«Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներին Կորոնավիրուսային վարակները բացասական ազդեցություն են թողնում ստամոքսա-աղիքային տրակտի վրա. «Իզմիրլյան» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ Տաթևիկ Բադալյանի մասնագիտական զրույցը Ալիևի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆ էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանը ցինիկաբար անկեղծանում է «Բազմաթիվ ընտանիքներ ողբերգության մեջ են` քննարկում են Հանրապետության հրապարակում տոնածառ դնելու հարցը». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ. Լույս.am ՈւՂԻՂ. Ալիևի սպառնալիքը. Հայկ Բաբուխանյան Ջոնսոնը խոստացել է գործի դնել բոլոր միջոցները Ուկրաինայի դեմ ագրեսիան կանխելու համար Եթե Հայաստանը ճանապարհներ է տալիս Ադրբեջանին, անունն ինչ էլ դնեք, նշանակում է` Հայաստանը բզկտել ԱԺ-ն մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու մասին նախագիծը


ՊԱՏԵՐԱԶՄ. ՕՐ 3-րդ. Ինչ էր գրում «Իրավունքը» մեկ տարի առաջ

Ռետրո

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՐԿԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՉՆՉԱՆԱ. ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ

Արցախյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի, դրա հետեւանքների եւ Թուքիայի գործոնի ակտիվացման հետ կապված «Իրավունքը» զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հետ:

 

- Պարոն գեներալ, տավուշյան մարտերից հետո Թուրքիան նորովի է ներկայանում, նոր ագրեսիվ հայտարարություններով, Բաքվին հասցեագրված աջակցության կոչերով է հանդես գալիս: Ըստ այդմ, շատ փորձագետներ, քաղաքական շրջանակներ չեն բացառում, որ Թուրքիան եւս ռազմական միջամտություն կցուցաբերի: Ի՞նչ դասավորություն կարող է ստեղծվել տարածաշրջանում, եթե այս իրավիճակը շարունակվի, եւ Թուրքիան առավել գործուն քայլերով միջամտի: Ինչո՞վ եք պայմանավորում առհասարակ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը:

- Այս ամենը տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադրության հետեւողական լարման արդյունք է:Դրա հիմնական պատճառներից առաջինը  բանակցային գործընթացի, կարելի է ասել, կա՛մ բացակայությունն է, կա՛մ դանդաղկոտությունը: Որովհետեւ, եթե չկան դիվանագիտական հարաբերություններ, գործողություններ, ապա առաջ է բերվում զենքը՝ Ադրբեջանի կողմից: Երկրորդ պատճառը` իհարկե, թուրք-ադրբեջանական տանդեմն է, թուրք-ադրբեջանական դավադրությունն է եւ Թուրքիայի հեռահար նկրտումները՝ տարածաշրջանում իր դերակատարության բարձրացման:Դա նկատվում է տարբեր ուղղություններով՝ Մերձավոր Արեւելք-Միջերկրածովյան տարածաշրջան, Հունաստան, Կիպրոս, Սիրա, Իրաք: Չմոռանանք նաեւ Թուրքիայի նկրտումները Հարավային Կովկասում՝ իրենց դերակատարությունը մեծացնելու նպատակով: Նրանք չեն թաքցնում եւ բարձրաձայնում են, որ ադրբեջանցիների հետ մեկ ազգ են՝ երկու պետություն, չեն թաքցնում, որ բացահայտ աջակցելու են Ադրբեջանին: Այսինքն, բացահայտ ասում են, որ Ադրբեջանի միջոցով հասնելու են հաջողությունների: Այս իրավիճակում մեր գործողությունները երկուսը պետք է լինեն: Առաջինը, պետք է համախմբվել հայկական բանակի շուրջ` հայկական բանակի թիկունքը էլ ավելի ամրապնդելու, ամրացնելու համար: ՀՀ-ում արդեն իսկ հայտարարվել է ռազմական դրություն եւ համապատասխան զորահամալրում անցկացնելու մասին: Երկրորդ քայլը հետեւյալն է. քանի որ այստեղ ակնհայտ խառնված է Թուրքիան, ապա պետք է մեր ռազմավարական  գործընկերոջ` ՌԴ-ի հետ ՀԱՊԿԻ-ի շրջանակներում դիվանագիտական եւ ռազմադիվանագիտական գործողություններն ընդլայնել:

- Որպես զինվորական, գեներալ, ո՞րն է Ձեր խորհուրդը մեր ռազմաքաղաքական էլիտային եւ սահմանը պահող զինվորին:

- Իմ հորդորը հանրությանը, Հայոց բանակին հետեւյալն է: ԶՈՒ ղեկավարությունը, հրամանատարական կազմը, ՊԲ-հրամկազը իրենց խնդիրները գիտեն բոլորիցս լավ:Հորդորս է՝ չշտապել, հրամանատարները իրենց գործողությունները կատարում են առաջնագծում: Պետք է լսել պաշտոնական տեղեկատվությունը, զերծ մնալ առանձին-առանձին խմբերով, առանց ՊՆ-ի, ՊԲ-ի  հետ համագործակցելու, մարտական գործողությունների վայր մեկնելուց: Իսկ զինվորներին, հրամանատարներին կոչս հետեւյալն է. տղերք, դուք գիտեք ամեն ինչ, դուք հերոսներ եք, հարկ եղած դեպքում միշտ ձեր կողքին եմ: Հիշեք, Թուրքիայի կողմից հայ ժողովրդի եւ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի երկարատեւ ընթացքի դեպքում Ադրբեջանը կոչնչանա որպես պետություն, իսկ համաշխարհային սպառնալիք դարձած Թուրքիան կմասնատվի: Այսօր մեր գերագույն խնդիրն այդ գործընթացն արագացնելն է: Այլեւս ակնհայտ է, որ տարածաշրջանում կան պետություններ՝ հանձինս Թուրքիայի, որոնք աջակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցին: Ակնհայտ է, որ Թուրքիայում տեղի է ունենում ապօրինի նավթի, զենքերի, թմրամիջոցների ու մարդկանց տեղաշարժ, ու այդ ողջ գումարը հոսում է ահաբեկիչներին:

ԶրույցըԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ինձ հարմար չի․․․Արման Բաբաջանյանը՝ զորակոչվելու մասին

Սեպտեմբերի 27-ին Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և սկսվեց համընդհանուր զորահավաք։ Analitik.am-ը փորձեց պարզել՝ արդյոք ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը պատրաստվում է զորագրվել և մեկնել առաջնագիծ։ Ի պատասխան մեր հարցին Բաբաջանյանն ասաց․ «Նախ, երբ զանգում եք ճշտեք հարմար է հարցին պատասխանել, թե ոչ։ Երկրորդն էլ, ինձ հարմար չի, ես ձեր հարցին չեմ պատասխանի»։

Թուրքիան գրոհայիններ է ուղարկում Ադրբեջան՝ Հայաստանի դեմ կռվելու համար.Reuters

---------------------------------------------------------------------------------------

Վրացիները հայ կամավորներին չեն թողնում սահմանն անցնեն

----------------------------------------------------------------------------------------

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹՌՉՈՂ ՕԲՅԵԿՏԸ ՇՐՋՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԻԻ ՇԻՐԱԿ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՇՈՒՐՋ․ RAZMINFO

---------------------------------

Արծրուն Հովհաննիսյան․«Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն ու գրագիտությունը պիտի մտնի Հայոց պատմության դասագրքեր

 

«Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն ու գրագիտությունը պիտի մտնի Հայոց պատմության դասագրքեր։ Մանրամասները պատերազմից հետո։
Հենց այսպես էլ #հաղթելուենք

 

Ապրիլյան պատերազմն ավարտվեց միայն ՌԴ ներգրավվածության արդյունքում, բերեք դա էլ չմոռանանք. Գայանե Զարգարյան

----------------------------------------------------------------------------------------

Շուշան Ստեփանյան․Թե ինչպես են ադրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգերը տեղակայվում բնակավայրում և այնտեղից կրակ բացում

-------------------------------------------------------------------------------------------

Ինչու էին ԱԱԾ տարել Երեւանի ավագանու անդամին

«Իրավունքի» ունեցած տեղեկություններով` կիրակի օրը, երբ հայաստանյան քաղաքական ու հասարական ողջ հանրույթը միասնության կոչեր էր հնչեցնում, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «Առինջ մոլից» տարել էին Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆՄեզ հասած լուրերի համաձայն` պատճառը եղել է նրա ֆեյսբուքյան քննադատական գրառումը` ուղղված իշխանություններին:

Սա եւս բլիցկրիգ է, որն այս անգամ կտեվի 5 օր, ոչ ավել. Ցիգանոկ

ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր ԱՆԱՏՈԼԻ ՑԻԳԱՆՈԿԻ գնահատմամբ` արցախա-ադրբեջանական սահմանին այս օրերին տեղի ունեցող գործողությունները ոչ թե լայնամասշտաբ պատերազմ է, այլ` բլիցկրիգ:

– Չեմ կարծում, որ մոտակա ժամերին այս ամենը կվերջանա: Պետք է սպասել եւս մի երկու-երեք օր, որպեսզի ՄԻՆՍԿ-ի խումբը հավաքվի, եւ հրավիրեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, որպեսզի ընթանա բանակցային գործընթաց: Այո՛, ենթադրում եմ, որ սա բլիցկրիգ է, որն արդեն անցյալում եղել է` 2016-ին ապրիլյանի ժամանակ: Այս դեպքում էլ, փաստորեն, այն կտեւի 5 օր, ոչ ավել: Այնպես որ, դեռ 2-3 օր էլ Ադրբեջանը կփորձի տարածքներ գրավել, իսկ Լեռնային Ղարաբաղը կփորձի նրանց դուրս հանել այդ տարածքներից: Ամեն դեպքում, ՌԴ պաշտպանության նախարարը կապի մեջ է ե՛ւ ՀՀ, ե՛ւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ եւ այն, որ երկուսն էլ ասում են, թե հարված կհասցնեն Մինգեչաուրի ջրամաբարին, կարծում եմ` բլեֆ է: Սա, ուղղակի, խաղ է մկաններով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ես զորակոչի ենթակա չեմ․ Դանիել Իոաննիսյան․ Analitik.am

Սեպտեմբերի 27-ին Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և սկսվեց համընդհանուր զորահավաք։ Analitik.am-ը փորձեց պարզել՝ արդյոք սորոսական Դանիել Իոաննիսյանը պատրաստվում է զորագրվել։ Իոաննիսյանը կայքի հետ զրույցում ասաց, որ ինքը զորակոչի ենթակա չէ․ «Ես զորակոչի ենթակա չեմ առողջական պատճառներով»։

 

Турция вступила в войну против Армении. ОДКБ и НАТО должны отреагировать!

Минобороны Армении заявило о сбитом Турцией штурмовике Су-25 Республики Армения.

Минобороны Армении сообщило, что турецкий истребитель F-16 сбил самолет ВВС Армении Су-25 в воздущном пространстве Республики Армении. По словам пресс-секретаря Минобороны Армении Шушан Степанян, турецкий истребитель поднялся в воздух с аэродрома азербайджанского города Гянджа. Он прикрывал действия азербайджанской авиации и  турецких беспилотников по удару по  приграничному с  Азербайджаном городу Варденис и ближайшим селам Республики Армения. 

-Таким образом Турция непосредственно вступила в войну против Армении. ОДКБ и НАТО должны отреагировать! Власти Армении срочно должны обратиться за военной помощью к ОДКБ, а также за разъяснениями к НАТО,- заявил нашему корреспонденту председатель партии СКП АЙК БАБУХАНЯН.

Что касается заявлений российских политиков по необходимости введения в регион российских миротворцев, А.Бабуханян сказал:

- Турецкая армия уже вошла в регион, она стоит в Нахичеване, в других районах Азербайджана, вовлечена в боевые действия против Арцаха и начала агрессию против Республики Армения. В данной ситуации требуется незамедлительная реакция России. Мы поддержим ее любые действия, направленные на принуждение Азербайджана и Турции к миру, а также на выдавливание турецких агрессоров из Закавказья.

Информбюро партии СКП

Подразделения Армии обороны Карабаха уничтожили еще 12 вражеских танков

ՇԱՏ ԼՈՒՐՋ ՔԱՅԼԵՐ ԵՆ ՊԵՏՔ ԱՆԵԼ ՌԴ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՊԱՏՄԱԲԱՆ

 

Ճիշտ 100 տարի առաջ այս օրերին Հայաստանը պատերազմի մեջ էր Թուրքիայի հետ: Եվ ահա այսօր եւս, թեեւ պաշտոնապես պատերազմն Ադրբեջանի հետ է, սակայն դժվար չէ կռահել, որ էլի դիմացներս նույն թուրքն է կանգնած: Այն թուրքը, որը, որոշ «խելքի պուտուկների» խոսքով, այլեւս «առաջվանը չէ»: Այն նույն թուրքը, որի հետ հաշտության կամ «փափմուշտներից զարդեր ձուլելու» կոչեր ենք բազմիցս լսել: Եվ երբ 100 տարի անց նորից բախվում ենք նույն թուրքի հետ, ի՞նչ է դա հուշում, գոնե կարողացե՞լ ենք 100 տարի առաջվա պատմությունից ինչ-որ դասերը քաղել: Հարցի պատասխանը «Իրավունք TV»-ի տաղավարում փորձել ենք ստանալ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ:

 

ԿԱՐՍԻ ԲԵՐԴԻ ԳՐԱՎՈՒՄԸ ԻՍԿԱՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ

- Պարոն Մինասյան, 100 տարի առաջ հենց այս օրերին սկսվեց հայ-թուրքական պատերազմը, որի հետեւանքները եղան տխրահռչակ Ալեքսանդրապոլի, ապա Կարսի պայմանագրերի կնքումը: Այսօր հետադարձ հայացք նետելով պատմության խորքը, ի՞նչ զուգահեռներ կարող եք անցկացնել:

- Իսկապես, երբ մենք գնում ենք դեպի պատմության հետնախորք, տեսնում ենք, որ թուրքական ձեռագիրն այսօր էլ նույնն է, ինչ 100 տարի առաջ: Չմոռանանք, որ հենց 1920թ. սեպտեմբերի վերջերին էր, երբ թուրքերը անցան հարձակման, եւ սկսվեց թուրք-հայկական պատերազմը: Ընդ որում` այդ պատերազմին նախորդել էր համաժողովը, որտեղ Հայաստանը դիտվել էր, որպես իմպերալիստական երկիր, եւ Հայաստանի դեմ նախապատրաստում էին արդեն իսկ թուրքական ուժերի հարձակումը: Ըստ էության, արդեն ձեւավորված էր քեմալաբոլշեւիկյան դաշինքը: Եվ ահա սրա արդյունքում քեմալական զորքերը անցան հարձակման եւ հասան լուրջ հաջողությունների: Սկզբում հայկական բանակը լուրջ դիմադրություն էր ցույց տալիս: Բայց քանի որ որեւէ կողմից ռեալ օգնություն չեղավ, եւ Հայանտանը միայնակ էր պայքարում թուրքական ագրեսիայի դեմ, ունեցանք այն, ինչ ունեցանք: Եվ դրա արդյունքում թուրքական կողմը գրավեց Սարիղամիշը, ունեցանք Կարսի խայտառակ գրավումը, մինչդեռ մենք ունեինք Կարսի անառիկ բերդը պահելու հնարավորություն: Եվ ես միշտ իմ ուսանողներին ասում եմ, որ այդ անառիկ բերդի գրավումը իսկապես հայկական կողմի խայտառակությունն էր:

- Պատմությունը տարբեր կերպ է մեկնաբանվում, նույնիսկ ասում են, թե այդ պատերազմը բոլշեւիկա-թուրքական ագրեսիայի հետեւանքն էր: Իրականում մե՞նք էինք երես թեքել բոլշեւիկյան Ռուսաստանից, թե՞ իրենք մեզնից: Չէ՞ որ մենք այդ պահին դեպի «անգլիական նավերին» էինք նայում:

- Նախ ասեմ, որ իրադրությունը շատ բարդ էր: Պետք է հաշվի առնենք տարածաշրջանային հարաբերությունների մեջ ուժերի հարաբերակցման փոփոխությունը: Չպետք է մոռանանք, որ ամեն երկիր իր շահն ունի: Հիշենք, թե Ռուսաստանն ինչ վիճակում էր այդ ժամանակ. սկսվել էր օտարերկրյա ինտերվենցիան այս երկրների դեմ, ինչից էլ օգտվեց Թուրքիան: Թուրքիան վախեցնում էր նաեւ Ռուսաստանին՝ Արեւմուտքի կողմը թեքվելու սպառնալիքներով: Այսինքն, եթե Ռուսաստանը չհամաձայնվեր 150 միլիոն ռուբլու չափ ¥ոսկով¤ զենք տալ Թուրքիային, թե իբրեւ նա կռվում էր Անգլիայի եւ մյուսների դեմ, Թուրքիան հնարավոր է, որ անցներ Արեւմուտքի կողմը: Բայց, ըստ էության, Թուրքիան այդ զենքը օգտագործեց ինչպես հայ-թուրքական, այնպես էլ` Թուրքիա-Հունաստան կռիվներում: Ըստ էության, եթե Ռուսաստանի զենքը չլիներ, թուրքերը հունական ճակատում հաղթանակ չէին ունենա: Բայց ասել, որ Ռուսաստանն է մեզանից երես թեքել, ինչպես որ շատերն են ասում, այդպես չէ: Հիշեք, որ Ռուսաստանն էլ իր շահերն ուներ, ինչպես մնացած երկրները:

 

ՇԱՏ ԼՈՒՐՋ ՔԱՅԼԵՐ ԵՆ ՊԵՏՔ ԱՆԵԼ ՌԴ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

- Այն ժամանակ էլ, ինչպես հիմա, Հայաստանը, համենայնդեպս՝ իշխանությունները հույսեր էր կապում Արեւմուտքի հետ, եւ հայ-ռուսական հարաբերությունները բավականին վատ վիճակում էին: Այսօր պատմությունից դասեր չե՞նք քաղել:

- Այն ժամանակ, իսկապես, հույս կար, որ Արեւմուտքը օգնության կհասնի, եւ դա էր պատճառը, որ ակտիվ դիվանագիտություն ՌԴ-ի հետ չկար: Այո, եթե այն ժամանակ Ռուսաստանի հետ հայերը հույսները կապեին եւ ակտիվ դիվանագիտություն իրականացնեին, ամեն ինչ կարող էր այլ կերպ զարգանալ: Այդ ուղղությամբ բանակցություններ, իհարկե, ընթացել են, բայց դա բավարար չէր: Եվ ստեղծված իրավիճակում այսօր էլ խիստ հրատապ է ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդումը: Գոյություն ունի 1997թ. հայ-ռուսական մեծ պայմանագիրը` Ռուսաստանը իբրեւ ռազմավարական դաշնակից, այսօր խիստ կարեւորել է պետք: Իսկ մենք նկատում ենք, որ այդ հարաբերությունները դեռեւս այն որակի մակարդակին չեն, ինչ կցանկանայինք: Շատ լուրջ քայլեր են պետք անել ՌԴ-ի հետ հարաբերությունները ամրապնդելու ուղղությամբ: Հատկապես այսօր, երբ ադրբեջանական բանակի կազմում կռվում են թուրք զինվորներ, վարձկաններ: Եվ Թուրքիան, ըստ էության, այլեւս կասկածից վեր է, որ անմիջական մասնակցություն է ունենում այսօր ընթացող պատերազմում, այդ մասին հայտարարեց նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

- Ոչ միայն Արցախի նախագահը, այլ նաեւ Ալիեւի օգնականը այսօր պաշտոնապես շնորհակալություն հայտնեց Թուրքիային:

- Տեսնում եք: Այս պայմաններում փոխանակ մենք պատմությունից դասեր քաղենք եւ մեկ անգամ էլ հասկանանք, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ մեր կապերը ամրապնդենք, դեռ մտածում ենք.... Չգիտեմ... Էսօր պետք է հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահենք, ինչպես երբեւէ:

ԶրույցըԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հակառակորդը ՀՀ Գեղարքունիքի մարզում թիրախավորել է Վարդենիս քաղաքը, Մեծ Մասրիկը և ևս մեկ գյուղ. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդինիս քաղաքի հատվածում քաղաքացիական օբյեկտներին, ենթակառուցվածքներին հարվածներ է հասցրել, Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այս պահին Վարդենիսից բացի Մեծ Մասրիկ գյուղի և մեկ այլ գյուղում քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման մասին տեղեկություններ ունենք», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, թե տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքներ են տանում, ամփոփում տվյալները։

Նիկոլ Փաշինյանն արձակուրդից hետ է կանչել Տիգրան Ավինյանին

Պեսկովը կոչ է արել ՀԱՊԿ շրջանակում քննարկել Ղարաբաղում տիրող իրավիճակը

Миронов допустил введение российских миротворцев в Карабах

Лидер "Справедливой России" Сергей Миронов считает, что после прекращения огня и разведения вооружений в Нагорный Карабах могут быть введены российские миротворцы, передает РИА Новости.
"От себя добавлю, что, к сожалению, мы видим, что внешние силы - здесь легко можно догадаться, что это не какие-то абстрактные силы, а член НАТО Турция явно способствует развитию этого конфликта, застарелого конфликта… Я считаю, что, возможно, нужно будет прибегнуть после того, как стороны договорятся о прекращении огня и разведения вооруженных сил, возможно, к миротворческим силам со стороны Российской Федерации", - сказал политик журналистам.

Армения пока не обращалась в ОДКБ, но все варианты сейчас обсуждаются

Армения пока не обращалась в Организацию Договора о коллективной безопасности (ОДКБ) из-за конфликта с Азербайджаном, но все варианты сейчас обсуждаются. Об этом заявил ТАСС  посол Армении в РФ Вардан Тоганян.

«По всей видимости, Азербайджан, нанося эти удары уже по территории Армении [вблизи города Варденис], хочет затянуть нас в очередные провокации. Ситуация под контролем, все варианты взвешиваются, на настоящий момент обращения в ОДКБ пока не было, но все варианты рассматриваются, обсуждаются», - сказал он.

По словам дипломата, будет использован «весь политический арсенал». «Сегодня министерство иностранных дел [Армении], видимо, выступит с обращением», - указал Тоганян.

 

ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍՆ Է ԱՅՐՎՈՒՄ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԱԹՍ-Ի ՀԱՐՎԱԾԻՑ

 

Քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը․ Լիլիթ Մակունց

Քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիլիթ Մակունցը։

«Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

 

 

«Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներինԿորոնավիրուսային վարակները բացասական ազդեցություն են թողնում ստամոքսա-աղիքային տրակտի վրա. «Իզմիրլյան» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ Տաթևիկ Բադալյանի մասնագիտական զրույցըԱլիևի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆէդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանը ցինիկաբար անկեղծանում է«Բազմաթիվ ընտանիքներ ողբերգության մեջ են` քննարկում են Հանրապետության հրապարակում տոնածառ դնելու հարցը». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԱյսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ. Լույս.amՈւՂԻՂ. Ալիևի սպառնալիքը. Հայկ ԲաբուխանյանՋոնսոնը խոստացել է գործի դնել բոլոր միջոցները Ուկրաինայի դեմ ագրեսիան կանխելու համարԵթե Հայաստանը ճանապարհներ է տալիս Ադրբեջանին, անունն ինչ էլ դնեք, նշանակում է` Հայաստանը բզկտելԱԺ-ն մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու մասին նախագիծըԱլեն Սիմոնյանը կարողանում է երկու հարյուր հազար դոլարանոց մեքենա քշի, իսկ վիրավոր զինվորի 13 միլիոնանոց վիրահատությունը թողնում եք ծնողի վրա՞. էս ա Ձեր պետությունը.Newsmedia.am«Զարթոնքը», «Հայքը» եւ «Մեր համայնքը» համատեղ կստանձնեն Թալինի կառավարման պատասխանատվությունըՍիմոնյանը մեքենան տուն չի տանելու. երբ գաք իշխանության` ձեզ է ծառայելու. Բադալյանն` ընդդիմությանըԿրակոցներ Ծաղկաձորում. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերըՆիկոլ Փաշինյանի նկարը Հաքին.ազ-ի էջերից չի իջնում. Արեգնազ ՄանուկյանԵրկրաշարժի ցավը է՛լ ավելի հաստատակամ կերպով առաջնորդեց հայությանը՝ կերտելու հաղթանակների մի փառավոր շարք. Արցախի ԱԽՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպքՆիկո՛լ, քո վախերով թուրքին հաղթած հրամանատարներին չես վախեցնի. Էդուարդ ՇարմազանովԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակըԲայդենը Պուտինի հետ զրույցից առաջ խորհրդակցություն կանցկացնի եվրոպացի գործընկերների հետԱսպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի լիազորությունները«Միլան» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումըԴիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում 100 տարի անց պատարագ է մատուցվելՀաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցըՊենտագոնը քննարկել է իրավիճակը Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանինԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ  Պահանջելու ենք արդարացում, այստեղ որևէ հանցակազմ չկա. պատմության ուսուցչի շահերը դատարանում կպաշտպանի Ռուբեն ՄելիքյանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց էՆիկոլի օտարերկրյա «տերերի» մի հատվածը պահանջում է տալ, իսկ մյուս հատվածը՝ արգելում է քննարկել որևէ «միջանցքի» հարց. Արտակ ԶաքարյանԹոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի նոր «պադավատի» համար 200 հազար դոլար կա. Արեգնազ ՄանուկյանԵղիսաբեթ II-ն սկսել է իշխանության փոխանցումը արքայազն Չարլզին. Daily ExpressՈվ է «վիզ դրել» Աբովյանում հակառուսական ուժի ներկայացուցչին անցկացնելու համարԱյսօր լրանում է 1988-ի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցը «Ժողովուրդ»․ Տոնոյանի գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ցուցմունք է տվելԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵգիպտոսի հնագույն դամբարաններում ոսկե լեզուներով մարդկային կմախքներ են հայտնաբերվել«Ժողովուրդ».Այդ գյուղերն արդեն խոշորացված համայնքների կազմում են. Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչների բոյկոտը զուր էրՍպասվում է առանց տեղումների եղանակ«Հրապարակ». Գավառում ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին. ինչ դեր են ունեցել Բանդուրյան եղբայրները«Փաստ». ՔՊ-ում հիանալի հասկանում են՝ «ժողովրդական աջակցությանն» այլևս ապավինել չեն կարող«Հրապարակ». Իշխանությունը Փարաքարում գործի է անցել«Փաստ». ԲՀԿ-ն կրկին դիրքավորվում է. խոսուն ու խորհրդանշական արդյունքներ հատկապես Եղեգնաձորում ու Աբովյանում«Հրապարակ». Երդվել է, որ ոչ մի ուժի չի միանալուՔայլիստ անգրագետ Հովիկի մտքի հերթական գոհարը.Գագիկ ՀամբարյանԿապիտուլյանտը ստացվումա տվել էր իր և հայ ժողովրդի անունից միջանցք բացելու հավանությունը,դրա համար էլ եկել ասում են ամսաթիվը ասեք.Վահան ԲաբայանԱյսօր Բաքվի բռնապետը հերթական անգամ բարբաջել է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» մասին.Վարդան Ոսկանյան⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ ՏԻՄ ընտրությունների այս պատկերը ցույց է տալիս, որ այս խարան-իշխանության անկման պրոցեսը սկսում է ուրվագծվել. Գևորգ ԳևորգյանԿառուցողական օրակարգ ընդդիմությունը չի կարող ունենալ, երբ ունեցավ՝ «մեռած է, թաղած չի». Արմեն ԱշոտյանԻնչքան ենք շարունակելու ազգովի արնաքամ լինել, մենք ինչ պատասխան ենք տալու Եռաբլուրում հանգչող ՏՂԱՆԵՐԻՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ