-ի խաղաղապահ զորքեր մտցնելու մասին: Այդ մասին «Իզվեստիային» հայտնել Է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի անդամ Անտոն Մորոզովը: Դրանից հետո հակամարտող կողմերին կհաջողվի իրենց դիրքերն ու սկսել բանակցային գործընթացը, նշել է պատգամավորը։

Պատգամավորի խոսքով՝ բանակցություններին բացի Հայաստանից եւ Ադրբեջանից, պետք է մասնակցի Ռուսաստանը՝ որպես միջնորդ եւ հիմնական բանակցող։ Բանակցությունները պետք է կառուցվեն կողմերի տնտեսական շահերի վրա, որպեսզի հակամարտող կողմերը դադարեցնեն բախումները, կարծում է Մորոզովը: «Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը լուրջ տնտեսական շահեր ունեն Ռուսաստանում։ Ընդ որում, մենք հիանալի հարաբերություններ ունենք այդ երկրների հետ ինչպես միջկառավարական, այնպես էլ միջխորհրդարանական գծով»,- ասել է խորհրդարանականը։

Թուրքիան սիրիացի մարտիկներ է տեղափոխում Ադրբեջան՝ հայերի դեմ կռվելու համար. msn.com

-------------------------------------------------------------------------------------

Ադրբեջանին մատակարարվող սպառազինության ճանապարհն անցնում է Վրաստանով. Հայաստանը պարտավոր է արգելել այդ թռիչքները

ԿԱՐԵՎՈՐ

Թուրքիան և Իսրայելը պատերազմի ընթացքում Ադրբեջանին անընդհատ սպառազինություններ են մատակարարում:

Մատակարարման միակ ճանապարհն անցնում է Վրաստանի օդային տարածքով:

Հայաստանը պարտավոր է օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավորությունները այդ թռիչքներն արգելելու համար:

Դա կարող է լինել`

1. Արգելքի պահանջով Վրաստանին անմիջապես դիմելով:
Հակառակ դեպքում մենք դա կդիտարկենք որպես թշնամական գործողություն,

2. ՄԱԿ անվտանգության խորհրդի միջոցով։

Ու պետք էր սրա մասին մտածել ՌԴ ու Սուդանի և Հս. Կորեայի հետ քվեարկումներից առաջ։

Ունենք մոտ 200 վիրավոր, 80 վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևանի հոսպիտալներ ․ Արծրուն Հովհաննիսյան

--------------------------------------------------------------------------------

«Ադրբեջանում խուճապային տրամադրություններ են»․ փորձագետ

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ այս ժամերին Ադրբեջանի իշխանությունը հաղթանակ էր տոնում, հայտարարում էին բնակավայրեր գրավելու մասին, բարձրունքներ գրավելու մասին։ Իսկ այսօր արդեն միջազգային հանրությունից աղերսում են, որ հայկական կողմն չտա այն արժանի հարվածը, որին արժանի են իրենք։ Ադրբեջանում խուճապային տրամադրություններ են»։ 

 

Ադրբեջանական կողմը կրակում է Մարտակերտ քաղաքի ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

------------------------------------------------------------------

Ադրբեջանական կողմը հայտնում է իր բանակի գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովի գերի ընկնելու մասին

 

---------------------------------------------------------------------------------------

Եթե 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը իր զորքերը չվերդարաձնի ելման դիրքեր ադրբեջանական ողջ կապիտալը պետք է առգրավվի. Միխայիլ Դելյագին

Ադրբեջանն է բացարձակ ագրեսորը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռուս հայտնի տնտեսագետ, Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինը՝ ադրադառնալով Արցախում տեղի ունեցող իրադարձություններին:

«Պետության նորմալ ղեկավարությունը պետք է արձանագրի. եթե 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը իր զորքերը չվերդարաձնի ելման դիրքեր, ապա ադրբեջանական և նրա հետ կապված ողջ կապիտալը պետք է առգրավվի պետության օգտին: Սա նվազագույնը»,- գրել է նա:

Գիշերվա ընթացքում ՊԲ-ն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ, վերականգնել կորցրած դիրքերը և որոշակի առաջխաղացում գրանցել․ Արցախի նախագահ

 

Հպարտ և շնորհակալ եմ մեր զորքին, հրամանատարությանը՝ ցուցաբերվող մարտական բարձր ոգու և պատրաստականության համար: Այս մասին ասվում է Արցախի նախագահի՝ հայրենիքում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին ուղղված գրառման։ Հարությունյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Հայրենիքում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներ

Արդեն երկրորդ օրն է՝ շարունակում ենք ինտենսիվ կերպով գտնվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած պատերազմական լայնամասշտաբ գործողությունների մեջ: Գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ՝ պաշտպանական բնագծի տարբեր հատվածներում վերականգնելով կորցրած դիրքերը կամ ունեցել որոշակի առաջխաղացում:

Հպարտ և շնորհակալ եմ մեր զորքին, հրամանատարությանը՝ ցուցաբերվող մարտական բարձր ոգու և պատրաստականության համար:

Հպարտ և շնորհակալ եմ մեր ժողովրդին՝ այս ընթացքում ցուցաբերած ողջախոհության, ամեն ինչ հանուն Հայրենիքի ու ճակատի՝ նվիրվածության համար:

Հպարտ և շնորհակալ եմ ՀՀ մեր հայրենակիցներին ու իշխանություններին՝ ցուցաբերած անվերապահ սատարման համար:

Հպարտ և շնորհակալ եմ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներից աջակցող հազարավոր զանգերի ու խոսքերի համար:

Խոնարհումս ու ցավակցություններս եմ հայտնում այս ընթացքում հերոսի մահով ընկած մեր բոլոր տղաների հարազատներին: Հպարտ և շնորհակալ եմ:

Հարգելի՛ հայրենակիցներ

Մեկ անգամ ևս դիմում եմ բոլորիդ՝ հաղթանակի անվերապահ հավատով ու զգացումով: Անհնար է հաղթել մի ժողովրդի, որը ժամերի ընթացքում վերածվում է կուռ ու միասնական բանակի:

Հաղթանակը մերն է լինելու»։

 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Ադրբեջանը Սմերչ է օգտագործել Արցախի ուղղությամբ

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ. Արծրուն Հովհաննիսյան

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,-գրել է նա:

Ստեփանակերտում բնակիչները գիշերն անցկացրել են ապաստարաններում

Տեսնենք՝ կարո՞ղ ենք դադարեցնել սրացումը․ Թրամփը մեկնաբանել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Նրա խոսքով ՝ Վաշինգտոնը ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը:

«Մենք ուշադիր հետևում ենք դրան: Մենք լավ հարաբերություններ ունենք այդ տարածաշրջանում: Տեսնենք՝ կարո՞ղ ենք դադարեցնել սրացումը»,- ասել է նա: 

ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

 

Հայտնի են Թալին համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքիցԹարմ տվյալներ ԹալինիցՍրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվըՀայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող)Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանըՀայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքներըՇիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերումԹրամփը հայհոյել է ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան զինվորականինՈր հատապտուղը կօգնի բարելավել հիշողությունը եւ տրամադրությունըՄարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակելԻ՞նչ վտանգներ կարող են թաքնված լինել տոնածառներումՎանաձորի համայնքապետի պաշտոնակատարը ծառայողական մեքենայով էր այցելել ՔՊ շտաբ (ֆոտո)ՄԻԵԴ-Ը ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ Է ԲԱՔՎԻՆ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԳԵՐԵՎԱՐՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ Ահազանգ Եղվարդից, ՔՊ-ի համար ուղղորդում ենՕրվա հանդիպումների անոնսԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատվածՍտեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել էՎարչապետի հետ երբևէ խնդիր չեմ ունեցել. Դիանա ԳասպարյանԲելառուսից ևս 419 փախստական վերադարձվել է ԻրաքՕգտակա՞ր է արդյոք, թե՞ վնասակար սուրճից լիովին հրաժարվելըՍասուն Մկրտչյան, Ադամ Սահակյան, հաղթանակած հերոսներ, որոնց ժամանակն ու տարածությունը ոչ թե մոռացնել է տալիս, այլ ամեն օր յուրովի է վերածնում նրանց անունն ու սխրանքներըԳիտնականները պարզել են, թե ինչն է omicron-շտամին «ավելի մարդկային» դարձրելՈստիկանները բերման են ենթարկել Դավիթ Համբարձումյանի կողմնակից Այնթապ համայնքի ղեկավարինԸնդդիմությունն է հանձնել հողերը. Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուՇնորհակալ եմ քեզ` Ադամս, այն հպարտության համար, որ տվել ես ինձ...Հերոսածին մայրիկի գրառումըԺամը 11։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ